ՔԱՐՏԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՎ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

Scroll Down

1.    ՔԱՐՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
1.1.    Քարտը և, առկայության դեպքում, ՊԻՆ-ծրարը Քարտապանին/Օգտագործողին տրամադրվում են  Քարտի պատվիրման ընթացքում նախապես համաձայնեցված հաղորդակցման հասցեով՝ Բանկի մասնաճյուղում կամ մասնաճյուղից դուրս գտնվող տարածքում առաքման ծառայության միջոցով։
1.2.    Քարտը և/կամ առկայության դեպքում ՊԻՆ-ծրարը տրամադրվում են առանձին փակ ծրարներով։ Ստանալով քարտը և քարտատեսակով նախատեսված լինելու դեպքում՝ ՊԻՆ-ծրարը, Քարտապանը/Օգտագործողը պարտավոր է ստուգել ծրարների անվնաս լինելը, Քարտի վրա դաջված տվյալների և տրամադրված քարտի համապատասխանությունը պատվիրվածին, որևէ անհամապատասխանություն նկատելու դեպքում մոտենալ Բանկի մասնաճյուղ կամ զանգահարել Կոնտակտային կենտրոն՝ +374 10 510 000 հեռախոսահամարով։
1.3.    Քարտի պատվիրումից վեց ամիս անց քարտը Քարտապանի/Օգտագործողի կողմից չստանալու դեպքում Բանկն իրավասու է փակել քարտային հաշիվը և ոչնչացնել քարտը։
1.4.    Եթե համաձայնեցված փոստային հասցեով առաքման արդյունքում քարտը և/կամ, առկայության դեպքում, ՊԻՆ-ծրարը հնարավոր չի եղել տրամադրել Քարտապանին/Օգտագործողին, դրանք վերադարձվում են  Բանկ և պահվում են Բանկի տարածքում՝ մինչև Քարտապանի/Օգտագործողի հետ առաքման հետագա գործընթացի համաձայնեցումը՝ պահպանելով Կանոնների 1.3 կետում սահմանված Բանկի իրավունքը։
1.5.    Քարտը և, առկայության դեպքում, ՊԻՆ-ծրարը ստանալուց հետո Քարտապանը/Օգտագործողը պարտավոր է ակտիվացնել այն՝ օգտագործելով հետևյալ տարբերակներից որևէ մեկը. համապատասխան ծրագրային ապահովում ունեցող բանկոմատում սեղմելով ակտիվացնել քարտը կոճակը և սահմանելով ՊԻՆ-կոդ՝ հետևելով բանկոմատի ցուցումներին կամ զանգահարելով +374 10 510 000 հեռախոսահամարով: Բանկի կողմից Քարտի ակտիվացման մեկանգամյա օգտագործման գաղտնաբառը Քարտապանին/Օգտագործողին ուղարկվում է վերջինիս կողմից Պայմանագրում նշված հեռախոսահամարին և/կամ էլեկտրոնային փոստի հասցեին: Քարտը հնարավոր է նաև ակտիվացնել «FastBank Mobile» հավելվածով Քարտի կարգավորումներ բաժնից՝ հետևելով համապատասխան քայլերի հաջորդականությամբ սահմանված հրահանգներին՝ սահմանելով ՊԻՆ-կոդը: «FastBank Mobile» հավելվածով Քարտն ակտիվացնելու դեպքում արտասահմանում Քարտը ֆիզիկապես օգտագործելուց առաջ անհրաժեշտ է նախքան մեկնելը կատարել մնացորդի հարցման կամ կանխիկացման որևէ գործարք Բանկի բանկոմատով։
1.6.    «FastBank Mobile» հավելվածով Քարտն ակտիվացնելու դեպքում արտասահմանում Քարտը ֆիզիկապես օգտագործելուց առաջ անհրաժեշտ է նախքան մեկնելը կատարել մնացորդի հարցման կամ կանխիկացման որևէ գործարք Բանկի բանկոմատով։
1.7.    ՊԻՆ-կոդն անհրաժեշտ է քարտով հետևյալ Գործարքների կատարման ժամանակ. Բանկոմատներից կանխիկ գումարների ստացում, POS տերմինալներով ոչ անհպում Գործարքների կատարում, POS տերմինալներով Վճարահաշվարկային համակարգերի կողմից սահմանված գումարային շեմից բարձր անհպում Գործարքների կատարում: 
1.8.    Քարտապանը/Օգտագործողը կարող է փոխել արդեն իսկ ստեղծված իր ՊԻՆ-կոդը՝ օգտվելով բոլոր այն բանկոմատներից, որոնք ունեն այդ ծառայությունը և/կամ «FastBank Mobile» հավելվածով՝ համապա-տասխան Քարտի կարգավորումներից՝ հետևելով «FastBank Mobile» hավելվածի քայլերի հաջորդականությամբ սահմանված հրահանգներին։


2.    ԲԱՆԿՈՄԱՏՈՒՄ ՔԱՐՏԻ ԱՌԳՐԱՎՈՒՄ
2.1.    Բանկոմատը կարող է առգրավել քարտը բլոկավորված լինելու, գործարքից հետո քարտը չվերցնելու կամ այլ խնդիրների առաջացման հետևանքով։ Երեք անգամ անընդմեջ սխալ  ՊԻՆ-կոդ  հավաքելու դեպքում Քարտն ավտոմատ բլոկավորվում է և/կամ կարող է առգրավվել: Քարտի առգրավվման արդյունքում Քարտապանի հնարավոր կրած ֆինանսական հետևանքների համար Բանկը պատասխանատվություն չի կրում։
2.2.    Բանկոմատի կողմից առգրավված վճարային քարտերը տրամադրվում են Քարտա-պանին/Օգտագործողին`
1)    Բանկի մասնաճյուղում գտնվող բանկոմատում առգրավվելու դեպքում՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ Քարտապանի/Օգտագործողի պատշաճ նույնականացում իրակնացնելուց հետո,
2)    Բանկի մասնաճյուղից դուրս Բանկի բանկոմատում առգրավվելու դեպքում՝ հինգ աշխատանքային օրերի ընթացքում՝ Քարտապանի հետ համաձայնեցված հասցեով։ 
2.3.    Այլ բանկի բանկոմատում առգրավվելու դեպքում՝ այլ բանկի կողմից Քարտը Բանկ վերադարձնելուց հետո երկու աշխատանքային օրերի ընթացքում՝ Քարտապանի հետ համաձայնեցված հասցեով։ Ընդ որում՝ Քարտն առգրավվող բանկի որոշմամբ կարող է ոչնչացվել և չվերադարձվել թողարկող բանկ։ Այս դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում Քարտը Քարտա¬պանին չվերադարձնելու համար։
2.4.    Առգրավված քարտի մասին Քարտապանը կարող է տեղեկատվություն ստանալ զանգահարելով +374 10 510 000 հեռախոսահամարով կամ դիմելով բանկի ցանկացած մասնաճյուղ։

