Ժամկետից շուտ տեղաբաշխվել են Ֆասթ Բանկի՝ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին թողարկած 6.20% դոլարային տարեկան եկամտաբերությամբ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը։
Բանկի թողարկած դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծավալը 4 մլն ԱՄՆ դոլար էր, անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար, արժեկտրոնի վճարման պարբերականությունը` եռամսյակային, շրջանառության ժամկետը` 30 ամիս։
Բանկը շարունակում է տեղաբաշխել ՀՀ դրամով պարտատոմսեր, որոնց նոր տրանշի թողարկման ընդհանուր ծավալը 1 մլրդ դրամ է, արժեկտրոնային տարեկան տոկոսային եկամտաբերությունը՝ 11.25%։ Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել 2023 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2024 թվականի փետրվարի 27-ը Ֆասթ Բանկի 32 մասնաճյուղերից, պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացնող «Դայմենշն» ՓԲԸ-ից կամ ներդրումային ծառայություններ մատուցող այլ ընկերություններից։
Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից։
Ֆասթ Բանկի պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 09.08.2023թ-ի թիվ 1/408Ա որոշմամբ հաստատված Ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ զանգահարելով 010 510 000 հեռախոսահամարով կամ անցնելով հետևյալ հղումով։
Ֆասթ Բանկը շուտով կմեկնարկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման հաջորդ տրանշը։