Պայմաններ
սակագներ

Վարկի/լիզիզնգի տեսակ
ԳՀՀ-ԵՆԲ ՎԱՐԿԵՐ
Վարկառու
ՀՀ ռեզիդենտ հանդիսացող անհատ ձեռնարկատեր, իրավաբանական անձ
Վարկի նպատակը
Բիզնեսի զարգացում և ընդլայնում
Գյուղատնտեսություն, Զբոսաշրջություն, Արտադրություն
Վարկի թիրախային ուղղություններ
Էներգաարդյունավետություն, կանանց ձեռներեցության խթանում, մարզային զարգացում, թվայնացման և ավտոմատացման խթանում
Վարկի արժույթ
ՀՀ դրամ
Վարկի գումար
10,000,000 - 2,000,000,000 ՀՀ դրամ
Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք
11%
11.57%-12.23%
ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐՆԵՐ, ՏՈՒՅԺԵՐ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ
Վարկի ժամկետ
24-90 ամիս
0-24 ամիս
Վարկի հայտի ուսումնասիրության վճար
Չի կիրառվում
Տարեկան անվանական տոկոսադրույքի փոփոխության պայմաններ
Վարկառուի կողմից վարկային միջոցները ոչ նպատակային օգտագործելու, նախագծից էական շեղումներ թույլ տալու, Ծրագրի կողմից սահմանված պայմանները չպահպանելու, ԳՀՀ կողմից վարկը չորակավորելու/չվերաֆինանսավորելու կամ տրամադրված վարկի որակավորումը/վերաֆինանսավորումը դադարեցնելու դեպքում դեպքում Բանկն իրավունք ունի միակողմանիորեն բարձրացնել վարկի տոկոսադրույքը՝ սահմանվելով մինչև 24% կամ պահանջել վարկի ամբողջական կամ մասնակի վաղաժամկետ մարում։
Անուիտետային (մայր գումարի և տոկոսագումարի ամենամսյա հավասարաչափ վճարում)։
Դիֆերենցված (մայր գումարի ամենամսյա հավասարաչափ և տոկոսագումարի ամենամսյա վճարում)։
Անհատական վճարումների ժամանակացույց՝ կախված բիզնեսի առանձնահատկություններից։
Մարման եղանակը՝ ըստ հաճախորդի ընտրության։
Վարկի տրամադրման և սպասարկման վճար
Չի կիրառվում
0.1% օրական
0.13% օրական
Վարկի վաղաժամկետ մարման տույժ
Չի կիրառվում
ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑ
Ապահովման միջոց
Անշարժ գույք և/կամ
Երաշխավորություն/ներ
Իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների դեպքում բիզնեսի հիմնադիրների և իրական շահառուների անձնական երաշխավորություններ,
Անհատ ձեռնարկատերերի դեպքում իրական շահառուն երրորդ անձ հանդիսանալու դեպքում՝ իրական շահառուի երաշխավորություն։
Շարժական գույք
Վարկային Կոմիտեի որոշմամբ կարող են նախատեսվել նաև այլ ապահովման միջոցներ։
Ավտոտրանսպորտային միջոցի գրավի դեպքում արտադրության ժամկետը չի կարող գերազանցել՝
ռուսական արտադրության ավտոմեքենաների համար՝ 5 տարի,
այլ երկրների արտարդրության ավտոմեքենաների համար՝ 10 տարի:
Համաձայն Հավելված 1-ի
Ապահովագրություն
Ավտոտրանսպորտային միջոցները ենթակա են պարտադիր «Կասկո» (ֆիզիկական վնաս և առևանգում) ապահովագրության՝ հօգուտ Բանկի, առնվազն վարկի գումարի չափով և վարկի գործողության ամբողջ ընթացքում յուրաքանչյուր տարի ապահովագրական պայմանագրի վերակնքման պայմանով:
Ապահովագրությունը իրականացվում է հաճախորդի կողմից։
Գրավը ենթակա է գնահատման Բանկի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող անկախ գործակալության և/կամ Բանկի աշխատակցի կողմից՝ կախված վարկի գումարի չափից։
Բանկի աշխատակցի կողմից գնահատումն իրականացվում է անվճար։
Որոշման վավերականության
առավելագույն ժամկետ
30 աշխատանքային օր
Ընդ որում, Բանկը իրավասու է մերժել վարկի տրամադրումը, եթե փոփոխվել են վարկի տրամադրման դրական որոշում կայացնելու համար էական համարվող պայմաններից որևէ մեկը
Երաշխավորների նկատմամբ պահանջներ (առկայության դեպքում)
Առնվազն 1 ֆիզիկական անձի (18-65 տարեկան) երաշխավորություն, ով․
չունի գործող ժամկետանց վարկային պարտավորություններ․
վերջին մեկ տարում ունեցած ժամկետանց օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը:
Երաշխավորներից առնվազն մեկը պետք է հանդիսանա անշարժ գույքի սեփականատեր կամ ապահովված լինի գրանցված աշխատավարձով։
ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Վարկի տրամադրման
վերաբերյալ որոշման
կայացման ժամկետ
Պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացում մինչև 7 աշխատանքային օրվա ընթացքում
Որոշման մասին տեղեկացման
ժամկետ
Որոշման կայացումից հետո մինչև 1 աշխատանքային օր
Վարկի տրամադրման ժամկետ
Պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և գրավի իրավունքի պետական գրանցումը իրականացնելուց հետո՝ մինչև 1 աշխատանքային օր
* * Տրամադրվող վարկերի տոկոսադրույքները ենթակա են սուբսիդավորման ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման նպատակային ծրագրերը հաստատելու մասին» N 355-Լ որոշմամբ հաստատված «Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի» (Հավելված 1) շրջանակներում՝ վերջիններիս պայմանների բավարարման դեպքում (պայմանների փոփոխության դեպքում գործում են ՀՀ կառավարության որոշման տվյալ պահին գործող պայմանները)՝ Բանկում գործող «Արտադրողականության խթանման վարկ» վարկատեսակով նախատեսված պայմաններով։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ ԵՎ ԿԲ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՏԵՂԱԴՐՎԱԾ Է ԲԱՆԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋՈՒՄ
Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ
Վարկին առնչվող այլ պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ
