Ֆասթ Բանկը թողարկում և տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր
Բանկը 2025 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2026 թվականի մարտի 10-ը տեղաբաշխում է դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսեր 10.75% տարեկան տոկոսային եկամտաբերությամբ:
Ֆասթ Բանկի կողմից կտեղաբաշխվի 12 մլրդ ՀՀ դրամ թողարկման ընդհանուր ծավալով և 100,000 ՀՀ դրամով անվանական արժեքով պարտատոմսեր։ Պարտատոմսերը թողարկվում են 24 ամիս (10․11․2027թ․) մարման ժամկետով, արժեկտրոնի կիսամյակային վճարման պարբերականությամբ։ Ի դեպ, այս ժամկետայնության պարտատոմսերն ազատված են եկամտային հարկից։
Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել Ֆասթ Բանկի 38 մասնաճյուղերից։
Այն դեպքում, երբ հաճախորդը աշխատանքային օրվա մինչև ժամը 16։00-ն է լրացնում հայտերը և ապահովում դրամական միջոցները արժեթղթերի ձեռքբերման համար, ապա պարտատոմսի գինը հաշվարկվում է տվյալ օրվա գնով, հակառակ դեպքում՝ հաջորդ աշխատանքային օրվա։
Պարտատոմս ձեռք բերելու համար անհրաժեշտ է այցելել Ֆասթ Բանկի ցանկացած 24/7 մասնաճյուղ և ներկայացնել անձնագիր և սոցիալական քարտ կամ նույնականացման քարտ, ինչպես նաև ներկայացնել բանկային հաշվի տվյալները։
ՀՀ ԿԲ նախագահի 23.07.2025թ․-ի թիվ 1/249 Ա որոշմամբ գրանցվել է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը։
ՀՀ ԿԲ նախագահի 29.08.25թ-ի թիվ 1/312Ա որոշման համաձայն գրանցվել է Ֆասթ Բանկ ՓԲԸ-ի Պարտատոմսերի Ծրագրային ազդագրի լրացումը:
ՀՀ ԿԲ նախագահի 30.09.25թ-ի թիվ 1/351Ա որոշման համաձայն գրանցվել է Ֆասթ Բանկ ՓԲԸ-ի Պարտատոմսերի Ծրագրային ազդագրի լրացումը:
Ծրագրային ազդագրի, Ազդագրի լրացման և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել հետևյալ ներկայացված հղումով, իսկ թղթային տարբերակները` այցելելով Ֆասթ Բանկի գլխամասային գրասենյակ կամ Բանկի ցանկացած մասնաճյուղ։
05.11.2025
