Պայմաններ
սակագներ

Վարկի տեսակը
Վարկ (չվերականգնվող վարկային գիծ) *
Վարկառու
ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ **, անհատ ձեռնարկատեր
Վարկի նպատակը
Վերականգնվող էներգիայի էլեկտրակայանների (ՎԷԷԿ) կառուցման, վերակառուցման և ընդլայնման նախագծերի իրականացում`
• ՖՎ-150` մինչև 150կՎ-ը ներառյալ հզորությամբ արևային էլեկտրակայաններ
• ՖՎ-500` 150 կՎ-ը գերազանցող և մինչև 500կՎ հզորությամբ սեփական սպառման նպատակով էլեկտրաէներգիա արտադրող լիցենզավորված արևային էլեկտրակայաններ
• ՖՎ-1050՝ մինչև 1050կՎ հզորությամբ ինքնավար խմբի կողմից էլեկտրաէներգիա արտադրող արևային էլեկտրակայաններ ***
• ՖՎ-Լ՝ մինչև 5 ՄՎ հզորությամբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից լիցենզավորված արևային էլեկտրակայաններ
• Այլ կայաններ՝ վերականգնվող էներգիայի այլ աղբյուրների հիման վրա (քամի, բիոզանգված, երկրաջերմային կայաններ և այլն) կառուցվող էլեկտրակայաններ
• BESS` Էներգիայի մարտկոցային համակարգի կուտակիչների նախագծեր ****
Վարկի տեսակը
Վարկ (չվերականգնվող վարկային գիծ)
Վարկի արժույթ
ՀՀ դրամ
Միայն ՖՎ-Լ՝ մինչև 5 ՄՎ հզորությամբ էլեկտրակայանների նախագծերի համար վարկերը կարող են տրամադրվել նաև ԱՄՆ դոլարով և Եվրոյով
Վարկի գումար
• ՖՎ-150` նվազագույնը - 500,000 ՀՀ դրամ, առավելագույնը - 80,000,000 ՀՀ դրամ
• ՖՎ-500` նվազագույնը - 10,000,000 ՀՀ դրամ, առավելագույնը - 200,000,000 ՀՀ դրամ
• ՖՎ-1050՝ նվազագույնը - 10,000,000 ՀՀ դրամ, առավելագույնը - Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվով նախատեսված թույլատրելի սահմանաչափը
• ՖՎ-Լ՝ նվազագույնը - 70,000,000 ՀՀ դրամ կամ 180,000 ԱՄՆ դոլար (Եվրո), առավելագույնը - Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվով նախատեսված թույլատրելի սահմանաչափը
• Այլ կայաններ՝ նվազագույնը - 1,000,000 ՀՀ դրամ, առավելագույնը - Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվով նախատեսված թույլատրելի սահմանաչափը
• BESS` նվազագույնը - 500,000 ՀՀ դրամ, առավելագույնը - Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվով նախատեսված թույլատրելի սահմանաչափը
! Սկսնակ բիզնեսին կարող է տրամադրվել վարկ մինչև 5,000,000 ՀՀ դրամ գումարի չափով (Բիզնեսը համարվում է սկսնակ, երբ պոտենցիալ վարկառուն նախորդող 6 (վեց) ամիսների ընթացքում չի ունեցել գործող որևէ բիզնես)
Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք ******
• ՖՎ-150` 500,000 – 10,000,000 ՀՀ դրամ՝ 9.5%, 10,000,001 – 80,000,000 ՀՀ դրամ՝ 9.5%
• ՖՎ-500` 9.0%
• ՖՎ-1050՝ 9.0%
• ՖՎ-Լ՝ ՀՀ դրամ՝ 9.0%, ԱՄՆ դոլար (Եվրո)՝ 5.35%
• Այլ կայաններ՝ 1,000,000 – 10,000,000 ՀՀ դրամ՝ 9.0% 10,000,001 ՀՀ դրամ – մինչև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվով նախատեսված թույլատրելի սահմանաչափը՝ 9.0%
• BESS` 500,000 – 10,000,000 ՀՀ դրամ՝ 9.0% 10,000,001 ՀՀ դրամ – մինչև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվով նախատեսված թույլատրելի սահմանաչափը՝ 9.0%
• ՖՎ-150` 500,000 – 10,000,000 ՀՀ դրամ՝ 9․9%, 10,000,001 – 80,000,000 ՀՀ դրամ՝ 9.9-10.0%
• ՖՎ-500` 9.4-9.5%
• ՖՎ-1050՝ 9.4-9.5%
• ՖՎ-Լ՝ ՀՀ դրամ՝ 9․4% , ԱՄՆ դոլար (Եվրո)՝ 5.5%
• Այլ կայաններ՝ 1,000,000 – 10,000,000 ՀՀ դրամ՝ 9.4%, 10,000,001 ՀՀ դրամ – մինչև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվով նախատեսված թույլատրելի սահմանաչափը՝ 9.4-9.5%
• BESS` 500,000 – 10,000,000 ՀՀ դրամ՝ 9.4%, 10,000,001 ՀՀ դրամ – մինչև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվով նախատեսված թույլատրելի սահմանաչափը՝ 9.4-9.5%
