ԱՌԱՋՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻՑ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՎԱՐԿ
16%
անվանական տոկոսադրույք
30 մլն ֏
առավելագույն գումար
84 ամիս
առավելագույն ժամկետ
Չի կիրառվում
վաղաժամկետ մարման տույժ
Ուժի մեջ է մտնում 26․07․2024
Առաջնային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման վարկերի տեղեկատվական ամփոփագիր |
|
Վարկի նպատակը |
Առաջնային շուկայից անհատական օգտագործման նպատակով ավտոմեքենայի ձեռքբերում |
Վարկառուի/Գրավատուի (համավարկառու/երաշխավոր) |
18-65 տարեկան ռեզիդենտ ֆիզիկական անձինք* |
Վարկի արժույթ |
ՀՀ դրամ |
Վարկի նվազագույն ժամկետ |
12 ամիս |
Վարկի առավելագույն ժամկետ |
84 ամիս |
Նվազագույն կանխավճար |
10% |
Տարեկան անվանական տոկոսադրույք ներառյալ ԿԱՍԿՈ ապահովագրությունը |
16% |
Տարեկան փաստացի տոկոսադրույք |
17,29% |
Տոկոսադրույքի տեսակ |
Հաստատուն |
Վարկի նվազագույն գումար |
2,000,000 ՀՀ դրամ |
Վարկի առավելագույն գումար |
30,000,000 ՀՀ դրամ |
Գրավի առարկա |
Ձեռք բերվող ավտոմեքենա |
Եկամուտների առավելագույն հարաբերակցությունը (ԸՊԵ կամ OTI) |
ԸՊԵ≤ 60% |
Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցություն |
90% |
Գրավադրվող գույքի ապահովագրություն (ԿԱՍԿՈ) |
Գրավադրվող ավտոմեքենայի ապահովագրությունն իրականացվում է ամբողջ ժամկետի ընթացքում Բանկի կողմից վարկի մնացորդի չափով |
Եկամուտների չհիմնավորման հնարավորություն |
50% և ավել կանխավճարի դեպքում եկամուտների հիմնավորում կարող է չպահանջվել, ինչպես նաև վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը սահմանվում է 1 տոկոսային կետով բարձր |
Վարկի տրամադրման եղանակ |
Անկանխիկ միանվագ |
Մարման եղանակ |
Անուիտետային/Դիֆերենցված Մայր գումարի և տոկոսագումարի ամսական հավասարաչափ վճարում/Մայր գումարի ամսական հավասարաչափ վճարում |
Երաշխավորություն |
Բանկի կողմից ըստ անհրաժեշտության կարող է պահանջվել Ֆիզիկական անձի/Իրավաբանական անձի երաշխավորություն (Վարկը հաստատող լիազոր մարմնի որոշմամբ) |
Հաճախորդի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ |
|
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ |
Վարկի հաստատումից հետո
|
Վարկի տրամադրման միջնորդավճար |
Չի կիրառվում |
Վաղաժամկետ մարման տույժ |
Չի կիրառվում |
Ժամկետանց մայր գումարի տույժ |
0,1% օրական |
Ժամկետանց տոկոսագումարի տույժ |
0,13% օրական |
Վարկավորման համար երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների վճարներ |
Պայմանագրերից ծագող իրավունքների (ավտոմեքենայի ձեռքբերման և գրավադրման) պետական իրավասու մարմնում գրանցման վճարներ – 2,000 ՀՀ դրամ Սեփականության իրավունքի գրանցման վճարներ և պետ․ տուրքեր - 23,000 ՀՀ դրամ
Անկախ սույն պայմաններում նշված դրույքաչափերից, երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարները կարող են փոփոխվել |
*Վարկի ժամկետի ավարտին վարկառու/գրավատուի տարիքը չի կարող գերազանցել 65 տարեկանը, գերազանցելու դեպքում վարկը տրամադրվելու է համավարկառուի/երաշխավորի ներգրավման պարագայում, վերջիններիս տարիքը վարկի ժամկետի ավարտին ևս պետք է չգերազանցի 65 տարեկանը։ |
|
Այլ դրույթներ
- Վարկը տրամադրվում է Բանկի Գլխամասային գրասենյակում և Բանկի բոլոր մասնաճյուղերում բացառությամբ «Զվարթնոց» և «Տիգրան Մեծ» մասնաճյուղերի:
- Քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների և այլ ծառայությունների տրամադրման պայմանները և սակագները հրապարակված են Բանկի պաշտոնական կայքում` fastbank.am, ինչպես նաև տեղադրված են Բանկի գործունեության վայրերում։
- Վարկի տրամադրման դրական որոշման կայացման գործոններն են.
