ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՇԻՎՆԵՐ
Ուժի մեջ է մտնում 10․09․2024, 09։00
Հաճախորդ |
Իրավաբանական անձ կամ Անհատ ձեռնարկատեր |
||
Բանկային հաշվի բացում և սպասարկում |
AMD/USD/EUR/RU/GBP/CNY/GEL/AED |
սակագին չի սահմանվում |
|
Տարեկան սպասարկում |
AMD/USD/EUR/RU/GBP/CNY/GEL/AED |
սակագին չի սահմանվում |
|
Նվազագույն մնացորդ |
AMD/USD/EUR/RU/GBP/CNY/GEL/AED |
չի սահմանվում |
|
Հաշվի բացման ժամկետ |
Հաշվի բացման դիմումը ներկայացնելու օրվա ընթացքում |
||
Կանխիկով գործարքներ 1 |
|||
Կանխիկ միջոցների մուտքագրում հաշվին մասնաճյուղի դրամարկղում 1 |
✓ AMD/ GEL/AED |
սակագին չի սահմանվում |
|
✓ USD |
- մինչև 1996թ․-ը թողարկված USD թղթադրամներ չեն ընդունվում - 1996թ․-ից մինչև 2006թ․-ի թողարկման 100 USD անվանական արժեքով թղթադրամները՝
- այլ թղթադրամի դեպքում սակագին չի սահմանվում |
||
✓ EUR |
- 500 EUR անվանական արժեքով թղթադրամի դեպքում 2% - այլ թղթադրամի դեպքում սակագին չի սահմանվում |
||
✓ RU |
2% |
||
✓ GBP |
5% |
||
Միջոցների կանխիկացում 2 | ✓ AMD | 0,25% նվազագույնը 1000 AMD | |
✓ USD/EUR |
1% նվազագույնը 1000 AMD |
||
✓ RU/GEL/AED |
Սակագին չի կիրառվում |
||
✓ GBP |
5% նվազագույնը 1000 AMD |
||
Հնամաշ թղթադրամների ընդունում և փոխանակում |
Համաձայն Բանկում գործող «Այլ ծառայությունների սակագների» |
||
Փոխանցումներ |
|||
Հանձնարարականը մասնաճյուղում ներկայացնելու դեպքում |
|||
Ներբանկային փոխանցումներ բանկային հաշվից 3 |
AMD/USD/EUR/RU/GBP/CNY/GEL/AED |
200 AMD |
|
Միջբանկային փոխանցումներ ՀՀ տարածքում |
✓ AMD (այդ թվում ՀՀ պետական և տեղական բյուջեներ)/USD/EUR |
200 AMD |
|
Հանձնարարականը Ինտերնետ/Մոբայլ բանկինգով ներկայացնելու դեպքում |
սակագին չի կիրառվում |
||
Անճշտությունների ուղղում վճարման հանձնարարականի տվյալներում հաճախորդի դիմումի համաձայն |
սակագին չի սահմանվում (swift-ի դեպքում՝ համաձայն «Ֆիզիկական և իրավաբանական անձ/ անհատ ձեռնարկատեր հաճախորդների կողմից արտարժույթայիմ միջազգային փոխանցումների իրականացման պայմանների և սակագների») |
||
Գործող հաշվի վերաբերյալ քաղվածքների տրամադրում բանկի մասնաճյուղում |
սակագին չի սահմանվում |
||
Փակված հաշվի վերաբերյալ քաղվածքի տրամադրում բանկի մասնաճյուղում |
1000 ՀՀ դրամ 4 |
||
Հաշվի օրական մնացորդի նկատմամբ կիրառվող տարեկան (պարզ) տոկոսադրույք և տոկոսային եկամտաբերություն 5 |
Արժույթ |
Տարեկան (պարզ) տոկոսադրույք |
APY (տոկոսային եկամտաբերություն) |
AMD |
3% |
3.04% |
|
USD |
0.5% |
0.5% |
|
EUR |
0.1% |
0.1% |
|
RU |
0.5% |
0.5% |
|
GBP/CNY/GEL/AED |
0% |
0% |
|
! Ծանոթություն 1 Սակագնի կիրառման ժամանակ հիմք է ընդունվում տվյալ պահին գործող ՀՀ ԿԲ փոխարժեքը: Չինական յուան (CNY) արժույթով հաշիվներով իրականացվում են միայն անկանխիկ գործարքներ, կանխիկ գործարքներ չեն իրականացվում։ 2 Սակագինը չի տարածվում՝
3 Փոխանցման հաշվի արժույթը տարբեր լինելու դեպքում իրականացվում է փոխարկում Բանկի սահմանած փոխարժեքով:
4 Ներառյալ ԱԱՀ 5 Տոկոսագումարը կապիտալացվում և վճարվում է յուրաքանչյուր ամիս՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսի 15-ը: |
- Բանկային հաշիվները բացվում են ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի, Չինական յուան,Վրացական լարի և Ֆունտ ստերլինգ արժույթներով։
