ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎՈՎ ՎԱՐԿԵՐ, ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

Անվանական տոկոսադրույք

Սկսած 15%-ից

Առավելագույն գումար

մինչև 100,000,000 ՀՀ դրամ

Առավելագույն ժամկետ

120 ամիս

Գրավադրման արժեքի մինչև 90%

Դիմիր օնլայն
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎՈՎ ՎԱՐԿԵՐ, ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎՈՎ ՎԱՐԿԵՐ, ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

Վարկի նպատակը

Վարկառուի անձնական/ընտանեկան սպառողական ծախսերի ֆինանսավորման և/կամ Վարկառուի/ընտանիքի անդամների՝ այլ ֆինանսական կազմակերպություններում գործող վարկերի վերաֆինանսավորման նպատակներով տրամադրվող վարկ

Վարկառու

18–65 տարեկան ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, որոնց տարիքը վարկի սպասարկման ողջ ընթացքում չի գերազանցի 65 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող երաշխավոր/համավարկառու անձ

Երաշխավոր

Ֆիզիկական կամ Իրավաբանական անձ

Գրավատու*

Վարկառու և/կամ վերջինիս հետ համատեղ տնտեսություն վարող կամ ընտանիքի անդամ (ամուսին, երեխա, հայր մայր,քույր, եղբայր)

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

Տեսակ

Եկամուտների հիմնավորմամբ

Առանց եկամուտների հիմնավորման

Վարկի ժամկետ

24-120 ամիս

24-120 ամիս

Վարկի գումար

2 000 000–100 000 000 
ՀՀ դրամ
 

2 000 000–30 000 000
ՀՀ դրամ
 

Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք

24-96 ամիս - 15%
97-120 ամիս - 15.5% 
 

24-96 ամիս - 17%
97-120 ամիս - 19% 
 

Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք

16.24-21.55%

19.89-23.35%

Վերաֆինանսավորման պայման

Գործող տոկոսադրույքից  -2%***, բայց ոչ պակաս, քան վարկատեսակի պայմանով սահմանված տոկոսադրույքի նվազագույն շեմերը
 

Տոկոսադրույքի տեսակ

Առաջին 3 տարին՝ ֆիքսված, այնուհետև՝ ճշգրտվող

Վարկի տրամադրման և սպասարկման վճար

Չի կիրառվում

Ապահովագրություն

Չի կիրառվում

Մարման եղանակ

Անուիտետային (հավասարաչափ մարում)

Մարումների հաճախականություն

Ամսական

Տույժեր ժամկետանց մայր գումարի և տոկոսի նկատմամբ

1.    ժամկետանց վարկի համար՝ օրական 0.1%
2.    ժամկետանց տոկոսագումարի համար՝ օրական 0.13%
 

Վարկի տրամադրման եղանակ

Անկանխիկ

Վարկի վաղաժամկետ մարման տույժ

o        Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքով կարգավորվող  վարկերի դեպքում – Չի կիրառվում

o        Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքով չկարգավորվող  վարկերի դեպքում- 3%՝ վարկի ամբողջական  մարման դեպքում
 

Վարկի ապահովվություն

Անշարժ գույք

Գրավադրվող անշարժ գույքին ներկայացվող նվազագույն պահանջներ (առանց եկամուտների հիմնավորման պայմանի դեպքում)

1.    Պետք է ունենա 100% փաստացի ավարտվածության աստիճան
2.    Չպետք է գտնվի 3-րդ և 4-րդ աստիճանի վթարային շենքում կամ ունենա 3-րդ և 4-րդ վթարայնության աստիճան
3.    Գրավադրման արժեքը պետք է լինի նվազագույնը 20 000 000 ՀՀ դրամ 
4.    Չպետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողատարած
 

Վարկ/Գրավ հարաբերակցություն

Գույքի գրավադրման արժեքի*** առավելագույնը
1.    90%՝ Երևանում գտնվող գույքի դեպքում
2.    75%՝ Երևանից դուրս Բանկի համար ընդունելի տարածքում****
 

Գույքի գրավադրման արժեքի*** առավելագույնը
1. 50%՝ Երևանում գտնվող
գույքի դեպքում
2. 40%՝ Երևանից դուրս
Բանկի համար ընդունելի
տարածքում****

Գրավի գնահատում

Գրավը ենթակա է գնահատման Բանկի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող անկախ գործակալության կողմից և/կամ Բանկի աշխատակցի կողմից։ Մինչև 10 000 000 ՀՀ դրամ վարկերի դեպքում գնահատումը իրականցվում է միայն Բանկի աշխատակցի կողմից՝ անվճար
 

Վերաֆինանսավորման լրացուցիչ պայմաններ

1.     Վերաֆինանսավորման պայմանը գործում է, երբ վերաֆինանսավորվող վարկերից առնվազն մեկը անշարժ գույքի գրավադրմամբ է:
2.    Գույքի գնահատման, գրավի վավերացման և նոտարական ծախսերը իրականացվում են Բանկի կողմից:
3.     Ներքոնշյալ բոլոր չափանիշներին համապատասխանելու դեպքում իրականացվում է պարզեցված վերլուծություն, և վարկավորումը կատարվում է «եկամուտների       հիմնավորմամբ» պայմանով:
o     Վերջին 12 ամսվա ընթացքում վարկառուն ստացել է ոչ ավել, քան 5 անգրավ վարկ:
o     Գրավադրվող գույքը գտնվում է սույն վարկատեսակի շրջանակում` Բանկի համար ընդունելի տարածքում։
o     Վերաֆինանսավորվող վարկը(երը) սպասարկվում է(են) մայր գումարի և տոկոսների ամսական մարումներով (ոչ միայն տոկոսագումարների վճարմամբ):
o     Վարկառուն պետք է ունենա վերաֆինանսավորվող վարկ(եր)ի գծով առնվազն 12 ամսվա սպասարկման պատմություն:
o     Վերաֆինանսավորվող վարկերի ամսական վճարման չափը (հանրագումարը) չի գերազանցում նոր տրամադրվող վարկի ամսական վճարման չափը։
 

*Գրավատուն չպետք է ունենա ժամկետանց, հսկվող և ավելի խիստ դասերով դասակարգված վարկային պարտավորություններ։
**Վերաֆինանսավորման վարկի տոկոսադրույքի հաշվարկի համար հիմք է ընդունվում վերաֆինանսավորվող անշարժ գույքի գրավադրմամբ վարկի անվանական տոկոսադրույքի չափը։
***Գրավադրման արժեքը որոշվում է անկախ գնահատողի կողմից հաշվարկած շուկայական արժեքի հիման վրա, որը կարող է ճշգրտվել Բանկի ներքին իրավական ակտերի համաձայն։
****Բանկի համար Երևանից դուրս գրավադրվող գույքի ընդունելի տարածքներն են՝ Բոլոր քաղաքային բնակավայրերը, Ակունք, Այնթապ, Արամուս, Նոր Խարբերդ, Բալահովիտ,
Հայանիստ, Լուսակերտ, Արբաթ, Նոր Գեղի, Գետափնյա, Ջրվեժ, Ազատաշեն, Առինջ, Գեղանիստ, Ձորաղբյուր, Արենի, Վերին Պտղնի, Փարաքար, Քասախ, Սարդարապատ, Պռոշյան, Նորապատ,
Զովունի, Մերձավան, Արզական, Պտղունք, Գողթ, Արգավանդ, Արզնի, Հալիձոր, Գառնի, Տաթև, Բջնի, Գյուլագարակ, Գեղաշեն, Օձուն, Գետարգել, Դարպաս, Պտղնի (գյուղ), Ենոքավան, Կոտայք,
Քանաքեռավան, Նոր գյուղ, Օհանավան, Ուշի, Ագարակ, Կարբի, Օշական, Բյուրական, Փարպի, Ոսկեվազ, Ուջան, Սասունիկ, Մուղնի: 

Վարկառուի Վերջին 12 ամիսների ընթացքում ժամկետանց օրերի թույլատրելի հանրագումարը չպետք է գերազանցի.
1. 30  օրը՝ եկամուտների հիմնավորմամբ վարկավորման դեպքում,
2. 15 օրը՝ առանց եկամուտների հիմնավորման վարկավորման դեպքում:

Վարկային հաշվիչ

Վարկային հաշվիչ

ԱՄՍԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄ

0

Ընդամենը վճարվող գումար

0

Ընդամենը տոկոսագումար

0

Հարգե՛լի հաճախորդ,

Հաշվարկը կրում է տեղեկատվական բնույթ և կարող է փոփոխվել

Ձեր ֆինանսական տեղեկատուն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ»` WWW.FININFՕ.AM -ը, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ ԵՎ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:

Փաստաթղթեր

Փաստաթղթեր

Թարմացվել է