ԱնհատներԲիզնես
Մասնաճյուղեր+374 10 510 000
Fast Bank
  • Հաշիվներ
    • Բանկային հաշիվներ
    • Էսքրոու հաշիվ
  • Խնայողություններ
    • Ավանդ
    • Պարտատոմս
  • Վարկեր
    • Բիզնես վարկեր
    • Գյուղատնտեսական վարկեր
    • Այլ ֆինանսավորում
  • Քարտեր
  • Փոխանցումներ
  • Մոբայլ բանկինգ
  • Ավելին
    • POS տերմինալներ
    • Ներդրումային ծառայություններ
    • Արտարժույթի փոխարկում
    • Ապահովագրություն
    • Այլ ծառայություններ
Օնլայն բանկինգ

Բանկ

Մեր մասինԲաժնետերերՍեփականատերերՂեկավարներՎարչակազմակերպական կառուցվածքՀաշվետվություններՄասնաճյուղեր և բանկոմատներԳործարար վարվելակերպի կանոններ

ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ազդարարման հարթակՀաճախորդի իրավունքներԻրավական ակտերՀաճախ տրվող հարցերԱշխատանքՀայտարարություններՆորություններՎաճառվող գույքՀավելվածի գաղտնիության քաղաքականությունԳաղտնիության քաղաքականությունՎարկային պատմություն/ Վարկային սքորՕգտակար հղումներՌեկվիզիտներ

Գլխամասային գրասենյակ

0047, ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռախոսահամար

(+374) 10 510 000

Էլ. հասցե

[email protected]

Հետադարձ կապ

Միացեք մեզ սոցիալական ցանցերում

ISO
37301:2021

ISO
37301:2021

ISO/IEC
27001

ISO/IEC
27001

Sustainability
Alignment
Rating

Sustainability
Alignment
Rating

Հարգելի՛ օգտատեր

Կայքի որևէ տեղեկության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

© 2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Ֆասթ Բանկի կողմից

x6 ՊՈՍ ՏԵՐՄԻՆԱԼԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿ

x6 ՊՈՍ ՏԵՐՄԻՆԱԼԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿ

Անվանական տոկոսադրույք

13.5% / 11%

Առավելագույն գումար

50.000.000 AMD / 100.000 USD

Առավելագույն ժամկետ

60 ամիս

Դիմիր օնլայն
x6 ՊՈՍ ՏԵՐՄԻՆԱԼԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿ

x6 ՊՈՍ ՏԵՐՄԻՆԱԼԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿ

Պայմաններ
սակագներ

Պայմաններ<br />սակագներ
Վարկառու

ՀՀ ռեզիդենտ հանդիսացող՝ ԱՁ, Իրավաբանական անձ  

!  Բիզնեսը պետք է գրանցված լինի և գործի առնվազն 6 ամիս 

Վարկի նպատակը*

Ընթացիկ ծախսերի, կապիտալ և խառը ներդրումների ֆինանսավորում, կրեդիտորական պարտավորությունների մարում, բիզնես վարկերի վերաֆինանսավորում 

Վարկի տեսակը

POS տերմինալի միջոցով իրականացվող շրջանառության հիման վրա տրամադրվող առևտրային վարկ/վարկային գիծ 

Վարկի արժույթ

ՀՀ դրամ 

ԱՄՆ դոլար 

Վարկի գումար **

2,500,000 - 50,000,000 ՀՀ դրամ 

6,000 - 130,000 ԱՄՆ դոլար 

Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք (հաստատուն տոկոսադրույք)

13.5%

11%

Համաձայն «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի՝ տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկված է մինչև 5 000 000 ՀՀ դրամի չափով (ներառյալ՝ 5 000 000 ՀՀ դրամը) և (կամ) դրան համարժեք արտարժույթով վարկերի համար:

Վարկային գծի օգտագործված մասի տոկոս

14%

11․5%

Տարեկան փաստացի տոկոսադրույք

Վարկ՝ 14․35% – 14.39%

Վարկային գիծ՝ 14.92% – 16․07%

Վարկ՝ 11.56% – 11.59%

Վարկային գիծ՝ 12.12% – 13.24%

Վարկային գծի չօգտագործված մասի տոկոս

1%

Վարկի ժամկետ

12-60 ամիս

Ընդ որում, վերականգնվող վարկային գծի ժամկետը չի կարող գերազանցել 36 ամիսը, իսկ չվերականգնվող վարկային գծի դեպքում մայր գումարի մարումները առնվազն սահմանվում են 36-րդ ամսից։

Մայր գումարի արտոնյալ ժամկետ

0-6 ամիս՝ վարկերի դեպքում,

0-35 ամիս՝ վարկային գծերի դեպքում

Մարման եղանակ

Վարկի դեպքում․

  • Անուիտետային/մայր գումարի և տոկոսագումարի ամենամսյա հավասարաչափ վճարում/

  • Դիֆերենցված/մայր գումարի ամենամսյա հավասարաչափ և տոկոսագումարի ամենամսյա վճարում/