- Բանկային հաշիվները սպասարկվում են համաձայն Բանկում գործող «Ընթացիկ բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագներ»-ի (այսուհետ՝ Սակագներ), որը ներկայացվում է սույն տեղեկատվական ամփոփագրին կից Հավելված 1-ում:
- Հաշվի օրական մնացորդի նկատմամբ Բանկը կարող է հաշվեգրել տոկոս` տվյալ ժամանակահատվածի համար Բանկում գործող Սակագներով և պայմանագրով սահմանված չափով, ընդ որում` օրական մնացորդ է համարվում տվյալ գործառնական օրվա ավարտին Հաշվի փաստացի մնացորդը: Հաշվում առկա գումարի վրա տոկոսները հաշվարկվում են գումարը Բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն հաճախորդին վերադարձնելու կամ հաճախորդի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար: Հաճախորդի բանկային հաշվում առկա դրամական միջոցների նկատմամբ յուրաքանչյուր օրվա տոկոսադրույքը հաշվարկվում է սահմանված տոկոսադրույքի 1/365 հարաբերակցությամբ, իսկ նահանջ տարվա համար 1/366 հարաբերակցությամբ։ Տոկոսները հաշվարկվում են դրամական միջոցների չօգտագործված փաստացի մնացորդի նկատմամբ։
- Եթե Բանկում ունեցած հաշիվների մնացորդների դիմաց հաշվեգրվում են տոկոսներ, ապա տոկոսագումարը հաշվեգրվում է յուրաքանչյուր ամիս։ Հաշվեգրված տոկոսագումարները վճարվում են բանկային հաշվի արժույթով և կապիտալացվում են (փոխանցվում են) հաճախորդի նույն հաշվեհամարին մինչև հաջորդ ամսվա 15-ը։
- Բանկն իրավունք ունի փոփոխելու ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
- Կանոններում, Պայմաններում և Սակագներում փոփոխությունների դեպքում, Բանկը պարտավորվում է փոփոխություններն ուժի մեջ մտնելուց 7 աշխատանքային օր առաջ ծանուցել Հաճախորդին դրանց վերաբերյալ՝ Բանկի և Հաճախորդի միջև կնքված համապատասխան պայմանագրով ընտրված հաղորդակցման եղանակով: Տարեկան տոկոսային եկամտաբերության վրա ազդեցություն ունեցող փոփոխությունների դեպքում, Բանկը պարտավոր է ծանուցել Հաճախորդին դրանց վերաբերյալ ՝ Բանկի և Հաճախորդի միջև կնքված համապատասխան պայմանագրով ընտրված հաղորդակցման եղանակով տարեկան տոկոսային եկամտաբերության փոփոխման օրվանից առնվազն 15 օր առաջ :
- Բանկն իրավունք ունի հաճախորդի պահաջով վերջինիս բանկային հաշվից կանխիկ դրամական միջոցների տրամադրումն իրականացնել հաճախորդից համապատասխան հանձնարարականը ստանալու օրվան հաջորդող աշխատաքային օրը (բացառությամբ՝ շաբաթ և կիրակի օրերի), եթե պահանջվող գումարը գերազանցում է 5 մլն ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը :
- Այն դեպքում երբ որևէ գործարքի կատարման շրջանակում գործարքի արդյունքում ձևավորված կանխիկ միջոցները հաճախորդը ցանկանում է ստանալ 50,000 և 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով դրամանիշներով, ապա պարտավոր է Բանկին տեղեկացնել այս մասին առնվազն 1 աշխատանքային օր առաջ՝ նշելով դրամանիշների անհրաժեշտ քանակը :
- Հաճախորդի բանկային հաշվին մուտքագրված տոկոսագումարը ենթակա է հարկման եկամտային հարկով` ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով 10% տոկոսադրույքով:
- Բանկն իրավունք ունի միակողմանիորեն դադարեցնել բանկային հաշվի սպասարկումը և փակել հաշիվն առանց հաճախորդի համաձայնության, եթե Հաճախորդի հաշվին առկա դրամական միջոցները 12 (տասներկու) հաջորդական ամիսների ընթացքում չեն բավականացնում հաշիվը սպասարկելու, Սակագներով սահմանված վճարները գանձելու համար կամ զրոյական մնացորդով հաշվով չեն իրականացվել որևիցե գործարքներ: Սույն կետի իմաստով հաշվով գործառնություններ չեն համարվում Բանկի կողմից հաշվի սպասարկման վճարի կամ Բանկի առջև Հաճախորդի այլ պարտավորությունների դիմաց դրամական միջոցների գանձման, ինչպես նաև դատարանի վճռի հիման վրա հաշվից միջոցների բռնագանձման դեպքերը։
- Հաճախորդը կարող է փակել բանկային հաշիվը Կանոններով սահմանված դեպքերում, Բանկի կողմից հաշվի փակման դիմումը ներկայացնելու օրը։ Տվյալ դեպքում Հաճախորդը կարող է ստանալ հաշվում առկա դրամական միջոցները կանխիկ կամ անկանխիկ եղանակով փոխանցել դրանք այլ հաշվի՝ վճարելով Սակագներով սահմանված միջնորդավճարը։
- Հաճախորդն ինքնուրույն տնօրինում է իր Հաշվում առկա դրամական միջոցները: Բանկն իրավունք չունի Հաշվում եղած դրամական միջոցները տնoրինելու Հաճախորդի իրավունքները uահմանափակել, բացի oրենքով, Կանոններով և համապատասխան պայմանագրերով նախատեuված դեպքերի։
- Հաշիվը տնօրինելու իրավունքը կարող է սահմնափակվել կամ հաշվից միջոցները բռնագանձվել առանց հաճախորդին նախապես տեղեկացնելու՝ ՀՀ դատական և այլ իրավասու մարմինների որոշմամբ, ինչպես նաև Բանկի կողմից, եթե հաճախորդը խախտում է Բանկի առջև ստանձնած վարկային կամ այլ պարտավորությունները։ Հաշվի ապօրինի օգտագործման դեպքերում անհրաժեշտ է տեղեկացնել Բանկին` զանգահարելով (+374 10) 51 00 00 շուրջօրյա հեռախոսահամարով, կամ դիմելով Բանկին՝ Բանկում գործող և պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված կապի այլ միջոցներով: Ապօրինի օգտագործման մասին տեղեկացնելու դեպքում հաշիվը կարգելափակվի և Բանկը Հաճախորդի դիմումի հիման վրա կուսումնասիրի գործարքի մանրամասները և, անհրաժեշտության դեպքում, կսկսի գործարքի բողոքարկման գործընթացը:
- Սույն ամփոփագրով չկարգավորված հարցերը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ, «Ֆասթ Բանկ» ՓԲԸ բանկային և ավանդային հաշվիների բացման և վարման (սպասարկման) ընդհանուր կանոններով և հաճախորդի հետ կնքված պայմանագրով։
- Բանկը՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում)։
- Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
- APY՝ տվյալ ավանդատեսակի համար հաշվարկված ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունն է: APY ցույց է տալիս, թե որքան կկազմի ավանդի տարեկան եկամտաբերությունը հաճախորդի կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և ստացված տոկոսագումարները մայր գումարին ավելացնելու (կապիտալացման) արդյունքում: Հաշվարկվում է համաձայն ՀՀ ԿԲ կողմից սահմանված կարգի։
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԵՏԵՎՅԱԼՆ Է․
APY=(1+ r/ո)ո-1,
որտեղ`
APY - տարեկան տոկոսային եկամտաբերությունն է:
r - տարեկան պարզ տոկոսադրույքն է:
ո - մեկ տարվա ընթացքում տոկոսագումարների կապիտալացման հաճախականությունն է:
Օրինակ ` «Ժամկետային ավանդ՝ տոկոսագումարների ամսական կապիտալացմամբ».
Ենթադրենք առաջարկվում է ավանդատեսակ հետևյալ պայմաններով՝ ա. Ավանդի գործողության ժամկետ՝ 1 տարի (365 օր)
բ. Տարեկան պարզ տոկոսադրույք՝ 7%
գ. Տոկոսների կապիտալացումների հաճախականությունը ամսական՝ տարվա ընթացքում 12 անգամ, յուրաքանչյուր ամսվա ժամանակահատվածի վերջում:
Ելնելով վերոնշյալ օրինակի պայմաններից և օգտվելով բանաձևից՝ կստանանք տարեկան տոկոսային եկամտաբերության չափը.
