• Գլխավոր
  • Անհատներ
  • Բիզնես
  • Ներդրողներ
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
Fast Bank
  • Գլխավոր
034857106314275-mask-group-9.png

Վահե Բադալյան

Խորհրդի նախագահ

Ծնվել է 1970թ․ ապրիլի 30-ին։ 1993թ․-ին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը:

Դեռևս 1989թ․-ից ծավալում է ձեռնարկատիրական գործունեություն բազմաթիվ ուղղություններով՝ իրականացնելով բազմաթիվ ներդրումներ ֆինանսների, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։  Իր կողմից հիմնած ընկերությունները իրենց գործունեությունը ծավալում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Անգլիա, Լատվիա, Սերբիա, Կիպրոս, Ուկրաինա և այլն։

Կարդալ ավելին

Վահե Բադալյանի կողմից հիմնադրված ընկերությունների կառավարման հիմքում ընկած է սոցիալական պատասխանատվության սկզբունքը, մասնավորապես՝  նպաստել  սոցիալական, բնապահպանական և տնտեսական արժեքների աճին՝ այդպիսով կայուն դրական ազդեցություն գործելով թե հասարակության, թե բիզնեսի վրա։ 

Ֆինանսներ

1994․թ  ՀՀ-ում հիմնադրվում է «Ֆասթ Կրեդիտ» ՍՊԸ։ Ընկերությունը 2011թ-ին վերափոխում է գործունեության տեսակը, որպես վարկային կազամկերպություն և հանդիսանում է խոշորագույն վարկային կազմակերպությունը  ՀՀ-ում, որը 2021թ․ օգոստոսին ստանալով ՀՀ Կենտրոնական բանկի կողմից բանկային գործունեության նախնական հավանություն, և անցնելով տրանսֆորմացիոն փուլը, 2022թ․-ի նոյեմբերի 9ին  ՀՀ Կենտրոնական  բանկի կողմից ձեռք է բերում բանկային գործունեության լիցենզիա։

2016թ․ Մեծ Բրիտանիայիում հիմնադրել է Ֆասթ Կրեդիտ վարկային ընկերությունը, որը իր 7 մասնաճյուղերով տարիներ շարունակ մրցունակ դիրքեր  զբաղեցնելով վարկային ոլորտում, 2022թ․ ընթացքում ավարտին է հասցվում Անգլիայում «Էլեկտրոնային փողերի կարգավորման ինստիտուտ» (EMI - electronic money institution) փոխանցումների և այլ գործարքների իրականացման լիցենզիայի ստացման գործընթացը։

2020- թ․ին Անգլիայում բացվում է  Fjewellery զարդերի խանութների ցանցը, որն այսօր ունի 7 խանութ-սրահ և 4000-ից ավելի տեսականի։ Զարդերի վաճառքն իրականացվում է ոչ միայն գործող խանութներում, այլ նաև  օնլայն ինտերնետային կայքի միջոցով։  Կայքն ապահովում է զարդերի վաճառքն ու առաքումը ոչ միայն Անգլիայում, այլ նաև աշխարհի ցանկացած երկրում։ Ընկերությունը նախաձեռնել է նաև նոր ոսկու արտադրության, վաճառքի և արտահանման գործունեություն դեպի անգլիական շուկա։

 2018թ.-ին հիմնադրել է «Ֆասթ Շիֆթ» ընկերությունը, որը  մատուցում է   վճարահաշվարկային ծառայություններ՝ ապահովելով արագ և անվտանգ դրամական փոխանցումներ 24/7 ռեժիմով։ «Ֆասթ Շիֆթ»-ը ունի ավելի քան 1000 վճարային տերմինալների ցանց և տրամադրում է ավելի քան 300+ վճարման եղանակներ տարբեր  ոլորտների համար՝ մեկ API ինտեգրման միջոցով:

