• Գլխավոր
  • Անհատներ
  • Բիզնես
  • Ներդրողներ
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
Fast Bank
  • Գլխավոր
4407651130476-mask-group-9.png

Վահե Բադալյան

50%

Ծնվել է 1970թ․ ապրիլի 30-ին։ 1993թ․-ին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը:

Դեռևս 1989թ․-ից ծավալում է ձեռնարկատիրական գործունեություն բազմաթիվ ուղղություններով՝ իրականացնելով բազմաթիվ ներդրումներ ֆինանսների, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։  Իր կողմից հիմնած ընկերությունները իրենց գործունեությունը ծավալում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Անգլիա, Լատվիա, Սերբիա, Կիպրոս, Ուկրաինա և այլն։

Կարդալ ավելին

Վահե Բադալյանի կողմից հիմնադրված ընկերությունների կառավարման հիմքում ընկած է սոցիալական պատասխանատվության սկզբունքը, մասնավորապես՝  նպաստել  սոցիալական, բնապահպանական և տնտեսական արժեքների աճին՝ այդպիսով կայուն դրական ազդեցություն գործելով թե հասարակության, թե բիզնեսի վրա։ 

Ֆինանսներ

1994․թ  ՀՀ-ում հիմնադրվում է «Ֆասթ Կրեդիտ» ՍՊԸ։ Ընկերությունը 2011թ-ին վերափոխում է գործունեության տեսակը, որպես վարկային կազամկերպություն և հանդիսանում է խոշորագույն վարկային կազմակերպությունը  ՀՀ-ում, որը 2021թ․ օգոստոսին ստանալով ՀՀ Կենտրոնական բանկի կողմից բանկային գործունեության նախնական հավանություն, և անցնելով տրանսֆորմացիոն փուլը, 2022թ․-ի նոյեմբերի 9ին  ՀՀ Կենտրոնական  բանկի կողմից ձեռք է բերում բանկային գործունեության լիցենզիա։

2016թ․ Մեծ Բրիտանիայիում հիմնադրել է Ֆասթ Կրեդիտ վարկային ընկերությունը, որը իր 7 մասնաճյուղերով տարիներ շարունակ մրցունակ դիրքեր  զբաղեցնելով վարկային ոլորտում, 2022թ․ ընթացքում ավարտին է հասցվում Անգլիայում «Էլեկտրոնային փողերի կարգավորման ինստիտուտ» (EMI - electronic money institution) փոխանցումների և այլ գործարքների իրականացման լիցենզիայի ստացման գործընթացը։

2020- թ․ին Անգլիայում բացվում է  Fjewellery զարդերի խանութների ցանցը, որն այսօր ունի 7 խանութ-սրահ և 4000-ից ավելի տեսականի։ Զարդերի վաճառքն իրականացվում է ոչ միայն գործող խանութներում, այլ նաև  օնլայն ինտերնետային կայքի միջոցով։  Կայքն ապահովում է զարդերի վաճառքն ու առաքումը ոչ միայն Անգլիայում, այլ նաև աշխարհի ցանկացած երկրում։ Ընկերությունը նախաձեռնել է նաև նոր ոսկու արտադրության, վաճառքի և արտահանման գործունեություն դեպի անգլիական շուկա։

 2018թ.-ին հիմնադրել է «Ֆասթ Շիֆթ» ընկերությունը, որը  մատուցում է   վճարահաշվարկային ծառայություններ՝ ապահովելով արագ և անվտանգ դրամական փոխանցումներ 24/7 ռեժիմով։ «Ֆասթ Շիֆթ»-ը ունի ավելի քան 1000 վճարային տերմինալների ցանց և տրամադրում է ավելի քան 300+ վճարման եղանակներ տարբեր  ոլորտների համար՝ մեկ API ինտեգրման միջոցով:

2021 թվականին  հիմնադրել է «Fast Credit UKRAINE» ընկերությունը, որն ունի ֆինանսական ընկերության լիցենզիա՝ հնարավորություն ունենալով իրականացնել ֆակտորինգի, լիզինգային ծառայությունների և տարատեսակ վարկերի տրամադրում, ինչպես նաև ավարտին  է հասցնում Ուկրաինայում վճարահաշվարկային լիցենզիայի ստացումը։

Տեղեկատվական տեխնոլոգիաներ

2012թ․-ին Մեծ Բրիտանիայում հիմնադրել է  «ՍոֆտԿոնստրակտ» ընկերությունը, որը Հայաստանում տեխնոլոգիական հեղափոխության առաջատարներից է։ Այն ավելի քան տասը տարի տեղական եւ միջազգային շուկաներին տրամադրում է նորարար եւ մրցունակ տեխնոլոգիական լուծումներ: Ընկերությունը մասնաճյուղեր ունի աշխարհի 15 երկրներում: Ընկերությունն ակտիվորեն օգտագործում է Արհեստական բանականության (AI) եւ Մեքենայական ուսուցման (ML) տեխնոլոգիաները:

Համահիմնադիր է մի շարք ընկերությունների, որոնք ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ՀՀ տարածքից դուրս առաջարկում են տարատեսակ ծրագրային լուծումներ, արհեստական բանականության գործիքներ, առցանց համաժողովների կազմակերպման հարթակներ, կայքերի ստեղծման և ձևավորման գործիքներ և ծառայություններ (Hoory, Finconstruct, Bet Construct, UCraft.mi, FeedConstruct, Panda MR և այլն)։

Այլ բիզնես ոլորտներ

1995թ․-ից հիմնադրել է «Բադալյան Եղբայրներ» ՍՊԸ-ն, ինչպես նաև տարիների ընթացքում նաև մի քանի այլ ընկերություններ, որոնց միջոցով ծավալվում է խոշոր գյուղատնտեսական, ռեստորանային և հյուրանոցային գործունեություն (Կովկաս ռեստորանային համալիր, Կովկաս Ագրո և այլն)։

Վահե Բադալյանը,  հիմնադրելով «Վահագն Բադալյան» բարեգործական հիմնադրամը,  մշտապես ներգրավված է եղել հայրենիքի պաշտպանությանն ուղղված ու սոցիալական նշանակության ծրագրերում (սահմանային շրջաններում գտնվող դպրոցների վերանորոգում, սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցություն, ստարտափերի ֆինանսավորում,  և այլն)։

 Վահե Բադալյանը ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր:

68036150813554-pp14865535550.jpg

Վիգեն Բադալյան

50%

Ծնվել է 1975թ․ հունվարի 17-ին: 1995թ․-ին ավարտել է Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանը։ 1989թ․-ին սկսել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ հոր՝ Ռոմիկ Բադալյանի և եղբոր՝ Վահե Բադալյանի հետ միասին՝ իրականացնելով տարբեր ոլորտներում ներդրումներ տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։ Իր կողմից հիմնած ընկերությունները իրենց գործունեությունը ծավալում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Անգլիա, Լատվիա, Սերբիա, Կիպրոս, Ուկրաինա և այլն։

Կարդալ ավելին

Վիգեն Բադալյանի կողմից հիմնադրված ընկերությունների կառավարման հիմքում ընկած է սոցիալական պատասխանատվության սկզբունքը, մասնավորապես  նպաստել  սոցիալական, բնապահպանական և տնտեսական արժեքների աճին՝ այդպիսով կայուն դրական ազդեցություն գործելով թե հասարակության, թե բիզնեսի վրա։ 

Վիգեն Բադալյանի ընդհանուր գործունեության մեջ մեծ տեղ է հատկացված բարեգործական գործունեությանը։ Մասնավորապես, իր միջոցներով իրականացվում է հանուն հայրենիքի պաշտպանության զոհված ազատամարտիկների և զինծառայողների ընտանիքների աջակցության ծրագիրը։ Բադալյանները Թալինի, Հաղարծինի, Թեղուտի և Ջերմուկի դպրոցներում հիմնել են համակարգչային դասարաններ։

1994թ․-ի ապրիլի 1-ին բացվել է «Ֆասթ Կրեդիտ» ընկերության առաջին մասնաճյուղը։ Ընկերությունը  հանդիսանալով ՀՀ խոշորագույն և առաջատար վարկային կազմակերպություններից մեկը՝ 2022թ․-ի նոյեմբերի 9-ին ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ ստացել է բանկային գործունեություն ծավալելու լիցենզիա։ 

2003թ․-ի մարտի 26-ին հիմնադրվել է «Կովկաս Պանդոկ» ռեստորանը, այնուհետև 2012թ․-ին՝ «Կովկաս» հյուրանոցա-ռեստորանային համալիրը։

2003թ․-ին հիմնադրվել է «Վիվառոբեթ» ընկերությունը։

2012թ․-ին Մեծ Բրիտանիայում հիմնադրել են «ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունը, որն իր մեջ ներառում է «ԲեթԿոնստրակտ», «Յուքրաֆթ.մի», «ՖինԿոնստրակտ» և «Սթարթիթափ.սենթր» բրենդերն ու բիզնեսները։

«Յուքրաֆթ.մի»-ն սթարթափ է, որը հնարավորություն է տալիս ցանկացած անհատի ստեղծել կայքեր։ «ՖինԿոնստրակտը» ֆինանսական ոլորտի ծրագրային ապահովումներ ստեղծող ընկերություն է։ 2014թ․-ից «Ֆասթ Կրեդիտ» ընկերությունն, իսկ այժմ Ֆասթ Բանկը աշխատում է «ՖինԿոնստրակտ» ընկերության ստեղծած ծրագրերով։ «Սթարթիթափ.սենթրը» իրենից ներկայացնում է սթարթափերի ֆինանսավորման ծրագիր։

Վիգեն Բադալյանը ամուսնացած է, ունի չորս որդի և մեկ դուստր:

 

էջը թարմացվել է 10/11/2022, 14։00

12788-artboard-24-copy.svg
0047, ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ,
Գ.Հովսեփյան 32/6

© 2022 All rights reserved by Fast Bank

Աճուրդ
ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Մեր պատմությունը
  • Մեր առաքելությունը և տեսլականը
  • Բաժնետերեր
  • Ղեկավարներ
  • Վարչակազմակերպական կառուցվածք
  • Կանոնադրություն
  • Հաշվետվություններ
  • Մասնաճյուղեր
ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
  • Հաճախորդի իրավունքներ
  • Գործարար վարվելակերպի կանոններ
  • Իրավական ակտեր
  • Աշխատանք
  • Հայտարարություններ
  • Վաճառվող գույք
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Էլ. հասցե: [email protected]

Հասցե։ 0047, ՀՀ, ք. Երևան, Նորք- Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռ: (+374 10) 510 000

Viber։ (+374 43) 510 003

WhatsApp: (+374 43) 510 003

Telegram: (+374 43) 510 003

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հարգելի՛ այցելու, Բանկը  պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:

12780-2-16675693421194.png
12781-1-16675694115024.png
12784-3-16675694012427.png
12782-4-16675694247478.png
12783-5-16675694348996.png