ԱնհատներԲիզնես
Մասնաճյուղեր+374 10 510 000
Fast Bank
  • Հաշիվներ
    • Բանկային հաշիվ
    • Էսքրոու հաշիվ
    • Միանվագ հաշիվ
  • Խնայողություններ
    • Ավանդ
    • Պարտատոմս
  • Վարկեր
    • Հիփոթեքային վարկ
    • Գրավով վարկ
    • Անգրավ վարկ
  • Քարտեր
    • Ստանդարտ քարտեր
    • Պրեմիում քարտեր
  • Փոխանցումներ
  • Մոբայլ բանկինգ
  • Ավելին
    • Ներդրումային ծառայություններ
    • Պահատուփ
    • Ապահովագրություն
    • Արտարժույթի փոխանակում
    • Այլ ծառայություններ
Օնլայն բանկինգ

Բանկ

Մեր մասինԲաժնետերերՍեփականատերերՂեկավարներՎարչակազմակերպական կառուցվածքՀաշվետվություններՄասնաճյուղեր և բանկոմատներԳործարար վարվելակերպի կանոններ

ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հաճախորդի իրավունքներԻրավական ակտերՀաճախ տրվող հարցերԱշխատանքՀայտարարություններՆորություններՎաճառվող գույքՀավելվածի գաղտնիության քաղաքականությունԳաղտնիության քաղաքականությունՎարկային պատմություն/ Վարկային սքորՕգտակար հղումներՌեկվիզիտներ

Գլխամասային գրասենյակ

0047, ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռախոսահամար

(+374) 10 510 000

Էլ. հասցե

[email protected]

Հետադարձ կապ

Միացեք մեզ սոցիալական ցանցերում

ISO
37301:2021

ISO
37301:2021

ISO/IEC
27001

ISO/IEC
27001

Sustainability
Alignment
Rating

Sustainability
Alignment
Rating

Հարգելի՛ օգտատեր

Կայքի որևէ տեղեկության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

© 2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Ֆասթ Բանկի կողմից

Ֆասթ Բանկի գործադիր տնօրենի և տնօրինության նախագահի պաշտոնում նշանակվել է Տարոն Գանջալյանը

Ֆասթ Բանկի գործադիր տնօրենի և տնօրինության նախագահի պաշտոնում նշանակվել է Տարոն Գանջալյանը

Ֆասթ Բանկը շարունակում է իր արագ և կայուն զարգացման ուղին՝ ընդլայնելով գործունեության մասշտաբները և թևակոխելով զարգացման կարևոր փուլ, որտեղ որակի գերակայությունը  գլխավոր ուղենիշն է։ Ֆասթ Բանկի զարգացման նոր շրջափուլը նշանավորվում է միջազգային հարուստ փորձ ունեցող, կառավարման նոր մշակույթ բերող ղեկավար Տարոն Գանջալյանի նշանակմամբ՝ Բանկի գործադիր տնօրեն-տնօրինության նախագահի պաշտոնում։

Տարոն Գանջալյանն ավելի քան 25 տարվա մասնագիտական փորձ ունի բանկային, ներդրումային և ֆինանսական ոլորտներում՝ ռազմավարական կառավարման, ակտիվների կառավարման և ներդրումային ռազմավարությունների մշակման ու իրականացման ուղղություններով։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում նա աշխատել է միջազգային ֆինանսական կառույցներում և ներգրավված է եղել ֆինանսական կազմակերպությունների զարգացմանն ու ռազմավարական որոշումների կայացմանը վերաբերող գործընթացներում։

Տարոն Գանջալյանը երկար տարիներ զբաղեցրել է նիդերլանդական LINKS Analytics B.V. հարթակի գործադիր տնօրենի պաշտոնը, եղել է Shell Asset Management Company BV-ի ֆոնդերի կառավարիչ, իսկ ներկայումս հանդիսանում է Xalq Banki-ի անկախ խորհրդի անդամ։ Տարոն Գանջալյանն ունի University of Essex/Central European University-ի տնտեսագիտության մագիստրոսի աստիճան, ինչպես նաև London Business School-ում ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի (MBA) որակավորում։

Ֆասթ Բանկը հավատարիմ է մնում իր որդեգրած առաքելությանը՝ լինել մեկ քայլ առաջ հաճախորդների պահանջմունքներից՝ շարունակաբար զարգացնելով իր ծառայությունները, ներդնելով նորարարական լուծումներ և ստեղծելով առավել արդյունավետ ու հասանելի ֆինանսական միջավայր։ Բանկը զարգանում է որպես ժամանակակից ֆինանսական կառույց՝ համադրելով տեխնոլոգիական հնարավորությունները, սպասարկման բարձր չափանիշներն ու հաճախորդակենտրոն մոտեցումը։

Ֆասթ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով արագ, հարմարավետ և անվտանգ ֆինանսական լուծումներ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում՝ նպատակ ունենալով ստեղծել առավել պարզ, հասանելի և արդյունավետ բանկային փորձառություն յուրաքանչյուր հաճախորդի համար։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Թարմացվել է 05.08.2026 04:00