Տարեկան անվանական տոկոսադրույքի փոփոխության պայմաններ
Վարկառուի կողմից վարկային միջոցները ոչ նպատակային օգտագործելու, նախագծից էական շեղումներ թույլ տալու, Ծրագրի կողմից սահմանված պայմանները չպահպանելու, ինչպես նաև ԳՀՀ բնապահպանական և սոցիալական պահանջները (Հավելված 1) չապահովելու դեպքում Բանկն իրավունք ունի միակողմանիորեն բարձրացնել վարկի տոկոսադրույքը կամ պահանջել վարկի ամբողջական կամ մասնակի վաղաժամկետ մարում։
ԳՀՀ կողմից վարկը չորակավորելու կամ տրամադրված վարկի որակավորումը դադարեցնելու դեպքում վարկը համարվում է տրամադրված Բանկի սեփական ռեսուրսներով, որից հետո վարկը շարունակում է գործել Բանկում տվյալ պահին Բանկի սեփական ռեսուրսներով «Առևտրային վարկեր» վարկատեսակի շրջանակներում տրամադրվող վարկի պայմանագրային ժամկետին համապատասխան գործող տարեկան տոկոսադրույքով
Չվերականգնվող վարկային գծի
չօգտագործված մասի նկատմամբ հաշվարկվող տարեկան տոկոսադրույք
0.5%
Վարկի ժամկետ
120 ամիս
Մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ
0 - 24 ամիս
Վարկի գումար (Վարկային գծի սահմանաչափ)/Նախագծի արժեք հարաբերակցություն
Վարկի գումարը (վարկային գծի սահմանաչափը) կարող է կազմել նախագծի արժեքի մինչև
• ՖՎ-150` 100%
• ՖՎ-500` 80%
• ՖՎ-1050՝ 80%
• ՖՎ-Լ՝ 80%
• Այլ կայաններ՝ 80%
• BESS` 100%
Այլ պայմաններ
- Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին վարկերը տրամադրվում են առնվազն նախորդող 6 ամիսների բիզնես գործունեության ֆինանսական վերլուծության դրական արդյունքների հիման վրա։ ՖՎ-500, ՖՎ-1050 և ՖՎ-Լ էկեկտրակայանների դեպքում կարող են հաշվի առնվել նախագծի իրականացումից ակնկալվող դրամական հոսքերը/եկամուտները։
- Սկսնակ բիզնեսին վարկերը կարող են տրամադրվել ապագա դրամական հոսքերի վերլուծության և/կամ այլ պարբերական եկամուտների հիման վրա։
- Ձեռքբերումների գծով հարկերի, այլ պետական վճարների և մաքսային տուրքերի վճարման նպատակով առանձնացված վարկեր չեն տրամադրվում։
- ՎԷԷԿ նախագծերը պետք է բավարարեն նվազագույն տեխնիկական պահանջներին, որոնք սահմանված են ստորև․
ՖՎ-150 նախագծեր՝ Հավելված 2
ՖՎ-500 նախագծեր՝ Հավելված 3
ՖՎ-Լ նախագծեր՝ Հավելված 4
BESS նախագծեր՝ Հավելված 5
- ՖՎ-150 (միայն հողատարածքի վրա տեղադրվող էլեկտրակայանների դեպքում), ՖՎ-500, ՖՎ-1050 և ՖՎ-Լ էկեկտրակայանների, ինչպես նաև BESS նախագծերի, անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ նախագծերի դեպքում վարկերի հաստատման նախապայման է հանդիսանում Ծրագրի խորհրդատու «Fichtner GmbH & Co KG» ընկերության կողմից ՎԷԷԿ նախագծի տեխնիկական գնահատումը և հաստատումը։
- ՖՎ-500, ՖՎ-1050 և ՖՎ-Լ էկեկտրակայանների, անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ նախագծերի վարկավորումն իրականացվում է փուլային եղանակով (մասնաբաժիններով) տրամադրելու պայմանով, ընդ որում՝
յուրաքանչյուր նոր փուլի (մասնաբաժնի) տրամադրման համար (սկսած երկրորդ մասնաբաժնից) նախապայման է հանդիսանում Ծրագրի խորհրդատուի դրական տեխնիկական եզրակացության առկայությունը՝ մինչև այդ պահը ստացված վարկային միջոցների նպատակային օգտագործման վերաբերյալ, ինչպես նաև Ծրագրի խորհրդատուի տեխնիկական եզրակացության մեջ առկա պայմանների ապահովումը
յուրաքանչյուր նոր փուլով (մասնաբաժնով) նախատեսված վարկային միջոցները կարող են տրամադրվել միայն այն դեպքում, երբ ապահովված կլինի Վարկառուի կողմից նախագծով նախատեսված համապատասխան ներդրման կատարման պայմանը