APY = (1 + 0.07/12)12 - 1, որտեղից՝
APY = 0.072290 * 100 = 7.23%
- Ավանդը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից՝ համաձայն «ֆիզիկական անձանց ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի:
18. Պայմանագրի գործողության ընթացքում կողմերի միջև ծագած վեճերը և տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով։ Բանակցությունների միջոցով համաձայնության չգալու դեպքում վեճը լուծվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Հաճախորդն հնարավորություն ունի Բանկի նկատմամբ ունեցած բողոք-պահանջները ներկայացնել ֆինանսական համակարգի հաշտարարին։
19. Տեղեկացնում ենք, որ Բանկը կնքել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր այն պահանջներով, որոնց ընդհանուր չափը չի գերազանցում 100,000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը և գործարքի ընդհանուր գումարը չի գերազանցում 500,000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը։
Ծառայության վերաբերյալ ամբողջական տվյալներին կարող եք ծանոթանալ www.fastbank.am կայքում, ինչպես նաև զանգահարելով միասնական տեղեկատվական ծառայություն՝ (+37410) 510000 հեռախոսահամարով։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ
Փաստաթղթեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
Ուժի մեջ է մտնում 01․03․2024
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ/ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԱՅԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐԸ |
||
Բանկային հաշվի բացում և սպասարկում |
Համաձայն բանկում գործող սակագների |
|
USD EUR CNY GEL |
OUR 0․1% min 7,000 ՀՀ դրամ, max 30,000 ՀՀ դրամ |
|
BEN 4,000 ՀՀ դրամ |
||
USD արժույթով GOUR տարբերակով փոխանցումների համար ի հավելումն OUR սակագնի գանձվում է 7,000 ՀՀ դրամ։ | ||
RU |
OUR 2,000 ՀՀ դրամ |
|
Փոխանցումների որոնում, փոխանցման կարգավիճակի ստուգում |
7,500 ՀՀ դրամ |
|
Փոխանցումները հավաստող հաղորդագրության, փաստաթղթի կրկնօրինակի տրամադրում մինչև 3 ամիս վաղեմության |
Անվճար |
|
Փոխանցումները հավաստող հաղորդագրության, փաստաթղթի կրկնօրինակի տրամադրում 3 ամսից ավել վաղեմության |
3000 ՀՀ դրամ |
|
Փոխանցումների տվյալների փոփոխություն կամ չեղյալ համարում |
25,000 ՀՀ դրամ |
|
Հաճախորդի դիմումի համաձայն վճարման հանձնարարականի տվյալների փոփոխումը և չեղյալ համարումը նախքան Բանկի կողմից փոխանցման փաստացի կատարումը |
Անվճար |
|
! Ծանոթություն Սակագնի կիրառման ժամանակ հիմք է ընդունվում տվյալ պահին գործող ՀՀ ԿԲ փոխարժեքը: |
||
Ծառայության վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ www.fastbank.am կայքում, ինչպես նաև զանգահարելով միասնական տեղեկատվական ծառայություն 010 510000 հեռախոսահամարով։ |
Փաստաթղթեր
ԷՍՔՐՈՈՒ ՀԱՇԻՎՆԵՐ
Ուժի մեջ է մտնում 08․05․2023
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԷՍՔՐՈՈՒ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐ |
|
Հաճախորդ |
Էսքրոու հաշվետեր - 14 տարին լրացած Ֆիզիկական անձ1 Շահառու- ֆիզիկական կամ իրավաբանական անձ, անհատ ձեռներեց |
Հաշվի բացման նպատակ |
Անշարժ գույքի կամ տրանսպորտային միջոցների (այսուհետ՝ Գույք) ձեռքբերման գումարի կամ դրա մի մասի մուտքագրում հաշվին՝ որպես գործարքի կատարման երաշխիք: |
Արժույթը |
Պայմանավորված է գործարքի արժույթով2 |
Հաշվով գործարքների նվազագույն չափ |
Չի սահմանվում |
Հաշվով գործարքների առավելագույն չափ |
Պայմանավորված է գործարքի պահանջներով |
Բանկային հաշվի բացում և սպասարկման միանվագ միջնորդավճար3 |
Էսքրոու գործարքի գումարի 0.15%, նվազագույնը` 20,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 500․000 ՀՀ դրամ |
Հաշվի ժամկետ |
ժամկետը պայմանավորված է Էսքրոու գործարքի ժամկետով |
Էսքրոու պայմանագրում պայմանների փոփոխություն |