Վարկային հայտի համապատասխանությունը սույն փաստաթղթով սահմանված պահանջներին: - Վարկի մերժման գործոններն են՝
Վարկառուի և/կամ Գրավի անհամապատասխանությունը սույն փաստաթղթով սահմանված պահանջներին և անբավարար եկամուտները: - Պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացում 2 աշխատանքային օրվա ընթացքում և տրամադրում՝ մինչև 5 աշխատանքային օր:
- ԲԱՆԿԸ ՆԱԽՔԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ՝ ՀԱՄԱՁԱՅՆ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ»ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/05-Ի, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՏԵՂԱԴՐՎԱԾ Է ՖԱՍԹ ԲԱՆԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԻ (fastbank.am) «ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ» ԷՋՈՒՄ:
- ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՎ/ԿԱՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԻՍԿ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ՈՒՂԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:ՀԱՃԱԽՈՐԴԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԻՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ: ՀԱՃԱԽՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼԻՍ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:
- Հաճախորդը իրավունք ունի կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունը ժամկետից շուտ մարում կատարելու։ Վարկի վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում են վարկի տոկոսագումարները, առկայության դեպքում նաև տրամադրման և սպասարկման վճարները:
- Բանկն իրավասու է հաճախորդի հետ պայմանագիր կնքել սույն փաստաթղթով սահմանված սակագներից և պայմաններից տարբերվող այլ սակագներով և պայմաններով:
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՓՈՓՈԽՎԵԼ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ: Եթե հաճախորդը համաձայն չէ տոկոսադրույքի փոփոխության հետ, ապա իրավունք ունի միակողմանիորեն վաղաժամկետ լուծել պայմանագիրը` վերադարձնելով տրամադրված վարկի հիմնական գումարն ամբողջությամբ և վճարելով հաշվարկված տոկոսները և այլ վճարները։ Անկախ Բանկի կողմից սահմանված սակագնի մեծությունից, վարկի (փոխառության) տոկոսադրույքը չի կարող գերազանցել ՀՀ ԿԲ կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը։
- Հաշվին մուտքագրված ցանկացած գումար որպես կանոն Բանկի կողմից ուղղվում է մուտքագրման պահին առկա` Հաճախորդի կողմից Բանկին Վարկի պայմանագրի ուժով վճարման ենթակա գումարների, այդ թվում՝ միջնորդավճարների, տույժերի, տոկոսների, Վարկի գումարի մարմանը։ Բանկն իրավունք ունի սույն կետով սահմանված մարումն իրականացնել այլ հաջորդականությամբ։
- Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ` ելնելով տարում 365 օրվա հաշվարկից:
- ԲԱՆԿԸ ՆԱԽՔԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ՝ ՀԱՄԱՁԱՅՆ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ»ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/05-Ի, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ԲԱՆԿԻ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ և ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ։
- Այն միջնորդավճարները, որոնք ենթակա են ԱԱՀ-ով հարկման, ներառում են նաև ԱԱՀ-ն:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Սույն թվականի հուլիսի 1-ից Բանկի մասնաճյուղերում դրամային վարկերի մինչև 100,000 ՀՀ դրամը ներառյալ յուրաքանչյուր կանխիկ մարման համար/ներառյալ վարկի ամբողջական մարումը/ կգանձվի 300 ՀՀ դրամ միջնորդավճար։
Հարգե՛լի հաճախորդ,
Բանկի կողմից Ձեզ վարկ տրամադրելու վերաբերյալ որոշումը կայացվում է՝ հաշվի առնելով տվյալ պահին Ձեր վարկային պատմությունը և Բանկի կողմից կիրառվող սքորինգային համակարգում ձևավորված Ձեր վարկարժանության գնահատականը (սքորը)։
Վարկային պատմությունը ցույց է տալիս, թե Դուք ինչպե՞ս եք կատարել և շարունակում կատարել Ձեր բոլոր ֆինանսական պարտավորությունները:
Ձեր վարկային պատմության մեջ ներառվում են միայն վարկային պատմության վերաբերյալ հարցման պահից վերջին 5 տարվա տվյալները (ստացած վարկերը՝ դրանց քանակը և գումարը, յուրաքանչյուր վարկի տեսակը և ժամկետները, վարկից բխող մարումների կատարումը, այլ մարդկանց տրամադրված երաշխավորությունները, ժամկետանց վարկերի առկայությունը, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքները):
Օրինակ՝ Եթե Ձեր վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում 2023 թվականի մայիսին, ապա Ձեր վարկային պատմությունում կարտացոլվի տեղեկատվություն միայն 2018 թվականի մայիսից սկսած:
Վարկային պատմության մանրամասն տեղեկատվության համար կարող եք անցնել հետևալ հղումներով՝
Հարգե՛լի հաճախորդ,
Երբ դուք դիմում եք վարկի համար, Բանկը մինչև Ձեզ վարկ տրամադրելու որոշում կայացնելը գնահատում է, թե որքանո՞վ եք դուք պատասխանատու որպես վարկառու:
Եթե դուք ձևավորել եք «լավ վարկային պատմություն», ապա Բանկը հավանական է, որ ավելի հեշտ, արագ և ավելի բարենպաստ պայմաններով Ձեզ կտրամադրի Ձեր պահանջած վարկը:
Հարգե՛լի հաճախորդ,
Լավ վարկային պատմություն ձևավորելու համար անհրաժեշտ է՝
- Պատշաճ կերպով, ճիշտ ժամանակին վճարել Ձեր վարկի տոկոսներն ու մայր գումարի մարումները:
- Մտածեք այլ անձի համար երաշխավոր դառնալուց առաջ:
- Մի դարձեք վատ վարկային պատմություն ունեցող անձի համար երաշխավոր:
Եթե Դուք կարծում եք, որ Ձեր վարկային պատմության մեջ կան թերի կամ սխալ տվյալներ, ապա կարող եք դիմել ԱՔՌԱ վարկային բյուրո, որպեսզի պարզեք, թե ինչ տվյալներ են պահվում այնտեղ Ձեր մասին, և որն է սխալ կամ թերի տեղեկատվության աղբյուրը։ ԱՔՌԱ վարկային բյուրոին կարող եք դիմել՝ ներկայացնելով գրավոր դիմում՝ www.acra.am կայքում սահմանված կարգով։
Ձեր վարկային պատմության մեջ սխալ կամ թերի տվյալների ուղղման նպատակով կարող եք նաև գրավոր դիմել Բանկին՝ ներկայացնեկով բողոք-պահանջի հայտ՝
- Առձեռն Բանկի Գլխամասային գրասենյակում կամ Բանկի ցանկացած մասնաճյուղում
- Փոստով՝ 0047, Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Նորք- Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6
- Էլ. նամակ ուղարկելով [email protected]
Հարգե՛լի հաճախորդ,
ԱՔՌԱ վարկային բյուրոյից տարին մեկ անգամ վարկային զեկույց ստանալն անվճար է:
Կարող եք տարին մեկ անգամ առցանց եղանակով ԱՔՌԱ վարկային բյուրոյի կայքից (www.acra.am) վերցնել Ձեր վարկային զեկույցը և ստուգել Ձեր վարկային վարքագիծը: Սխալներ նկատելու դեպքում դիմեք վարկատու կազմակերպությանը՝ դրանք շտկելու նպատակով:
ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Վարկառուի կողմից վարկային պարտավորթյունները չկատարելու դեպքում Երաշխավորն է պարտավորվում մարել պարտավորթյունները։
Վարկառուի կողմից պարտավորությունները չկատարելու և վարկը ժամկետանց դառնալու դեպքում վատանալու է երաշխավորի վարկային պատմությունը, ընդհուպ երաշխավորը կարող է զրկվել գույքից:
Երաշխավորի հետ հաղորդակցումը իրականացվում է վերջինիս կողմից ընտրված եղանակով:
Բանկը պարտավորվում է՝
- Երաշխավորին տրամադրել վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:
- Երաշխավորին 7 օր առաջ ծանուցել իր երաշխավորած վարկի պայմանագրի պայմանների փոփոխության մասին:
- Երաշխավորին 1 օր առաջ հիշեցնել իր երաշխավորած վարկի առկա պարտավորության վերաբերյալ:
- Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո երաշխավորին տեղեկացնել այդ մասին:
Երաշխավորը իրավունք ունի՝
- Ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին:
- Վարկառուից հետ ստանալու իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:
Վարկային հաշվիչ
Ամսական վճարի չափ
0.00 AMD
էջը թարմացվել է 29/06/2023, 09։00