վերջին փուլով (մասնաբաժնով) տրամադրման ենթակա վարկային միջոցները կազմում են վարկի գումարի առնվազն 20%-ը, որը կարող է տրամադրվել ոչ շուտ, քան քան Ծրագրի խորհրդատուի կողմից կատարվող վերջնական մոնիտորինգից հետո, և ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում:
- Վարկային միջոցներով կատարված ծախսերի 100%-ը պետք է լինի փաստաթղթավորված:
Վարկառուի նկատմամբ պահանջներ
Վարկային պատմություն․
- Վերջին 12 ամիսների ընթացքում դասակարգման բացակայություն և/կամ ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը:
- Գործող ժամկետանց պարտավորությունների բացակայություն:
Անհատ ձեռնարկատեր հանդիսացող Վարկառուի տարիքը՝ 18-65 տարեկան։
Անուիտետային /մայր գումարի և տոկոսագումարի ամենամսյա հավասարաչափ վճարում/
Դիֆերենցված/ Մայր գումարի ամենամսյա հավասարաչափ և տոկոսագումարի ամենամսյա վճարում/
Անհատական վճարումների ժամանակացույց
Մարման եղանակը՝ ըստ հաճախորդի ընտրության
Վարկի տրամադրման և սպասարկման վճար
Չի կիրառվում
0.1% օրական
0.13% օրական
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում կիրառվում է տույժ՝ վաղաժամկետ մարվող գումարի 5%-ի չափով։
Կիրառելի է 5 000 001 ՀՀ դրամ և ավելի պայմանագրային գումարով վարկերի դեպքում։
Վարկերի տոկոսադրույքները ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման նպատակային ծրագրերը հաստատելու մասին» N 355-Լ որոշմամբ հաստատված «Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի» (Հավելված 1) շրջանակներում սուբսիդավորվելու դեպքում վաղաժամկետ մարման տույժ չի կիրառվում։
1. Անշարժ գույք և/կամ
2. Երաշխավորություն/ներ.
• Իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների դեպքում բիզնեսի հիմնադիրների և իրական շահառուների անձնական երաշխավորություններ,
• Անհատ ձեռնարկատերերի դեպքում իրական շահառուն երրորդ անձ հանդիսանալու դեպքում՝ իրական շահառուի երաշխավորություն։
3. Շարժական գույք։
Վարկային Կոմիտեի որոշմամբ կարող են նախատեսվել նաև այլ ապահովման միջոցներ:
Ավտոտրանսպորտային միջոցի գրավի դեպքում արտադրության ժամկետը չի կարող գերազանցել ՝
✓ռուսական արտադրության ավտոմեքենաների համար՝ 5 տարի,
✓ այլ երկրների արտարդրության ավտոմեքենաների համար՝ 10 տարի:
✓ Ներքոնշյալ նախագծերի համար նշված գումարի շրջանակներում վարկերը տրամադրվում են միայն Բանկի համար ընդունելի երաշխավորություն(ներ)ով․
- ՖՎ-150` 500,000 – 10,000,000 ՀՀ դրամ
- Այլ կայաններ՝ 1,000,000 – 10,000,000 ՀՀ դրամ
- BESS` 500,000 – 10,000,000 ՀՀ դրամ
✓ Ընդ որում, մինչև 3,000,000 ՀՀ դրամ գումարի չափով վարկերը կարող են տրամադրվել 1 երաշխավորությամբ, իսկ 3,000,001-10,000,000 ՀՀ դրամ գումարի չափով վարկերը՝ 2 երաշխավորությամբ։
Համաձայն Հավելված 6-ի
Ապահովագրություն
Ավտոտրանսպորտային միջոցները ենթակա են պարտադիր «Կասկո» (ֆիզիկական վնաս և առևանգում) ապահովագրության՝ հօգուտ Բանկի, առնվազն վարկի գումարի չափով և վարկի գործողության ամբողջ ընթացքում յուրաքանչյուր տարի ապահովագրական պայմանագրի վերակնքման պայմանով:
Ապահովագրությունը իրականացվում է հաճախորդի կողմից։
Գրավը ենթակա է գնահատման Բանկի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող անկախ գործակալության և/կամ Բանկի աշխատակցի կողմից՝ կախված վարկի գումարի չափից։
Բանկի աշխատակցի կողմից գնահատումն իրականացվում է անվճար։
Երաշխավորների նկատմամբ
պահանջներ (առկայության դեպքում)
Ֆիզիկական անձ (18-65 տարեկան), ով․
- չունի գործող ժամկետանց վարկային պարտավորություններ․
