Դարձրո՛ւ խնայելը Ռեֆլեքս


Ավտոմատ խնայողություններ քո գործարքներից
Ռեֆլեքս ավտոմատ խնայողությունների շնորհիվ քո ամենօրյա գործարքները կարող են վերածվել խնայողությունների։ Ընտրիր՝ որ քարտից կամ հաշվից և ինչպես ես ցանկանում խնայել, իսկ գումարներն ավտոմատ կերպով կկուտակվեն հատուկ բացված դրամային խնայողական հաշվին։
Արտարժույթով քարտից/հաշվից խնայելու դեպքում իրականացվում է արտարժույթի փոխանակում։ Խնայելը էլ ավելի շահավետ դարձնելու համար Բանկը կհաշվարկի տոկոս՝ հաշվի մնացորդի շեմն ապահովելու դեպքում։
Խնայելու համար կարող ես ընտրել քեզ հարմար 2 տարբերակներից մեկը․
Գործարքի գումարի կլորացում - յուրաքանչյուր գործարքի գումարը կլորացրու մինչև 100 ՀՀ դրամ կամ 1,000 ՀՀ դրամ, իսկ տարբերությունն ուղղիր խնայողությանը։
Օրինակ՝ եթե գնել ես մեկ սուրճ ու վճարել 870 ՀՀ դրամ, ապա 130 դրամ կփոխանցվի քո Ռեֆլեքս հաշվին։
Գործարքի գումարից տոկոս - սահմանիր յուրաքանչյուր գործարքից խնայվող տոկոսը, և համապատասխան գումարը կկուտակվի ավտոմատ կերպով։
Օրինակ՝ եթե սուպերմարկետում վճարել ես 35,000 ՀՀ դրամ և ակտիվացրել ես 1% խնայողություն, ապա 350 ՀՀ դրամ կփոխանցվի Ռեֆլեքս հաշվիդ։
Կարող ես նաև իրականացնել Մնացորդի կլորացում համադրելով վերը նշված տարբերակներից մեկի հետ․ ցանկացած պահի կլորացրու ընտրված հաշվի մնացորդը մինչև 1,000 ՀՀ դրամ և տարբերությունը փոխանցիր խնայողական հաշվին։
Օրինակ՝ եթե քարտային հաշվիդ մնացորդը կազմում է 50,750 ՀՀ դրամ, մնացորդի կլորացման շնորհիվ 750 դրամ կփոխանցվի Ռեֆլեքս հաշվիդ, իսկ մնացորդը կլինի կոկիկ՝ 50,000 ՀՀ դրամ։
Արտարժութային հաշիվներից խնայվող գումարները փոխարկվում են ՀՀ դրամի՝ գործարքի պահին Բանկի կողմից սահմանված առքի փոխարժեքով։
Ակտիվացրու Ռեֆլեքս-ը Fast Bank Mobile-ում, ընտրիր քեզ հարմար խնայելու տարբերակն ու պայմանները, և շարունակիր պարզապես օգտվել քո քարտից ու հաշվից։ Ցանկացած պահի կարող ես փոփոխել կարգավորումները, դադարեցնել կամ կրկին ակտիվացնել կուտակումը, իսկ կուտակված գումարը՝ փոխանցել մյուս հաշիվներիդ։
Պայմաններ եվ սակագներ
Ռեֆլեքս խնայողական հաշվից օգտվելու համար անհրաժեշտ է Ֆասթ Բանկում նախապես ունենալ գործող հաշիվ/քարտ
ԴՐԱԿԱՆ ՄՆԱՑՈՐԴԻ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏՈԿՈՍ
| Արժույթ | Տարեկան (պարզ) տոկոսադրույք | APY (տոկոսային եկամտաբերություն) | Օրական մնացորդի նվազագույն շեմ, որի դեպքում կհաշվարկվի տոկոս |
|---|---|---|---|
| ՀՀ դրամ | 4% | 4․07% | 20 000 |
Քո ամենօրյա խնայողությունների հաշիվը
18 տարին լրացած ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ Ֆիզիկական անձ
ՀՀ դրամ
չի կիրառվում
չի կիրառվում
Բացառապես «Ֆասթ Բանկ» WEB տիրույթով և «FastBank Mobile» հավելվածի միջոցով, Հաշվի բացման օնլայն դիմումը ներկայացնելու օրվա ընթացքում
Հաշվի մուտքերը ձևավորվում են ավտոմատ խնայողությունների ֆունկցիոնալի շրջանակում։ Սահմանափակված են այլ կանխիկ կամ անկախիկ տարբերակով մուտքերը
Բանկում գործող սեփական ընթացիկ կամ քարտային հաշվին «Ֆասթ Բանկ» WEB տիրույթով և «FastBank Mobile» հավելվածով կամ Բանկի մասնաճյուղում
Բանկում գործող ընթացիկ կամ քարտային հաշվին փոխանցման միջոցով1
չի կիրառվում
1 000 ՀՀ դրամ
Համաձայն «Այլ ծառայությունների սակագների»
| Արժույթ | Տարեկան (պարզ) տոկոսադրույք | APY (տոկոսային եկամտաբերություն) | Օրական մնացորդի նվազագույն շեմ, որի դեպքում կհաշվարկվի տոկոս |
|---|---|---|---|
| ՀՀ դրամ | 4% | 4․07% | 20 000 |
Ծանոթություն
Փոխանցման հաշվի արժույթը տարբեր լինելու դեպքում իրականացվում է փոխարկում Բանկի սահմանած փոխարժեքով: Փոխանցվող գումարի ելքագրումը հաշվից իրականացվում է անմիջապես։
Ներառյալ ԱԱՀ
Տոկոսագումարը կապիտալացվում և վճարվում է յուրաքանչյուր ամիս՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսի 15-ը: Տոկոսներ հաշվարկվում են օրական կտրվածքով հաշվի մնացորդի նվազագույն շեմին համապատասխանության դեպքում։
Reflex գործիքը կարելի է ապաակտիվացնել ցանկացած պահի «FastBank Mobile» հավելվածի միջոցով:
Հեռահար սպասարկման ծառայությունների պայմաններն ու կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
Մինչև 18 տարեկան անձանց հաշվի բացման պայմանները սահմանվում են համաձայյն «Ֆասթ Բանկ» ՓԲԸ բանկային և ավանդային հաշիվների բացման և վարման (սպասարկման) կանոններ փաստաթղթի։
Հաշվում եղած դրամական միջոցները տնօրինելու` հաճախորդի իրավունքները չի թույլատրվում սահմանափակել, բացի օրենքով նախատեսված դեպքերում հաշվում եղած դրամական միջոցների վրա արգելանք դնելուց կամ հաշվով գործառնությունները դադարեցնելուց:
Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա։
Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Հաճախորդի՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով Բանկը կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին (նման պահանջի առկայության դեպքում):
Ի կատարումն ՀՀ օրենսդրությամբ, այդ թվում՝ ՀՀ հարկային օրենսգրքով, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից հրապարակված Միասնական հաշվետվողական ստանդարտով և/կամ միջպետական այլ ակտերով սահմանված Բանկի պարտավորությունների՝ Բանկը ՀՀ պետական և(կամ) տեղական ինքնակառավարման մարմիններին և(կամ) օտարերկրյա պետական լիազոր մարմիններին (այսուհետ` Լիազոր մարմին) և/կամ վերջինիս կողմից նշված անձանց տրամադրում է ոչ ռեզիդենտ Հաճախորդի վերաբերյալ բանկային գաղտնիք, ինչպես նաև Հաճախորդի անձնական տվյալներ կազմող տեղեկատվություն, որի վերաբերյալ Հաճախորդը սույնով տալիս է իր անվերապահ համաձայնությունը:
Բանկի հետ հաղորդակցման կարգը՝ դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
Ձեր ֆինանսական տեղեկատուն
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ»` WWW.FININFO.AM-ը, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ ԵՎ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՒՄ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ»
Փաստաթղթեր