Պայմաններ
սակագներ

Վարկի տեսակ
Վարկ (չվերականգնվող վարկային գիծ)*
Վարկառու***
ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ**, անհատ ձեռնարկատեր
Վարկի նպատակ
Էներգաարդյունավետ (ԷԱ) նախագծերի իրականացում****
ՀՀ դրամ
Նվազագույն գումար՝ 2,000,000 ՀՀ դրամ
Առավելագույն գումար՝ 500,000,000 ՀՀ դրամ *****
Սկսնակ բիզնեսին կարող է տրամադրվել վարկ մինչև 5,000,000 ՀՀ դրամ գումարի չափով
(Բիզնեսը համարվում է սկսնակ, երբ պոտենցիալ վարկառուն նախորդող 6 (վեց) ամիսների ընթացքում չի ունեցել գործող որևէ բիզնես)
Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք******
10․75%
11.32-17.58%
Տարեկան անվանական տոկոսադրույքի փոփոխության պայմաններ
Վարկառուի կողմից վարկային միջոցները ոչ նպատակային օգտագործելու, նախագծից էական շեղումներ թույլ տալու, Ծրագրի կողմից սահմանված պայմանները չպահպանելու, ինչպես նաև ԳՀՀ բնապահպանական և սոցիալական պահանջները (Հավելված 1) չապահովելու դեպքում Բանկն իրավունք ունի միակողմանիորեն բարձրացնել վարկի տոկոսադրույքը կամ պահանջել վարկի ամբողջական կամ մասնակի վաղաժամկետ մարում։
ԳՀՀ կողմից վարկը չորակավորելու կամ տրամադրված վարկի որակավորումը դադարեցնելու դեպքում վարկը համարվում է տրամադրված Բանկի սեփական ռեսուրսներով, որից հետո վարկը շարունակում է գործել Բանկում տվյալ պահին Բանկի սեփական ռեսուրսներով «Առևտրային վարկեր» վարկատեսակի շրջանակներում տրամադրվող վարկի պայմանագրային ժամկետին համապատասխան գործող տարեկան տոկոսադրույքով:
Վարկային գծի չօգտագործված մասի
նկատմամբ հաշվարկվող տարեկան տոկոսադրույք
0.5%
Վարկի ժամկետ
12-60 ամիս
Մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ
0 - 12 ամիս
Այլ պայմաններ
Վարկերը տրամադրվում են առնվազն նախորդող 6 ամիսների բիզնես գործունեության ֆինանսական վերլուծության դրական արդյունքների հիման վրա։
Սկսնակ բիզնեսին վարկերը կարող են տրամադրվել ապագա կանխիկ հոսքերի վերլուծության հիման վրա։
Վարկավորման ենթակա չեն այնպիսի տրանսպորտային միջոցների ձեռքբերումը, որոնց օգտագործումը վարկառուի տնտեսական գործունեության հետ ուղղակիորեն կապված չէ (օրինակ՝ ներկայացուցչական մեքենաներ)։
Ձեռքբերումների գծով հարկերի, այլ պետական վճարների և մաքսային տուրքերի վճարման նպատակով առանձնացված վարկեր չեն տրամադրվում։
Վարկային միջոցներով կատարված ծախսերի 100%-ը պետք է լինի փաստաթղթավորված:
Վարկերի հաստատման նախապայման է հանդիսանում Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության հիմնադրամի (R2E2) կողմից նախագծի գծով էներգաաուդիտի իրականացումը, բացառությամբ մինչև 150 000 000 ՀՀ դրամ գումարի այն նախագծերի, որոնք ընդգրկված են Ստանդարտ կանաչ ներդրումների ցանկում (Positive List) (Հավելված 2) և որոնք իրականացվում են Բանկի կողմից։
Վարկառուի նկատմամբ պահանջներ
Վարկային պատմություն․
· Վերջին 12 ամիսների ընթացքում դասակարգման բացակայություն և/կամ ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը:
· Գործող ժամկետանց պարտավորությունների բացակայություն:
Անհատ ձեռնարկատեր հանդիսացող վարկառուի տարիքը՝ 18-65 տարեկան։
· Անուիտետային (մայր գումարի և տոկոսագումարի ամենամսյա հավասարաչափ վճարում)։
· Դիֆերենցված (մայր գումարի ամենամսյա հավասարաչափ և տոկոսագումարի ամենամսյա վճարում)։
· Անհատական վճարումների ժամանակացույց՝ կախված բիզնեսի առանձնահատկություններից։
Մարման եղանակը՝ ըստ հաճախորդի ընտրության։
Վարկային հայտի ուսումնասիրության վճար
Կիրառվում է R2E2-ի կողմից էներգաաուդիտի իրականացման դեպքում՝
165 000 ՀՀ դրամ (էներգաաուդիտը 1 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնելու դեպքում),
330 000 ՀՀ դրամ (էներգաաուդիտը 2 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնելու դեպքում),
495 000 ՀՀ դրամ (էներգաաուդիտը 3 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնելու դեպքում)։
Գանձումը կատարվում է Վարկային կոմիտեի հաստատումից հետո։
Վարկի տոկոսադրույքը ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման նպատակային ծրագրերը հաստատելու մասին» N 355-Լ որոշմամբ հաստատված «Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի» (Հավելված 1) շրջանակներում սուբսիդավորվելու դեպքում Հաճախորդից վարկի հայտի ուսումնասիրության վճար չի գանձվում։
