Ֆասթ Բանկը տեղաբաշխում է 4 մլն ԱՄՆ դոլարի կորպորատիվ պարտատոմսեր
Բանկը 2026 թվականի հուլիսի 7-ից մինչև դեկտեմբերի 7-ը տեղաբաշխում է դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսեր 6% տարեկան տոկոսային եկամտաբերությամբ:
Ֆասթ Բանկի կողմից կտեղաբաշխվի 4 մլն ԱՄՆ դոլար թողարկման ընդհանուր ծավալով և 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով պարտատոմսեր։ Պարտատոմսերը թողարկվում են 24 ամիս (07/07/28) մարման ժամկետով, արժեկտրոնի կիսամյակային վճարման պարբերականությամբ։
Ֆասթ Բանկի կորպորատիվ պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել ոչ միայն Բանկի 24/7 գործող մասնաճյուղերից, այլև հեռավար տարբերակով՝ Fast Bank Mobile հավելվածի կամ առցանց բանկինգի միջոցով։ Ձեռք բերված պարտատոմսերն ու դրանց ողջ նկարագիրն արտացոլվելու է հավելվածի «Իմ պարտատոմսերը» բաժնում։
Այն դեպքում, երբ հաճախորդը աշխատանքային օրվա մինչև ժամը 16։00-ն է լրացնում հայտերը և ապահովում դրամական միջոցները արժեթղթերի ձեռքբերման համար, ապա պարտատոմսի գինը հաշվարկվում է տվյալ օրվա գնով, հակառակ դեպքում՝ հաջորդ աշխատանքային օրվա։
Պարտատոմսերից ստացվող եկամուտն ազատված է եկամտային հարկից մինչև 2027թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ։
ՀՀ ԿԲ նախագահի 29․01․2026թ․-ի թիվ 1/44 Ա որոշմամբ գրանցվել է «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ի պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը։
ՀՀ ԿԲ նախագահի 13․04․2026թ․-ի թիվ 1/161 Ա որոշմամբ գրանցվել է «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ի պարտատոմսերի Ծրագրային ազդագրի լրացումը։
ՀՀ ԿԲ նախագահի 19․05․2026թ․-ի թիվ 1/215 Ա որոշմամբ գրանցվել է «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ի պարտատոմսերի Ծրագրային ազդագրի լրացումը։
Ծրագրային ազդագրի, Ազդագրի լրացման և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել հետևյալ ներկայացված հղումով, իսկ թղթային տարբերակները` այցելելով Ֆասթ Բանկի գլխամասային գրասենյակ կամ Բանկի ցանկացած մասնաճյուղ։