10,000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր լրացուցիչ համաձայնագիր կնքելու համար |
Հաշվի փակում |
Սակագին չի կիրառվում՝ փակվում է Բանկի կողմից Էսքրոու Պայմանագրի ավարտից հետո |
Հաշվի օրական մնացորդի նկատմամբ կիրառվող տարեկան (պարզ) տոկոսադրույք |
0% |
Հաշվով կատարվող գործառնությունների սակագները (ներառյալ գումարի մուտքագրում4, ելքագրում, փոխանցում և այլն) |
Համաձայն Բանկում գործող «Ֆիզիկական անձանց ընթացիկ հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների» |
1 14-ից 18 տարեկան ֆիզ․ անձի դիմելու դեպքում անհրաժեշտ է նաև ծնողների կամ հոգաբարձուի համաձայնությունը 2 ՀՀ դրամ և Բանկի կողմից ընդունելի այլ արժույթներով Ձեռք բերվող Գույքի դիմաց վճարումն իրականացվում է բացառապես ՀՀ դրամով: Այլ արժույթներով Գույքի դիմաց վճարումն իրակակացվում է միայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում: Այն դեպքում, երբ որպես գործարքի ապահովման միջոց մուտք է արվել արտարժույթ, ապա Էսքրոու պայմանագրով նախատեսված փաստաթղթերի ներկայացման դեպքում Շահառուին գումարը փոխանցելիս իրականացվում է արտարժույթի փոխարկում՝ տվյալ պահին Բանկի կողմից հրապարակված փոխարժեքներով: 3 Էսքրոու հաշվի բացումը և սպասարկումը ներառում է՝
Միջնորդավճարը գանձվում է Էսքրո հաշվի բացման ժամանակ կանխիկ կամ անկանխիկ հաճախորդի այլ հաշիվներից և ենթակա չէ վերադարձման, եթե էսքրոու հաշվով գործարքի կողմերը հրաժարվում են գործարքից: |
- Բանկի կողցմից բացվող Էսքրոու հաշիվը մեկանգամյա գործարքի (այսուհետ՝ Գործարք) կատարման համար նախատեսված հատուկ բանկային հաշիվ է, որի վրա դեպոնացվում են անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների առքուվաճառքի դիմաց հաշվետիրոջ կողմից Շահառուին վճարման ենթակա միջոցները՝ որպես Գործարքի կատարման երաշխիք:
- Բանկը Էսքրոու հաշվից միջոցները անկանխիկ վճարում է Շահառուին միայն Էսքրոու հաշվի բացման պայմանագրով պահանջվող փաստաթղթերը Բանկ ներկայացման դեպքում:
- Բանկը Էսքրոու հաշվից միջոցները անկանխիկ վերադարձնում է հաշվետիրոջը Էսքրոու հաշվի բացման պայմանագրով սահմանված դեպքերում և կարգով:
- էսքրոու հաշիվների բացման, վարման և սպասարկման վերաբերյալ կողմերի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Բանկի և հաշվետիրոջ միջև կնքվող Էսքրոու հաշվի բացման պայմանագրով։
- Բանկը երաշխավորումէ.
- էսքրոու հաշվին միջոցների դեպոնացումը,
- էսքրոու հաշվից միջոցների ժամանակին վճարումը շահառուին` պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման փաստաթղթային հիմնավորման (ներկայացման) դեպքում:
- Էսքրոու հաշիվները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել հաճախորդի պարտավորությունների դիմաց՝ բացառությամբ, եթե՝
- կապված են ՀՀ օրենսդրությամբ, նորմատիվ իրավական ակտերով, Պայմանագրով և Կարգով նախատեսված ուղղություններից, դեպքերից, պայմաններից կամ գործառնություններից բխող պարտավորությունների հետ, կամ
- այդ միջոցները էսքրոու հաշվում եղած դրամական միջոցներն օգտագործելու համար Բանկի կողմից հաճախորդին վճարված տոկոսներից ձևավորված միջոցներ են, կամ
- այդ միջոցները ՀՀ քրեական օրենսգրքի 190 հոդվածի 5-րդ կետով նախատեսված գույք են, կամ
- լրացել է Պայմանագրով սահմանված ժամկետը:
- Հաճախորդի հաշվից միջոցների դուրսգրումը/փոխանցումը Շահառուին կատարվում է համապատասխան փաստաթղթերը Բանկ ներկայացնելուց հետո մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում:
- Էսքրոու հաշվի միջոցները երաշխավորվում ենՖիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին ՀՀ օրենքի համաձայն:
Ծառայության վերաբերյալ ամբողջական տվյալներին կարող եք ծանոթանալ www.fastbank.am կայքում, ինչպես նաև զանգահարելով միասնական տեղեկատվական ծառայություն՝ (+37410) 510000 հեռախոսահամարով։
Փաստաթղթեր
էջը թարմացվել է 05/02/2024, 09։00