Ֆասթ Բանկը թողարկում և տեղաբաշխում է դոլարային պարտատոմսերի երկու տրանշ
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն 2026 թվականի փետրվարի 23-ից մինչև 2026 թվականի հունիսի 30-ը տեղաբաշխում է դոլարային անվանական, կորպորատիվ, արժեկտրոնային պարտատոմսերի երկու տրանշ 6.25% և 6․00% տարեկան տոկոսային եկամտաբերությամբ։
Առաջին և երկրորդ տրանշերով տեղաբաշխվելու է համապատասխանաբար 5,000,000 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար և 3,000,000 (երեք միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալներով, 6․00% և 6.25% տարեկան տոկոսադրույքով, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, կիսամյակային վճարման պարբերականությամբ, 2 տարի և 4 տարի շրջանառության ժամկետներով անվանական, չփոխարկվող, կորպորատիվ, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսեր։
Այս պարտատոմսերը գործող օրենքի համաձայն մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ազատված են լինելու եկամտային հարկից։
Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել Ֆասթ Բանկի 38 մասնաճյուղերից, կամ առցանց եղանակով՝ Բանկի Մոբայլ/օնլայն բանկինգի միջոցով։
ՀՀ ԿԲ նախագահի 2026 թվականի հունվարի 29-ի թիվ 1/44Ա որոշմամբ գրանցվել է պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը։
Ծրագրային ազդագրի, Ազդագրի լրացման և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել հետևյալ ներկայացված հղումով, իսկ թղթային տարբերակները` այցելելով Ֆասթ Բանկի գլխամասային գրասենյակ կամ Բանկի ցանկացած մասնաճյուղ։
19.02.2026
.png)