Ֆասթ Բանկն առաջարկում է PoS տերմինալի շրջանառության հիմքով բիզնես վարկ

Ֆասթ Բանկն առաջարկում է PoS տերմինալի շրջանառության հիմքով բիզնես վարկ

Ֆասթ Բանկն անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց առաջարկում է ՊՈՍ (PoS) տերմինալների միջոցով իրականացվող շրջանառության հիման վրա տրամադրվող բիզնես վարկ կամ վարկային գիծ։

x6 վարկատեսակը տրամադրվում է վերջին 6 ամիսների ընթացքում  ՊՈՍ տերմինալների (ինչպես Ֆասթ Բանկով, այնպես էլ ՀՀ այլ բանկերով սպասարկվող)  միջոցով իրականացված միջին ամսական

շրջանառության առավելագույնը վեցապատիկի չափով:


x6 վարկատեսակը հնարավոր է ձեռք բերել երկու արժույթով՝ ՀՀ դրամ և ԱՄՆ դոլար։ 

Դրամով տրամադրվող վարկի գումարը կարող է կազմել 500 հազարից մինչև 50 մլն դրամ, իսկ դոլարով՝ 1200-ից մինչև  100 հազար դոլար։

Վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը դրամի դեպքում կազմում է 13․5% (փաստացի տոկոսադրույքը՝ 13.68% – 14.36%)։

ԱՄՆ դոլարով վարկ ձեռք բերելու դեպքում վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը 11% է (փաստացի տոկոսադրույքը՝ 11.03% – 11.56%)։


x6 վարկի մարման ժամկետը սահմանված է  12-ից մինչև 60 ամվա միջակայքում, իսկ վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատվածը՝ մինչև 24 ամիս։ 

 

Վարկը ձեռք բերելու համար անհրաժեշտ է մոտենալ Ֆասթ Բանկի 24/7 աշխատանքային գրաֆիկով աշխատող որևէ մասնաճյուղ, կամ դիմել առցանց տարբերակով։

 

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։


Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Թարմացվել է