ԱնհատներԲիզնես
Մասնաճյուղեր+374 10 510 000
Fast Bank
  • Հաշիվներ
    • Բանկային հաշիվ
    • Էսքրոու հաշիվ
    • Միանվագ հաշիվ
  • Խնայողություններ
    • Ավանդ
    • Պարտատոմս
  • Վարկեր
    • Հիփոթեքային վարկ
    • Գրավով վարկ
    • Անգրավ վարկ
  • Քարտեր
    • Ստանդարտ քարտեր
    • Պրեմիում քարտեր
  • Փոխանցումներ
  • Մոբայլ բանկինգ
  • Ավելին
    • Ներդրումային ծառայություններ
    • Պահատուփ
    • Ապահովագրություն
    • Արտարժույթի փոխանակում
    • Այլ ծառայություններ
Օնլայն բանկինգ

Բանկ

Մեր մասինԲաժնետերերՍեփականատերերՂեկավարներՎարչակազմակերպական կառուցվածքՀաշվետվություններՄասնաճյուղեր և բանկոմատներԳործարար վարվելակերպի կանոններ

ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հաճախորդի իրավունքներԻրավական ակտերՀաճախ տրվող հարցերԱշխատանքՀայտարարություններՆորություններՎաճառվող գույքՀավելվածի գաղտնիության քաղաքականությունԳաղտնիության քաղաքականությունՎարկային պատմություն/ Վարկային սքորՕգտակար հղումներՌեկվիզիտներ

Գլխամասային գրասենյակ

0047, ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռախոսահամար

(+374) 10 510 000

Էլ. հասցե

[email protected]

Հետադարձ կապ

Միացեք մեզ սոցիալական ցանցերում

ISO
37301:2021

ISO
37301:2021

ISO/IEC
27001

ISO/IEC
27001

Sustainability
Alignment
Rating

Sustainability
Alignment
Rating

Հարգելի՛ օգտատեր

Կայքի որևէ տեղեկության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

© 2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Ֆասթ Բանկի կողմից

Ֆասթ Բանկը, ի դեմս Վահե Բադալյանի, 50 մլն դրամի աջակցություն է ցուցաբերել Մատենադարանին

Ֆասթ Բանկը, ի դեմս Վահե Բադալյանի, 50 մլն դրամի աջակցություն է ցուցաբերել Մատենադարանին

Ֆասթ Բանկը, ի դեմս Բանկի խորհրդի նախագահ, բարերար Վահե Բադալյանի, 50 մլն դրամի աջակցություն է ցուցաբերել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին՝ Մատենադարանին, լայնածավալ բարեգործական ծրագրի իրագործման համար։

 

Ֆասթ Բանկի խորհրդի նախագահ Վահե Բադալյանն ասել է․ «Մատենադարանը մեզ համար պարզապես շենք չի, այն մեր ազգային հիշողության տաճարն է:

 

Այստեղ պահվում են ձեռագրեր, բայց նրանց էջերին պահված է ավելին՝ մեր ժողովրդի ճակատագիրը, մեր գիտական, գրական մտածողության զարգացումները, մեր հավատի լույսն ու մեր իղձերի շարունակությունը: Մատենադարանը մեր գենետիկ կոդն է»:  

 

Բադալյան ընտանիքի աջակցությամբ Մատենադարանի նկուղային հարկում կառուցվում է սրճարանային տարածք և հուշանվերների խանութ։ Նախաձեռնությունն ուղղված է ինչպես այցելուների հարմարավետության ապահովմանը, այնպես էլ Մատենադարանի թանգարանային փորձառության արդիականացմանը։

 

Մատենադարանի մուտքն ամբողջությամբ կվերանորոգվի՝ պահպանելով պատմամշակութային արժեքները։

 

Նոր տարածքը կունենա առանձին ելք, կվերանորոգվեն դարպասներն ու մուտքի դռները։

 

Աշակերտական խմբերի համար կստեղծվի ժամանակակից պայմաններին համապատասխան առանձին մուտք։ 

 


Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանն իր խոսքում նշել է․ «Մատենադարանը բարեգործության խորհրդանիշ է:

 

Մատենադարանի հավաքածուները բարեգործության, մեծանուն նվիրատուների արդյունք են: Մեր համագործակցությունը մասնավորաբար պարոն Բադալյանի հետ, Բադալյան ընտանիքի հետ, Ֆասթ Բանկի հետ մի նոր մշակույթ է, համագործակցության հաստատում, մեկենասության մի նոր որակ, որը ոչ միայն վերաբերում է Մատենադարանին, ոչ միայն վերաբերում է Բադալյան ընտանիքին, այլ վերաբերում է լայն իմաստով մեր ազգային և հանրային կյանքին»: 


Հավելենք նաև, որ որպես երախտագիտության նշան՝ Մատենադարանում բացվել է պատվո կամար, որի վրա ոսկե տառերով գրված են բարերարներ Վահե և Վիգեն Բադալյանների անունները։ Այս խորհրդանշական քայլը ևս մեկ անգամ ընդգծում է Բադալյան ընտանիքի նշանակալի ներդրումը՝ Մատենադարանի և հայկական մշակույթի պահպանման ու զարգացման գործում։


Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

 

 

 

Թարմացվել է 25.09.2025 15:48