ԱնհատներԲիզնես
Մասնաճյուղեր+374 10 510 000
Fast Bank
  • Հաշիվներ
    • Բանկային հաշիվ
    • Էսքրոու հաշիվ
    • Միանվագ հաշիվ
  • Խնայողություններ
    • Ավանդ
    • Պարտատոմս
  • Վարկեր
    • Հիփոթեքային վարկ
    • Գրավով վարկ
    • Անգրավ վարկ
  • Քարտեր
    • Ստանդարտ քարտեր
    • Պրեմիում քարտեր
  • Փոխանցումներ
  • Մոբայլ բանկինգ
  • Ավելին
    • Ներդրումային ծառայություններ
    • Պահատուփ
    • Ապահովագրություն
    • Արտարժույթի փոխանակում
    • Այլ ծառայություններ
Օնլայն բանկինգ

Բանկ

Մեր մասինԲաժնետերերՍեփականատերերՂեկավարներՎարչակազմակերպական կառուցվածքՀաշվետվություններՄասնաճյուղեր և բանկոմատներԳործարար վարվելակերպի կանոններ

ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հաճախորդի իրավունքներԻրավական ակտերՀաճախ տրվող հարցերԱշխատանքՀայտարարություններՆորություններՎաճառվող գույքՀավելվածի գաղտնիության քաղաքականությունԳաղտնիության քաղաքականությունՎարկային պատմություն/ Վարկային սքորՕգտակար հղումներ

Գլխամասային գրասենյակ

0047, ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռախոսահամար

(+374) 10 510 000

Էլ. հասցե

[email protected]

Հետադարձ կապ

Միացեք մեզ սոցիալական ցանցերում

ISO
37301:2021

ISO
37301:2021

ISO/IEC
27001

ISO/IEC
27001

Sustainability
Alignment
Rating

Sustainability
Alignment
Rating

Հարգելի՛ օգտատեր

Կայքի որևէ տեղեկության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

© 2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Ֆասթ Բանկի կողմից

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը

Ֆասթ Բանկի աջակցությամբ օրերս Երևանում կայացել է Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը։ Այս տարի  համաժողովը հյուրընկալել է շուրջ 800 երիտասարդի Հայաստանի բոլոր մարզերից և Սփյուռքի համայնքներից՝ հնարավորություն տալով նրանց ներգրավվել հայրենիքի զարգացման գործընթացում։


Ֆասթ Բանկը երկրորդ անգամ է հանդես եկել որպես Ազգային երիտասարդական համաժողովի պաշտոնական հովանավոր։ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է․ «Չնայած նրան, որ կառավարությունը բավականին շռայլորեն ֆինանսավորում է այս համաժողովը, այնուամենայնիվ,  շատ կարևոր են մեզ համար մասնավոր գործընկերները, որովհետև նրանք հնարավորություն են ստեղծում համաժողովը դարձնել շատ ավելի հաճելի, յուրահատուկ, նրանք կարող են անել որոշ բաներ, որ կառավարությունը չի կարող իրեն թույլատրել»: 


Եռօրյա միջոցառման ընթացքում Ֆասթ Բանկը ներկայացրել է բանկային ոլորտում կարիերայի զարգացման հնարավորությունները, Բանկում թրեյնինգների և աշխատանքի առավելությունները։ Ի դեպ,  Բանկի տաղավարի բոլոր այցելուներին տրամադրվել են Ֆասթ Բանկի Visa Gold ԱկնՔարտեր: 


Ֆասթ Բանկի կորպորատիվ բիզնեսի կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյանն ասել է․  «Մենք, որպես գործատու և որպես Բանկ, միշտ աջակցում ենք նմանօրինակ միջոցառումներին, որը թույլ է տալիս ստեղծել մեկ հարթակ, որը կհամատեղի Հայաստանի և Սփյուռքի բոլոր երիտասարդներին նույն հարթակում և կտա հնարավորություն, որպեսզի երիտասարդները փորձի փոխանակում իրականացնեն»: 
Եռօրյա համաժողովի ընթացքում կազմակերպվել են թեմատիկ աշխատարաններ, եղել են դասախոսություններ, կլոր սեղաններ ու մշակութային միջոցառումներ՝ ընդգրկելով թեմաներ ինչպես նորարարության, կրթության, այնպես էլ ինքնության, Սփյուռք-Հայաստան կապերի և հանրային կառավարման ոլորտներից։


Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև Բանկի հավելվածը։


Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

 

Թարմացվել է 12.08.2025 21:04