  • Անհատական վճարումների ժամանակացույց՝ կախված բիզնեսի առանձնահատկություններից

Վարկային գծի դեպքում․

  • Տոկոսագումարի ամսական վճարում, իսկ մայր գումարը ժամկետի վերջում, կամ

  • Անհատական վճարումների ժամանակացույց՝ կախված բիզնեսի առանձնահատկություններից։

  • Չվերականգնվող վարկային գծի դեպքում մայր գումարի մարումները առնվազն սահմանվում են 36-րդ ամսից։

Մարման եղանակը՝ ըստ  հաճախորդի ընտրության և Բանկի հաստատման։

Վարկառուի նկատմամբ պահանջներ

Վարկային պատմություն․

  • Վերջին 12 ամիսների ընթացքում դասակարգման բացակայություն և/կամ ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 15 օրը

  • Գործող ժամկետանց պարտավորությունների բացակայություն

  • Անհատ ձեռնարկատեր հանդիսացող Վարկառուի և/կամ Երաշխավորի տարիքը՝ 18-65 տարեկան։ Այն դեպքում, երբ իրավաբանական անձ հանդիսացող Վարկառուի բոլոր մասնակիցների/հիմնադիրների/բաժնետերերի տարիքը գերազանցում է 65 տարեկանը, ապա պարտադիր է առնվազն 1 երաշխավոր՝ 18-65 տարիքային խմբում։

ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐՆԵՐ, ՏՈՒՅԺԵՐ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ
Վարկի տրամադրման և սպասարկման վճար

Չի սահմանվում 

Ժամկետանց մայր գումարի տույժ

0.1% օրական 

Ժամկետանց տոկոսի տույժ

0.13% օրական 

Վարկի վաղաժամկետ մարման տույժ

Վաղաժամկետ մարվող գումարի 5%-ի չափով։

Կիրառելի է 5,000,000 ՀՀ դրամից կամ համարժեք արտարժույթից ավելի պայմանագրային գումարով վարկերի դեպքում։ 

Վարկային գծի պայմանագրի սահմանաչափի վաղաժամկետ նվազեցման կամ պայմանագրի դադարեցման տույժ

Սահմանաչափի նվազեցման դեպքում՝ նվազեցվող գումարի մեծության 5%-ի չափով։

Պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում՝ գործող սահմանաչափի 5%-ի չափով։

Կիրառելի է 5,000,000 ՀՀ դրամից կամ համարժեք արտարժույթից ավելի պայմանագրային գումարով վարկերի դեպքում։ 

ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑ
Ապահովման միջոց
  • Հաճախորդի՝ «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ում (այսուհետ նաև Բանկ) սպասարկվող բանկային հաշիվների շրջանառություն,

  • Իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների դեպքում՝ բաժնետեր(եր)ի/մասնակից(ների)/իրական շահառու(ների) երաշխավորություն։

  • Անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդների դեպքում իրական շահառու(ների) երաշխավորություն։

  • Վարկային կոմիտեի որոշմամբ կարող են նախատեսվել նաև այլ ապահովման միջոցներ։

Երաշխավորների նկատմամբ պահանջներ (առկայության դեպքում)

Ֆիզիկական անձ (18-65 տարեկան), ով․

  • չունի գործող ժամկետանց պարտավորություններ․

  • վերջին մեկ տարում ունեցած ժամկետանց օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը:                                                                                                                                                 

Ֆիզիկական անձ հանդիսացող երաշխավորների դեպքում երաշխավորներից առնվազն մեկը  պետք է հանդիսանա անշարժ գույքի սեփականատեր կամ ապահովված լինի գրանցված աշխատավարձով։

POS տերմինալի շրջանառության հիման վրա տրամադրվող վարկի Վարկ/գրավ հարաբերակցություն և լրացուցիչ պայմաններ

Բանկի և/կամ ՀՀ այլ բանկերի կողմից տրամադրված POS տերմինալներով իրականացված շրջանառության՝ ընթացիկ և նախորդ ամսիները չներառող նախորդ 12 ամիսների միջին ամսական չափի առավելագույնը վեցապատիկի չափով։

Ընդ որում,

  • Հաճախորդի բոլոր գործող վարկերի (ներառյալ դիտարկվող վարկը) սպասարկման գծով ամսական մարման գումարը չպետք է գերազանցի հարկային հաշվետվություններով վերջին 12 ամիսներին իրականացված շրջանառության միջին ամսական գումարի մեծության 30%-ը։ Ընդ որում, հաճախորդի՝ 12 ամսից պակաս գործունեության ժամկետ ունենալու դեպքում միջին ամսական շրջանառությունը հաշվարկվում է փաստացի գործունեության ամիսների հիման վրա։

