Մեր առաքելությունը՝
Լինել նորարար, հարմարավետ և «խելացի» թվային լուծումներով առաջատար դիրքերում, մշտապես լինել հասանելի, վստահելի գործընկեր և խորհրդատու հաճախորդների համար, ապահովել ֆինանսական գրագիտության և ներառման մակարդակի աճ, հանդես գալ որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատու ընկերություն։

Մեր տեսլականը՝
Լինել թվային բանկ, Հայաստանում և աշխարհի տարբեր շուկաներում ընդլայնել և մշտապես կատարելագործել գործունեությունը՝ հաճախորդներին մատուցելով ժամանակի պահանջներին համահունչ ֆինանսական ծառայություններ։
Մեր արժեքները՝
Նորարարություն և զարգացում
Բանկը գիտակցում է օրեցօր փոխոխվող միջավայրում հաճախորդների կարիքների շարունակական բացահայտման և ուսումնասիրման անհրաժեշտությունը, ուստի մենք կարևորում ենք մեր հաճախորդների, ներդրողների, գործընկերների և բաժնետերերի կողքին ու մոտ լինելը, որն օգնում է մեզ ստեղծել և մատուցել նորագույն լուծումներ ժամանակակից մոտեցումներով և չափանիշներով, որի կենտրոնում հաճախորդն է և իր շուրջը ձևավորվող էկոհամակարգը՝ ի նպաստ բոլոր շահագրգիռ կողմերի կայուն և հարատև զարգացմանը։
Շարունակական ուսուցում
Բանկը գիտակցում է, որ իր ամենակարևոր ակտիվը աշխատակիցներն են։ Բանկը դիրքավորվելով որպես «սովորող» և «սովորեցնող» կազմակերպություն, ձգտում է օգնել և ստեղծել միջավայր, որտեղ աշխատակիցները կկարողանան իրացնել սեփական ներուժը և հասնել իրենց նպատակներին։ Բանկը հարգում է իր աշխատակիցներին և գնահատում վերջիններիս յուրահատուկ ոճը, հմտությունը և փորձը։
Բարձր պրոֆեսիոնալիզմ
Բանկը բարեխղճորեն, ժամանակին և արդյունավետորեն իրականացնում է հաճախորդների սպասարկման բոլոր գործարքները: Բանկը մշտապես ձգտում է կատարելագործման, նորարարության և անընդհատ նոր միջոցներ ու հնարավորություններ է որոնում՝ իր գործունեության արդյունավետության բարձրացման համար:
Անվտանգություն
Բանկը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխարգելելու Բանկի բաժնետերերի, հաճախորդների, գործընկերների, աշխատակիցների նկատմամբ երրորդ անձանց կողմից ցանկացած հակաօրինական գործողություն՝ Բանկի հետ հարաբերությունների շրջանակներում:
Թիմային աշխատանք
Հաճախորդների հետ հարաբերություններում Բանկը առաջացած խնդրի լուծման նպատակով ցուցաբերում է փոխըմբռնման, վստահության, փոխօգնության, ինչպես նաև միասնական կորպորատիվ ոգով կառուցված թիմային մոտեցում։
Պատասխանատվություն
Բանկը հաճախորդների և գործընկերների առաջ պատասխանատու է ծառայությունների որակյալ և լիարժեք մատուցման, բանկային գաղտնիքի պահպանման և պարտավորությունների պատշաճ կատարման համար: Բանկը, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը համարում է ռազմավարական զարգացման կարևոր տարրերից մեկը։
Թափանցիկություն
Բանկը գիտակցում է, որ վերջինիս գործողություններն ամեն օր ազդում են մարդկանց կյանքի և բարեկեցության վրա: Բանկը հավատում է իր գործողությունների թափանցիկության, բարոյականության, ազնվության և անաչառության մեջ: Այն առկա է հաճախորդների և գործընկերների հետ հարաբերություններում և այն ամենի մեջ, ինչ Բանկն իրականացնում է որպես ֆինանսական կառույց։ Բանկը հարգում է մարդու իրավունքներն ու ազատությունները՝ անկախ ռասսայից, ազգությունից, սեռից, սոցիալական դրությունից և իրավական կարգավիճակից:
Հոգատարություն
Բանկը մշտապես ձգտում է ապահովել բավարար թափանցիկ գործունեության իրականացում հաճախորդների, բաժնետերերի, գործընկերների, պետական մարմինների հետ փոխհարաբերվելիս։

էջը թարմացվել է 10/11/2022, 14։00