Ֆասթ Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 6 մլրդ ՀՀ դրամով

Ֆասթ Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 6 մլրդ ՀՀ դրամով

Ֆասթ Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 6 մլրդ ՀՀ դրամով:

Որոշումն ընդունվել է 2025 թվականի դեկտեմբերի 11-ի Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովին։ 

Համալրման արդյունքում Ֆասթ Բանկը 2025թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ գործում է 83.7 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր կապիտալով,

այդ թվում՝ կանոնադրական կապիտալի ընդհանուր մեծությունը կազմում է 46.1 մլրդ ՀՀ դրամ։ 


Կապիտալի համալրումը նպատակ ունի նպաստել Ֆասթ Բանկի շարունակական զարգացմանը՝ ապահովելով երկարաժամկետ աճ և կայունություն։ 


Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։ 


Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Թարմացվել է