ԱնհատներԲիզնես
Մասնաճյուղեր+374 10 510 000
Fast Bank
  • Հաշիվներ
    • Բանկային հաշիվ
    • Էսքրոու հաշիվ
    • Միանվագ հաշիվ
  • Խնայողություններ
    • Ավանդ
    • Պարտատոմս
  • Վարկեր
    • Հիփոթեքային վարկ
    • Գրավով վարկ
    • Անգրավ վարկ
  • Քարտեր
    • Ստանդարտ քարտեր
    • Պրեմիում քարտեր
  • Փոխանցումներ
  • Մոբայլ բանկինգ
  • Ավելին
    • Ներդրումային ծառայություններ
    • Պահատուփ
    • Ապահովագրություն
    • Արտարժույթի փոխանակում
    • Այլ ծառայություններ
Օնլայն բանկինգ

Բանկ

Մեր մասինԲաժնետերերՍեփականատերերՂեկավարներՎարչակազմակերպական կառուցվածքՀաշվետվություններՄասնաճյուղեր և բանկոմատներԳործարար վարվելակերպի կանոններ

ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հաճախորդի իրավունքներԻրավական ակտերՀաճախ տրվող հարցերԱշխատանքՀայտարարություններՆորություններՎաճառվող գույքՀավելվածի գաղտնիության քաղաքականությունԳաղտնիության քաղաքականությունՎարկային պատմություն/ Վարկային սքորՕգտակար հղումներ

Գլխամասային գրասենյակ

0047, ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռախոսահամար

(+374) 10 510 000

Էլ. հասցե

[email protected]

Հետադարձ կապ

Միացեք մեզ սոցիալական ցանցերում

ISO
37301:2021

ISO
37301:2021

ISO/IEC
27001

ISO/IEC
27001

Sustainability
Alignment
Rating

Sustainability
Alignment
Rating

Հարգելի՛ օգտատեր

Կայքի որևէ տեղեկության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

© 2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Ֆասթ Բանկի կողմից

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է Բարդերի ակումբի հերթական բարեգործական համերգը

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է Բարդերի ակումբի հերթական բարեգործական համերգը

Ֆասթ Բանկի աջակցությամբ Բարդերի ակումբի հեղինակ կատարողներն օրերս Ազգային Տիկնիկային թատրոնում իրականացրել են բարեգործական երեկո։

 

Բարդերի ակումբի այս տարվա առաջին համերգի հասույթը կուղղվի «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությանը: Համերգին հնչել են Վախթանգ Հարությունյանի, Արմինե Հայրապետյանի, Էդուարդ Զորիկյանի, Լիլիթ Բլեյանի եւ այլոց կատարումները:

 

«Շատ շնորհակալ եմ, որ Ֆասթ Բանկն իր քաղաքականության մեջ ինտեգրել է մշակութային քաղաքականությունը: Այս համերգային ծրագիրը, իհարկե, բացառություն չէ, քանի որ աջակցությունը Ֆասթ Բանկինն է: Եվ այդ աջակցությունն է, որի շնորհիվ մենք այս դահլիճում հավաքված տոմսի գումարները կկարողանանք ուղղել մշակութային երեւույթից դուրս՝ սոցիալական տարբեր խոցելիություն ունեցող հարթակներ»,- ասել է Բարդերի ակումբի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանը:

 

Ֆասթ Բանկի օժանդակությամբ կայացած միջոցառումը հնարավորություն կտա աջակցել «Օգնենք հայ մանուկներին» ՀԿ-ի շահառու երեք երեխայի՝ իրենց շարունակական թերապիայի եւ առողջության բարելավման հարցում։

 

«Ֆասթ Բանկը կարեւորում է ոչ միայն հեղինակ կատարողների ստեղծագործական առաջընթացն ու գործունեության իրականացումը, այլեւ հայկական հեղինակային երգի ավանդույթների պահպանումը՝ միաժամանակ մասնակից դառնալով բարեգործությանը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

 

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

 

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

 

Թարմացվել է 13.02.2025 17:30