It is now possible to make transfers between Fast Bank and Fastex Exchange accounts

It is now possible to make transfers between Fast Bank and Fastex Exchange accounts

Ֆասթ Բանկը Fastex-ի հետ համատեղ ներդրել են նոր գործիքակազմ, որով հաճախորդները հնարավորություն ունեն փոխանցումներ կատարել իրենց բանկային և Fastex Exchange հաշիվների միջև առանց միջնորդավճարի։ Ֆասթ Բանկի հաճախորդներն այսուհետ հեշտությամբ կարող են լիցքավորել Fastex Exchange-ի իրենց հաշիվը՝ օգտագործելով Բանկում առկա միջոցները, և հակառակը։


Ֆասթ Բանկի նախագծի ղեկավար Դավիթ Քոթանյանն ասել է. «Ֆասթ Բանկն առաջին բանկն է Հայաստանում, որ գործակցություն է սկսել բլոկչեյն տեխնոլոգիաներ կիրառող ընկերության հետ։ Ֆասթը թվային բանկ դառնալու նպատակաուղղված ծրագրեր ունի, և ուրախ ենք, որ մեզ հաջողվել է գործակցություն սկսել Ֆասթեքսի նման կազմակերպության հետ, որն ունի միջազգային մեծ փորձ  և հանդիսանում է տեխնոլոգիական զարգացման առաջատարներից մեկը։ Այս համատեղ գործակցությունը տեխնիկապես հնարավոր է դարձնում կրիպտոակտիվների փոխարկումը դրամի, ինչը Հայաստանի Հանրապետությունում նախկինում հնարավոր չէր իրականացնել։ Սա  նոր հորիզոններ է բացում մեր հաճախորդների համար թվային ակտիվների շրջանառության, ներդրումների ներգրավման և ֆինանսական նորարարությունների ասպարեզում, ի դեպ, ամբողջովին համապատասխանելով միջազգային ստանդարտներին և իրավական դաշտին»։


Հաճախորդները մուտք գործելով Բանկի հավելված՝ փոխանցումներ բաժնում ընտրում են Fastex տարբերանշանը, մուտքագրում Fastex Exchange-ի իրենց նույնականացման վեցանիշ թիվը՝ ID-ն, ու ելքագրման դրամային հաշվեհամարը, նշում են գումարի չափը և հաստատում գործարքը։ 


Ֆասթեքսի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանն ասել է. «Ֆասթ Բանկն առաջիններից մեկն էր, ով համաձայնեց համագործակցության հիմքերը դնել և սկսել աշխատանքները համակարգերի ինտեգրման և հարթակների ու միջավայրերի հասանելիությունը հաճախորդներին ապահովելու համար։ Հաճախորդները Ֆասթ Բանկի իրենց համար ավելի պարզ և հասկանալի միջավայրերում հնարավորություն են ստանում բավական հեշտ և պարզ եղանակով հասանելիություն ստանալ Ֆասթեքսի նման հարթակում»։ 


Հավելենք նաև, որ գործարքները կատարվում են միայն հաճախորդի սեփական հաշիվների միջև։


Ֆասթ Բանկը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։


Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Updated at