պայմաններ
և
սակագներ
Վարկառու
ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր
Վարկի նպատակ
Նոր (չօգտագործված) մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի գնում կամ ներմուծում**
Բիզնես գործընթացների թվայնացման նպատակով թվային ծրագրերի կամ հարթակների ձեռքբերում
Հյուրանոցի և առողջարանի (հյուրանոցային տնտեսության օբյեկտների)*** կառուցման կամ վերակառուցման նպատակով ՀՀ մարզերում (բացառությամբ Երևան քաղաքի) իրականացվող կապիտալ շինարարություն****
Վարկի տեսակ
Վարկ
Վարկի արժույթ
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար
Վարկի գումար
Նոր (չօգտագործված) մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի գնում (ներմուծում)՝ 500 000 - 1 000 000 000 ՀՀ դրամ (1 000 – 2 500 000 ԱՄՆ դոլար) *****
Բիզնես գործընթացների թվայնացման նպատակով թվային ծրագրերի կամ հարթակների ձեռքբերում` 500 000 - 400 000 000 ՀՀ դրամ (1 000 – 1 000 000 ԱՄՆ դոլար)
Հյուրանոցի և առողջարանի (հյուրանոցային տնտեսության օբյեկտների) կառուցման կամ վերակառուցման նպատակով իրականացվող կապիտալ շինարարություն՝ 500 000 - 1 000 000 000 ՀՀ դրամ (1 000 – 2 500 000 ԱՄՆ դոլար)
Վարկի գումարը ներառում է վարկի առարկայի ձեռքբերման գինը, ՀՀ ներմուծման հետ կապված ծախսերը (տեղափոխման, մաքսազերծման, ավելացված արժեքի հարկի վճարման և տեղափոխման հետ կապված այլ ծախսերը՝ դրանց առկայության պարագայում): Այն դեպքում, երբ կառուցվածքը (կոնստրուկցիան) կազմում է վարկային միջոցներով ձեռք բերվող տեխնոլոգիական սարքավորման անբաժանելի մասը, ապա կառուցվածքի արժեքը կարող է ներառվել վարկի գումարի մեջ։
Վարկի ժամկետ
24-120 ամիս
Մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ
0-6 ամիս
Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք (հաստատուն) **
(ըստ ապահովվածության տեսակի)
Երաշխավորություն
24 - 60 ամիս - 500,000 –10,000,000 ՀՀ դրամ - 16%
Գույք
24 - 120 ամիս - 3,000,001 –400,000,000 ՀՀ դրամ - 13․5%
24 - 60 ամիս - 400,000,001 –1,000,000,000 ՀՀ դրամ - 13%
61 - 84 ամիս - 400,000,001 –1,000,000,000 ՀՀ դրամ - 14.5%
Երաշխավորություն
24 - 60 ամիս - 1,000 – 25,000 ԱՄՆ դոլար - 13.75%
Գույք
24 - 120 ամիս - 7,001 –1,000,000 ԱՄՆ դոլար - 9․5%
24 - 84 ամիս - 1,000,001 – 2,500,000 ԱՄՆ դոլար - 9,5%
85 - 120 ամիս - 1,000,001 – 2,500,000 ԱՄՆ դոլար - 10.5%
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք
Երաշխավորություն
24 - 60 ամիս - 500,000 –10,000,000 ՀՀ դրամ - 17,20-17,21%
Գույք
24 - 120 ամիս - 3,000,001 –400,000,000 ՀՀ դրամ - 14,97-16,92%
Երաշխավորություն
24 - 60 ամիս - 1,000 – 25,000 ԱՄՆ դոլար - 14,63%
Գույք
24 - 120 ամիս - 7,001 –1,000,000 ԱՄՆ դոլար - 10,21-12,20%
! Ծրագրային ռեսուրսներով ֆինանսավորման դեպքում վարկը տրամադրվում է տվյալ ծրագրի շրջանակներում գործող Բանկի կողմից սահմանված տարեկան տոկոսադրույքով և պայմաններով
! Համաձայն «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի՝ տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկված է մինչև 5,000,000 ՀՀ դրամի չափով (ներառյալ՝ 5,000,000 ՀՀ դրամը) և (կամ) դրան համարժեք արտարժույթով վարկերի համար
Տարեկան անվանական տոկոսադրույքի վերանայման պայմաններ
Վարկառուի կողմից վարկային միջոցները ոչ նպատակային օգտագործելու, Ծրագրով սահմանված պահանջները չպահպանելու, ինչպես նաև կեղծ կամ ոչ հավաստի տեղեկություններ ի հայտ գալու դեպքում Բանկն իրավունք ունի միակողմանիորեն բարձրացնել վարկի տոկոսադրույքը կամ պահանջել վարկի ամբողջական կամ մասնակի վաղաժամկետ մարում
Տոկոսադրույքի սուբսիդավորման չափ
Մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի գնում կամ ներմուծում
ՀՀ դրամ - 6 տոկոսային կետ
ԱՄՆ դոլար - 4 տոկոսային կետ
Բիզնես գործընթացների թվայնացման նպատակով թվային ծրագրերի կամ հարթակների ձեռքբերում
ՀՀ դրամ - 6 տոկոսային կետ
ԱՄՆ դոլար - 4 տոկոսային կետ
Հյուրանոցային տնտեսության օբյեկտների կառուցման կամ վերակառուցման նպատակով կապիտալ շինարարություն
ՀՀ դրամ - 8 տոկոսային կետ
ԱՄՆ դոլար - 6 տոկոսային կետ
Տոկոսադրույքի սուբսիդավորման ժամկետ
մինչև 42 ամիս
մինչև 42 ամիս
մինչև 36 ամիս
Սուբսիդավորման պայմաններ
1․ Ծրագիրը գործելու է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։
2․ Մատակարարման գործընթացի սուբսիդավորումը կատարվում է մինչև 180 օր ժամկետի համար՝ սկսած վարկի տրամադրման օրվանից, իսկ 180 օր ժամկետը գերազանցող ժամկետի համար տոկոսների վճարման պարտականությունը կրում է վարկառուն։
3․ Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է, եթե․
վարկային միջոցները օգտագործվել են ոչ նպատակային
չեն պահպանվել Ծրագրով սահմանված պահանջները կամ մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել է Ծրագրի պայմանների խախտում
Վարկառուի կողմից ներկայացված փաստաթղթերում բացահայտվել են անճշտություններ, անհամապատասխանություններ կամ կեղծիքներ։
4․ Վարկառուի կողմից վարկը ոչ նպատակային օգտագործելու, Ծրագրով սահմանված պահանջները չպահպանելու, մոնիթորինգի արդյունքում Ծրագրի պայմանների խախտում հայտնաբերելու, ինչպես նաև ներկայացված փաստաթղթերում անճշտություններ, անհամապատասխանություններ կամ կեղծիքներ բացահայտելու դեպքերում մինչև այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը ենթակա է վերադարձման:,
5․ Վարկը ենթակա է օգտագործման ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013թ․ սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչներով գործունեության ներքոնշյալ ոլորտներում․
B (ԲԻ)՝ «Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում»,
C (ՍԻ)՝ «Մշակող արդյունաբերություն»,
D (ԴԻ)՝ «Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում» (բացառությամբ «Էլեկտրաէներգիայի արտադրություն արևային էլեկտրակայաններում (35.11.5)»),
E (Ի) 38.2-38․3՝ «Թափոնների մշակում և ոչնչացում, նյութերի վերականգնում»,
F (ԷՖ)՝ «Շինարարություն»,
G 45.2(ՋԻ)՝ «Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում»,
H (ԷՅՋ)՝ «Փոխադրում և պահեստային տնտեսություն»,
I 55 (ԱՅ)՝ «Կացության կազմակերպում» (բացառությամբ Երևան քաղաքի վարչական սահմաններում կացության կազմակերպման գործունեություն իրականացնող տնտեսավարողների,
J (ՋԵՅ)՝ «Տեղեկատվություն և կապ»,
M (ԷՄ)՝ «Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն»,
N 77 (ԷՆ)՝ «Վարձույթ և լիզինգ»,
P (ՓԻ)՝ «Կրթություն»,
Q (ՔՅՈՒ)՝ «Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում»,
R (ԱՌ) 90՝ «Ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն։
6․ Վարկային միջոցների օգտագործումը՝ միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով:
7․ Սույն վարկատեսակի շրջանակում կարող է վերաֆինանսավորվել հաճախորդի՝ այլ բանկում/վարկային կազմակերպությունում Ծրագրի շրջանակում գործող վարկը՝ պայմանով, որ սուբսիդավորումը շարունակվում է Ծրագրով սահմանված պայմաններով՝ առանց սուբսիդավորման ընդհանուր ժամկետի երկարաձգման։ Ընդ որում, Ծրագրի շրջանակում վարկի վերաֆինանսավորումը (տեղափոխումը) թույլատրվում է յուրաքանչյուր հաճախորդի համար առավելագույնը մեկ անգամ։
Վարկառուի նկատմամբ պահանջներ
Վարկային պատմություն․
