Ֆասթ Բանկի դոլարային պարտատոմսերը տեղաբաշխվել են սահմանված ժամկետից շուտ
Ֆասթ Բանկի դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է 2025 թվականի դեկտեմբերի 18-ին՝ սահմանված վերջնաժամկետից շուտ:
Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է հրապարակային եղանակով՝ բաց բաժանորդագրության միջոցով։
Պարտատոմսերի հիմնական պայմանները՝
* Տարբերակիչ ծածկագիր՝ AMFSCRB2MER9,
* Տեղաբաշխման ընդհանուր ծավալ՝ 4,000,000 ԱՄՆ դոլար,
* Անվանական արժեք՝ 100 ԱՄՆ դոլար,
* Շրջանառության ժամկետ՝ 2 տարի,
* Տարեկան եկամտաբերություն՝ 6.25%,
* Վճարման պարբերականություն՝ կիսամյակային,
* Տեղաբաշխման սահմանված ժամկետ՝ 22․09․2025 - 22․12․2025
Բանկը դիմելու է Հայաստանի Ֆոնդային բորսա՝ պարտատոմսերի ցուցակման նպատակով։ Միևնույն ժամանակ, պարտատոմսերի իրացվելիության ապահովման համար Բանկը նախատեսում է օգտվել շուկա ստեղծողի ծառայություններից, որը մատուցվելու է «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից։
Շնորհակալություն ենք հայտնում մեր ներդրողներին ցուցաբերած վստահության համար։ Բանկը շարունակում է ակտիվորեն աշխատել նոր տեղաբաշխումների իրականացման ուղղությամբ։
18.12.2025
