Մեր մասին
Արագությունը քո ընտրությունն է
01//02
Արագությունը քո ընտրությունն է
02//
Ֆասթ Բանկի մասին
//06
Որպես նորարար և տեխնոլոգիաների վրա հիմնված բանկ՝ Ֆասթ Բանկը վերաիմաստավորում է բանկային փորձը՝ առաջարկելով 24/7 հասանելիություն, որպեսզի ֆինանսական ծառայությունների տրամադրումը երբեք սահմանափակված չլինի ժամանակով:
💡Թվային, եզակի, առաջադեմ առաջարկներով, Ֆասթ Բանկը հավատարիմ է մնում իր որդեգրած առաքելությանը՝ լինել մեկ քայլ առաջ հաճախորդների պահանջմունքներից։
💫 Ֆասթ Բանկը, տրամադրելով նորարարական բանկային ծառայություններ, համադրում է արագությունը, հարմարավետությունն ու ապահովությունը և ձգտում է լինել իր հաճախորդների վստահելի գործընկերը՝ առաջարկելով ճկուն և մատչելի ֆինանսական լուծումներ ինչպես անհատների, այնպես էլ բիզնեսների համար:
03//
Ֆասթ Բանկի պատմությունը՝
//06
01/04/1994
Ֆասթ Բանկի պատմությունը սկսվում է 1994թ․-ի ապրիլի 1-ից, երբ Երևան քաղաքի Աբովյան 37 հասցեում բացվեց «Ֆասթ Կրեդիտ» ՍՊԸ-ի առաջին մասնաճյուղը, որն այն ժամանակ գործում էր որպես գրավատուն:
14/10/2011
2011 թ.-ի հոկտեմբերի 14-ին գրանցվում է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ն՝ որպես վարկային կազմակերպություն։
09/11/2022
2022թ․ նոյեմբերի 9-ին Ֆասթ Կրեդիտը ձեռք է բերում ՀՀ կենտրոնական բանկի՝ բանկային գործունեություն ծավալելու լիցենզիա և գրանցվում է որպես «Ֆասթ Բանկ» ՓԲԸ՝ ժառանգելով Ֆասթ Կրեդիտի հարուստ փորձը, հաճախորդների մեծ բազա, որակյալ բիզնես և IT թիմ, ակտիվների մեծ ծավալ (ավելի քան 70 մլրդ ՀՀ դրամ) և այլ կարևորագույն ձեռքբերումներ։
04//
Բիզնես էթիկայի կանոնները
//06
Լավագույնը դառնալու ճանապարհին մենք ձգտում ենք պահպանել բիզնես էթիկայի կանոններն ինչպես մեր կազմակերպության ներսում, այնպես էլ հաճախորդների և գործընկերների հետ հարաբերություններում՝ գործելով ազնվությամբ, հարգանքով և պրոֆեսիոնալիզմով, խթանելով վստահության և գերազանցության մշակույթը:
Թիմի յուրաքանչյուր անդամ հետևում է ընդունված աշխատանքային էթիկայի կանոններին։ Չնայած մենք խրախուսում ենք ազատ ոճն ու բանկային ոչ ավանդական միջավայրի ձևավորումը, Բանկի բոլոր աշխատակիցները մասնագիտական պարտականությունները կատարելիս՝ հետևողականորեն պահպանում են վարվելաձևի կանոնները։
05//
Մեր առաքելությունը
//06
Բանկինգը դարձնել թափանցիկ, պարզ, հասանելի և միևնույն ժամանակ վստահելի:
Նորարար լուծումների միջոցով ապահովել բարձրակարգ սպասարկում, ֆինանսական կայունություն և ԼԻՆԵԼ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔԻՑ ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ:
06//
Մեր արժեքները
//06
Լինել նորարար և շարունակ սովորել
Աշխարհի լավագույն փորձը բերել Հայաստան։ Ներդնելով նորարարական լուծումներ՝ դառնալ միջազգային չափանիշներին համապատասխանող բանկ։
Լինել համարձակ
Ցանկացած մարտահրավեր դարձնել հաջողության նոր բանալի, իսկ խոչընդոտները՝ հնարավորություն։
Լինել հուսալի գործընկեր
Ապահովել զարգացման կայուն միջավայր յուրաքանչյուր հաճախորդի, գործընկերոջ և աշխատակցի համար։
Գործել թափանցիկ
Թափանցիկությունն ընդունել որպես սկզբունք և ցանկացած հարաբերության մեջ ընտրել բաց հաղորդակցման ճանապարհը։
Լինել հաճախորդակենտրոն
Ֆասթի գործունեության կենտրոնում հաճախորդն է և նրա ֆինանսական կարիքների բավարարման համար լավագույն պայմանների մշակումը։
Մենք
կարող
ենք
միասին
Հնարավորությունները հազվադեպ են գալիս:
Երբ ոսկի է գալիս, դույլը հանիր,
ոչ թե մատնոցը:
Ուորեն Բաֆեթ