Հաճախ տրվող հարցեր
Ֆասթ Բանկում հնարավոր է հաշիվ բացել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով, ՌԴ ռուբլով և բրիտանական ֆունտ ստերլինգով՝ 24/7 աշխատանքային գրաֆիկով։
Ընթացիկ հաշիվ կարող են բացել ինչպես ռեզիդենտ, այնպես էլ ոչ ռեզիդենտ անձինք, վերջինիս դեպքում ըստ անհրաժեշտության բանկը կարող է պահանջել այլ փաստաթղթեր։
Հաշիվ բացելու համար ռեզիդենտ ֆիզիկական անձանց դեպքում անհրաժեշտ են անձնագիր և սոցիալական քարտ կամ ID քարտ, ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձնագիր։
- Կանխիկ՝ Ֆասթ Բանկի ցանկացած մասնաճյուղում, որոնք աշխատում են 24/7 աշխատանքային գրաֆիկով
- Ֆասթ Շիֆթի և այլ տերմինալների միջոցով
- ՀՀ տարածքում գործող բանկերից փոխանցում իրականացնելու միջոցով
- Մուտք հաշվին
- Ելք հաշվից
- Միջբանկային փոխանցումներ ՀՀ տարածքում
- Այլ գործարքներ, օր․՝ ավանդի համալրում, վարկի մարում, անկանխիկ փոխարկում
Բանկի կողմից բացվող Էսքրոու հաշիվը մեկանգամյա գործարքի կատարման համար նախատեսված հատուկ բանկային հաշիվ է, որի վրա դեպոնացվում են անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների առուվաճառքի դիմաց հաշվետիրոջ կողմից շահառուին վճարման ենթակա միջոցները՝ որպես գործարքի կատարման երաշխիք:
Էսքրոու հաշիվը կարող է բացվել ՀՀ դրամով և բանկի կողմից ընդունելի այլ արժույթներով։
Էսքրոու հաշվետեր են ֆիզիկական անձինք։ Շահառուներն են ֆիզիկական կամ իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցները։
- Էսքրոու գործարքի կողմերի համաձայնությամբ բանկում Էսքրոու գործարքի համար հաշվի բացում
- էսքրոու հաշվին գործարքի միջոցների դեպոնացում
- Էսքրոու հաշվի բացման պայմանագրի ձևավորում
- Էսքրոու հաշվի բացման պայմանագրի համաձայն էսքրոու հաշվից շահառուին միջոցների փոխանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթի ներկայացում բանկին
- Էսքրոու հաշվից շահառուին միջոցների փոխանցում կամ վերադարձ հաշվետիրոջը՝
- Էսքրոու գործարքի պայմանների կատարման կամ չկատարման դեպքում (Էսքրոու հաշվի բացման պայմանագրի համաձայն)
էջը թարմացվել է 16/04/2023, 14։00