3.    ՔԱՐՏՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
3.1.    Քարտով կատարվող հիմնական գործառնություններն են.
1)    կանխիկի ելքագրում՝ բանկոմատի, ՊՈՍ տերմինալի միջոցով կամ առանց քարտի ներկայացման Բանկի մասնաճյուղից,
2)    կանխիկի մուտքագրում՝ Բանկում, բանկոմատի միջոցով կամ կանխիկ մուտքի հնարա-վորություն ունեցող այլ սարքավորման միջոցով,
3)    քարտից քարտ, դեպի քարտ և այլ տեսակի փոխանցումներ՝ Բանկի կամ այլ թվային հարթակների միջոցով, ինչպես նաև բանկի մասնաճյուղերում,
4)    այլ բանկերից գումարի ստացում քարտային հաշվին,
5)    անկանխիկ վճարումներ առևտրի/սպասարկման կետերում և/կամ վիրտուալ միջավայրում,
6)    Քարտային հաշվին միջոցները կարող են մուտքագրվել նաև Վճարահաշվարկային համակարգերի կողմից նախատեսված այլ տարբերակներով (էլեկտրոնային դրամապանակից քարտին փոխանցում և այլն), որոնց դեպքում Քարտին փոխանցված գումարը կարող է հասանելի դառնալ անմիջապես կամ Վճարահաշվարկային համակարգերի կողմից տվյալ գումարի մուտքագրման եղանակի համար նախատեսված ժամանակահատվածում: Քարտային հաշվին գումարների մուտքագրման դեպքում գումարը համարվում է մուտքագրված տվյալ Գործարքի հաշվառման օրը:
3.2.    Սույն կանոնների 3.1 կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված գործարքները հասանելի են դառնում քարտին գործարքի ավարտից մինչև հինգ րոպեի ընթացքում, բացառությամբ ծրագրային խնդիրների կամ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող գործարքների դեպքում, երբ գումարը կարող է հասանելի լինել մինչև մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Միջազգային քարտից քարտ փոխանցումները կարող են հասանելի դառնալ մինչև երեք աշխատանքային օրերի ընթացքում։
3.3.    Սույն կանոնների 3.1 կետի 4-րդ ենթակետում նշված գործարքները հասանելի են դառնում քարտային հաշվին հետևյալ ժամկետներում`
1)    եթե Բանկը գումարը ստանում է մինչև ընթացիկ աշխատանքային օրվա ավարտը, փոխանցումները հաշվառվում են նույն աշխատանքային օրվա ընթացքում,
3.4.    Սույն կանոնների 3.1 կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված գործարքները քարտից ելքագրվում են գործարքի ավարտի պահին, իսկ քարտային հաշվին որպես կանոն հաշվառվում են հետևյալ ժամկետներում.
1)    ԱրՔա համակարգի անդամ բանկերի սպասարկման կետերում կատարված գործարքների դեպքում՝ հաջորդ աշխատանքային օրը,
2)    ԱրՔա համակարգից դուրս կատարված գործարքների դեպքում՝ 2-3 աշխատանքային օրերի ընթացքում ներառյալ ApplePay/GooglePay կատարված գործարքները։ 
3.5.    ՀՀ բանկերի բանկոմատների միջոցով կանխիկացման մեկ գործարքի առավելագույն գումարը չի կարող գերազանցել 500 000 ՀՀ դրամը։
3.6.    Առցանց/էլեկտրոնային տիրույթում Գործարք կատարելիս` Քարտապանը պետք է օգտվի ճանաչված և հուսալի կայքերից, էլեկտրոնային դրամապանակներից և հավելվածներից, որոնք ապահովված են ժամանակակից անվտանգության միջոցներով, ինչպիսիք են Secure Sockets Layer (SSL) սերտիֆիկատ, «Verified by Visa», «MasterCard SecureCode» և այլ անվտանգության համակարգերը: Տեխնիկական կամ Բանկի գործունեությամբ չպայմանավորված որևէ պատճառով 3D Secure անվտանգության գաղտնաբառ չստանալու և դրա արդյունքում Գործարքը խափանվելու դեպքում Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
3.7.    Բանկը սահմանում է քարտերով գործարքների կատարման հետևյալ սահմանաչափերը.

Գործարքների սահմանաչափեր Arca Classic Visa Digital Visa Classic Visa Gold Mastercard World Visa Infinite/ 
Visa Infinite Metal/
Mastercard World Elite
Visa Business
Platinum 
Կանխիկացման գործարքների օրական առավելագույն քանակ 10 - 10 20 20 20 10
Կանխիկի տրամադրման օրական առավելագույն գումար 2 000 000 ՀՀ դրամ  2 000 ԱՄՆ դոլար 
2 000 եվրո 
200 000 ՌԴ ռուբլի
- 2 000 000 ՀՀ դրամ      2 000 ԱՄՆ դոլար      2 000 եվրո 
200 000 ՌԴ ռուբլի  
2 000 000 ՀՀ դրամ      2 000 ԱՄՆ դոլար      2 000 եվրո 
200 000 ՌԴ ռուբլի  
3 000 000 ՀՀ դրամ 
3 000 ԱՄՆ դոլար 
3 000 եվրո 
500 000 ՌԴ ռուբլի
5 000 000 ՀՀ դրամ 
10 000 ԱՄՆ դոլար 
10 000 եվրո 
800 000 ՌԴ ռուբլի
5 000 000 ՀՀ դրամ 
10 000 ԱՄՆ դոլար
10 000 եվրո
800 000 ՌԴ ռուբլի
Անկանխիկ գործարքների օրական առավելագույն քանակ 50 50 50 50 50 50 50
Անկանխիկ գործարքների օրական առավելագույն գումար 10 000 000 ՀՀ դրամ 
25 000 ԱՄՆ դոլար
25 000 եվրո 
2 000 000 ՌԴ ռուբլի
20 000 000 ՀՀ դրամ 
50 000 ԱՄՆ դոլար
50 000 եվրո 
4 000 000 ՌԴ ռուբլի
20 000 000 ՀՀ դրամ 
50 000 ԱՄՆ դոլար
50 000 եվրո 
4 000 000 ՌԴ ռուբլի 
Մեկ գործարքի առավելագույն սահմանաչափ 5 000 000 ՀՀ դրամ
10 000 ԱՄՆ դոլար
10 000 եվրո
1 000 000 ՌԴ ռուբլի
10 000 000 ՀՀ դրամ 
25 000 ԱՄՆ դոլար
25 000 եվրո        2 000 000 ՌԴ ռուբլի
20 000 000 ՀՀ դրամ 
50 000 ԱՄՆ դոլար
50 000 եվրո          4 000 000 ՌԴ ռուբլի
10 000 000 ՀՀ դրամ 
25 000 ԱՄՆ դոլար
25 000 եվրո          2 000 000 ՌԴ ռուբլի
ՀՀ տարածքում քարտից քարտ փոխանցումներ, օրական առավելագույն սահմանաչափ 10 000 000 ՀՀ դրամ 
25 000 ԱՄՆ դոլար
25 000 եվրո 
2 000 000 ՌԴ ռուբլի
20 000 000 ՀՀ դրամ 
50 000 ԱՄՆ դոլար
50 000 եվրո 
4 000 000 ՌԴ ռուբլի
10 000 000 ՀՀ դրամ 
25 000 ԱՄՆ դոլար
25 000 եվրո 
2 000 000 ՌԴ ռուբլի


Նշված սահմանաչափերը հնարավոր է փոփոխել՝ Բանկի Թվային տիրույթի միջոցով կամ մասնաճյուղերում։ Բանկն իրավունք ունի մերժել սահմանաչափի փոփոխումը։ Անկանխիկ գործարքների սահմանաչափը կիրառելի չէ քարտային հաշվով կատարվող գործառնությունների վրա:
3.8.    Ցանկացած գործարքի դեպքում կիրառվող սակագները սահմանվում են Բանկի կողմից տվյալ քարտատեսակի համար հաստատված և հրապարակված սակագներով, ինչպես նաև կարող են կիրառվել քարտը այլ սպասարկող Բանկի կողմից սահմանված սակագները։

4.    ԲԱՆԿԻ ԵՎ ՔԱՐՏԱՊԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
4.1.    Քարտապանը/Օգտագործողը, մինչև քարտի գործողության ժամկետի ավարտը, կրում է ամբողջական ֆինանսական պատասխանատվություն քարտի ՊԻՆ-կոդի կիրառմամբ, ներառյալ ApplePay/Google Pay համակարգերով իրականացված բոլոր գործարքների համար։
4.2.    Բանկը պատասխանատվություն չի կրում՝
1)    ուշացված, սխալ կամ չիրականացված գործառնությունների համար, որոնք առաջացել են առևտրի և սպասարկման կետերի կամ վճարային համակարգի մեղքով կամ տեխնիկական պատճառներով, որոնք Բանկի հսկողությունից դուրս են եղել,
2)    Բանկին չպատկանող միջոցներով իրականացված կանխիկացման կամ վճարման գոր-ծառնությունների ձախողման համար, եթե Բանկը ձախողման մեջ չի ունեցել մեղավորություն,
3)    Քարտի կամ քարտային տվյալների միջոցով իրականացված անօրինական գործառնությունների համար, եթե դա Բանկի կողմից պայմանագրով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանք չի հանդիսացել,
4)    չիպային քարտով ՊԻՆ-կոդի միջոցով իրականացված գործառնությունների համար, եթե դա Բանկի կողմից պայմանագրով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանք չի հանդիսացել,
5)    ինտերնետի միջոցով իրականացված գործառնությունների համար, եթե դա Բանկի կողմից Պայմանագրով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանք չի հանդիսացել,
6)    Քարտի մագնիսական ժապավենի և/կամ Քարտի վրա տեղադրված չիպի ֆիզիկապես, և/կամ Քարտի հետնամասում նշված CVV2/CVC2 ծածկագրի ընթերցմամբ/մուտքագրմամբ և թողարկող բանկի կողմից օնլայն Հավաստագրմամբ գործարքների համար (անգամ այն դեպքերում, եթե Գործարքի անդորրագրում առկա ստորագրությունը տարբեր է Քարտապանի փաստացի ստորագրությունից),
7)    Օֆլայն ռեժիմում իրականացված գործարքների համար, եթե դրանք կատարվել են նախքան հաճախորդի կողմից Բանկին Քարտը վերադարձնելը,
8)    այն գործառնությունների համար, որոնք կատարվել են Պայմանագրում սահմանված անվտանգության կանոնների խախտմամբ,
9)    Քարտապանի/Օգտագործողի ու առևտրի և սպասարկման կետերի միջև առաջացած վեճերի համար,
10)    հաշվի, ՊԻՆ-կոդի, քարտի համարի, գաղտնաբառի և քարտի վերաբերյալ այլ տեղեկատվությունը Բանկից անկախ պատճառներով երրորդ անձանց հայտնի դառնալու համար,
11)    անհպում տեխնոլոգիայով իրականացված այն գործարքների համար, որոնց գումարը փոքր է կամ հավասար 20 000 ՀՀ դրամից։
4.3.    Քարտը Բանկի կողմից կարող է տեղադրվել միջազգային բլոկավորման համակարգում, եթե առկա է Քարտը արտասահմանյան երկրում չլիազորված օգտագործելու իրական վտանգ, որի դեպքում Քարտապանը պարտավոր է վճարել տվյալ համակարգի կանոններով սահմանված միջազգային բլոկավորման համակարգում տեղադրման վճարը, այդպիսի միջնորդավճար սահմանված լինելու դեպքում` անկախ քարտի բլոկավորված կամ փակված լինելու հանգամանքից:
4.4.    Ելնելով անվտանգության նկատառումներից` Բանկն իրավասու է արգելել կամ սահմանափակել առավել ռիսկային երկրներում Գործարքների կատարումը:

5.    ՔԱՐՏԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
5.1.    Քարտապանը/Օգտագործողն իրավունք ունի բողոքարկել իր կողմից կատարված գործարքները քաղվածքը ստանալուց հետո 30 օրացուցային օրերի ընթացքում (եթե ավելի կարճ ժամկետ սահմանված չէ համապատասխան Վճարահաշվարկային համակարգի կանոններով): Ավելի ուշ ներկայացված դիմումներին հնարավոր է ընթացք տալ, եթե տվյալ վճարահաշվարկային համակարգի կանոններով հնարավոր է իրականացնել գործարքի բողոքարկում /chargeback/, իսկ բողոքարկման անհնարինության դեպքում գործարքի նկատ¬մամբ պատասխանատվությունը կրում է Քարտապանը/Օգտագործողը։ 
5.2.    Բողոքարկման հայտը հնարավոր է ներկայացնել.
1)    Բանկի պաշտոնական էլեկտրոնային հասցեին ուղարկելու միջոցով կամ
2)    զանգահարելով Բանկի շուրջօրյա կոնտակտային կենտրոն՝ +374 10 510 000 հեռախոսահամարով,
3)    Բանկի մասնաճյուղի միջոցով։
5.3.    Բանկը Քարտապանից/Օգտագործողից դիմումը ստանալուց հետո առավելագույնը 90 օրացուցային օրերի ընթացքում տրամադրում է բողոքարկման արդյունքների վերաբերյալ վերջնական հիմնավոր պատասխան կամ բողոքարկման ժամկետները երկարաձգելու հիմքեր։ Առանձին դեպքերում, Քարտապանին/Օգտագործողին պատշաճ ծանուցելով, հնարավոր է պատասխան գրությունը տրամադրվի կամ գումարը վերականգնվի սահմանված 90 օրյա ժամկետից ուշ՝ ելնելով վճարահաշվարկային համակարգերի կանոններից կամ այլ չնախատեսված հանգամանքներից:
5.4.    Բանկը պատասխանատվություն չի կրում Քարտապանի/Օգտագործողի կողմից Քարտով կատարված գործարքների համար, սակայն պատրաստ է հնարավորության սահմաններում օժանդակել Քարտապանի/Օգտագործողի կողմից ներկայացված խնդրի կարգավորմանը: Խնդիրը չկարգավորվելու դեպքում Քարտապանը չի ազատվում Բանկի նկատմամբ ունեցած իր պարտավորություններից:
5.5.    Քարտային գործարքների բողոքարկման պայմանները, ընթացակարգերն ու ժամկետները սահմանվում են Վճարահաշվարկային համակարգերի կողմից, որոնք հրապարակային չեն, սակայն նշված տեղեկատվությունը տրամադրվելու է հաճախորդին գործարքների բողոքարկման գործընթացի շրջանակներում՝ իր կողմից նախընտրած եղանակով:
5.6.    Եթե բողոքարկման գործընթացի արդյունքում պարզվում է, որ գործարքը կատարվել է Քարտապանի կողմից կամ Կանոնների խախտման հետևանքով, Քարտապանից/Օգտագործողից գանձվում է Բանկի սակագներով սահմանված վճար՝ քարտային պրոդուկտի սակագներով այդպիսին սահմանված լինելու դեպքում:
5.7.    Եթե Բանկը, վճարահաշվարկային համակարգի համապատասխան կանոնների համաձայն, որոշում է կայացնում ընդհատել բողոքարկման ընթացքը, սակայն Քարտապանը՝ իր կողմից ներկայացված գրավոր դիմումի համաձայն ցանկանում է շարունակել այն, ապա նախաարբի¬տրաժային և արբիտրաժային գործընթացի ընթացքում Բանկից գանձված միջնորդավճարները և ծախսերը փոխհատուցվում են Քարտապանի/Օգտագործողի կողմից։

6.    ՔԱՐՏԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ԱՐԺՈՒՅԹՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԻՐԱՌՎՈՂ ՓՈԽԱՐԺԵՔԸ
6.1.    Քարտով գործարքները հնարավոր է իրականացնել ինչպես Քարտային հաշվի արժույթով, այնպես էլ Քարտային հաշվի արժույթից տարբերվող արժույթով։ Քարտային հաշվի արժույթից տարբերվող արժույթով կատարված գործարքների հավաստագրման և հաշվառման ժամանակ գործարքի գումարը փոխարկվում է քարտային հաշվի արժույթի։ 
6.2.    Քարտային հաշվի արժույթից տարբերվող արժույթով գործարքի  դեպքում գործարքի հավաստագրման և փաստացի հաշվեգրման ժամանակ կիրառվող փոխարժեքները կարող են տարբերվել: Գործարքի գումարը Քարտային հաշվի արժույթի փոխարկելու արդյունքում փոխարժեքների տարբերությունից առաջացած վնասների, արժույթային և այլ ռիսկերի համար, Բանկը պատասխանատվություն չի կրում: 
6.3.    Քարտային հաշվի արժույթով կատարված գործարքների դեպքում փոխարկում չի կատարվում։
6.4.    Հաշվի արժույթից տարբերվող արժույթով կատարված գործարքների հավաստագրման պահին գործառնության գումարը փոխարկվում է քարտի արժույթի՝ հիմք ընդունելով գործառնության կատարման պահին վճարային համակարգերի կողմից սահմանված փոխարժեքը և/կամ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակվող արժութային շուկայում ձևավորված միջին շուկայական փոխարժեքը՝ առքի կամ վաճառքի համար համապատասխանաբար նվազեցնելով կամ ավելացնելով Պրոցեսինգային կենտրոնի խորհրդի նիստի որոշմամբ սահմանված տոկոսադրույքը: 
6.5.    Հաշվի արժույթից տարբերվող արժույթով կատարված գործարքների հաշվառման ժամանակ փոխարկումը կատարվում է ստորև ներկայացված սկզբունքներով.
6.6.    ՀՀ տարածքում կատարված գործարքների դեպքում գործառնության գումարը փոխարկվում է քարտի արժույթի՝ հիմք ընդունելով գործառնության կատարման պահին վճարային համակարգերի կողմից սահմանված փոխարժեքը և/կամ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակվող արժութային շուկայում ձևավորված միջին շուկայական փոխարժեքը՝ առքի կամ վաճառքի համար համապատասխանաբար նվազեցնելով կամ ավելացնելով Պրոցեսինգային կենտրոնի խորհրդի նիստի որոշմամբ սահմանված տոկոսադրույքը:
6.7.    ՀՀ սահմաններից դուրս Քարտով կատարված գործառնությունների գումարը փոխարկվում է Քարտային հաշվի արժույթի հետևյալ կերպ,

Գործարքի արժույթ  
Եվրո Վիզա վճարահաշվարկային համակարգի քարտերի դեպքում Եվրոն փոխարկվում է քարտի արժույթի՝ գործառնությունը Բանկի Պրոցեսին¬գա¬յին կենտրոնում մշակելու օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ` Բանկի կողմից քարտային գործառնություն¬ների ձևակերպ¬ման համար սահմանված վերջին փոխարժեքով։
Մաստերքարտ վճարահաշվարկային համակարգի քարտերի դեպքում գործարքը եվրոյից փոխարկվում է նախ ԱՄՆ դոլարի՝ վճարահաշվար¬կային համակարգերի կողմից սահմանված փոխարժեքով և կանոննե¬րով, այնուհետև ստացված ԱՄՆ դոլարը փոխարկվում է քարտի արժույ¬թի՝ գործառնությունը Բանկի Պրոցեսինգային կենտրոնում մշակելու օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ Բանկի կողմից քարտային գործառնություն¬ների ձևակերպման համար սահմանված վերջին փոխարժեքով։ 
ԱՄՆ դոլար  Մաստերքարտ տեսակի քարտերի դեպքում ԱՄՆ դոլարը փոխարկվում է քարտի արժույթի՝ գործառնությունը Բանկի Պրոցեսինգային կենտրո¬նում մշակելու օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ Բանկի կողմից քարտային գործառնություն¬ների ձևակերպման համար սահմանված վերջին փոխարժեքով։
Վիզա վճարահաշվարկային համակարգի քարտերի դեպքում գործարքը ԱՄՆ դոլարից փոխարկվում է նախ եվրոյի՝ վճարահաշվարկային համակարգերի կողմից սահմանված փոխարժեք +/- 2%-ով  (ելքային գործարքների դեպքում կատարվում է VISA վճարային համակարգի փոխարժեք + 2%-ով, իսկ մուտքային գործարքների դեպքում` -2%), այնուհետև ստացված եվրոն փոխարկվում է քարտի արժույթի՝ գործառ¬նութ¬յունը Բանկի Պրոցեսինգային կենտրոնում մշակելու օրվան նախոր¬դող աշխատանքային օրվա դրությամբ Բանկի կողմից քարտային գոր¬ծառ¬նութ¬յուն¬ների ձևակերպման համար սահմանված վերջին փոխար¬ժեքով ։
Այլ արժույթ

Վիզա վճարահաշվարկային համակարգի քարտերի դեպքում գործարքի գումարը փոխարկվում է նախ եվրոյի՝ վճարահաշվարկային համակար¬գերի կողմից սահմանված փոխարժեք +/- 2%-ով  (ելքային գործարքների դեպքում կատարվում է VISA վճարային համակարգի փոխարժեք + 2%-ով, իսկ մուտքային գործարքների դեպքում` -2%), այնուհետև ստացված եվրոն փոխարկվում է քարտի արժույթի՝ գործառնությունը Բանկի Պրո¬ցե¬սին¬գային կենտրոնում մշակելու օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ Բանկի կողմից քարտային գործառնություն¬ների ձևա¬կերպման համար սահմանված վերջին փոխարժեքով ։
Մաստերքարտ վճարահաշվարկային համակարգի քարտերի դեպքում գործարքի գումարը փոխարկվում է նախ ԱՄՆ դոլարի՝ վճարահաշվար¬կային համակարգերի կողմից սահմանված փոխարժեքով և կանոննե¬րով, այնուհետև ստացված ԱՄՆ դոլարը փոխարկվում է քարտի արժույ¬թի՝ գործառնությունը Բանկի Պրոցեսինգային կենտրոնում մշակելու օր¬վան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ Բանկի կողմից քար¬տային գործառնություն¬ների ձևակերպման համար սահմանված վերջին փոխարժեքով։ 

7.    ՔԱՐՏԻ/ԹՈՔԵՆԻ ԿՈՐՍՏԻ, ԳՈՂՈՒԹՅԱՆ, ՀՆԱՐԱՎՈՐ ԶԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՅԼԵՐԸ, ՔԱՐՏԻ ԲԼՈԿԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԱՊԱԲԼՈԿԱՎՈՐՈՒՄԸ
7.1.    Քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) դեպքում Քարտապանը/Օգտագործողը պարտավոր է անմիջապես այդ մասին տեղեկացնել Բանկին և բլոկավորել քարտը՝ հետևյալ եղանակներից մեկով.
1)    Բանկի թվային ծառայությունների անձնական էջի օգնությամբ. այս դեպքում տեխնիկական խնդիրների բացակայության դեպքում քարտը բլոկավորվում է Քարտապանի կողմից նույն պահին,
2)    Դիմելով Բանկի ցանկացած մասնաճյուղ,
3)    զանգահարելով Բանկի շուրջօրյա կոնտակտային կենտրոն՝ +374 10 510 000 հեռախոսահամարով. այս դեպքում քարտը կբլոկավորվի Բանկի աշխատակցի կողմից՝ անմիջապես պատշաճ նույնականացում իրականացնելուց հետո,
4)    իրավաբանական անձ Քարտապանի անունով գործող բիզնես քարտի դեպքում, երբ Քարտի օգտագործող է հանդիսանում իրավաբանական անձի ներկայացուցիչը, Քարտը կարող է բլոկավորվել Օգտագործողի կողմից` զանգահարելով Քարտին կցված հեռախոսահամարից Բանկի շուրջօրյա Կոնտակտային կենտրոն՝ +374 10 510 000 հեռախոսահամարով։
7.2.    Քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) մասին Բանկին տեղեկացնելուց հետո քարտով մինչև Բանկին տեղեկացնելու պահն իրականացված՝ գործարքների, այդ թվում՝ ինտերնետ միջավայրում կատարված գործարքների համար պատասխանատվությունը կրում է Քարտապանը /բացառությամբ՝ առանց հավաստագրման գործարքների: 
7.3.    Քարտապանը պարտավոր է հատուցել քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) մասին Բանկին չտեղեկացնելու, ինչպես նաև մինչև Բանկին տեղեկացնելը երրորդ անձանց կողմից քարտի օգտագործման հետևանքով Բանկի կրած ծախսերը, կորուստները և վնասները: 
7.4.    Քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) դեպքում խորհուրդ է տրվում վերաթողարկել քարտը: Եթե Քարտապանը ցանկանում է շարունակել օգտագործել քարտը, ապա պետք է Բանկ ներկայացնի քարտի ապաբլոկավորման դիմում: Այս դեպքում քարտի օգտագործման հետ կապված հնարավոր կորուստների և վնասների համար պատասխանատվությունը կրում է միայն Քարտապանը: Այն դեպքում, երբ քարտի ապաբլոկավորումը կարող է Բանկի համար ստեղծել լրացուցիչի ֆինանսական կորուստ, ապա Բանկը կարող է մերժել ապաբլոկավորման հայտը։
7.5.    Բանկն իր նախաձեռնությամբ կարող է բլոկավորել Քարտը, եթե հայտնաբերել է զեղծարարության կասկած հարուցող Գործարքներ։
7.6.    Քարտը կարող է բլոկավորվել նաև սույն կանոնների 3.11 կետում նշված դեպքերում։
7.7.    Քարտը կարող է ապաբլոկավորվել.
1)     «FastBank Mobile» հավելվածի օգնությամբ, եթե այն բլոկավորվել է նույն եղանակով, այս դեպքում, տեխնիկական խնդիրների բացակայության դեպքում, քարտը ապաբլոկավորվում է նույն պահին կամ,
2)    զանգահարելով Բանկի շուրջօրյա կոնտակտային կենտրոն՝ +374 10 510 000 հեռախոսահամարով, այս դեպքում քարտը կապաբլոկավորվի Բանկի աշխատակցի կողմից՝ անմիջապես պատշաճ նույնականացում իրականացնելուց հետո, եթե քարտի բլոկավորման հիմքերը արդեն բացակայում են,
3)    Բանկի ցանկացած մասնաճյուղում հայտ ներկայացնելու միջոցով,
4)    ՀՀ նկատմամբ պարտավորություններ ունենալու դեպքում քարտը կապաբլոկավորվի պետական մարմիններից համապատասխան գրություն/հաղորդագրություն ստանալուց հետո։
7.8.    Թոքենի կորստի, գողացվելու կամ չլիազորված օգտագործման դեպքում Քարտապանը պարտավոր է անմիջապես քայլեր ձեռնարկել դրանք բլոկավորելու համար,դա հնարավոր է կատարել Բանկի ցանկացած մասնաճյուղում գրավոր դիմում ներկայացնելով և/կամ զանգահարելով +374 10 510 000 հեռախոսահամարով։ 
7.9.    Չլիազորված օգտագործման մասին տեղեկացումը ստանալու դեպքում քարտն անմիջապես բլոկավորվում է, և Բանկը, Քարտապանի դիմումի հիման վրա, ուսումնասիրում է գործարքի մանրամասները, անհրաժեշտության/հնարավորության դեպքում, սկսում գործարքի բողոքարկման գործընթացը:
7.10.    Բլոկավորումից հետո կորցրած քարտը/թոքենը հայտնաբերելու դեպքում այն ապաբլոկավորելու համար Քարտապանը կարող է դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարելով Բանկի շուրջօրյա կոնտակտային կենտրոն՝ +374 10 510 000 հեռախոսահամարով:
7.11.    Բանկը պատասխանատվություն չի կրում Քարտապանի/Օգտագործողի` Բանկին չտեղեկացնելու կամ ուշ տեղեկացնելու հետևանքով կրած վնասների համար:

8.    ՔԱՐՏԻ ՎԵՐԱԹՈՂԱՐԿՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
8.1.    Վճարային քարտը կարող է վերաթողարկվել.
1)    եթե քարտի ժամկետի ավարտին Քարտապանից/Օգտագործողից չի ստացվել փակման դիմում,
2)    Բանկը, մինչև քարտի Ժամկետի ավարտը՝ Ժամկետի ավարտին նախորդող վերջին 15 օրերի ընթացքում, առանց Քարտապանի լրացուցիչ համաձայնության կարող է վերաթողարկել Քարտը` այդ պահին Բանկի կողմից սահմանված Քարտի գործողության ժամկետով` Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված պայմաններին բավարարելու դեպքում:
3)    Այն վճարային քարտերը, որոնց վրա առկա է վարկային գիծ (օվերդրաֆտ) վերաթողարկումը կատարվում է Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված պայմաններին բավարարելու դեպքում։
4)    քարտի ժամկետի ավարտի, քարտի կորստի կամ այլ դեպքերում՝ Քարտապանի/Օգտագործողի դիմումի հիման վրա, ընդ որում` քարտը տրամադրվում է Քարտապանին փոխհա¬մաձայնեցված եղանակով ոչ ուշ, քան դիմումը ներկայացնելուց հետո հինգ աշխատանքային օրերի ընթացքում,
5)    Բանկի կողմից զեղծարարության կասկածի, քարտի հնարավոր տվյալների արտահոսքի կասկածի կամ այլ դեպքերում, ընդ որում` քարտը տրամադրվում է Քարտապանին փոխհամաձայնեցված եղանակով քարտի վերաթողարկումից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրերի ընթացքում:

9.    ՔԱՐՏԻ ԵՎ ՀԱՇՎԻ ՓԱԿՈՒՄԸ
9.1.    Քարտը և հաշիվը փակվում են Քարտապանի դիմումի համաձայն։
9.2.    Բանկն իրավասու է միակողմանիորեն դադարեցնել քարտի գործողությունը (փակել քարտը) և փակել քարտային հաշիվը հետևյալ դեպքերում՝ 
1)    եթե Քարտապանն ունի քարտի հետ կապված Բանկի նկատմամբ չմարված պարտավորություններ, որոնք արտացոլող քաղվածքը Քարտապանի կողմից ստանալու օրվանից անցել է 30 օր և ավելի, 
2)    եթե Քարտապանն ունի Բանկի նկատմամբ այլ չմարված պարտավորություններ,
3)    Քարտապանի մահվան, սնանկության դեպքերում` այդպիսի փաստերի մասին պատշաճ/հիմնավոր ստացված ծանուցման հիման վրա,
4)    ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
9.3.    Քարտը և հաշիվը փակվում են քարտով նախկինում կատարված բոլոր գործառնությունները քարտային հաշվով ձևակերպելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ պայմանով, որ հաշվի մնացորդը բավարարում է քարտով կատարված գործառնությունները ձևակերպելու և դրանց համար Բանկի սակագներով նախատեսված միջնորդավճարները գանձելու համար:
9.4.    Քարտը հանդիսանում է Բանկի սեփականությունը և ենթակա է վերադարձման Բանկ` դրա վավերականության ժամկետի ավարտի դեպքում կամ Բանկի պահանջով՝ բացառությամբ Վիրտուալ քարտերի, որոնց դեպքում դադարեցվում է Քարտային հաշվից օգտվելու հնարավորությունը, իսկ Քարտային հաշիվը փակվում է։
9.5.    Քարտի գործողության դադարեցման դիմում ներկայացնելիս քարտը Բանկին հետ չվերադարձնելու դեպքում Քարտապանը լրիվ ֆինանսական պատասխանատվություն է կրում քարտի գործողության դադարեցումից հետո մինչև քարտի գործողության ժամկետի ավարտը քարտով կատարված հավաստագրում (գործառնության կատարման իրավասության օնլայն ստուգում) չպահանջող գործարքների համար:
9.6.    Դրական մնացորդ ունենալու դեպքում, եթե հաճախորդն ունի Բանկում գործող այլ հաշիվ, ապա մնացորդը տեղափոխվում է այդ հաշվին և քարտային հաշիվը փակվում է, իսկ այլ հաշիվ չունենալու դեպքում Քարտապանը կարող է մոտենալ Բանկ և ստանալ հաշվին առկա մնացորդը կամ հրաժարվել նշված մնացորդից՝ ներկայացնելով համապատասխան դիմում։
9.7.    Քարտի փակումը չի դադարեցնում Քարտի հետ կապված Քարտապանի՝ Բանկի նկատմամբ ձևավորված պարտավորությունները՝ ներառյալ հաշվարկված տոկոսները և տուժանքները: 
9.8.    Քարտապանը պարտավոր է մարել նաև Քարտով կատարված այն գործարքների արդյունքում ձևավորված պարտավորությունները, որոնք կատարվել են նախքան Քարտի փակումը, սակայն վճարման համար Բանկ են ներկայացվել Քարտի փակումից հետո:

