Հաճախ տրվող հարցեր
Ֆասթ Բանկում կարող ես հաշիվ բացել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով, ՌԴ ռուբլով և անգլիական ֆունտ ստերլինգով՝ 24/7 աշխատանքային գրաֆիկով։
Ընթացիկ հաշիվ կարող են բացել ինչպես ռեզիդենտ, այնպես էլ ոչ ռեզիդենտ անձինք, վերջինիս դեպքում ըստ անհրաժեշտության Բանկը կարող է պահանջել այլ փաստաթղթեր։
Հաշիվ բացելու համար ռեզիդենտ ֆիզիկական անձանց դեպքում անհրաժեշտ են՝ անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ, ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձը հաստատող փաստաթուղթ։
- Կանխիկ՝ Ֆասթ բանկի ցանկացած մասնաճյուղում, որոնք աշխատում են 24/7 աշխատանքային գրաֆիկով,
- Ֆասթ Շիֆթի և այլ տերմինալների միջոցով,
- ՀՀ տարածքում գործող բանկերից փոխանցում իրականացնելու միջոցով։
- Հաշվին մուտք,
- Հաշվից ելք,
- Միջբանկային փոխանցումներ ՀՀ տարածքում,
- Եվ այլ գործարքներ՝ օր․ ավանդի համալրում, վարկի մարում, անկանխիկ փոխարկում։
Բանկի կողմից բացվող Էսքրոու հաշիվը մեկանգամյա գործարքի կատարման համար նախատեսված հատուկ բանկային հաշիվ է, որի վրա դեպոնացվում են անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների առուվաճառքի դիմաց հաշվետիրոջ կողմից Շահառուին վճարման ենթակա միջոցները՝ որպես Գործարքի կատարման երաշխիք:
Էսքրոու հաշիվը կարող է բացվել ՀՀ դրամով և Բանկի կողմից ընդունելի այլ արժույթներով։
Էսքրոու հաշվետերն են՝ ֆիզիկական անձինք։
Շահառուներն են՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցները։
✓ Էսքրոու գործարքի կողմերի համաձայնությամբ Բանկում Էսքրոու գործարքի համար հաշվի բացում,
✓ էսքրոու հաշվին գործարքի միջոցների դեպոնացում,
✓ Էսքրոու հաշվի բացման պայմանագրի ձևավորում,
✓ Էսքրոու հաշվի բացման պայմանագրի համաձայն Էսքրոու հաշվից Շահառուին միջոցների փոխանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթի ներկայացում Բանկին,
✓ Էսքրոու հաշվից Շահառուին միջոցների փոխանուց կամ վերադարձ հաշվետիրոջը՝ Էսքրոու գործարքի պայմանների կատարմանկամ չկատարման դեպքում (Էսքրոու հաշվի բացման պայմանագրի համաձայն)։
էջը թարմացվել է 16/04/2023, 14։00