Հարգելի՛ հաճախորդ,
Դուք իրավունք ունեք ստանալու «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ի վերաբերյալ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված և «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 16-րդ, 120-րդ հոդվածներով, 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվության պատճենները: Սույն տեղեկությունների տրամադրման համար սակագին չի սահմանվում:
Վերոնշյալ տեղեկությունները Բանկը տրամադրում է ցանկացած անձի գրավոր դիմումը ստանալուց 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում (եթե դիմումի մեջ այլ ժամկետ նշված չէ)։
Տեղեկատվությունը տրամադրվում է դիմումի մեջ նշված եղանակով, իսկ այդ նշումի բացակայության դեպքում` այն եղանակով, որով ստացվել է դիմումը:
Հաճախորդներին պահանջով տրամադրվող տպագիր տեղեկատվության համար գանձվող սակագինը սահմանվում է Բանկի
Ոչ ֆինանսական ծառայությունների սակագներով։
Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով՝
Առձեռն Բանկի Գլխամասային գրասենյակում կամ Բանկի ցանկացած մասնաճյուղում
Փոստով 0047, Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Նորք- Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6
Էլ. նամակ ուղարկելով [email protected]
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի կողմից իր հաճախորդների բողոքների, բողոք-պահանջների ընդունման/ստացման և վերջիններիս արձագանքման գործընթացը սահմանվում է «Հաճախորդների բողոքների և բողոք-պահանջների կառավարման» ընթացակարգով։
Հայտարարություն
- Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ֆիզիկական անձը բողոք-պահանջի պատասխանով բավարարված չլինելու դեպքում իրավունք ունի դիմելու Ֆինանսական համակարգի հաշտարարին, ինչպես նաև պաշտպանել իր իրավունքները դատական կարգով, դիմելու Կենտրոնական բանկ կամ արբիտրաժային տրիբունալ, եթե առկա է արբիտրաժային համաձայնություն:
- «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ անհատ ձեռնարկատերը և/կամ իրավաբանական անձը բողոք-պահանջի պատասխանով բավարարված չլինելու դեպքում իրավունք ունի դիմելու Ֆինանսական համակարգի հաշտարարին, եթե դիմելու պահին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն համարվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ (բացառությամբ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված Կազմակերպությունների), ինչպես նաև պաշտպանելու իր իրավունքները դատական կարգով, դիմելու Կենտրոնական բանկ կամ արբիտրաժային տրիբունալ, եթե առկա է արբիտրաժային համաձայնություն:
- «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն կնքել է համաձայնագիր Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ, որը տարածվում է միայն այն բողոք-պահանջների վրա, որոնց գույքային պահանջի չափը չի գերազանցում 250.000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթը և գործարքի գումարի չափը չի գերազանցում 500.000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը:

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ
ՀԱՄԱԿԱՐԳԻ
ՀԱՇՏԱՐԱՐ
Հաշտարար
Փիրուզ Սարգսյան
Հասցե
ՀՀ, 0010 ք. Երևան, Մ. Խորենացի փողոց 15 «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ
Հեռախոսահամարներ
(+374 60) 70 11 11
(+374 10) 58 24 21
Կայք
E-mail:
Աշխատանքային ժամեր
Երկուշաբթի - Ուրբաթ՝ 9:00 - 18:00
Ընդմիջում՝ 13:00 - 14:00

էջը թարմացվել է 10/11/2022, 14։00