2021 թվականին  հիմնադրել է «Fast Credit UKRAINE» ընկերությունը, որն ունի ֆինանսական ընկերության լիցենզիա՝ հնարավորություն ունենալով իրականացնել ֆակտորինգի, լիզինգային ծառայությունների և տարատեսակ վարկերի տրամադրում, ինչպես նաև ավարտին  է հասցնում Ուկրաինայում վճարահաշվարկային լիցենզիայի ստացումը։

Տեղեկատվական տեխնոլոգիաներ

2012թ․-ին Մեծ Բրիտանիայում հիմնադրել է  «ՍոֆտԿոնստրակտ» ընկերությունը, որը Հայաստանում տեխնոլոգիական հեղափոխության առաջատարներից է։ Այն ավելի քան տասը տարի տեղական եւ միջազգային շուկաներին տրամադրում է նորարար եւ մրցունակ տեխնոլոգիական լուծումներ: Ընկերությունը մասնաճյուղեր ունի աշխարհի 15 երկրներում: Ընկերությունն ակտիվորեն օգտագործում է Արհեստական բանականության (AI) եւ Մեքենայական ուսուցման (ML) տեխնոլոգիաները:

Համահիմնադիր է մի շարք ընկերությունների, որոնք ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ՀՀ տարածքից դուրս առաջարկում են տարատեսակ ծրագրային լուծումներ, արհեստական բանականության գործիքներ, առցանց համաժողովների կազմակերպման հարթակներ, կայքերի ստեղծման և ձևավորման գործիքներ և ծառայություններ (Hoory, Finconstruct, Bet Construct, UCraft.mi, FeedConstruct, Panda MR և այլն)։

Այլ բիզնես ոլորտներ

1995թ․-ից հիմնադրել է «Բադալյան Եղբայրներ» ՍՊԸ-ն, ինչպես նաև տարիների ընթացքում նաև մի քանի այլ ընկերություններ, որոնց միջոցով ծավալվում է խոշոր գյուղատնտեսական, ռեստորանային և հյուրանոցային գործունեություն (Կովկաս ռեստորանային համալիր, Կովկաս Ագրո և այլն)։

Վահե Բադալյանը,  հիմնադրելով «Վահագն Բադալյան» բարեգործական հիմնադրամը,  մշտապես ներգրավված է եղել հայրենիքի պաշտպանությանն ուղղված ու սոցիալական նշանակության ծրագրերում (սահմանային շրջաններում գտնվող դպրոցների վերանորոգում, սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցություն, ստարտափերի ֆինանսավորում,  և այլն)։

 Վահե Բադալյանը ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր:

234484403579312191-0k2a5632-minjpg.jpg

Սվետլանա Կարապետյան

Խորհրդի անդամ

Ծնվել է 1987թ․ օգոստոսի 27-ին, ք․ Երևանում:

2005–2009թթ սովորել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի

Իրավագիտություն ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի կոչում:

Կարդալ ավելին

2009-2011թթ․ սովորելով միևնույն համալսարանի Միջազգային գործարար իրավունքի ֆակուլտետում, ստացել է մագիստրոսի կոչում:

2009թ․ ուսնակության միջազգային ծրագրով աշխատել է ԲՆՊ Պարիբաս (BNP PARIBAS/Ֆրանսիա) առևտրային բանկում որպես բիզնես և խնդրահարույց վարկերի ուղղությունների իրավաբան:

2010–2013թթ․ աշխատել է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ում որպես Խնդրահարույց ակտիվների բաժնի իրավաբան, այնուհետև՝ ավագ իրավաբան:

2013–2022թթ․ աշխատել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում որպես Բիզնես ուղղությունների իրավական սպասարկման բաժնի ավագ իրավաբան, այնույետև՝ միևնույն բաժնի ղեկավար:

2022թ․ հունվարից «ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում ստանձնել է Խորհրդի անդամի պաշտոնը:

