ԱնհատներԲիզնես
Մասնաճյուղեր+374 10 510 000
Fast Bank
  • Հաշիվներ
    • Բանկային հաշիվ
    • Էսքրոու հաշիվ
    • Միանվագ հաշիվ
  • Խնայողություններ
    • Ավանդ
    • Պարտատոմս
  • Վարկեր
    • Հիփոթեքային վարկ
    • Գրավով վարկ
    • Անգրավ վարկ
  • Քարտեր
    • Ստանդարտ քարտեր
    • Պրեմիում քարտեր
  • Փոխանցումներ
  • Մոբայլ բանկինգ
  • Ավելին
    • Ներդրումային ծառայություններ
    • Պահատուփ
    • Ապահովագրություն
    • Արտարժույթի փոխանակում
    • Այլ ծառայություններ
Օնլայն բանկինգ

Բանկ

Մեր մասինԲաժնետերերՍեփականատերերՂեկավարներՎարչակազմակերպական կառուցվածքՀաշվետվություններՄասնաճյուղեր և բանկոմատներԳործարար վարվելակերպի կանոններ

ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հաճախորդի իրավունքներԻրավական ակտերՀաճախ տրվող հարցերԱշխատանքՀայտարարություններՆորություններՎաճառվող գույքՀավելվածի գաղտնիության քաղաքականությունԳաղտնիության քաղաքականությունՎարկային պատմություն/ Վարկային սքորՕգտակար հղումներ

Գլխամասային գրասենյակ

0047, ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռախոսահամար

(+374) 10 510 000

Էլ. հասցե

[email protected]

Հետադարձ կապ

Միացեք մեզ սոցիալական ցանցերում

ISO
37301:2021

ISO
37301:2021

ISO/IEC
27001

ISO/IEC
27001

Sustainability
Alignment
Rating

Sustainability
Alignment
Rating

Հարգելի՛ օգտատեր

Կայքի որևէ տեղեկության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

© 2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Ֆասթ Բանկի կողմից

Your browser does not support HTML5 video.

«Ստոպ» գործիք

Scroll Down

Ի՞նչ է ՍՏՈՊ գործիքը։

«Ստոպ» գործիքը Fast Bank մոբայլ հավելվածում և Օնլայն բանկինգում ներդրված անվտանգության նոր մեխանիզմ է, որը հաճախորդներին հնարավորություն է տալիս իրականացնել գործարքների ինքնասահմանափակում։ Այն ստեղծված է թվային տիրույթում հնարավոր զեղծարարությունների կանխարգելման և դրանց դեմ արդյունավետ պայքարի համար։

Ինչպե՞ս օգտագործել ՍՏՈՊ գործիքը։

Մոբայլ հավելվածի գլխավոր էջում հասանելի է առանձին «Ստոպ» կոճակ։ Այն սեղմելիս Ձեզ առաջարկվում է երկու ընտրություն՝

  1. «Ստոպ» – թույլ է տալիս ընտրողաբար արգելափակել որոշակի ծառայություններ կամ տրամաբանական խմբեր (վարկեր, ավանդներ, հաշիվներ, փոխանցումներ, վճարումներ և այլն)։
  2. «Ստոպ բոլորը» – ամբողջությամբ արգելափակում է հեռավար բոլոր գործառնությունները։

Կարևոր է. Արգելափակման հրահանգը հաստատելուց հետո ընտրված ծառայություններն անհասանելի են դառնում առավելագույնը 60 վայրկյանի ընթացքում։ Իրավաբանական անձանց և ԱՁ-ների դեպքում (գործողությունը հասանելի է Owner դեր ունեցող տնօրենին/ֆիզիկական անձին) սահմանափակումն ավտոմատ տարածվում է ընկերության բոլոր օգտատերերի վրա միաժամանակ։

Ի՞նչ է ներառում և ինչի՞ վրա ՉԻ տարածվում արգելափակումը

Արգելափակման ենթակա ծառայությունների ցանկում են՝

  • Վարկային գործառնություններ (ոսկու գրավով վարկեր, վարկային գծեր/օվերդրաֆտ, FastUp վարկ և այլն)։
  • Ավանդներ (ավանդի վաղաժամ խզում կամ մասնակի նվազեցում)։
  • Քարտային գործառնություններ և վճարումներ (օնլայն/E-commerce գնումներ, քարտերի պատվեր/վերաթողարկում)։
  • Դրամական փոխանցումներ (FastSend/ArcaPay, փոխանցումներ հաշվին/քարտին, SWIFT, խմբային փոխանցումներ)։
  • Կոմունալ, պետական և այլ վճարումներ։
  • Անվտանգություն (նոր օգտատերերի ավելացում/հեռացում, նոր սարքի/հավելվածի գրանցում)։

Սահմանափակումները ՉԵՆ տարածվում՝

  • Ֆիզիկական միջավայրում իրականացվող գործարքների վրա (բանկոմատներ, POS տերմինալներ)։
  • Տոկենիզացված գործարքների վրա, որոնք կատարվում են հեռախոսով POS տերմինալի միջոցով։
  • Ավանդների տոկոսների հաշվարկման վրա (տոկոսները շարունակում են կուտակվել սովորականի պես)։
  • Մասնաճյուղում Ձեր միջոցները տնօրինելու իրավունքի վրա. Դուք միշտ պահպանում եք այդ իրավունքը։

Ապաարգելափակման անվտանգության կանոնները

Ապաարգելափակում կարող է իրականացվել միայն հաճախորդի կողմից և նրա ցանկությամբ՝ հետևյալ եղանակներով՝

  • Հեռավար եղանակով (հավելվածից կամ օնլայն բանկինգից) ապաարգելափակման հայտ հնարավոր է ներկայացնել արգելափակումից 24 ժամ անց։ Ծառայությունները կապաարգելափակվեն միայն լրացուցիչ FaceID բիոմետրիկ նույնականացում անցնելուց հետո։
  • Եթե ծառայությունների անհապաղ ապաարգելափակման կարիք ունեք, դա հնարավոր է իրականացնել բացառապես Բանկի մասնաճյուղ ֆիզիկապես այցելելու դեպքում՝ անցնելով համապատասխան ինքնության ստուգում։

Ծանուցումների կարգավորում

Հավելվածի «Ծանուցումների կարգավորումներ» բաժնում Դուք կարող եք ինքնուրույն ընտրել Ձեզ հարմար ծանուցման եղանակը (SMS, email կամ push)։ Համակարգը Ձեզ ավտոմատ կտեղեկացնի յուրաքանչյուր արգելափակման, ապաարգելափակման և վերջնական հաստատման վերաբերյալ։

Ուշադրություն. Եթե կորցրել եք Ձեր հեռախոսը կամ կասկածում եք, որ Ձեր տվյալները հասանելի են դարձել այլ անձանց, կարող եք անմիջապես զանգահարել Բանկի Կոնտակտային կենտրոն +374 10 510 000 հեռախոսահամարով, և մեր աշխատակիցները Ձեր զանգի հիման վրա շտապ կարգով կակտիվացնեն «Ստոպ բոլոր ծառայությունները» սահմանափակումը։

Թարմացվել է02.07.2026 14:05