01//02

Բաժնետերեր

Տեղեկատվություն Ֆասթ Բանկի բաժնետերերի վերաբերյալ

02//

Բաժնետերեր

//02

Վահե

Բադալյան

Վահե  Բադալյան
50%

Ծնվել է 1970թ․ ապրիլի 30-ին։

1993թ․-ին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը:

1989թ․-ից սկսած ծավալում է ձեռնարկատիրական գործունեություն մի շարք ուղղություններով՝ իրականացնելով բազմաթիվ ներդրումներ ֆինանսների, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։  Իր կողմից հիմնած ընկերություններն իրենց գործունեությունը ծավալում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Լատվիա, Սերբիա, Կիպրոս և այլն։


Վահե Բադալյանի կողմից հիմնադրված ընկերությունների կառավարման հիմքում ընկած է սոցիալական պատասխանատվության սկզբունքը, մասնավորապես՝  նպաստել  սոցիալական, բնապահպանական և տնտեսական արժեքների աճին՝ այդպիսով կայուն դրական ազդեցություն գործելով թե՛ հասարակության, թե՛ բիզնեսի վրա։


Ֆինանսներ


1994թ․-ին  ՀՀ-ում հիմնադրել է «Ֆասթ Կրեդիտ» ՍՊԸ-ն։ Ընկերությունը 2011թ․-ին վերափոխում է գործունեության տեսակը՝ դառնալով վարկային կազմակերպություն։ Հանդիսանալով ամենախոշոր վարկային կազմակերպությունը  ՀՀ-ում՝ 2021թ․ օգոստոսին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստանում է բանկային գործունեություն ծավալելու նախնական հավանություն և անցնելով տրանսֆորմացիոն փուլը՝ 2022թ․-ի նոյեմբերի 9-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ձեռք է բերում բանկային գործունեության լիցենզիա։ 


2016թ․ Մեծ Բրիտանիայիում հիմնադրել է  «Ֆասթ Կրեդիտ» վարկային ընկերությունը, որն իր 7 մասնաճյուղերով, տարիներ շարունակ մրցունակ դիրքեր է զբաղեցնում վարկային ոլորտում։ 2022թ․-ի ընթացքում ավարտին է հասցրել Մեծ Բրիտանիայիում «Էլեկտրոնային փողերի կարգավորման ինստիտուտ»-ով (EMI - electronic money institution) փոխանցումների և այլ գործարքների իրականացման լիցենզիայի ստացման գործընթացը։


2020թ․-ին Մեծ Բրիտանիայիում բացել է FJewellery զարդերի խանութների ցանցը, որն այսօր ունի 7 խանութ-սրահ և 4000-ից ավելի տեսականի։ Զարդերի վաճառքն իրականացվում է ոչ միայն գործող խանութներում, այլև առցանց ինտերնետային կայքի միջոցով։ Կայքն ապահովում է զարդերի վաճառքն ու առաքումը ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլև աշխարհի ցանկացած երկրում։ Ընկերությունը նախաձեռնել է նաև ոսկու արտադրության, վաճառքի և արտահանման գործունեություն դեպի բրիտանական շուկա։


2018թ.-ին հիմնադրել է «Ֆասթ Շիֆթ» ընկերությունը, որը  մատուցում է վճարահաշվարկային ծառայություններ՝ ապահովելով արագ և անվտանգ դրամական փոխանցումներ 24/7 ռեժիմով։ «Ֆասթ Շիֆթ»-ը ունի ավելի քան 1000 վճարային տերմինալների ցանց և տրամադրում է ավելի քան 400+ վճարման եղանակներ տարբեր ոլորտների համար՝ մեկ API ինտեգրման միջոցով:

Տեղեկատվական տեխնոլոգիաներ


2012թ․-ին Մեծ Բրիտանիայում հիմնադրել է  «ՍոֆտԿոնստրակտ» ընկերությունը, որը Հայաստանում տեխնոլոգիական հեղափոխության առաջատարներից է։ Այն ավելի քան տասը տարի տեղական և միջազգային շուկաներին տրամադրում է նորարար և մրցունակ տեխնոլոգիական լուծումներ: Ընկերությունը մասնաճյուղեր ունի աշխարհի 15 երկրում: Ընկերությունն ակտիվորեն օգտագործում է արհեստական բանականության (AI) և մեքենայական ուսուցման (ML) տեխնոլոգիաները:


Համահիմնադիր է մի շարք ընկերությունների, որոնք ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ՀՀ տարածքից դուրս առաջարկում են տարատեսակ ծրագրային լուծումներ, արհեստական բանականության գործիքներ, առցանց համաժողովների կազմակերպման հարթակներ, կայքերի ստեղծման և ձևավորման գործիքներ և ծառայություններ (Hoory, Finconstruct, Bet Construct, UCraft.mi, FeedConstruct, Panda MR և այլն)։


Այլ բիզնես ոլորտներ


1995թ․-ին հիմնադրել է «Բադալյան Եղբայրներ» ՍՊԸ-ն, ինչպես նաև տարիների ընթացքում նաև մի քանի այլ ընկերություններ, որոնց միջոցով ծավալվում է խոշոր գյուղատնտեսական, ռեստորանային և հյուրանոցային գործունեություն (Կովկաս ռեստորանային համալիր, Կովկաս Ագրո և այլն)։


Վահե Բադալյանը,  հիմնադրելով «Վահագն Բադալյան» բարեգործական հիմնադրամը, մշտապես ներգրավված է եղել հայրենիքի պաշտպանությանն ուղղված ու սոցիալական նշանակության ծրագրերում (սահմանամերձ շրջաններում գտնվող դպրոցների վերանորոգում, սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցություն, ստարտափերի ֆինանսավորում, և այլն)։


Վահե Բադալյանը ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր:

Վիգեն
Բադալյան

Վիգեն Բադալյան
50%