Հաճախ տրվող հարցեր
Սպառողական վարկը կարելի է օգտագործել սպառողական նպատակներով և այլ ընթացիկ ծախսեր հոգալու համար։
Ֆասթ Բանկում տրամադրվում են տարբեր հաճախորդների սեգմենտներին, տարբեր սահմանաչափերով և ժամկետներով սպառողական վարկեր և կախված դրանցից հնարավոր է ստանալ և՛ անգրավ վարկեր և հնարավոր է նաև պահանջվի գրավ կամ երաշխավորություն։
Անգրավ կամ ոսկյա իրերի գրավով վարկ ստանալու համար անհրաժեշտ են անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ/սոցիալական քարտ: Այլ սպառողական վարկերի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանված են Բանկի պաշտոնական կայքէջում ՝ տվյալ վարկեսակի բաժնում։
Այլ բանկում գործող վարկ ունենալը նոր վարկի համար դիմելուն խոչընդոտ չէ։ Վարկի տրամադրման, ինչպես նաև տոկոսադրույքի և գումարի չափի վերաբերյալ որոշումը կայացվում է՝ հիմք ընդունելով Բանկի կողմից սահմանված վարկունակության ցուցանիշները և վարկատեսակը:
Ֆասթ Բանկում տրամադրվում են տարբեր հաճախորդների սեգմենտներին, տարբեր սահմանաչափերով և ժամկետներով սպառողական վարկեր և դրանցից է կախված վարկի գումարի չափը և տոկոսադրույքը: Ինչպես նաև հիմք են ընդունվում վարկունակության ցուցանիշները:
Ֆասթ Բանկում վարկերի տրամադրման և սպասարկման համար առկա չեն վճարներ։ Անշարժ գույքի գրավով սպառողական վարկերի դեպքում առկա են անշարժ գույքի գրավադրման և գնահատման վճարներ, որոնց մեջ են մտնում նոտարական և կատադաստրային վճարները։ Գույքի գնահատումը իրականացվում է Բանկի հետ համագործակցող մասնագիտացած կազմակերպությունների կողմից՝ տվյալ կազմակերպության կողմից սահմանված սակագներին և դրույքներին համպատասխան:
- Կանխիկ՝ Ֆասթ Բանկի ցանկացած մասնաճյուղում, որոնք աշխատում են 24/7 աշխատանքային գրաֆիկով,
- Ֆասթ Շիֆթի և այլ տերմինալների միջոցով
էջը թարմացվել է 16/04/2023, 14։00