Գարեգին Դարբինյան
Գործադիր տնօրեն-Տնօրինության նախագահ
Ծնվել է 1977թ․-ին ք. Երևանում:
1999թ-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսահաշվային ֆակուլտետը՝ ստանալով Հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությունը:
1997–1999թթ․-ին աշխատել է «ԱՐ» հեռուստաընկերության գովազդային բաժնում։
2001–2020թթ․-ին աշխատել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում (նախկին՝ Հայգյուղփոխբանկ) զբաղեցնելով հետևյալ պաշտոնները՝
2002-2009թթ․՝ մասնաճյուղի գլխավոր հաշվապահ,
2009-2015թթ․՝ Ֆինանսական անվտանգության բաժնի պետ,
2015-2018թթ․՝ Համապատասխանության վարչության պետ,
2018-2020թթ․՝ Ռիսկերի կառավարման վարչության պետ։
2020թ․-ից առ այսօր «ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում ստանձնել է հետևյալ պաշտոնները՝
2020-2021թթ․՝ Զարգացման գծով փոխտնօրեն-Վարչության անդամ,
2021թ․ի ապրիլից՝ Գործադիր տնօրեն-Վարչության նախագահի ժ/պ,
2021թ․ի նոյեմբերից՝ Գործադիր տնօրենի տեղեկալ-զարգացման տնօրեն,
2022թ․ նոյեմբերի 9-ից «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ում ստանձնել է Գործադիր տնօրենի տեղեկալ-Զարգացման տնօրեն-Տնօրինության անդամի պաշտոնը։
2023թ․ մայիսի 2-ից հանդիսանում է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի Գործադիր տնօրեն-Տնօրինության նախագահի ժ/պ։
2023թ․ մայիսի 31-ից ստանձնել է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի Գործադիր տնօրեն-Տնօրինության նախագահի պաշտոնը։
Ծառայել է ՀՀ զինված ուժերում։
Ամուսնացած է, ունի երեք որդի։
Սերգեյ Գասպարյան
Բիզնեսի կառավարման տնօրեն-Տնօրինության անդամ
Ծնվել է 1988թ․ մայիսի 8-ին։
2010թ-ին ավարտել է Հայ Ռուսական (Սլավոնական) համալսարանի Քաղաքագիտություն ֆակուլտետը՝ ստանալով Միջազգային հարաբերություններ մասնագիտացում։
2011-2014թթ. սովորել է Մոսկվայի Տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի ֆինանսական կառավարում ֆակուլտետում:
2010-2012թթ․ աշխատել է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի Էրեբունի մասնաճյուղում որպես վարկային մասնագետ, ավագ մասնագետ, այնուհետ՝ առաջատար մասնագետ։
2010-2022թթ․ «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի Գլխամասային գրասենյակում զբաղեցրել է հետևյալ պաշտոնները՝
2012-2013թթ․՝ սպառողական և հիփոթեքային վարկերի ավագ մասնագետ,
2013թ-ի հունվարից մինչև նույն թվականի նոյեմբեր՝ գլխավոր մասնագետ,
2013- 2018թթ․՝ ֆիզիկական անձանց վարկավորման բաժնի ղեկավար,
2018- 2022թթ․՝ Մանրածախ բիզնեսի վարչության պետ։
2022թ․ի հունվարից «ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում ստանձնել է Բիզնեսի կառավարման տնօրենի պաշտոնը։
2022թ․ նոյեմեբերի 9-ից ստանձնել է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի Բիզնեսի կառավարման տնօրեն-Տնօրինության անդամի պաշտոնը։
Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր։
Տիգրան Ավագյան
Ռիսկերի կառավարման և համապատասխանության տնօրեն-Տնօրինության անդամ
Ծնվել է 1982թ․ նոյեմբերի 02-ին։
2005թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուկտետը՝ ստանալով մագիստրոսի որակավորում։
2007-2010թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ասպիրատուրայում՝ ստանալով Գիտությունների թեկնածուի կոչում:
2012-2013թթ. աշխատել է «ՎՏԲ բանկ Հայաստան» ՓԲԸ-ում որպես Շուկայական ռիսկերի մենեջեր։
2013-2017թթ. «Արդշինբանկ» ՓԲԸ-ում զբաղեցրել է հետևյալ պաշտոնները՝
2013-2017թթ՝ Աուդիտոր,
2017-2019թթ՝ Պորտֆելայի ռիսկերի կառավարման բաժնի ղեկավար։
