Ֆասթ Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 14․5 մլրդ ՀՀ դրամով
Ֆասթ Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 14.5 մլրդ ՀՀ դրամով: Որոշումն ընդունվել է 2026 թվականի հուլիսի 28-ի Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովին։ Համալրման արդյունքում Ֆասթ Բանկը 2026թ․ օգոստոսի 31-ի դրությամբ գործում է 106.6 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր կապիտալով, այդ թվում՝ կանոնադրական կապիտալի ընդհանուր մեծությունը կազմում է 65.6 մլրդ ՀՀ դրամ։
Կապիտալի համալրումը նպատակ ունի նպաստել Ֆասթ Բանկի շարունակական զարգացմանը՝ ապահովելով երկարաժամկետ աճ և կայունություն։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։