ԱնհատներԲիզնես
Մասնաճյուղեր+374 10 510 000
Fast Bank
  • Հաշիվներ
    • Բանկային հաշիվներ
    • Էսքրոու հաշիվ
  • Խնայողություններ
    • Ավանդ
    • Պարտատոմս
  • Վարկեր
    • Բիզնես վարկեր
    • Գյուղատնտեսական վարկեր
    • Այլ ֆինանսավորում
  • Քարտեր
  • Փոխանցումներ
  • Մոբայլ բանկինգ
  • Ավելին
    • POS տերմինալներ
    • Ներդրումային ծառայություններ
    • Արտարժույթի փոխարկում
    • Ապահովագրություն
    • Այլ ծառայություններ
Օնլայն բանկինգ

Բանկ

Մեր մասինԲաժնետերերՍեփականատերերՂեկավարներՎարչակազմակերպական կառուցվածքՀաշվետվություններՄասնաճյուղեր և բանկոմատներԳործարար վարվելակերպի կանոններ

ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հաճախորդի իրավունքներԻրավական ակտերՀաճախ տրվող հարցերԱշխատանքՀայտարարություններՆորություններՎաճառվող գույքՀավելվածի գաղտնիության քաղաքականությունԳաղտնիության քաղաքականությունՎարկային պատմություն/ Վարկային սքորՕգտակար հղումներՌեկվիզիտներ

Գլխամասային գրասենյակ

0047, ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռախոսահամար

(+374) 10 510 000

Էլ. հասցե

[email protected]

Հետադարձ կապ

Միացեք մեզ սոցիալական ցանցերում

ISO
37301:2021

ISO
37301:2021

ISO/IEC
27001

ISO/IEC
27001

Sustainability
Alignment
Rating

Sustainability
Alignment
Rating

Հարգելի՛ օգտատեր

Կայքի որևէ տեղեկության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

© 2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Ֆասթ Բանկի կողմից

RESTART ԲԻԶՆԵՍ ