ԱնհատներԲիզնես
Մասնաճյուղեր+374 10 510 000
Fast Bank
  • Հաշիվներ
    • Բանկային հաշիվ
    • Էսքրոու հաշիվ
    • Միանվագ հաշիվ
  • Խնայողություններ
    • Ավանդ
    • Պարտատոմս
  • Վարկեր
    • Հիփոթեքային վարկ
    • Գրավով վարկ
    • Անգրավ վարկ
  • Քարտեր
    • Ստանդարտ քարտեր
    • Պրեմիում քարտեր
  • Փոխանցումներ
  • Մոբայլ բանկինգ
  • Ավելին
    • Ներդրումային ծառայություններ
    • Պահատուփ
    • Ապահովագրություն
    • Արտարժույթի փոխարկում
    • Այլ ծառայություններ
Օնլայն բանկինգ

Բանկ

Մեր մասինԲաժնետերերՍեփականատերերՂեկավարներՎարչակազմակերպական կառուցվածքՀաշվետվություններՄասնաճյուղեր և բանկոմատներԳործարար վարվելակերպի կանոններ

ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հաճախորդի իրավունքներԻրավական ակտերՀաճախ տրվող հարցերԱշխատանքՀայտարարություններՆորություններՎաճառվող գույքՀավելվածի գաղտնիության քաղաքականությունԳաղտնիության քաղաքականությունՎարկային պատմություն/ Վարկային սքորՕգտակար հղումներՌեկվիզիտներ

Գլխամասային գրասենյակ

0047, ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռախոսահամար

(+374) 10 510 000

Էլ. հասցե

[email protected]

Հետադարձ կապ

Միացեք մեզ սոցիալական ցանցերում

ISO
37301:2021

ISO
37301:2021

ISO/IEC
27001

ISO/IEC
27001

Sustainability
Alignment
Rating

Sustainability
Alignment
Rating

Հարգելի՛ օգտատեր

Կայքի որևէ տեղեկության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

© 2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Ֆասթ Բանկի կողմից

Ֆասթ Բանկի ակտիվների թիվը 2025-ին հատել է 1 մլրդ դոլարը

Ֆասթ Բանկի ակտիվների թիվը 2025-ին հատել է 1 մլրդ դոլարը

Օրերս կայացել է Ֆասթ Բանկի տարեկան ամփոփիչ տոնական միջոցառումը:

Բանկի խորհրդի նախագահ Վահե Բադալյանը տարեվերջյան միջոցառմանը խոսել է Ֆասթի 2025 թվականի առաջընթացի մասին՝ նշելով, որ հոկտեմբերին բանկի ակտիվների թիվն անցել է 1 մլրդ դոլարը.

«Սա կարեւոր իրադարձություն էր մեզ համար՝ ապահովելով 50% աճ: Մեր պորտֆելն աճել է 45%-ով՝ անցնելով 300 մլրդ դրամը:

Եվ, իհարկե, շատ մեծ, ավելի մեծ տեմպերով աճում է մեր քարտերի թիվը, օնլայն օգտատերերի թիվը եւ մենք, իհարկե պլանավորել ենք նաեւ շատ ակտիվ աճ 2026 թվականին:

Ունենք պլան առաջիկա մի քանի տարիների ընթացքում դառնալ Հայաստանի խոշոր 5 բանկերից մեկն ու լավագույն բանկը, իհարկե»:

«Ֆասթ Բանկը նպատակ ունի շարունակել կայուն զարգացումը եւ ամրապնդել դիրքերը բանկային համակարգում՝ այդ թվում ակտիվների ծավալով գերազանցելու 600 մլրդ դրամը։

2025-ին նախորդ տարվա համեմատ բանկը քառապատկել է վճարային քարտերի թիվը, եռապատկել մոբայլ օգտատերերի քանակը եւ վեցապատկել մոբայլ գործարքների ամսական ծավալը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում։

Նշվում է, որ Ֆասթի աճը սահմանափակված չէ միայն տեղական շուկայով, մեծ հաջողություններ են գրանցվել նաեւ միջազգային հարթակում։ Ֆասթ Կրեդիտ UK-ը, արդեն 9 տարի գործունեություն ծավալելով Բրիտանիայի ֆինանսական շուկայում, ունի ավելի քան 90 000 սպասարկված հաճախորդ եւ 14 մասնաճյուղ, որից 10-ը Լոնդոնում, 4-ը՝ այլ քաղաքներում։

«Դիմել ենք լիցենզավորման Հնդկաստանում եւ՛ որպես վարկային կազմակերպություն, եւ՛ որպես վճարահաշվարկային համակարգ: Ասեմ նաեւ, որ այս տարի Մալթայում ստացանք ԻԵՄԱ-ի լիցենզիայի նախնական տրամադրում:

ԻԵՄԱ-ի լիցենզիան գրեթե մինի բանկի լիցենզիա է, փաստացի գնում ենք ճանապարհով, որ ունենանք ապագայում բանկ նաեւ Եվրոպական միությունում»,- ասել է Ֆասթ Բանկի խորհրդի նախագահ Վահե Բադալյանը։

Բանկն ունի 1300-ից ավելի աշխատակից, այս տարվա ընթացքում բացվել է 3 նոր մասնաճյուղ, եւս 3-ը գտնվում է բացման փուլում։ Ամբողջ մասնաճյուղային ցանցը վերաբրենդավորվել եւ վերազինվել է։

2025 թվականին բանկն իրականացրել է շուրջ 530 միլիոն դրամի ծրագրեր՝ ուղղված կրթության, մշակույթի, երիտասարդության, սպորտի եւ առողջ ապրելակերպի, ինչպես նաեւ սոցիալական եւ բնապահպանական ոլորտների զարգացմանը։

Վահե Բադալյանը նշել է նաեւ, որ 2026 թվականից սկսած Ֆասթ Բանկի, Սոֆթ Կոնստրակտի, Ֆասթ Շիֆթի եւ Պարետի աշխատակիցներին կտրամադրվի 100 000 դրամ՝ երեխայի ծննդյան, ամուսնության կամ հարազատի մահվան դեպքում։

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի բաժնետերերի որոշմամբ՝ արտոնությունների փաթեթում, առողջապահական ապահովագրությանը զուգահեռ, 10 000 դրամ արժողությամբ Ֆասթ Թիքեթի նվեր քարտեր կտրվեն բոլոր աշխատակիցներին ծննդյան օրվա եւ կանանց՝ Մարտի 8-ի առիթով:

Շարունակական կլինեն նաեւ թիմբիլդինգները եւ վերապատրաստումները։

Ամփոփելով 2025-ը՝ Վահե Բադալյանը շնորհակալություն է հայտնել բոլոր աշխատակիցներին՝ նշելով, որ այս ամենը հնարավոր է դարձել գործընկերների եւ աշխատակիցների միջեւ ազնիվ հարաբերություններ կառուցելու արդյունքում:

Թարմացվել է 13.01.2026 10:26