01//02

Մեր մասին

Արագությունը քո ընտրությունն է

02//

Ֆասթ Բանկի մասին

//07

Ֆասթ Բանկի մասին

Որպես նորարար և տեխնոլոգիաների վրա հիմնված բանկ՝ Ֆասթ Բանկը վերաիմաստավորում է բանկային փորձը՝ առաջարկելով 24/7 հասանելիություն, որպեսզի ֆինանսական ծառայությունների տրամադրումը երբեք սահմանափակված չլինի ժամանակով:


💡Թվային, եզակի, առաջադեմ առաջարկներով, Ֆասթ Բանկը հավատարիմ է մնում իր որդեգրած առաքելությանը՝ լինել մեկ քայլ առաջ հաճախորդների պահանջմունքներից։


💫 Ֆասթ Բանկը, տրամադրելով նորարարական բանկային ծառայություններ, համադրում է արագությունը, հարմարավետությունն ու ապահովությունը և ձգտում է լինել իր հաճախորդների վստահելի գործընկերը՝ առաջարկելով ճկուն և մատչելի ֆինանսական լուծումներ ինչպես անհատների, այնպես էլ բիզնեսների համար:

 

03//

Ֆասթ Բանկի պատմությունը՝

//07

Ֆասթ Բանկի պատմությունը՝

01/04/1994

Ֆասթ Բանկի պատմությունը սկսվում է 1994թ․-ի ապրիլի 1-ից, երբ Երևան քաղաքի Աբովյան 37 հասցեում բացվեց «Ֆասթ Կրեդիտ» ՍՊԸ-ի առաջին մասնաճյուղը, որն այն ժամանակ գործում էր որպես գրավատուն:

14/10/2011

2011 թ.-ի հոկտեմբերի 14-ին գրանցվում է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ն՝  որպես վարկային կազմակերպություն։

09/11/2022

2022թ․ նոյեմբերի 9-ին  Ֆասթ Կրեդիտը ձեռք է բերում ՀՀ կենտրոնական բանկի՝ բանկային գործունեություն ծավալելու լիցենզիա և գրանցվում է որպես «Ֆասթ Բանկ» ՓԲԸ՝  ժառանգելով Ֆասթ Կրեդիտի հարուստ փորձը, հաճախորդների մեծ բազա, որակյալ բիզնես և IT թիմ, ակտիվների մեծ ծավալ (ավելի քան 70 մլրդ ՀՀ դրամ) և այլ կարևորագույն ձեռքբերումներ։

04//

Ֆասթ Բանկի վավերապայմանները

//07

Ֆասթ Բանկի վավերապայմանները

ՀՎՀՀ՝ 02251606
LEI: 894500AD87D7G5EHKK27
SWIFT/BIC Code: FCAOAM22

05//

Բիզնես էթիկայի կանոնները

//07

Բիզնես էթիկայի կանոնները

Լավագույնը դառնալու ճանապարհին մենք ձգտում ենք պահպանել բիզնես էթիկայի կանոններն ինչպես մեր կազմակերպության ներսում, այնպես էլ հաճախորդների և գործընկերների հետ հարաբերություններում՝ գործելով ազնվությամբ, հարգանքով և պրոֆեսիոնալիզմով, խթանելով վստահության և գերազանցության մշակույթը:

Թիմի յուրաքանչյուր անդամ հետևում է ընդունված աշխատանքային էթիկայի կանոններին։ Չնայած մենք խրախուսում ենք ազատ ոճն ու բանկային ոչ ավանդական միջավայրի ձևավորումը, Բանկի բոլոր աշխատակիցները մասնագիտական պարտականությունները կատարելիս՝ հետևողականորեն պահպանում են վարվելաձևի կանոնները։

 

06//

Մեր առաքելությունը

//07

Մեր առաքելությունը

Բանկինգը դարձնել թափանցիկ, պարզ, հասանելի և միևնույն ժամանակ վստահելի:

Նորարար լուծումների միջոցով ապահովել բարձրակարգ սպասարկում, ֆինանսական կայունություն և ԼԻՆԵԼ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔԻՑ ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ:

07//

Մեր արժեքները

//07

Մեր արժեքները

 Լինել նորարար և շարունակ սովորել

Լինել նորարար և շարունակ սովորել

Աշխարհի լավագույն փորձը բերել Հայաստան։ Ներդնելով նորարարական լուծումներ՝ դառնալ միջազգային չափանիշներին համապատասխանող բանկ։ 

Լինել համարձակ

Լինել համարձակ

Ցանկացած մարտահրավեր դարձնել հաջողության նոր բանալի, իսկ խոչընդոտները՝ հնարավորություն։​

Լինել հուսալի գործընկեր

Լինել հուսալի գործընկեր

Ապահովել զարգացման կայուն միջավայր յուրաքանչյուր հաճախորդի, գործընկերոջ և աշխատակցի համար։

Գործել թափանցիկ

Գործել թափանցիկ

Թափանցիկությունն ընդունել որպես սկզբունք և ցանկացած հարաբերության մեջ ընտրել բաց հաղորդակցման ճանապարհը։

Լինել հաճախորդակենտրոն

Լինել հաճախորդակենտրոն

Ֆասթի գործունեության կենտրոնում հաճախորդն է և նրա ֆինանսական կարիքների բավարարման համար լավագույն պայմանների մշակումը։

Մենք
կարող
ենք
միասին

Հնարավորությունները հազվադեպ են գալիս:
Երբ ոսկի է գալիս, դույլը հանիր,
ոչ թե մատնոցը:

Ուորեն Բաֆեթ

Թարմացվել է