2022թ․ նոյեմբերի 9-ից  ստանձնել է «Ֆասթ Բանկ»  ՓԲԸ-ում Խորհրդի անդամի պաշտոնը:

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր։

234484403579314285-0k2a5442-min-1jpg.jpg

Արմեն Քթոյան

Խորհրդի անդամ

Ծնվել է 1978թ․ սեպտեմբերի 5-ին, ք․ Հրազդանում:

1995–2000թթ սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Ինժեներատնտեսագիտական ֆակուլտետում՝ ստանալով տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում:

Կարդալ ավելին

2000–2003թթ․ որպես ասպիրանտ սովորել է Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտում՝  Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ մասնագիտությամբ:

2003թ․ Տնտեսական հետազոտությունների ինստիտուտի մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է Տնտեսագիտության թեկնածուի կոչումով։

2001-2007թթ․ աշխատել է Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտում որպես ասիստենտ հետազոտող, այնունետև գլխավոր մասնագետ և բաժնի պետ։

2004թ․ ՀՀ պետական սեփականության կառավարման հայեցակարգի» մշակման շրջանակներում, եղել է Գիտական խմբի ղեկավար։ Նախագծի թեման` «Տնտեսության արդյունավետ կառուցվածքի ձևավորման խնդիրները»։

2005-2007թթ եղել է Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտի 060 մասնագիտական խորհրդի անդամ, Գիտական քարտուղար:

2009թ. ՀՀ էկոնոմիկայի նախարարությում զբաղեցրել է Գիտելիքահեն տնտեսության, ինովացիաների և ձեռնարկատիրության խթանման վարչության պետի պաշտոնակատարի պաշտոնը:

2011թ. աշխատել է «Ալֆա պլյուս քոնսալթինգ» ՍՊԸ-ում որպես Ավագ փորձագետ:

2015–2016թթ․ եղել է Տնտեսագիտական հետազոտությունների ստորաբաժանման ղեկավար ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում:

2017թ․ սեպտեմբերից 2017թ ապրիլ հանդիսացել է ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի Դոցենտ:

2016–2017թթ․ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում եղել է Հետազոտական ծրագրի ղեկավար – ավագ հետազոտող:

2017–2019թթ․  «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ում իրականացրել է  Կրթական ծրագրերի համակարգող-փորձագետի գործառույթներ:

2017–2019թթ․ եղել է Հետազոտական թեմայի ղեկավար ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում:  

2018–2019թթ․ Կոնրադ Ադենաուեր Հիմնադրամում (Հայաստան) զբաղեցրել է Փորձագետի պաշտոնը:

2021թ. հոկտեմբերից 2022թ․ հունվարը, ԵՄ ֆինանսավորմամբ, ՀՀ ԱՍՀ նախարարության պատվերով, որպես Ավագ փորձագետ, կատարել է «Հայաստանում սոցիալական բնակապահովության քաղաքականության զարգացման ծրագրի հայեցակարգային հիմնադրույթների» մշակում:

2022թ. փետրվարից մինչև 2022թ․ հունիս «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ ֆինանսավորմամբ, ՀՀ ԱՍՀ նախարարության պատվերով, որպես Փորձագետ, իրականացրել է «ՀՀ-ում սոցիալական բնակապահովության ընդհանրական համակարգի ներդրման ռազմավարության» մշակում:

2007թ․ մինչ օրս դասավանդում է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում։

2022թ․ մայիսից «ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում ստանձնել է Խորհրդի անդամի պաշտոնը:

2022թ․ նոյեմբերի 9-ից  ստանձնել է «Ֆասթ Բանկ»  ՓԲԸ-ում Խորհրդի անդամի պաշտոն:

06494480560014287-0k2a5561-minjpg.jpg

Վահան Վարդանյան

Խորհրդի անդամ

Ծնվել է 1972թ․  հունիսի 8-ին:1989-1994թթ ավարտել է Հայաստանի ազգային ինժիներական ինստիտուտը՝ մասնագիտանալով Համակարգչագիտության, կառավարչական տեղեկատվության և վերահսկման համակարգերի ոլորտում:

Կարդալ ավելին

1995-1997թթ․ սովորել է Բենթլի համալսարանում՝ ՄաքՔալլումի բիզնես դպրոցում՝ ստանալով Բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում։

2009թ․ Հարվարդի բիզնես դպրոցում ուսանել է Մենեջմենթի խորացված ծրագիր։

1997-2004թթ․ ԲեարինգՓոինթ (նախկինում՝ Քեյ Փի Էմ Ջի Քընսալթինգ) ընկերությունում աշխատել է որպես Ֆինանսական Ծառայությունների Ինտեգրացման ղեկավար։

2004-2011թթ․ Ռենեսանս Կապիտալ ընկերությունում զբաղեցրել է Գործադիր տնօրենի, Տեղեկատվական տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատուի, այնուհետև Գործադիր տնօրենի, Առաջատար կատարողական խմբի համաղեկավարի պաշտոնները։

2011-2013թթ․ աշխատելով Մոսկվայի բորսա MICEX-RTS-ում, հանդիսացել է Գործադիր տնօրեն, ՏՏ գլխավոր պատասխանատու, Գործադիր մարմնի անդամ։

2013-2017թթ․ աշխատել է ՄակՔինզի Ընկերությունում որպես Տնօրեն (Գործընկեր)։

2017թ․-ից մինչ այժմ «ՆԱԻՐԻԱՆ» ՓԲԸ-ում, ինչպես նաև «ՍփեյսՓասս» ընկերությունում զբաղեցնում է Խորհրդի անդամի և համահիմնադրի պաշտոնները համապատասխանաբար։

2021թ․-ից մինչ այժմ «Դա Վինչի Կապիտալ» ընկերությունում հանդես է գալիս որպես Վենչուրային գործընկեր, իսկ «Կերպակ»-ում՝ որպես Հիմնադիր, Գլխավոր-գործադիր տնօրեն։

2022թ․ մայիսից «ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում ստանձնել է Խորհրդի անդամի պաշտոնը:

2022թ․ նոյեմբերի 9-ից  «Ֆասթ Բանկ»  ՓԲԸ-ում ստանձնել է Խորհրդի անդամի պաշտոնը:

6042913228403514293-0k2a5695better.jpg

Դանիել Հիլեր

Խորհրդի անդամ

Ծնվել է 1947թ․ մայիսի 12-ին։

Պարոն Հիլերը սովորել է  Փարիզ-Դոֆին /Paris-Dauphine/ համալսարանում՝ ստանալով Կառավարման դիպլոմ։ Փարիզ-Ասաս /Paris-Assas/ համալսարանում սովորել է իրավագիտություն։

Կարդալ ավելին

Ունի որակավորված հաշվապահների դիպլոմ (Diploma of Chartered Accountants)։

Պարոն Հիլերը հանդիսացել է մի շարք ընկերություններում /Ֆրանսիա, Հայաստան, Ուկրաինա, Ռուսաստան, Բելառուսիա, Վրաստան, և այլն/ խորհրդատվական և աուդիտորական առաքելություն իրականացնող թիմերի ղեկավար։Վերոնշյալ ընկերությունների թվին են պատկանում տարբեր երկրների առաջատար բանկեր, կենտրոնական բանկեր, ուղևորափոխադրման ընկերություններ և այլն։ 

Հարկ է հատկապես ընդգծել պարոն Հիլերի փորձառությունն Աֆրիկյան շուկայում, որտեղ նա հատուկ խորհրդատվություն է իրականացրել տարբեր ընկերությունների համար, մասնավորապես ինֆլացիայի և դեվուլվացիայի հետևանքների, գնման և սեփականաշնորհման վերաբերյալ։