10.    ՔԱՐՏԻ ԵՎ ՔԱՐՏԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ
10.1.    Քարտապանի գրավոր կամ բանավոր դիմումի հիման վրա Քարտի գործողության ժամանակավորապես կասեցումը (բլոկավորումը) չի դադարեցնում Քարտի գործողությունը, ինչպես նաև Քարտի սպասարկման միջնորդավճարի գանձումը:
10.2.    Քարտային հաշվի օրական մնացորդի նկատմամբ Բանկը կարող է հաշվեգրել տոկոս` տվյալ ժամանակահատվածի համար Բանկում գործող սակագներով և Պայմանագրով սահմանված չափով, ընդ որում` օրական մնացորդ է համարվում տվյալ գործառնական օրվա ավարտին քարտային հաշվի փաստացի մնացորդը: 
10.3.    Քարտային հաշվում առկա գումարի վրա տոկոսները հաշվարկվում են գումարը Բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն Քարտապանին վերադարձնելու կամ Քարտապանի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար: Եթե քարտի արժույթը տարբեր է ՀՀ դրամից, ապա հաշվարկված տոկոսագումարները վճարվում են այդ հաշվի արժույթով։
10.4.    Չեղարկված գործարքի գումարը առևտրի/սպասարկման կետի կողմից ծրագրային վերադարձվելուց հետո Բանկը հինգ աշխատանքային օրերի ընթացքում մուտքագրում է քարտային հաշվին՝ նվազեցնելով չեղարկման համար պահումները: Քարտապանը պարտավոր է Բանկին վճարի կատարված գործարքի արդյունքում Բանկի նկատմամբ ձևավորված պարտավորությունները:

11.    ՔԱՐՏԱՅԻՆ ԶԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԶՍՊՈՒՄԸ
11.1.    Քարտապանը/Օգտագործողը քարտը և ՊԻՆ-կոդը պետք է պահպանի այլ անձանց համար անհասանելի վայրում։
11.2.    Բանկոմատի միջոցով նոր ՊԻՆ-կոդ սահմանելիս կամ այն փոփոխելիս անհրաժեշտ է օգտագործել հնարավորինս բարդ թվային համակցություն՝ խուսափելով կրկնվող թվերի համակցությունից։
11.3.    Արգելվում է վճարումներ կամ կանխիկացում իրականացնելիս քարտը փոխանցել երրորդ անձանց, ինչպես նաև նրանց տրամադրել քարտի ՊԻն-կոդը, անվտանգ ինտերնետային առևտուր իրականացնելու համար կարճ հաղորդագրության ծառայության (SMS)  կամ այլ միջոցով Քարտապանին/Օգտագործողին տրամադրված մեկանգամյա ծածկագիրը (3D Secure code), քարտի վրա նշված անվտանգության եռանիշ կոդը (CVV code), ՊԻՆ-կոդ նշանակելու կամ փոխելու համար տրամադրված կոդը, բանկային ծածկագիրը։
11.4.    Ինտերնետ միջավայրում Գործարքների իրականացման դեպքում ՊԻՆ-կոդի մուտքագրում չի պահանջվում, և նախատեսված չէ որևէ Վճարահաշվարկային համակարգի կողմից։
11.5.    Քարտով անհպում Գործարքների դեպքում Վճարահաշվարկային համակարգերի կամ տվյալ առևտրի սպասարկման կետի կողմից կարող են սահմանվել սահմանաչափեր, որոնք չգերազանցելու դեպքում ՊԻՆ-կոդի մուտքագրում չի պահանջվում, ընդ որում՝ այն դեպքում, երբ առևտրի և սպասարկման կետի կողմից սահմանված սահմանաչափը գերազանցում է Վճարահաշվարկային համակարգերի կողմից սահմանված սահմանաչափը, ապա դրա պատասխանատվությունը կրում է տվյալ առևտրի սպասարկման կետը։
11.6.    Արգելվում է քարտը և ՊԻՆ-կոդը պահպանել միասին կամ գրել քարտի վրա։
11.7.    ՊԻՆ-կոդը մուտքագրելիս պետք է հնարավորինս անհասանելի դարձնել այն շրջապատի և տեսաձայնագրող սարքերի համար։
11.8.    Քարտի կորստի, գողության կամ զեղծարարության կասկածի դեպքում անհրաժեշտ է անմիջապես բլոկավորել այն և հետագայում փոխարինել նոր քարտով։
11.9.    Բանկոմատով կամ այլ ինքնասպասարկման սարքի միջոցով գործարք կատարելիս՝ Քարտապանը պետք է ուշադրություն դարձնի սարքի արտաքին տեսքին և ստեղնաշարին: Օտարածին սարքերի, տեսահսկման համակարգերի, լարերի առկայության կամ այլ կասկածների դեպքում անհրաժեշտ է օգտվել այլ բանկոմատից կամ ինքնասպասարկման սարքից:
11.10.    Քարտապանը/Օգտագործողն առևտրի և սպասարկման կետերում վճարումներ կատարելիս պարտավոր է վճարային քարտը հնարավորինս պահել իր ուշադրության կենտրոնում: Անհրաժեշտ է, որ գործարքներն իրականացվեն Քարտապանի ներկայությամբ: 
11.11.    Քարտապանը/Օգտագործողը չպետք է ներկայացնի վճարային քարտը վճարման համար կասկածելի վայրերում կամ ինտերնետային կայքերում: 
11.12.    Առևտրի և սպասարկման կետերում ՊԻՆ-կոդը մուտքագրելիս` Քարտապանը/Օգտագործողը պարտավոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ մուտքագրումն իրականացվի տերմինալի կամ դրան կցված ստեղնաշարի վրա: Արգելվում է ՊԻՆ-կոդի մուտքագրումը որևէ այլ կերպով: 
11.13.    Քարտապանը/Օգտագործողը չպետք է պատասխանի այն էլեկտրոնային նամակներին, որոնք պահանջում են տրամադրել անձնական կամ քարտային տվյալներ։ 
11.14.    Քարտապանը/Օգտագործողը պետք է համոզվի, որ կայքի հասցեն համապատասխանում է առևտրային կետին: 
11.15.    Քարտապանը/Օգտագործողը, նախքան անծանոթ կայքում գնումներ կատարելը, պետք է հնարավորինս հետազոտի կայքի վերաբերյալ տեղեկատվությունը և այլ օգտատերերի կարծիքները համացանցում: 
11.16.    Քարտի անվտանգությունն ապահովելու նպատակով և Քարտապանի/Օգտագործողի ցանկությամբ Բանկը Քարտապանին/Օգտագործողին ուղարկում է կարճ հաղորդագրություն (SMS)` քարտային պրոդուկտի սակա¬գնե¬րին համաձայն, ինչը կարող է զգալիորեն նվազեցնել քարտի ապօրինի օգտագործումը կամ օգտագործ¬ման արդյունքում Քարտապանի/Օգտագործողի կրած վնասը, եթե Քարտապանը/Օգտագործողը հաղորդագրությունը ստանալուց անմիջապես հետո միջոցներ ձեռնարկի քարտի բլոկավորման համար։ Ընդ որում՝ կարճ հաղորդագրության ծառայության (SMS) ակտիվ լինելու դեպքում բջջային հեռախոսահամարի փոփոխության պարա¬գա¬յում Քարտապանը պարտավոր է անմիջապես տեղեկացնել Բանկին։
11.17.    Կարճ հաղորդագրություն (SMS) ստանալուն պես` Քարտապանը պետք է հավաստիանա, որ Գործարքը կատարվել է իր կամ իր կողմից լիազորված անձի կողմից, գիտությամբ, կարգադրությամբ կամ մասնակցությամբ:
11.18.    Ինտերնետ միջավայրում գործարքներն անվտանգ կատարելու նպատակով սպասարկող Բանկը կարող է առաջարկել գործարքի կատարումը միանգամյա անվտանգության ծածկագրի կիրառմամբ (3DSecure Code): Տեխնիկական կամ Բանկից անկախ որևէ այլ պատճառով գաղտնա¬բառը չստանալու և դրա արդյունքում գործարքի ձախողման դեպքում Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում։ Ընդ որում, անվտանգության նկատառումներից ելնելով, Բանկը կարող է սահմանափակել կամ արգելել առանց անվտանգության ծածկագրի (3DSecure Code) կիրառման ցանկացած գործարքի կատարումը։
11.19.    Քարտի անվտանգությունն ապահովելու նպատակով Քարտապանը կարող է արգելա¬փակել քարտով առանձին տեսակների կամ որոշակի երկրներում գործարքի իրականացման հնարավորությունը՝ Բանկ ներկայացնելով համապատասխան դիմում։ Նման սահմանափակումներ կարող է կիրառվել նաև Բանկի որոշմամբ՝ քարտի անվտանգությունն ապահովելու նպատակով։
11.20.    Բանկն իրավունք ունի իր հայեցողությամբ կասեցնել քարտի միջոցով տրամադրվող ծառայությունները, եթե հիմնավոր կասկածներ ունի քարտով կատարված գործարքի հավաստիութ¬յան վերաբերյալ: Ծառայությունների կասեցումը Բանկի կողմից վերացվում է գործարքի հավաստիության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն կամ բավարար պարզաբանումներ ստանա¬լուց հետո:
11.21.    Անձնական տվյալների փոփոխության և/կամ ցանկացած այլ գործողությունների վերաբերյալ ստացված էլեկտրոնային հաղորդագրությունների և/կամ զանգերի իսկությունը ճշտել Բանկի շուրջօրյա կոնտակտային կենտրոնի՝ հեռ. +374 10 510 000 միջոցով՝ մինչև պահանջվող գործողությունների կատարումը, ընդ որում, մինչև ստացված հաղորդագրությունների և/կամ զանգերի իսկության ճշտումը, Քարտապանի/Օգտագործողի կողմից պահանջվող գործողությունների կատարման դեպքում առաջացած ցանկացած զեղծարարության ռիսկը կրում է Քարտապանը։