  • Ընդ որում, վարկի առավելագույն գումարը չի կարող գերազանցել վերջին 12 ընթացքում հարկային հաշվետվությունների համաձայն իրականացված միջին ամսական շրջանառության եռապատիկը: Ընդ որում, հաճախորդի՝ 12 ամսից պակաս գործունեության ժամկետ ունենալու դեպքում միջին ամսական շրջանառությունը հաշվարկվում է փաստացի գործունեության ամիսների հիման վրա։

  • Այն դեպքում, երբ վերջին 6 ամիսների POS տերմինալներով կատարված շրջանառության 50%-ից ավելին իրականացվել է հայտի դիտարկմանը նախորդող երկու ամիսների ընթացքում, ապա վերջինս չի մասնակցում շրջանառության հաշվարկին։

Վարկի տրամադրման նախապայման

Վարկի տրամադրման նախապայման է հանդիսանում հաճախորդի գործունեության վայրում Բանկի ՊՈՍ տերմինալի տեղադրումն ու ակտիվացումը։

Վարկի տրամադրման պայման

Վարկի տրամադրումից հետո Վարկառուն պարտավոր է յուրաքանչյուր կիսամյակ Բանկի ՊՈՍ տերմինալի միջոցով ապահովել վարկի մնացորդի չափով շրջանառություն։ Ընդ որում

  • պայմանի կատարումը ստուգվում է առաջին անգամ՝ վարկի տրամադրումից 6 ամիս հետո, այնուհետև՝ յուրաքանչյուր եռամսյակ՝ նախորդ 6 ամիսների տվյալների հիման վրա,

  • պայմանի չապահովման դեպքում, ինչպես նաև POS տերմինալով իրականացվող chargeback-երի միջին ամսական ծավալի՝ դրանով իրականացվող շրջանառության 5%-ը գերազանցելու դեպքում, Բանկն իրավունք ունի բարձրացնել վարկի տոկոսադրույքը մինչև 3 տոկոսային կետով կամ պահանջել վարկի ամբողջական կամ մասնակի վաղաժամկետ մարում, իսկ վարկային գծի դեպքում նաև վարկային գծի սահմանաչափի ամբողջական կամ մասնակի նվազեցում։

ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման ժամկետ

Պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացում մինչև 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Որոշման մասին տեղեկացման ժամկետ

Որոշման կայացումից հետո մինչև 1 աշխատանքային օր։

Վարկի տրամադրման ժամկետ

Պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ մինչև 3 աշխատանքային օր:

Որոշման վավերականության առավելագույն ժամկետ

30 աշխատանքային օր

Ընդ որում, Բանկը իրավասու է մերժել վարկի տրամադրումը, եթե փոփոխվել են վարկի տրամադրման դրական որոշում կայացնելու համար էական համարվող պայմաններից որևէ մեկը։

*   Այլ բանկերում գործող անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի վերաֆինանսավորման դեպքում Վարկային կոմիտեի որոշմամբ կարող է պահանջվել տվյալ գրավների գրավադրում Բանկում։

** Հաճախորդի և վերջինիս հետ փոխկապակցված այն կազմակերպությունների, որոնց գործունեության ոլորտը համաձայն ՀՀ ԻԱՊՌ տվյալների համընկնում են Հաճախորդի գործունեության ոլորտի հետ, Բանկում և ՀՀ այլ ֆինանսական կազմակերպություններում գործող (ներառյալ դիտարկվող վարկը)՝ առանց գրավային ապահովման և/կամ հաշվի շրջանառությամբ ապահովված վարկերի մնացորդների հանրագումարը չի կարող գերազանցել 100 000 000 ՀՀ դրամը և/կամ համարժեք արտարժույթը, ինչպես նաև նշված անձանց՝ առանց գրավային ապահովման և/կամ հաշվի շրջանառությամբ ապահովված Բանկում գործող վարկերի մնացորդների հանրագումարը չի կարող գերազանցել նախորդ 12 ամիսների հարկային հաշվետվություններում արտացոլված հանրագումարային շրջանառության 10%-ը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ ԵՎ ԿԲ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: 
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՏԵՂԱԴՐՎԱԾ Է ԲԱՆԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋՈՒՄ

Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ

Վարկին առնչվող այլ պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ

Վարկային հաշվիչ

Վարկային հաշվիչ

Ամսական վճարում

0 AMD

Ընդամենը վճարվող գումար

0 AMD

Ընդամենը տոկոսագումար

0 AMD

Հարգե՛լի հաճախորդ,

Հաշվարկը կրում է տեղեկատվական բնույթ և կարող է փոփոխվել։

Փաստաթղթեր

Փաստաթղթեր

X6 ՊՈՍ տերմինալի շրջանառության հիման վրա տրամադրվող վարկի տեղեկատվական ամփոփագիր

Տեսնել ավելին

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Տեսնել ավելին

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման ուղեցույց

Տեսնել ավելին

Պայմանների արխիվ

Տեսնել ավելին
Թարմացվել է 26.05.2026 15:41