- վերջին մեկ տարում ունեցած ժամկետանց օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը:
- Երաշխավորներից առնվազն մեկը պետք է հանդիսանա անշարժ գույքի սեփականատեր կամ ապահովված լինի գրանցված աշխատավարձով։
Վարկի տրամադրման
վերաբերյալ որոշման կայացման ժամկետ
Պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացում մինչև 7 աշխատանքային օրվա ընթացքում
Որոշման մասին տեղեկացման
ժամկետ
Որոշման կայացումից հետո մինչև 1 աշխատանքային օր
Վարկի տրամադրման ժամկետ
Պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և գրավի իրավունքի պետական գրանցումը իրականացնելուց հետո՝ մինչև 1 աշխատանքային օր
Որոշման վավերականության
30 աշխատանքային օր
Ընդ որում, Բանկը իրավասու է մերժել վարկի տրամադրումը, եթե փոփոխվել են վարկի տրամադրման դրական որոշում կայացնելու համար էական համարվող պայմաններից որևէ մեկը։
* Սույն վարկատեսակով նախատեսված վարկերը տրամադրվում են ««Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրի կառավարման գրասենյակ» հիմնարկի (ԳՀՀ) կողմից իրականացվող և Գերմանիայի Դաշնային Հանրապետության KfW բանկի կողմից ֆինանսավորվող «Վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանում․ փուլ 4» վարկային ծրագրի շրջանակներում (այսուհետ՝ Ծրագիր)
** Իրավաբանական անձանց մասնակիցների (բաժնետերերի) առնվազն 50%-ը պետք է հանդիսանան ՀՀ ռեզիդենտ մասնավոր սեփականատերեր
*** Ինքնավար էներգաարտադրողների խմբի տեղակայանքների ընդհանուր դրվածքային հզորությունը չի կարող գերազանցել 1050 կՎտ-ը, իսկ խմբի մասնակիցներից յուրաքանչյուրինը՝ 150կՎտ-ը։
**** BESS (Battery Energy Storage System) նախագծերը պետք է կազմեն արևային էներգիայի լուծումների ամբողջական մասը՝ խթանելով ֆոտովոլտային կայանների արդյունավետությունն ու հուսալիությունը: Շահառուն պետք է լինի իրավաբանական անձ միայն այն դեպքում, երբ BESS նախագիծը զուգորդվում է ՖՎ-150 նախագծի հետ:
***** Այլ կայանների կառուցման, վերակառուցման և ընդլայնման նախագծերի ֆինանսավորումը ենթակա է համաձայնեցման ԳՀՀ կողմից
****** Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները ենթակա են սուբսիդավորման ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման նպատակային ծրագրերը հաստատելու մասին» N 355-Լ որոշմամբ հաստատված «Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի» (Հավելված 1) շրջանակներում՝ վերջինիս պայմանների բավարարման դեպքում՝ համաձայն Բանկում գործող «Արտադրողականության խթանման վարկ» վարկատեսակով սահմանված պայմանների:
Այն դեպքում, երբ վարկային միջոցներով ձեռք բերվող նոր (չօգտագործված) մեքենասարքավորումները և դրանց բաղկացուցիչ մասերը ենթակա են սուբսիդավորման ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման նպատակային ծրագրերը հաստատելու մասին» N 355-Լ որոշմամբ հաստատված «Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի» շրջանակներում և հանդիսանում են վարկային միջոցներով կատարվող խառը ներդրումների մի մասը, ապա ընդհանուր նախագծի վարկավորումը կատարվում է փուլային եղանակով՝ սուբսիդավորվող մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերման մասով կնքելով առանձին վարկային պայմանագիր։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ ԵՎ ԿԲ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՏԵՂԱԴՐՎԱԾ Է ԲԱՆԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋՈՒՄ
Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ
Վարկին առնչվող այլ պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ
