Պայմաններ եվ սակագներ
ՊՈՍ ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐՈՎ (ՊՈՍ, ՀԴՄ POS, ՎԻՐՏՈՒԱԼ ՊՈՍ (VPOS) ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Սպասարկվող քարտեր*
ՊՈՍ տերմինալի տեղադրում և ակտիվացում
ՀԴՄ սարքի վրա ՊՈՍ տերմինալի ծրագրային ապահովում (լիցենզիայի տրամադրում և տեղադրում)
Տեխնիկական սպասարկում, տերմինալների անդորրագրերի թղթերի և լոգոտիպների տրամադրում
Միջնորդավճարներ
Easy
Standart
Փաթեթների տարածման շրջանակ
ՀՀ Կենտրոնական Բանկի Խորհրդի 09․02․2026թ․-ի թիվ 27-Ն որոշման Հավելված 1-ի աղյուսակ 1-ով սահմանված Արքա վճարային համակարգի կանոնների համաձայն վաճառակետի տեսակի կոդ (Merchant category code) ունեցող այն տնտեսվարողների վրա,
որոնց տարեկան իրացման շրջանառությունը նախորդող օրացուցային տարվա համար չի գերազանցում 150 000 000 ՀՀ դրամը և որոնք ներառված են ՀՀ ԿԲ կողմից սահմանվող սույն սակագների ազդեցության գոտում գտնվող տնտեսավարողների ցանկում
կամ
որոնք ՀՀ ԱՆ ԻԱ պետական ռեգիստրում գրանցումը ստացել են 2026թ․-ին։
Easy փաթեթի ազդեցության գոտում չգտնվող ՊՈՍ տերմինալների և վիրտուալ ՊՈՍ տերմինալների դեպքում
«Արմենիան Քարդ» ՓԲԸ պրոցեսինգային կենտրոնի անդամ հանդիսացող բանկերի կողմից թողարկված ArCa քարտեր
0.5%
1․2%
ՀՀ բանկերի կողմից թողարկված Visa և Mastercard քարտեր
0.9%
1․2%
«Արմենիան Քարդ» ՓԲԸ պրոցեսինգային կենտրոնի անդամ չհանդիսացող և միջազգային բանկերի կողմից թողարկված Visa և Mastercard քարտեր
2.2%
ՊՈՍ տերմինալով իրականացվող յուրաքանչյուր եռամսյակի կտրվածքով միջին ամսական նվազագույն շրջանառություն
ՊՈՍ տերմինալով 600,000 ՀՀ դրամ
ՀԴՄ սարքի վրա ՊՈՍ տերմինալի ծրագրային ապահովումն ակտիվացված լինելու դեպքում 300,000 ՀՀ դրամ
(Ամսական նվազագույն շրջանառության պայմանը չպահպանելու դեպքում Պայմանագիրը կարող է միակողմանիորեն լուծվել Բանկի կողմից)
Սպասարկման վճար
Եթե տրամադրած ՊՈՍ տերմինալներով (այդ թվում՝ ՀԴՄ-ՊՈՍ) կատարված ամսական ընդհանուր շրջանառությունը չի գերազանցում 50 000 ՀՀ դրամ գումարը, ապա գանձվում են՝
Երևան քաղաքում սպասարկման համար՝ 4 600 ՀՀ դրամ
մարզերի քաղաքներում սպասարկման համար՝ 3 000 ՀՀ դրամ
գյուղերում սպասարկման համար 1 000 ՀՀ դրամ
Ուժի մեջ Է 10․09․2026
ՊՈՍ տերմինալներով (այդ թվում՝ ՀԴՄ-ՊՈՍ) կատարված ամսական ընդհանուր շրջանառությունը չապահովելու դեպքում կգանձվի հետևյալ ամսական վճարը՝
ՊՈՍ տերմինալի դեպքում՝ 8,000 ՀՀ դրամ,
ՀԴՄ-ՊՈՍ-ի դեպքում՝ 5,000 ՀՀ դրամ։
Անբավարար շրջանառության դեպքում սահմանված վճարը չի կիրառվում այն հաճախորդների նկատմամբ, որոնք ծառայության ակտիվացման պահին պայմանագրով համաձայնում են վճարել միանվագ սպասարկման վճար կամ 12 ամսվա ընթացքում ամսական սպասարկման վճար՝ հետևյալ սակագներով՝
ՊՈՍ տերմինալի դեպքում՝ 200,000 ՀՀ դրամ միանվագ կամ 20,000 ՀՀ դրամ ամսական՝ 12 ամսվա ընթացքում,
ՀԴՄ սարքի վրա ՊՈՍ տերմինալի ծրագրային ապահովման ակտիվացման դեպքում՝ 100,000 ՀՀ դրամ միանվագ կամ 10,000 ՀՀ դրամ ամսական՝ 12 ամսվա ընթացքում։
Պայմանագրի վաղաժամկետ դադարեցման վճար*
50,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)՝ պայմանագրի կնքումից հետո մեկ տարվա ընթացքում ՀԴՄ սարքի վրա ՊՈՍ տերմինալի ծառայությունը վաղաժամկետ դադարեցնելու կամ ՀԴՄ-ն փոխարինելու դեպքում։
Պայմանագրի կնքման ժամկետը
Անժամկետ
Տեղադրման ժամկետ
Հայտի ակցեպտավորումից հետո առավելագույնը 3 աշխատանքային օր
ՊՈՍ տերմինալով մուտքագրված միջոցների կանխիկացում բանկային հաշվեհամարից
Համաձայն Բանկում գործող սակագների
ՊՈՍ-տերմինալի սպասարկման լրացուցիչ հնարավորություններ
ՊՈՍ-տերմինալի սպասարկման լրացուցիչ հնարավորություններ
Գործարքի գումարի կամ դրանից ավել գումարի չափով Քարտապանի Վճարային քարտի գումարի սառեցման և մասնակի կամ ամբողջական գանձման հնարավորություն
Reversal
Մինչև 72 ժամվա ընթացքում ԱՍԿ-ում իրականացված գործարքի գումարի չափով ամբողջական կամ մասնակի չեղարկման՝ hետ վերադարձի հնարավորություն
Refund
ԱՍԿ-ում իրականացված գործարքի գումարի չափով ամբողջական կամ մասնակի չեղարկման՝ hետ վերադարձի հնարավորություն
Key Enter
ՊՈՍ տերմինալի վրա քարտի տվյալները ձեռքով մուտքագրելու հնարավորություն
Binding
Վճարային քարտի տվյալների կցման հնարավորություն տվյալ ԱՍԿ-ի ինտերնետային հարթակին
Recurring payment
Քարտապանի կողմից նախապես տրված համաձայնության հիման վրա վճարային քարտից սահմանված պարբերականությամբ նույն գումարի ավտոմատ գանձման հնարավորություն՝ առանց յուրաքանչյուր հաջորդ գործարքի համար քարտի տվյալների կրկնակի մուտքագրման։
* ՀԴՄ-ով վճարային քարտերի սպասարկման ծառայությունը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում պայմանագրի վաղաժամկետ դադարեցման վճար չի գանձվում, եթե դադարեցման վերաբերյալ դիմումի ներկայացումից հետո «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի կողմից հաստատված նոր դիմումի հիման վրա տվյալ ՀԴՄ-ով քարտային ծառայությունների սպասարկումը շարունակվելու է իրականացվել «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ում։






