ԱՆԿԱԽ ԳՆԱՀԱՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ
Հրավերի նկարագիր՝ մասնագիտացված անկախ գնահատող կազմակերպությունները հրավիրվում են «Ֆասթ Բանկ» ՓԲԸ հետ համագործակցության։
Հետաքրքրված մասնակիցներից պահանջվում է ներկայացնել փաստաթղթերը և նշված պահանջներին համապատասխանելու վերաբերյալ փաստաթղթային հիմնավորումները։
Ընտրության չափանիշներ՝
Բանկի համար ընդունելի մասնագիտացված անկախ գնահատողը կազմակերպությունները նվազագունը պետք է՝
- ունենան առնվազն 2 (երկու) որակավորված գնահատող աշխատակից,
- ՀՀ անշարժ գույքի շուկայում ակտիվ գործունեություն ծավալած լինեն առնվազն 5 տարի,
- ունենան բանկերի հետ համագործակցության փորձ,
- ներկայացված լինեն ՀՀ մի քանի մարզերում։
Փաստաթղթերի ներկայացման կարգ՝
Փաստաթղթերը ներկայացնել բացառապես [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկելու միջոցով՝ թեմա դաշտում նշելով կազամակերպության անվանումը։
Ներկայացման լեզու՝ հայերեն
Ներկայացման վերջնաժամկետ՝ 15/03/2023թ․
updated on 10/11/2022, 14։00