Վերջին 12 ամիսների ընթացքում դասակարգման բացակայություն և/կամ ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը:
Գործող ժամկետանց պարտավորությունների բացակայություն:
Անհատ ձեռնարկատեր հանդիսացող վարկառուի տարիքը՝ 18-65 տարեկան։
Մարման եղանակ
Անուիտետային (մայր գումարի և տոկոսագումարի ամենամսյա հավասարաչափ վճարում)։
Դիֆերենցված (մայր գումարի ամենամսյա հավասարաչափ և տոկոսագումարի ամենամսյա վճարում)։
Անհատական վճարումների ժամանակացույց՝ կախված բիզնեսի առանձնահատկություններից։
Մարման եղանակը՝ ըստ հաճախորդի ընտրության։
ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐՆԵՐ, ՏՈՒՅԺԵՐ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ
Վարկի տրամադրման և սպասարկման վճար
Չի կիրառվում
Ժամկետանց մայր գումարի տույժ
0.1% օրական
Ժամկետանց տոկոսի տույժ
0.13% օրական
Վարկի վաղաժամկետ մարման տույժ
Չի կիրառվում
ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑ
Ապահովման միջոց
Անշարժ գույք և/կամ
Երաշխավորություն/ներ
- Իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների դեպքում բիզնեսի հիմնադիրների և իրական շահառուների անձնական երաշխավորություններ,
- Անհատ ձեռնարկատերերի դեպքում իրական շահառուն երրորդ անձ հանդիսանալու դեպքում՝ իրական շահառուի երաշխավորություն։
Շարժական գույք
- Վարկային Կոմիտեի որոշմամբ կարող են նախատեսվել նաև այլ ապահովման միջոցներ։
- Ավտոտրանսպորտային միջոցի գրավի դեպքում արտադրության ժամկետը չի կարող գերազանցել՝
-ռուսական արտադրության ավտոմեքենաների համար՝ 5 տարի,
-այլ երկրների արտարդրության ավտոմեքենաների համար՝ 10 տարի:
Միայն երաշխավորությամբ տրամադրվող վարկերի դեպքում՝
- 500 000 - 3 000 000 ՀՀ դրամ (1 000 – 7 000 ԱՄՆ դոլար) գումարի չափով վարկերը տրամադրվում են 1 ֆիզիկական անձի կամ ԱՁ-ի երաշխավորությամբ․
- 3 000 001 - 10 000 000 (7 001 – 25 000 ԱՄՆ դոլար) ՀՀ դրամ գումարի չափով վարկերը տրամադրվում են 2 ֆիզիկական անձանց կամ ԱՁ-ների երաշխավորությամբ։
Վարկ/ Գրավ առավելագույն արժեք
Համաձայն Հավելված 1-ի։
Ապահովագրություն
Ավտոտրանսպորտային միջոցները ենթակա են պարտադիր «Կասկո» (ֆիզիկական վնաս և առևանգում) ապահովագրության՝ հօգուտ Բանկի, առնվազն վարկի գումարի չափով և վարկի գործողության ամբողջ ընթացքում յուրաքանչյուր տարի ապահովագրական պայմանագրի վերակնքման պայմանով:
Ապահովագրությունը իրականացվում է հաճախորդի կողմից։
Գրավի գնահատում
Գրավը ենթակա է գնահատման Բանկի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող անկախ գործակալության և/կամ Բանկի աշխատակցի կողմից՝ կախված վարկի գումարի չափից։
Բանկի աշխատակցի կողմից գնահատումն իրականացվում է անվճար։
Երաշխավորների նկատմամբ պահանջներ
(առկայության դեպքում)
Ֆիզիկական անձ (18-65 տարեկան), ով․
չունի գործող ժամկետանց վարկային պարտավորություններ․
վերջին մեկ տարում ունեցած ժամկետանց օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը:
Երաշխավորներից առնվազն մեկը պետք է հանդիսանա անշարժ գույքի սեփականատեր կամ ապահովված լինի գրանցված աշխատավարձով։
ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման ժամկետ
Պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացում մինչև 7 աշխատանքային օր:
Հյուրանոցային տնտեսության օբյեկտների կառուցման կամ վերակառուցման նպատակով իրականացվող կապիտալ շինարարության համար տրամադրվող տոկոսադրույքի սուբսիդավորմամբ վարկային հայտի վերաբերյալ որոշումը Բանկը կայացնում է հայտը՝ կից ներդրումային նախագծով և դրա գնահատման համար հիմք հանդիսացող փաստաթղթերով ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտե ներկայացնելուց և վերջինիս կողմից սահմանված նվազագույն պահանջներին ու չափորոշիչներին, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման պետական քաղաքականության առաջնահերթություններին համապատասխանության մասնագիտական գնահատման դրական եզրակացություն ստանալուց հետո։