Վարկի տրամադրման և սպասարկման վճար
Չի սահմանվում
0.1% օրական
0.13% օրական
Վարկի վաղաժամկետ մարման տույժ
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում կիրառվում է տույժ՝ վաղաժամկետ մարվող գումարի 5%-ի չափով։
Կիրառելի է 5 000 001 ՀՀ դրամ և ավելի պայմանագրային գումարով վարկերի դեպքում։
Վարկերի տոկոսադրույքները ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման նպատակային ծրագրերը հաստատելու մասին» N 355-Լ որոշմամբ հաստատված «Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի» (Հավելված 1) շրջանակներում սուբսիդավորվելու դեպքում վաղաժամկետ մարման տույժ չի կիրառվում։
1. Անշարժ գույք և/կամ
2. Երաշխավորություն/ներ.
• Իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների դեպքում բիզնեսի հիմնադիրների և իրական շահառուների անձնական երաշխավորություններ,
• Անհատ ձեռնարկատերերի դեպքում իրական շահառուն երրորդ անձ հանդիսանալու դեպքում՝ իրական շահառուի երաշխավորություն։
3. Շարժական գույք։
Վարկային Կոմիտեի որոշմամբ կարող են նախատեսվել նաև այլ ապահովման միջոցներ:
Ավտոտրանսպորտային միջոցի գրավի դեպքում արտադրության ժամկետը չի կարող գերազանցել ՝
• ռուսական արտադրության ավտոմեքենաների համար՝ 5 տարի,
• այլ երկրների արտարդրության ավտոմեքենաների համար՝ 10 տարի:
Համաձայն Հավելված 3-ի
Ապահովագրություն
Ավտոտրանսպորտային միջոցները ենթակա են պարտադիր «Կասկո» (ֆիզիկական վնաս և առևանգում) ապահովագրության՝ հօգուտ Բանկի, առնվազն վարկի գումարի չափով և վարկի գործողության ամբողջ ընթացքում յուրաքանչյուր տարի ապահովագրական պայմանագրի վերակնքման պայմանով:
Ապահովագրությունը իրականացվում է հաճախորդի կողմից։
Գրավը ենթակա է գնահատման Բանկի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող անկախ գործակալության և/կամ Բանկի աշխատակցի կողմից՝ կախված վարկի գումարի չափից։
Բանկի աշխատակցի կողմից գնահատումն իրականացվում է անվճար։
Երաշխավորների նկատմամբ
պահանջներ (առկայության դեպքում)
Ֆիզիկական անձ (18-65 տարեկան), ով․
· չունի գործող ժամկետանց վարկային պարտավորություններ․
· վերջին մեկ տարում ունեցած ժամկետանց օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը:
Երաշխավորներից առնվազն մեկը պետք է հանդիսանա անշարժ գույքի սեփականատեր կամ ապահովված լինի գրանցված աշխատավարձով։
Վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման ժամկետ
Պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացում մինչև 7 աշխատանքային օրվա ընթացքում:
Որոշման մասին տեղեկացման
ժամկետ
Որոշման կայացումից հետո մինչև 1 աշխատանքային օր:
Վարկի տրամադրման ժամկետ
Պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և գրավի իրավունքի պետական գրանցումը իրականացնելուց հետո՝ մինչև 1 աշխատանքային օր:
Որոշման վավերականության
30 աշխատանքային օր
Ընդ որում, Բանկը իրավասու է մերժել վարկի տրամադրումը, եթե փոփոխվել են վարկի տրամադրման դրական որոշում կայացնելու համար էական համարվող պայմաններից որևէ մեկը։
* Սույն վարկատեսակով նախատեսված վարկերը տրամադրվում են ««Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրի կառավարման գրասենյակ» հիմնարկի (ԳՀՀ) կողմից իրականացվող և Գերմանիայի Դաշնային Հանրապետության KfW բանկի կողմից ֆինանսավորվող «Վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանում․ փուլ 4» վարկային ծրագրի շրջանակներում (այսուհետ՝ Ծրագիր)
** Իրավաբանական անձանց մասնակիցների (բաժնետերերի) առնվազն 50%-ը պետք է հանդիսանան ՀՀ ռեզիդենտ մասնավոր սեփականատերեր
*** Վարկառուն պետք է բավարարի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների չափանիշներին: Ձեռնարկությունը համարվում է միկրո, փոքր կամ միջին, եթե այն համապատասխանում է Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի (IFC) ՄՓՄՁ սահմանման ներքոնշյալ երեք չափանիշներից (աշխատակիցներ, ակտիվներ և վաճառք) երկուսին (դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկով).
