ԻՆՏԵՆՍԻՎ ԱՅԳԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՄԲ
16%
անվանական տոկոսադրույք
50,000,000Դ
առավելագույն գումար
60ամիս
առավելագույն ժամկետ
Չի կիրառվում
վաղաժամկետ մարման տույժ
Ուժի մեջ է մտնում 07․08․2024
Տեսակը |
Ինտենսիվ այգեգործության ծրագիր տոկոսադրույքի սուբսիդավորմամբ |
Վարկի նպատակը |
ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացում, արդիական տեխնոլոգիաների ներդրում և ոչ ավանդական մշակաբույսերի արտադրություն |
Վարկառու |
18-65 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ, ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր |
Վարկի արժույթ |
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո |
Վարկի մայր գումարի վճարման արտոնյալ ժամկետ |
0-60 ամիս |
Վարկի ժամկետ | 24-96 ամիս* |
Վարկի նվազագույն գումար |
12,000,000 ՀՀ դրամ 30,000 ԱՄՆ դոլար 30,000 Եվրո |
Վարկի առավելագույն գումար |
Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված մեկ փոխառուի ռիսկի առավելագույն չափի նորմատիվով թույլատրելի սահմանաչափը |
Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք /հաստատուն/ |
13% 10% 9% |
Վարկի փաստացի տոկոսադրույք |
13.77 - 14.33% 10.45 – 10.98% 9.36 -9.88% |
Սուբսիդավորման չափ ** |
9 տոկոսային կետ 5 տոկոսային կետ 5 տոկոսային կետ |
Վարկի տրամադրման և սպասարկման վճար |
Չի սահմանվում |
Ժամկետանց մայր գումարի տույժ |
0.1% օրական |
Ժամկետանց տոկոսի տույժ |
0.13% օրական |
Վարկի վաղաժամկետ մարում |
Չի սահմանվում |
Ապահովման միջոց |
***Ավտոտրանսպորտային միջոց, որի արտադրման ժամկետը գրավադրման պահին չպետք է ավելի մեծ լինի, քան՝
|
! Ավտոտրանսպորտային միջոցը ենթակա է պարտադիր «Կասկո» (ֆիզիկական վնաս և առևանգում) ապահովագրության հօգուտ Բանկի՝ առնվազն Վարկի գումարի չափով և Վարկի գործողության ամբողջ ընթացքում: |
|
Վարկ/Գրավ առավելագույն արժեք |
Գրավի գնահատված արժեքի առավելագույնը 70%-ի չափով |
Գրավի գնահատում |
Գրավը ենթակա է գնահատման Բանկի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող անկախ գործակալության և/կամ Բանկի աշխատակցի կողմից՝ կախված վարկի գումարի չափից ։ Բանկի աշխատակցի կողմից գնահատումն իրականացվում է անվճար։ |
Մարման եղանակ |
վճարում/
Մարման եղանակը՝ ըստ հաճախորդի ընտրության |
* ա) Այգեհիմնում կատարելու դեպքում 96 ամիս, մայր գումարի մարման արտոնյալ ժամկետը՝ 60 ամիս,
բ) առանց կարկտապաշտպան համակարգեր ներդնելու դեպքում՝ 84 ամիս, մայր գումարի մարման արտոնյալ ժամկետը՝ մինչև 36 ամիս,
գ) առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգեր (կաթիլային կամ անձրևացման) ներդնելու, ինչպես նաև ջրավազանների կառուցման կամ ընդլայնման դեպքում՝ 48 ամիս, մայր գումարի մարման արտոնյալ ժամկետը՝ մինչև 12 ամիս,
դ) ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակության դեպքում՝ 24 ամիս (ծնեբեկի դեպքում՝ 60 ամիս), մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 12 ամիս (ծնեբեկի դեպքում՝ մինչև 48 ամիս):
** Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի 9 (արտարժույթի դեպքում՝ 5) տոկոսային կետով, ոչ ավանդական բարձրարժեք, այդ թվում՝ հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության, առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգերի ներդրման կամ ջրավազանների կառուցման կամ ընդլայնման համար՝ 12 (արտարժույթի դեպքում՝ 7) տոկոսային կետով, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տնտեսավարողներին, գյուղատնտեսական կոոպերատիվներին, զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիներին, գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդներին (18-35 տարեկանը չլրացած ֆիզիկական անձանց (վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահին)՝ 14 (արտարժույթի դեպքում՝ 8) տոկոսային կետով։ Ընդ որում, սուբսիդավորման տոկոսային կետը չի կարող ավելի լինել, քան տրամադրվող վարկի տոկոսադրույքը.
Զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողներին՝ 0% տոկոսադրույքով:
Ծանոթություն
|
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Սույն թվականի հուլիսի 1-ից Բանկի մասնաճյուղերում վարկերի մինչև 50,000 ՀՀ դրամը ներառյալ յուրաքանչյուր կանխիկ մարման համար կգանձվի 100 ՀՀ դրամ միջնորդավճար, բացառությամբ վարկի ամբողջական մարման դեպքում։
Հարգե՛լի հաճախորդ,
Բանկի կողմից Ձեզ վարկ տրամադրելու վերաբերյալ որոշումը կայացվում է՝ հաշվի առնելով տվյալ պահին Ձեր վարկային պատմությունը և Բանկի կողմԻց կիրառվող սքորինգային համակարգում ձևավորված Ձեր վարկարժանության գնահատականը (սքորը)։
Վարկային պատմությունը ցույց է տալիս, թե Դուք ինչպե՞ս եք կատարել և շարունակում կատարել Ձեր բոլոր ֆինանսական պարտավորությունները:
Ձեր վարկային պատմության մեջ ներառվում են միայն վարկային պատմության վերաբերյալ հարցման պահից վերջին 5 տարվա տվյալները (ստացած վարկերը՝ դրանց քանակը և գումարը, յուրաքանչյուր վարկի տեսակը և ժամկետները, վարկից բխող մարումների կատարումը, այլ մարդկանց տրամադրված երաշխավորությունները, ժամկետանց վարկերի առկայությունը, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքները):
Օրինակ՝ Եթե Ձեր վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում 2023 թվականի մայիսին, ապա Ձեր վարկային պատմությունում կարտացոլվի տեղեկատվություն միայն 2018 թվականի մայիսից սկսած:
Հարգե՛լի հաճախորդ,
Երբ դուք դիմում եք վարկի համար, Բանկը մինչև Ձեզ վարկ տրամադրելու որոշում կայացնելը գնահատում է, թե որքանո՞վ եք դուք պատասխանատու որպես վարկառու:
Եթե դուք ձևավորել եք «լավ վարկային պատմություն», ապա Բանկը հավանական է, որ ավելի հեշտ, արագ և ավելի բարենպաստ պայմաններով Ձեզ կտրամադրի Ձեր պահանջած վարկը:
Հարգե՛լի հաճախորդ,
Լավ վարկային պատմություն ձևավորելու համար անհրաժեշտ է՝
- Պատշաճ կերպով, ճիշտ ժամանակին վճարել Ձեր վարկի տոկոսներն ու մայր գումարի մարումները:
- Մտածեք այլ անձի համար երաշխավոր դառնալուց առաջ:
- Մի դարձեք վատ վարկային պատմություն ունեցող անձի համար երաշխավոր:
Եթե Դուք կարծում եք, որ Ձեր վարկային պատմության մեջ կան թերի կամ սխալ տվյալներ, ապա կարող եք դիմել ԱՔՌԱ վարկային բյուրո, որպեսզի պարզեք, թե ինչ տվյալներ են պահվում այնտեղ ձեր մասին, և որն է սխալ կամ թերի տեղեկատվության աղբյուրը։ ԱՔՌԱ վարկային բյուրոին կարող եք դիմել՝ ներկայացնելով գրավոր դիմում՝ www.acra.am կայքում սահմանված կարգով, կապի միջոցներով։
Ձեր վարկային պատմության մեջ սխալ կամ թերի տվյալների ուղղման նպատակով կարող եք նաև գրավոր դիմել Բանկին՝ ներկայացնեկով բողոք-պահանջի հայտ՝
- Առձեռն Բանկի Գլխամասային գրասենյակում կամ Բանկի ցանկացած մասնաճյուղում
- Փոստով՝ 0047, Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Նորք- Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6
- Էլ. նամակ ուղարկելով [email protected]