Պարոն Հիլերը ունի հատուկ փորձառություն տարբեր բանկերի ղեկավար  պաշտոններում, որից կարելի է ընդգծել  Ֆրանսիայի Հարավ-Արևմտյան Credit Mutuel բանկի գլխավոր տնօրենի պաշտոնը, Փարիզի Ազգային բանկի նախկին դուստր   BIAO Կամերուն բանկի /Կամերունի առաջին բանկի/ գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը։

Ունի աշխատանքային հարուստ փորձ աշխարհի լավագույն ֆինանսաբանկային և խորհրդատվական ընկերություններում։ Գրանթ Թորնթոնի հայաստանյան և ֆրանսիական մասնաճյուղերում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ, այդ թվում հանդիսացել է Աուդիտի տնօրեն։ Պարոն Հիլերը անդամակցում է մի շարք միջազգային ասոցիացիաների այդ թվում հանդիսանում է  Հաշվապահների միջազգային ֆեդերացիայի և Ֆրանսիայի հաշպահական տարբեր ասոցիացիաների անդամ։

2022թ․ մայիսից «ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում ստանձնել է Խորհրդի անդամի պաշտոնը:

2022թ․ նոյեմբերի 9-ից  «Ֆասթ Բանկ»  ՓԲԸ-ում ստանձնել է Խորհրդի անդամի պաշտոնը:

004480560014297-0k2a5801-minjpg.jpg

Դանիել Ազատյան

Գործադիր տնօրեն-Տնօրինության նախագահ

Ծնվել է 1976թ․ մարտի 30-ին:
1997թ-ին ավարտել է Երևանի Ժողովրդական Տնտեսության Ինստիտուտի «Ընդհանուր Տնտեսագիտություն» ֆակուլտետը՝ ստանալով Համաշխարհային էկոնոմիկա մասնագիտությունը: 

Կարդալ ավելին

2022թ․-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի «Իրավագիտության» ֆակուլտետը՝ Իրավագիտություն մասնագիտությամբ։

1999-2006թթ․-ին աշխատել է ՀՀ ԿԲ-ում զբաղեցնելով հետևյալ պաշտոնները․

1999-2003թթ․՝ Ֆինանսական վերահսկողության վարչության, Բանկերի վերահսկողության բաժնի վերահսկող,  

2003-2006թթ․՝ Ֆինանսական վերահսկողության վարչության, Բանկերի վերահսկողության բաժնի ավագ վերահսկողի

2006թ․-ի հունվարից մինչև նույն թվականի հոկտեմբերը՝ Ֆինանսական վերահսկողության վարչության, Ապահովագրական ընկերությունների վերահսկողության առաջին բաժնի պետ։

2006-2007թթ․-ին աշխատել է Արդշինինվեստբանկ ՓԲԸ, որպես Ներքին աուդիտի ղեկավար։ 

2007-2019թթ․-ին ՀՀ ԿԲ-ում զբաղեցրել է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարի պաշտոնը։

2019-2021թթ․-ին եղել է ՀՀ ԿԲ Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտի տնօրեն, ԿԲ Գործադիր կոմիտեի անդամ։

2021թ․-ին ստանձնել է «ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՈՒՎԿ ՓԲԸ Գործադիր տնօրեն–Վարչության նախագահի պաշտոնը։

2022թ․ նոյեմեբերի 9-ից ստանձնել է «Ֆասթ Բանկ»  ՓԲԸ-ի Գործադիր տնօրեն–Տնօրինության  նախագահի պաշտոնը։

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր։

05604480560014303-0k2a9695-minjpg-16745381450079.jpg

Գարեգին Դարբինյան

Գործադիր տնօրենի տեղակալ-Զարգացման տնօրեն-Տնօրինության անդամ

Ծնվել է 1977թ․-ին ք. Երևանում:
1999թ-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսահաշվային ֆակուլտետը՝ ստանալով Հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությունը:

