Ժամկետային Համալրվող ավանդ
7-10,25%
Տարեկան եկամտաբերություն
31 - 550
Ժամկետ/օր
200,000 AMD
Նվազագույն գումար
AMD, USD, EUR, RUB
Արժույթ

7-10,25%
Տարեկան եկամտաբերություն
31 - 550
Ժամկետ/օր
200,000 AMD
Նվազագույն գումար
AMD, USD, EUR, RUB
Արժույթ

Ժամկետային Համալրվող ավանդ
Խնայողություններդ կարող են ապահովել ԲԱՐՁՐ եկամուտ և քեզ ավելի մոտեցնել նպատակներիդ իրականացմանը։ Մտածի՛ր մեկ քայլ առաջ, ձևակերպի՛ր մրցակցային պայմաններով ավանդ Ֆասթում և համալրիր այն, երբ ցանկանաս։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՆ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ։ ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՔ ԴՈՒՔ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ։ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՒՄ
Ավանդը կարող է վերադարձվել ավանդային պայմանագրով սահմանված ժամկետից շուտ։ Ավանդատուի պահանջով ավանդի պայմանագրի ժամկետից շուտ ավանդը վերադարձնելու դեպքում կատարվում է տոկոսների վերահաշվարկ՝ 31-366 օր ժամկետով ավանդների համար ՀՀ դրամի դեպքում 4%, ԱՄՆ դոլար/եվրո/ՌԴ ռուբլի արժույթների դեպքում 0,5% տարեկան տոկոսադրույքով, 367-550 օր ժամկետով ավանդների համար ՀՀ դրամի դեպքում 7%, ԱՄՆ դոլարի դեպքում 2%, եվրոյի դեպքում 1%, ՌԴ ռուբլու դեպքում 0,5% տարեկան տոկոսադրույքով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով՝ Ավանդի գումարից հաշվանցելով արդեն իսկ վճարված տոկոսագումարը, եթե այդպիսիք եղել են։
Ներդրված ժամկետային ավանդի տոկոսները հաշվարկվում են դրամական միջոցները Բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմունքներով դուրս գրվելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի օրացույցային օրերի համար։ Ներդրված ավանդի յուրաքանչյուր օրվա տոկոսադրույքը հաշվարկվում է սահմանված տոկոսադրույքի 1/365 հարաբերակցությամբ, իսկ նահանջ տարվա համար 1/366 հարաբերակցությամբ։ Տոկոսները հաշվարկվում են ավանդի փաստացի մնացորդի նկատմամբ։
Երրորդ անձանցից ավանդատուի անունով մուտքագրվում են դրամական միջոցներ Ավանդի հաշվին՝ հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով։ Ընդ որում, ենթադրվում է, որ ավանդատուն, նման անձանց իր ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալներ տրամադրելով, համաձայնվել է նրանից ստանալ դրամական միջոցներ։

| Տոկոսագումարի վճարման եղանակ | |
| Արժույթ | Ժամկետի վերջում Ամսական |
31-90 օր 91-180 օր 181-366 օր 367-550 31-90 օր 91-180 օր 181-366 օր 367-550 | |
| AMD | 7.00% 8.50% 10.00% 10.25% 6.50% 8.00% 9.50% 9.75% (7.00%)* (8.50%)* (10.00%)* (10․25%)* (6.70%)* (8.30%)* (9.92%)* (10,20%)* |
| USD | 2.00% 2.75% 4.75% 5․25% 1.75% 2.50% 4.50% 5.00% (2․00%)* (2․75%)* (4․75%)* (5.25%)* (1․76%)* (2.53%)* (4.59%)* (5.12%)*
|
| EUR | 1.00% 1.25% 2.25% 2.75% 0․75% 1.00% 2.00% 2.50% (1․00%)* (1․25%)* (2․25%)* (2․75%)* (0․75%)* (1․00%)* (2․02%)* (2.53%)* |
| RUB | 8.00% 8.00% 7.00% 7.00% 7․75% 7.75% 6.75% 6.75% (8․00%)* (8․00%)* (7․00%)* (7․00%)* (8.03%)* (8.03%)* (6.96%)* (6.96%)* |
Ձեր ֆինանսական տեղեկատուն
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ»` WWW.FININFՕ.AM -ը, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ ԵՎ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:
Փաստաթղթեր