Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Yerevan Dialogue 2026»-ը

Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Yerevan Dialogue 2026»-ը

Ֆասթ Բանկի հովանավորությամբ սույն թվականի մայիսի 5-6-ը Երևանում կայացել է «Yerevan Dialogue 2026»-ը։  Միջազգային համաժողովն այս տարի մեկ հարկի

տակ էր համախմբել Հայաստանի կառավարության և միջազգային հեղինակավոր կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների, անմասն չեն մնացել նաև

հասարակական կազմակերպությունները, մասնավոր ընկերություններն ու ակադեմիական շրջանակները։ 


«Riding Through the Storms» խորագրի ներքո իրականացվող երկօրյա համաժողովի ընթացքում քննարկվել են աշխարհաքաղաքական բևեռացման,

 ժողովրդավարության դիմադրողականության, հիբրիդային սպառնալիքների, արհեստական բանականության հիմնախնդիրներն ու «կանաչ տնտեսության»

 հեռանկարները։ Շոշափվել է նաև եվրոպական ինտեգրման և ԵՄ ընդլայնման աշխարհաքաղաքական գործընթացների թեման․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել

 Մակրոնն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանը տարածաշրջանում լավ նախադեպ է ստեղծել առաջադիմության և զարգացման համար։


Ֆասթ Բանկի կորպորատիվ բիզնեսի տնօրեն Տիգրան Մխիթարյանը մասնակցել է ԵՄ-ՀՀ առևտրի և ներդրումների խթանման թեմայով պանելային քննարկմանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը ոչ միայն դիրքավորվել է որպես կապի, առևտրի և ներդրումների տարածաշրջանային կենտրոն, այլև մեծ ներուժ ունի ինտեգրվելու

եվրոպական շուկաներին․ «Ֆասթ Բանկի համար շատ կարևոր է լինել մասնակից նման միջազգային հարթակներում, քանի որ այստեղ է ձևավորվում  այն

երկխոսությունը, որ վաղը վերածվում է հստակ քայլերի։ Մենք այստեղ ենք որպես գործընկեր՝ աջակցելու բոլոր այն գործընթացներին, որոնք ուժեղացնելու են

Հայաստանի դիրքը միջազգային շուկաներում  որպես բաց և զարգացող տնտեսություն», - ասել է նա։


Ֆասթ Բանկում կարևորում են ԱԳՆ-ի կողմից արդեն երրորդ տարին անընդմեջ կազմակերպվող «Yerevan Dialogue» միջազգային համաժողովի իրականացումը, որը

 միտված է Հայաստանի հեղինակության բարձրացմանը, դիվանագիտական հարաբերությունների ամրապնդմանն ու տարբեր բնագավառներում գործընկերային

 հարաբերությունների հաստատմանը։


Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև Բանկի հավելվածը:


Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Թարմացվել է