**** Էներգաարդյունավետ (ԷԱ) նախագծեր են համարվում՝
1․ կապիտալ ներդրումները (սարքերի և սարքավորումների ձեռքբերում, էներգաարդյունավետ շինարարություն), որոնք համապատասխանում են էներգախնայողության միջոցառումներին,
2․ այնպիսի ապրանքների ձեռքբերումը, որոնք համապատասխանում են էներգախնայողության միջոցառումներին և Հաճախորդի համար համարվում են շրջանառու միջոցներ։ Շրջանառու միջոցների ձեռքբերումը համարվում է ընդունելի, եթե`
2․1 դրանք ձեռք են բերվել կանաչ ապրանք արտադրելու նպատակով, որոնք հետագայում կվաճառվեն որպես էներգաարդյունավետ ներդրում,
2․2 շրջանառու միջոց ձեռք բերող ընկերությունը պլանավորում է վերավաճառել դրանք իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր վերջնական սպառողների՝ որպես էներգաարդյունավետ ներդրում: Օրինակ՝ եթե Հաճախորդը զբաղվում է էներգախնայող լամպերի, ջրատաքացուցիչների կամ այլ նմանատիպ ապրանքների վաճառքով, այդ ապրանքների ձեռքբերումը կարող է վերաֆինանսավորվել Ծրագրի շրջանակում՝ հետագա վաճառքի նպատակով։
Ծրագրի շրջանակներում կարող են վարկավորվել նաև էներգախնայողության միջոցառումներին չհամապատասխանող շրջանառու միջոցների ձեռքբերումը, եթե վարկի առնվազն 70%-ը ուղղվում է այն հիմնական միջոցների ձեռքբերմանը, որոնք համապատասխանում են էներգախնայողության միջոցառումներին, և ձեռք բերված շրջանառու միջոցները ուղղակիորեն կապված են էներգաարդյունավետ ներդրման հետ (օրինակ, եթե Հաճախորդը ցանկանում է ներդրում կատարել թխվածքների արտադրության սարքավորումների մեջ՝ 7 միլիոն դրամի չափով, ապա 10 միլիոն դրամի վարկի դեպքում մնացած 3 միլիոնը կարող է օգտագործվել հումք հանդիսացող ալյուրի ձեռքբերման համար)։
***** Բացառիկ դեպքերում, եթե վարկը նախատեսված է այնպիսի ներդրումների համար, որոնք ԳՀՀ կողմից կգնահատվեն որպես ՀՀ տնտեսության վրա էական դրական ազդեցություն ունեցող ներդրումներ (աշխատատեղերի էական քանակի ստեղծում, արտահանում խթանող, ենթակառուցվածքների ստեղծում, նորարարական լուծումներ, բիզնեսում էական ծավալներով վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառում և այլն), ապա վարկի գումարը կարող է հասնել մինչև 1,000,000,000 ՀՀ դրամի:
****** Տրամադրվող վարկերի տոկոսադրույքները ենթակա են սուբսիդավորման ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման նպատակային ծրագրերը հաստատելու մասին» N 355-Լ որոշմամբ հաստատված «Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի» (Հավելված 1) շրջանակներում՝ վերջիններիս պայմանների բավարարման դեպքում՝ համաձայն Բանկում գործող «Արտադրողականության խթանման վարկ» վարկատեսակով սահմանված պայմանների։
Այն դեպքում, երբ վարկային միջոցներով ձեռք բերվող նոր (չօգտագործված) մեքենասարքավորումները և դրանց բաղկացուցիչ մասերը ենթակա են սուբսիդավորման ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման նպատակային ծրագրերը հաստատելու մասին» N 355-Լ որոշմամբ հաստատված «Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի» շրջանակներում և հանդիսանում են վարկային միջոցներով կատարվող խառը ներդրումների մի մասը, ապա ընդհանուր նախագծի վարկավորումը կատարվում է փուլային եղանակով՝ սուբսիդավորվող մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերման մասով կնքելով առանձին վարկային պայմանագիր։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ ԵՎ ԿԲ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՏԵՂԱԴՐՎԱԾ Է ԲԱՆԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋՈՒՄ
Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ
Վարկին առնչվող այլ պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ
.webp)