Սահմանված ժամկետից շուտ տեղաբաշխվել են Ֆասթ Բանկի օգոստոսի 4-ից մինչև նոյեմբերի 7-ը տեղաբաշխվող դոլարային պարտատոմսերը
Սիրով տեղեկացնում ենք, որ Ֆասթ Բանկի դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է 2025 թվականի հոկտեմբերի 17-ին՝ սահմանված վերջնաժամկետից շուտ, մինչդեռ նախնական տեղաբաշխման վերջնաժամկետը նոյեմբերի 7-ն էր:
Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է հրապարակային եղանակով՝ բաց բաժանորդագրության միջոցով։
Պարտատոմսերի հիմնական պայմաններն են՝
• Տարբերակիչ ծածկագիր՝ AMFSCRB2LER1
• Անվանական արժեք՝ 100 ԱՄՆ դոլար
• Շրջանառության ժամկետ՝ 2 տարի
• Տարեկան եկամտաբերություն՝ 6.25%,
• Կիսամյակային տոկոսային վճարումներ
Ընդհանուր տեղաբաշխման ծավալը կազմել է 2,000,000 ԱՄՆ դոլար։
Բանկը դիմել է Հայաստանի Ֆոնդային բորսա՝ պարտատոմսերի ցուցակման համար, ինչպես նաև պարտատոմսերի իրացվելիության ապահովման նպատակով Բանկը օգտվելու է շուկա ստեղծողի ծառայություններից։
Շնորհակալություն ենք հայտնում ներդրողներին վստահության համար։ Բանկը շարունակական կերպով առաջարկում է դրամային և դոլարային այլ պարտատոմսեր, որոնք դեռ կարող եք ձեռք բերել։
28.10.2025