2019-2021թթ աշխատել է «Դիջիթեյն» ՓԲԸ-ում որպես Մաթեմատիկ մոդելավորող։
2021-2022թթ զբաղեցրել է «Ֆասթ կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Ֆինանսական ռիսկերի կառավարման ծառայության ղեկավարի պաշտոնը։
2022-2023թ աշխատել է «Ֆորտրա» ՍՊԸ-ում որպես Պրոդուկտների թեստավորման ինժիներ։
2023թ-ի հոկտեմբերից ստանձնել է է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի Ռիսկերի կառավարման և համապատասխանության տնօրեն-Տնօրինության անդամի պաշտոնը։
Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր։
Արթուր Հարությունյան
Թվային բանկինգի տնօրեն-Տնօրինության անդամ
Ծնվել է 1985թ․ մայիսի 09-ին։
2006թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետը։
2005-2008թթ․ աշխատել է որպես ծրագրավորող հետևյալ ընկերություններում՝
2005-2006թթ․ «Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ-ում,
2007-2008թթ․ «ՕՍՄՊ» ՍՊԸ-ում։
2008-2018թթ․ աշխատել է «Իդրամ» ՍՊԸ որպես Ավագ ծրագրավորող, Տեխնիկական տնօրեն։
2018-2023թթ․ աշխատել է որպես Տեխնիկական տնօրեն հետևյալ ընկերություններում՝
2018-2020թթ․ «Ինթելիջենթ Դիջիթլ Թեքնոլոջիս» ՍՊԸ-ում,
2020-2023թթ․ «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ում։
2021-2023թթ․ զբաղեցրել է iNovation ընկերության Գործադիր տնօրենի պաշտոնը։
2020թ-մինչ այսօր հանդիսանում է Oxy.gen ՍՊԸ-ի Հիմնադիր և Տնօրեն։
2023թ-ի նոյեմբերից ստանձնել է է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի Թվային Բանկինգի տնօրեն-Տնօրինության անդամի պաշտոնը։
Ամուսնացած է, ունի երեք որդի։
Թաթուլ Թամրազյան
Գլխավոր հաշվապահ-Տնօրինության անդամ
Ծնվել է 1985թ․ դեկտեմբերի 07-ին, ք․ Իջևանում:
2002–2006թթ սովորել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի կոչում:
2007-2009թթ-ին սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի կոչում:
2006–2015թթ աշխատել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում զբաղեցնելով հետևյալ պաշտոնները՝
2006–2007թթ․՝ Հաշվապահ
2007–2008թթ․՝ Մասնաճյուղի հաշվապահ
2008–2015թթ․՝ Մասնաճյուղի գլխավոր հաշվապահ
2015–2023թթ․ աշխատել է «Ակբա Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ում զբաղեցնելով հետևյալ պաշտոնները՝
2015-2017 թթ․՝ Գլխավոր հաշվապահի տեղակալ
2017-2023 թթ․՝ Գլխավոր հաշվապահ
2023թ․ ապրիլի 25-ից ստանձնել է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի Գլխավոր հաշվապահի պաշտոնը։
Ամուսնացած է, ունի երկու դուստր:
Լուսինե Ամիրխանյան
Ներքին աուդիտի ղեկավար
Ծնվել է 1986թ․ նոյեմբերի 5-ին:
2003-2007թթ սովորել է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկայի բակալավրիատում։
2009թ․ Երևանի պետական համալսարանի կողմից ստացել է մագիստորսի կոչում Ֆինանսների ոլորտում:
2012-2015թթ․ աշխատել է որպես Աուդիտի օգնական «KPMG» հայաստանյան գրասենյակում, իսկ 2015-2016թթ․ ընթացքում դարձել է ավագ աուդիտոր:
2016-2017թթ․ աշխատել է «KPMG» ռուսաստանյան գրասենյակի Մոսկվայի մասնաճյուղում որպես ավագ աուդիտոր:
2018-2019թթ. ընթացքում աշխատել է «Ernst & Young»-ի հայաստանյան գրասենյակում որպես ավագ խորհրդատու:
2019թ․-ից աշխատում է «ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում որպես Ներքին աուդիտի ղեկավար։
2022թ․ նոյեմբերի 9-ից զբաղեցնում է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի Ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնը։
Հանդիսանում է Անգլիայի Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) անդամ:
Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր։
էջը թարմացվել է 27/12/2023, 17։42