Անհատական պահատուփ

Ավտոմատացված պահատուփ
Արժեքավոր իրերդ պահի՛ր անհատական ավտոմատացված պահատուփերում։

Անվտանգ
ՀՀ-ում և տարածաշրջանում եզակի ավտոմատացված պահատուփեր՝ անվտանգ, ապահով և հուսալի։

Հասանելի
Օգտվի՛ր պահատուփերից 24/7 համակարգով

Ճկուն
Ընտրի՛ր պահատուփի քո նախընտրելի չափսը և վարձակալության օրերի քանակը

Անհատական պահատուփ

02//

//04

Անհրաժեշտ է իմանալ

Ուշադրություն !

  • Ծառայությունը մատուցվում է Բանկի «Թումանյան» մասնաճյուղում, որը գտնվում է ՝  ք. Երևան , Թումանյան փողոց, 24 շենք, 48 տարածք հասցեում
  • Պահատվության ծառայությունից կարող են օգտվել 18 տարեկանը լրացած ֆիզիկական անձինք, ովքեր հանդիսանում են Բանկում հաշվետեր
  • Մեկ պահատուփում պահվող արժեքների կամ իրերի առավելագույն քաշը չի կարող գերազանցել 25 կիլոգրամ

 

ՓՈՔՐ ՊԱՀԱՏՈՒՓ

ՓՈՔՐ ՊԱՀԱՏՈՒՓ

ՄԻՋԻՆ ՊԱՀԱՏՈՒՓ

ՄԻՋԻՆ ՊԱՀԱՏՈՒՓ

ՄԵԾ ՊԱՀԱՏՈՒՓ

ՄԵԾ ՊԱՀԱՏՈՒՓ

03//

ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

//04

  1. Բանկի պահատուփերի ծառայությունից կարող են օգտվել 18 տարեկանը լրացած ֆիզիկական անձինք, ովքեր նաև հանդիսանում են Բանկում հաշվետեր:
  2. Բանկը պահատուփային ծառայություն է մատուցում Բանկի «Թումանյան» մասնաճյուղում, որը գտնվում է՝ ք․ Երևան, Թումանյան փողոց, 24 շենք, 4Ա8 տարածք հասցեում։
  3. Պահատուն կարող է մուտք գործել Պահասենյակ յուրաքանչյուր օր 24/7 աշխատանքային գրաֆիկով:
  4. Հաճախորդի կողմից անհատական պահատուփի բանալու կորստի հետևանքով բանալու կրկնօրինակի պատրաստման կամ անհատական պահատուփի վերանորոգման համար Բանկի կրած ծախսերը հատուցում է հաճախորդը, ընդ որում՝ բանալին կորցնելու դեպքում գանձվում է 15 000 ՀՀ դրամ:
  5. Վարձակալության պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտից հետո անհատական պահատուփը հաճախորդի կողմից չազատելու դեպքում վարձակալության պայմանագիրը յուրաքանչյուր անգամ ավտոմատ կարգով երկարաձգվում է դրանում նշված ժամկետով՝ Հաճախորդի հաշվից(հաշիվներից) գանձելով տվյալ պահին Բանկի սակագներով սահմանված վարձա­վճարը: Նշված եղանակով երկարաձգումները կատար­վում են այնքան, մինչև հաճախորդի հաշվին(հաշիվներին) առկա գումարը բավարարում է սակագինը գանձելու համար՝ անհրաժեշտության դեպքում կատարելով արժույթների փոխարկում տվյալ պահի դրությամբ Բանկի կողմից սահմանված համապատասխան փոխարժեքով: Հաճախորդի հաշվին(հաշիվներին) երկարաձգման վարձավճարի բացա­կա­յության դեպքում Հաճախորդը պարտավորվում է վճարել յուրաքանչյուր ուշացված օրվա համար վճար (Բանկի կողմից պայմանագրի կետանցի ժամանակ կիրառվող տույժ)՝ 500 ՀՀ դրամի չափով:
  6. Պայմանագրի ժամկետի ավարտից երեք ամիս հետո պահատուփը հաճախորդի կողմից չազատելու դեպքում Բանկն իրավունք ունի իր ներքին իրավական ակտով սահմանված ընթացակարգով բացել անհատական պա­հատուփը և մինչև հաճախորդի ներկայանալը պահատուփի պարունակությունն ի պահ վերց­նել իր դրա­մապահոցում: Այդ դեպքում հաճախորդը յուրաքանչյուր օրվա համար վճարում է 500 ՀՀ դրամի չափով դրամապահոցում արժեքների պահատվության վճար, իսկ վարձակալության պայմանա­գիրը չերկարաձգելու համար յուրաքանչյուր ուշացված օրվա համար գանձվող վճարի հաշվարկը դադա­րում է:
  7. Բանկը սույն պայմանների 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված ծախսերն անակցեպտ կերպով գանձում է Հաճախորդի հաշվում(ներում) առկա դրամական միջոցներից` անհրաժեշտության դեպքում կատարելով արժույթների փոխարկում Բանկի կողմից սահմանված փոխարժեքով:
  8. Հաճախորդն իրավունք ունի միակողմանի դադարեցնել Պայմանների ներքո Կողմերի միջև իրավահարաբերությունները` այդ մասին նախապես գրավոր ծանուցելով Բանկին և վճարելով անհատական պահատուփի հետ կապված Բանկի նկատմամբ ունեցած պարտավորություններն ամբողջությամբ: Այս դեպքում Բանկը վճարված կամ հաշվարկված միջնորդավճարի վերահաշվարկ չի կատարում։
  9. Մեկ պահատուփում պահվող արժեքների կամ իրերի առավելագույն քաշը չի կարող գերազանցել 25 (քսանհինգ) կիլոգրամը:

04//

Սակագներ

//04

Սակագներ

Թարմացվել է