Կարդալ ավելին

1997–1999թթ․-ին աշխատել է «ԱՐ» հեռուստաընկերության գովազդային բաժնում։

2001–2020թթ․-ին աշխատել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում (նախկին՝ Հայգյուղփոխբանկ) զբաղեցնելով հետևյալ պաշտոնները՝

2002-2009թթ․՝ մասնաճյուղի գլխավոր հաշվապահ,

2009-2015թթ․՝ Ֆինանսական անվտանգության բաժնի պետ,

2015-2018թթ․՝ Համապատասխանության վարչության պետ,

2018-2020թթ․՝ Ռիսկերի կառավարման վարչության պետ։

2020թ․-ից առ այսօր «ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում ստանձնել է հետևյալ պաշտոնները՝

2020-2021թթ․՝ Զարգացման գծով փոխտնօրեն-Վարչության անդամ,

2021թ․ի ապրիլից՝ Գործադիր տնօրեն-Վարչության նախագահի ժ/պ,

2021թ․ի նոյեմբերից՝ Գործադիր տնօրենի տեղեկալ-զարգացման տնօրեն,

2022թ․ նոյեմբերի 9-ից «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ում ստանձնել է Գործադիր տնօրենի տեղեկալ-Զարգացման տնօրեն-Տնօրինության անդամի պաշտոնը։

Ծառայել է ՀՀ զինված ուժերում։

Ամուսնացած է, ունի երեք որդի։

02244480559914309-0k2a5981-minjpg.jpg

Աղասի Վարդանյան

Թվային բանկինգի տնօրեն-Տնօրինության անդամ

Ծնվել է 1980թ․ մայիսի 6-ին, ք. Երևանում:
2004թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի Երկրաբանության ֆակուլտետը՝ ստանալով Երկրաբանության մագիստրոսի կոչում:

Կարդալ ավելին

2005-2010թթ․-ին աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում որպես․

2005-2006թթ․՝ պայմանագրային աշխատող ծրագրային ապահովման մշակման, տեղադրման աջակցության գծով,

2006-2007թթ․՝ ցանցային ադմինիստարտոր,

2007-2010թթ․՝ ցանցային ավագ ադմինիստրատոր։

2010–2013թթ․-ին աշխատել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում (նախկին՝ Հայգյուղփոխբանկ)՝ լինելով Ներքին աուդիտի մասնագետ։

2013–2014թթ․-ին  «ԿԱՊԻՏԱԼ ԻՆՎԵՍՏՄԵՆԹ» ՓԲԸ-ում զբաղեցրել է Գործադիր տնօրենի խորհրդականի պաշտոնը։

2013–2016թթ․-ին եղել է Բրիտանական IFCMARKETS. CORP. ընկերության Գլխավոր տնօրեն տեղեկատվության գծով (CIO)։ 2016-2021թթ նույն ընկերությունում զբաղեցրել է գործադիր տնօրենի պաշտոնը։

2021թ․ի օգոստոսից  «ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում ստանձնել է Զարգացման գծով փոխտնօրենի ժ/պ-ի պաշտոնը։ 

2021թ․ի նոյեմբերից «ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում զբաղեցնում է Թվային բանկինգի տնօրենի պաշտոնը։

2022թ․ նոյեմբերի 9-ից զբաղեցնում է «Ֆասթ Բանկ»  ՓԲԸ-ի Թվային բանկինգի տնօրեն-Տնօրինության անդամի պաշտոնը։

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր։

02244480560014314-0k2a5497-minjpg.jpg

Սերգեյ Գասպարյան

Բիզնեսի կառավարման տնօրեն-Տնօրինության անդամ

Ծնվել է 1988թ․ մայիսի 8-ին։

2010թ-ին ավարտել է Հայ Ռուսական (Սլավոնական) համալսարանի Քաղաքագիտություն ֆակուլտետը՝ ստանալով Միջազգային հարաբերություններ մասնագիտացում։

Կարդալ ավելին

2011-2014թթ. սովորել է Մոսկվայի Տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի ֆինանսական կառավարում ֆակուլտետում:

2010-2012թթ․ աշխատել է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի Էրեբունի մասնաճյուղում որպես վարկային մասնագետ, ավագ մասնագետ, այնուհետ՝ առաջատար մասնագետ։

2010-2022թթ․ «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի Գլխամասային գրասենյակում զբաղեցրել է հետևյալ պաշտոնները՝

2012-2013թթ․՝ սպառողական և հիփոթեքային վարկերի ավագ մասնագետ,

2013թ-ի հունվարից մինչև նույն թվականի նոյեմբեր՝ գլխավոր մասնագետ,

2013- 2018թթ․՝ ֆիզիկական անձանց վարկավորման բաժնի ղեկավար,

2018- 2022թթ․՝ Մանրածախ բիզնեսի վարչության պետ։

2022թ․ի հունվարից  «ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում ստանձնել է Բիզնեսի կառավարման տնօրենի պաշտոնը։ 

2022թ․ նոյեմեբերի 9-ից ստանձնել է «Ֆասթ Բանկ»  ՓԲԸ-ի Բիզնեսի կառավարման տնօրեն-Տնօրինության անդամի պաշտոնը։ 

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր։

002997374614318-383a0636-vvvv.jpg

Լուսինե Սիմոնյան

Ռիսկերի կառավարման և համապատասխանության

տնօրեն-Տնօրինության անդամ

Ծնվել է 1982թ․ նոյեմբերի 2-ին, ք․ Սևանում։

1999-2004թթ. սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետում' ստանալով մագիստրոսի աստիճան:

Կարդալ ավելին

2005-2021թթ․ աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում՝ Ֆինանսական վերահսկողության վարչությունում զբաղեցնելով հետևյալ պաշտոնները․

2005-2006թթ․՝ Ֆինանսական կազմակերպությունների լիցենզավորման մասնագետ,

2006-2010թթ․՝ Վարկային կազմակերպությունների վերահսկող,

2010-2017թթ․՝ Բանկային վերահսկող,

2017-2020թթ․՝ Կորպորատիվ կառավարման գծով փորձագետ,

2020-2021թթ․՝ Վերահսկողության քաղաքականության և զարգացման մշակման փորձագետ։

2007թ. մարտ-մայիս ամիսներին գործուղվել է Նիդեռլանդների Բանկ (Ամստերդամ, Նիդեռլանդներ) որպես բանկային վերահսկող, ստուգող խմբի անդամ։

2021-2022թթ․ աշխատել է Amadeus Armenia ընկերությունում որպես Ծրագրային ապահովման մատակարարման ղեկավար, ոլորտային փորձագետ Amadeus Sky Suite-ի մասով:

2022թ․ հուլիսից զբաղեցնում է «ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Ռիսկերի կառավարման և համապատասխանության տնօրենի-Տնօրինության անդամի պաշտոնը։

2022թ․ նոյեմբերի 9-ից ստանձնել  է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի Ռիսկերի կառավարման և համապատասխանության տնօրենի-Տնօրինության անդամի պաշտոնը։

Ամուսնացած է, ունի մեկ  որդի և մեկ դուստր:

 

004480560014323-0k2a6053-1-minjpg.jpg

Արտաշես Ավետյան

Գլխավոր հաշվապահ-Տնօրինության անդամ

Ծնվել է 1984թ. օգոստոսի 28-ին, ք. Երեւանում։

2001-2006թթ. սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի արժեթղթերի շուկայի վերլուծության և կառավարման ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի աստիճան։ 

Կարդալ ավելին

2009-2012թթ. աշխատել է Ամենայն Հայոց Կաթողիկոսության Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Համաշխարհային հայկական եկեղեցու հոգևոր և վարչական շտաբի ֆինանսական բաժնում՝ որպես ֆինանսական հաշվապահ:

2014-2015թթ.աշխատել է ProCredit Holding AG & Co-ում (Գերմանիա)՝ որպես ֆինանսական վերահսկիչ:

2012-2016թթ. աշխատել է ՊրոԿրեդիտ Բանկ ՓԲԸ-ում՝ որպես ֆինանսական հաշվետվությունների, բյուջետավորման ու վերահսկողության դեպարտամենտի ավագ մասնագետ։

2016-2019թթ. աշխատել է Ինեկոբանկ ՓԲԸ-ում՝ որպես ֆինանսական դեպարտամենտի հաշվետվությունների գլխավոր մասնագետ:

2019-2021թթ.  ղեկավարել է ՖԻՆՔԱ Արմենիա ՈՒՎԿ ՓԲԸ-ի հաշվետվությունների, ֆինանսական պլանավորման և վերլուծությունների վարչությունը:

2021թ.-ից աշխատում է Ֆասթ Կրեդիտ Կապիտալ ՈՒՎԿ ՓԲԸ-ում ՝ որպես ֆինանսական հաշվետվությունների ծառայության ղեկավար։

2022թ․ հուլիսից զբաղեցնում է «ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահ- Տնօրինության անդամի պաշտոնը։

2022թ․ նոյեմբերի 9-ից զբաղեցնում է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահ- Տնօրինության անդամի պաշտոնը։

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:

 

22602791348914328-lusine-amirkhanyan.jpg

Լուսինե Ամիրխանյան

Ներքին աուդիտի ղեկավար

Ծնվել է 1986թ․ նոյեմբերի 5-ին:

2003-2007թթ սովորել է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկայի բակալավրիատում։

Կարդալ ավելին

2009թ․ Երևանի պետական համալսարանի կողմից ստացել է մագիստորսի կոչում Ֆինանսների ոլորտում:

2012-2015թթ․ աշխատել է որպես Աուդիտի օգնական «KPMG» հայաստանյան գրասենյակում, իսկ 2015-2016թթ․ ընթացքում դարձել է ավագ աուդիտոր:

2016-2017թթ․ աշխատել է «KPMG» ռուսաստանյան գրասենյակի Մոսկվայի մասնաճյուղում որպես ավագ աուդիտոր:

2018-2019թթ. ընթացքում աշխատել է «Ernst & Young»-ի հայաստանյան գրասենյակում որպես ավագ խորհրդատու:

2019թ․-ից աշխատում է «ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում որպես Ներքին աուդիտի ղեկավար։

2022թ․ նոյեմբերի 9-ից զբաղեցնում է «Ֆասթ Բանկ»  ՓԲԸ-ի Ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնը։

Հանդիսանում է Անգլիայի Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) անդամ:

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր։

էջը թարմացվել է 10/11/2022, 14։00

12788-artboard-24-copy.svg
0047, ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ,
Գ.Հովսեփյան 32/6

© 2022 All rights reserved by Fast Bank

Աճուրդ
ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Մեր պատմությունը
  • Մեր առաքելությունը և տեսլականը
  • Բաժնետերեր
  • Ղեկավարներ
  • Վարչակազմակերպական կառուցվածք
  • Կանոնադրություն
  • Հաշվետվություններ
  • Մասնաճյուղեր
ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
  • Հաճախորդի իրավունքներ
  • Գործարար վարվելակերպի կանոններ
  • Իրավական ակտեր
  • Աշխատանք
  • Հայտարարություններ
  • Վաճառվող գույք
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Էլ. հասցե: [email protected]

Հասցե։ 0047, ՀՀ, ք. Երևան, Նորք- Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռ: (+374 10) 510 000

Viber։ (+374 43) 510 003

WhatsApp: (+374 43) 510 003

Telegram: (+374 43) 510 003

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հարգելի՛ այցելու, Բանկը  պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:

12780-2-16675693421194.png
12781-1-16675694115024.png
12784-3-16675694012427.png
12782-4-16675694247478.png
12783-5-16675694348996.png