Ֆասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային, ոչ փոխարկելի պարտատոմսեր
Բանկը 2026թ օգոստոսի 10-ից մինչև դեկտեմբերի 30-ը տեղաբաշխում է դրամային անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային, ոչ փոխարկելի պարտատոմսեր՝ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով։
Թողարկվող պարտատոմսերի ընդհանուր քանակը՝ 130,000 հատ, արժեկտրոնի տոկոսադրույքը՝ 10․25%, վճարման պարբերականությունը՝ կիսամյակային։ Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը՝ AMFSCRB2SER6: Արժեկտրոնի վճարման հստակ օրերը՝ 2027թ․ փետրվարի 10, օգոստոսի 10, 2028թ․ փետրվարի 10 և օգոստոսի 10։ Պարտատոմսերի մարման օրն է 2028թ․ օգոստոսի 10-ը։
Արժեկտրոնի վճարումները կատարվում են արժեկտրոնի հաշվարկման օրերին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ արժեկտրոնի հաշվարկման օրը ոչ աշխատանքային օր է։ Նման դեպքում արժեկտրոնը վճարվում է արժեկտրոնի հաշվարկման օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը։ Սույն օրենքը նաև անդրադառնում է պարտատոմսերի մարման օրվան։
Թողարկվող պարտատոմսերը կարելի է ձեռք բերել ոչ միայն Ֆասթ Բանկի 24/7 մասնաճյուղերում, այլ նաև հեռավար տարբերակով՝ Fast Bank Mobile հավելվածի կամ Ֆասթի առցանց բանկինգի միջոցով։
Այն դեպքում, երբ հաճախորդը աշխատանքային օրվա մինչև ժամը 16։00-ն է լրացնում հայտերը և ապահովում դրամական միջոցները արժեթղթերի ձեռքբերման համար, ապա պարտատոմսի գինը հաշվարկվում է տվյալ օրվա գնով, հակառակ դեպքում՝ հաջորդ աշխատանքային օրվա։
Պարտատոմսերից ստացվող եկամուտն ազատված է եկամտային հարկից մինչև 2027թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ։
ՀՀ ԿԲ նախագահի 29․01․2026թ․-ի թիվ 1/44 Ա որոշմամբ գրանցվել է «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ի պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը։
ՀՀ ԿԲ նախագահի 13․04․2026թ․-ի թիվ 1/161 Ա որոշմամբ գրանցվել է «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ի պարտատոմսերի Ծրագրային ազդագրի լրացումը։
ՀՀ ԿԲ նախագահի 19․05․2026թ․-ի թիվ 1/215 Ա որոշմամբ գրանցվել է «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ի պարտատոմսերի Ծրագրային ազդագրի լրացումը։
ՀՀ ԿԲ նախագահի 28․07․2026թ․-ի թիվ 1/312 Ա որոշմամբ գրանցվել է «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ի պարտատոմսերի Ծրագրային ազդագրի լրացումը։
Ծրագրային ազդագրի, Ազդագրի լրացման և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել հետևյալ ներկայացված հղումով, իսկ թղթային տարբերակները` այցելելով Ֆասթ Բանկի գլխամասային գրասենյակ կամ Բանկի ցանկացած մասնաճյուղ։