Սքորը սքորինգային համակարգում ձևավորվող Հաճախորդի վարկարժանության գնահատականն է, որը ստացվում է հաճախորդի վերաբերյալ տարաբնույթ հասանելի տեղեկատվության վերլուծության և վիճակագրական մեթոդների կիրառման արդյունքում։ Սքոր գնահատականի հիման վրա կարող է որոշվել հաճախորդի վարկավորման հնարավոր սահմանաչափը, ժամկետը և այլ պայմաններ կոնկրետ վարկատեսակի համար։
Ֆասթ Բանկը վարկավորման գործընթացում կիրառում է սեփական սքորինգային համակարգը, որտեղ հավքագրվում և վերլուծվում են հաճախորդի վերաբերյալ տվյալներ տարբեր հասանելի տեղեկատվական աղբյուրներից, այդ թվում՝ ԱՔՌԱ վարկային բյուրո, ԷԿԵՆԳ, ՆՈՐՔ և այլտեղեկատվական բազաներ։ Սքորինգային ալգորիթմը հիմնված է մի շարք առանցքային պարամետրերի վրա, որոնց թվում են հաճախորդի վարկային պատմությունը և ֆինանսական վարքագիծը, վարկային ծանրաբեռնվածությունը, եկամուտները և այլ գործոններ։
ՍՔՈՐ գնահատականը բարելավելու համար վարկառուն կարող է`
- մարել կամ նվազեցնել ժամկետանց վարկերի քանակը, գումարը, հետագայում բացառելով նույնիսկ մեկ օրվա կտրվածքով ժամկետանց պարտավորությունների գոյացումը,
- նվազեցնել տրված երաշխավորությունների քանակը և գումարը,
- ապահովել տրված երաշխավորությունների մասով ժամկետանց գումարների ամբողջական մարումը,
- նվազեցնել առկա վարկերի քանակն ու մնացորդները՝ դրանք մարելով մասամբ կամ լիովին:
Մանրամասներ՝
Հարգե՛լի հաճախորդ,
ԱՔՌԱ վարկային բյուրոյից տարին մեկ անգամ վարկային զեկույց ստանալն անվճար է:
Կարող եք տարին մեկ անգամ առցանց եղանակով ԱՔՌԱ վարկային բյուրոյի կայքից (www.acra.am) վերցնել Ձեր վարկային զեկույցը և ստուգել Ձեր վարկային վարքագիծը: Սխալներ նկատելու դեպքում դիմեք վարկատու կազմակերպությանը՝ դրանք շտկելու նպատակով:
ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Վարկառուի կողմից վարկային պարտավորթյունները չկատարելու դեպքում Երաշխավորն է պարտավորվում մարել պարտավորթյունները։
Վարկառուի կողմից պարտավորությունները չկատարելու և վարկը ժամկետանց դառնալու դեպքում վատանալու է երաշխավորի վարկային պատմությունը, ընդհուպ երաշխավորը կարող է զրկվել գույքից:
Երաշխավորի հետ հաղորդակցումը իրականացվում է վերջինիս կողմից ընտրված եղանակով:
Բանկը պարտավորվում է՝
- Երաշխավորին տրամադրել վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:
- Երաշխավորին 7 օր առաջ ծանուցել իր երաշխավորած վարկի պայմանագրի պայմանների փոփոխության մասին:
- Երաշխավորին 1 օր առաջ հիշեցնել իր երաշխավորած վարկի առկա պարտավորության վերաբերյալ:
- Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո երաշխավորին տեղեկացնել այդ մասին:
Երաշխավորը իրավունք ունի՝
- Ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին:
- Վարկառուից հետ ստանալու իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:
Վարկային հաշվիչ
Ամսական վճարի չափ
0.00 AMD
էջը թարմացվել է 01/03/2023, 09։00