12.    ԹՈՔԵՆԻ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
12.1.    Բանկի կողմից թողարկված Visa և Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգերի քարտերի համար հնարավոր է կատարել թոքենիզացում։ 
12.2.    Թոքեն հնարավոր է ստեղծել ինչպես Բանկի Mobile հավելվածի միջոցով, այնպես էլ առանձին էլեկտրոնային դրամապանակների միջոցով` մուտքագրելով անհրաժեշտ քարտային տվյալները, ակտիվացնելով ստեղծված թոքենը OTP-ի միջոցով:
12.3.    Թոքենով հնարավոր է գործարքներ կատարել այն բոլոր առևտրի և սպասարկման կետերում և բանկոմատներում, որտեղ տեղադրված են Visa և Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգերի քարտերով անհպում գործարքների կատարման համար նախատեսված սարքավորումներ, և այն առցանց հարթակներում, որտեղ հնարավոր է վճարել տվյալ էլեկտրոնային դրամապանակում ստեղծված թոքենով։
12.4.    Թոքենով կատարված գործարքները հավասարազոր են քարտով կատարված գործարքներին։
12.5.    Թոքենով գործարքները հնարավոր է իրականացնել բջջային հեռախոսով կամ այլ համապատասխան սարքավորմամբ, որի վրա հասանելի է տվյալ էլեկտրոնային դրամապանակը։ Թոքենով գործարք հնարավոր է կատարել սարքավորմամբ սահմանված համապատասխան նույնականացումը անցնելուց/հաստատելուց հետո (գաղտնաբառ, մատնահետք, կենսաչափական այլ տվյալների կիրառմամբ հաստատում և այլն)։
12.6.    Թոքենով գործարքի հետվերադարձի համար անհրաժեշտ է օգտագործել այն սարքավորման էլեկտրոնային դրամապանակի թոքենը, որով կատարվել է սկզբնական գործարքը։ 
12.7.    Քարտապանը/Օգտագործողը ցանկացած պահի կարող է հեռացնել թոքենը էլեկտրոնային դրամապանակից կամ կապ հաստատել Բանկի հետ` այն դադարեցնելու նպատակով։ Թոքենի հեռացումը չի փոխում քարտի կարգավիճակը։
12.8.    Բլոկավորված/ոչ ակտիվ քարտի համար հնարավոր չէ ստեղծել թոքեն։
12.9.    Քարտապանը/Օգտագործողը պարտավոր է ապահովել սարքավորման համար նույնականացման միջոցների գրանցման և պահպանման անվտանգությունը, և դրանք չփոխանցել երրորդ անձանց,ինչպես նաև Քարտապանը չպետք է տրամադրի թոքենի ակտիվացման համար ստացված OTP-ն երրորդ անձանց։
12.10.    Սարքավորումը կորցնելու/գողացվելու, թոքենի կիրառման համար տրամադրված գաղտնաբառերի՝ երրորդ անձանց հասանելի դառնալու, կամ որևէ այլ կերպ թոքենից օգտվելու հնարավորության՝ երրորդ անձանց հասանելի դառնալու դեպքերում թոքենի բլոկավորման նպատակով անհրաժեշտ է անհապաղ կապ հաստատել Բանկի հետ։ Բանկին ժամանակին չտեղեկացնելու հետևանքով Քարտապանի կրած վնասների համար Բանկը պատասխանատվություն չի կրում։
12.11.    Սարքավորումը փոխարինելուց Քարտապանը/Օգտագործողը պետք է համոզված լինի, որ փոխարինվող սարքավորումներից թոքեններն ապակցված են, կամ զանգահարի Բանկ՝ թոքենների ապակցման վերաբերյալ խորհրդատվություն ստանալու նպատակով։
12.12.    Քարտի փակման, ինչպես նաև սույն կանոնների 7.1 կետով սահմանված` Բանկի կողմից քարտի բլոկավորման դեպքերում թոքենը նույնպես բլոկավորվում է։

Թարմացվել է