Ֆասթ Բանկի և Ֆասթ Շիֆթի աջակցությամբ կայացել է «Drama Queen» շոուի երևանյան առաջնախաղը

Ֆասթ Բանկի և Ֆասթ Շիֆթի աջակցությամբ կայացել է «Drama Queen» շոուի երևանյան առաջնախաղը

Ֆասթ Բանկի, Ֆասթ Շիֆթի և Ֆասթ Թիքեթի աջակցությամբ օրերս կայացել է «Drama Queen» կաբարե-շոուի երևանյան առաջնախաղը։ 

Դրամա, հումոր, շքեղ կանայք ու անզուգական պարեր։ Երկար ու ձիգ ամիսներ տևած փորձեր, քրտնաջան աշխատանք, ձեռքով պատրաստված 150 բեմական զգեստ, պրոֆեսիոնալ թիմ՝ աշխարհի ութ երկրից։

Եկատերինա Վառնավա և Արսեն Գրիգորյան դուետը հիացրել է ներկաներին հմայքով, անզուգական պարով և հումորով։ 


Դերասան Արսեն Գրիգորյանը նշել է, որ շոուի գույները համադրվել են հովանավորների վիզուալ բրենդինգի հետ. «Ֆասթ Բանկը և Ֆասթ Շիֆթը մեզ հետ են, նաև մեր տոմսերը Ֆասթ Թիքեթով են վաճառվել:

 Եվ շատ ուրախ եմ այս Ֆասթ համագործակցության համար: Մասնավոր ընկերությունների ներդրումը ներկայացումների մեջ անչափ կարևոր է ու անհրաժեշտ», - ասել է նա։


Դերասանուհի Եկատերինա Վարնավան, խոսելով շոուի և Արսեն Գրիգորյանի հետ համագործակցության մասին, ասել է․ «Կարծում եմ չկա մարդ, որը կարող է անտարբեր անցնել նրա կողքով:

Նրա բացառիկ հմայքը, տաղանդը, հումորի զգացումը, արտիստիզմը:

Նա հրաշալի և՛ շոումեն է, և՛ դերասան, և՛ երգիչ, մարդ նվագախումբ, ուզում ես միշտ մոտ լինել նման արտիստին, մոտենալ, դիպչել և երազանք պահել։

Մենք բոլորս էլ մի քիչ դրամատիկ թագուհիներ ենք:

Շոուն բոլորի մասին է: Բոլորս բեմում ցույց ենք տալիս դրամա՝ միաժամանակ մնալով թագուհիներ»: 
«Drama Queen»-ը Երևանում նոր նշաձող է սահմանել ժամանակակից թատերական շոուների համար՝ միավորելով միջազգային չափանիշներ, տեղական արտիստիկ վարպետություն և մշակութային համարձակություն։


Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։


Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

 

Թարմացվել է