Որոշման մասին տեղեկացման ժամկետ
Որոշման կայացումից հետո մինչև 1 աշխատանքային օր
Վարկի տրամադրման
ժամկետ
Պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և գրավի իրավունքի պետական գրանցումը իրականացնելուց հետո՝ մինչև 1 աշխատանքային օր
Որոշման վավերականության
առավելագույն ժամկետ
30 աշխատանքային օր
Ընդ որում, Բանկը իրավասու է մերժել վարկի տրամադրումը, եթե փոփոխվել են վարկի տրամադրման դրական որոշում կայացնելու համար էական համարվող պայմաններից որևէ մեկը։
* Սույն վարկատեսակով նախատեսված վարկերը տրամադրվում են ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման նպատակային ծրագրերը հաստատելու մասին» N 355-Լ որոշմամբ հաստատված «Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի» (Հավելված 1) շրջանակներում (այսուհետ՝ Ծրագիր)։
** Ձեռքբերվող մեքենասարքավորումները և դրանց բաղկացուցիչ մասերը պետք է օգտագործվեն միայն ՀՀ տարածքում։
Մեքենասարքավորումներ են համարվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված ապրանքների անվանացանկի 84-94 խմբերում ներառված ապրանքները, բացառությամբ 8432, 8433, 8436, 8703, 8711-8715, 9004 ծածկագրերում և 91-92 խմբերում ներառված ապրանքների, ընդ որում, մեքենասարքավորումների բաղկացուցիչ մասերի ծածկագրերը կարող են ներառված չլինել նշված խմբերում։
*** Հյուրանոցը հյուրանոցային տնտեսության օբյեկտ է, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ, և առկա է առնվազն 10 հյուրանոցային համար, որոնցից առնվազն 3-ը` մեկ կամ երկտեղանոց համարներով։
Առողջարանը հյուրանոցային տնտեսության օբյեկտ է, որտեղ, բացի նվազագույն հյուրանոցային ծառայություններից, մատուցվում են նաև հատուկ կարգի ծառայություններ (առողջարանային, բուժական, վերականգնողական), օրենքով նախատեսված համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում մատուցվում են նաև բժշկական օգնություն և սպասարկում։
**** Հյուրանոցային տնտեսության օբյեկտների կապիտալ շինարարությունը կարող է իրականացվել բացառապես ավելացված արժեքի հարկ վճարող կապալառու կազմակերպության ներգրավմամբ, պայմանով, որ ներդրումային նախագիծը համապատասխանում է «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքով և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված նվազագույն պահանջներին ու չափորոշիչներին, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման պետական քաղաքականության առաջնահերթություններին։
***** Ծրագրի շրջանակներում թույլատրվում է ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) վճարող կապալառու կազմակերպության կողմից կապիտալ շինարարության իրականացում՝ մեքենասարքավորման մոնտաժման և սպասարկման դեպքում՝ պայմանով, եթե հաճախորդը ձեռք է բերել սույն Ծրագրով նախատեսված մեքենասարքավորում(ներ)ը։ Ընդ որում, կապիտալ շինարարության իրականացման համար տրամադրվող սուբսիդավորման ենթակա վարկի գումարը չի կարող գերազանցել ձեռքբերված մեքենասարքավորման արժեքի 30%-ը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ ԵՎ ԿԲ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՏԵՂԱԴՐՎԱԾ Է ԲԱՆԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋՈՒՄ:
Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
Վարկին առնչվող այլ պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ: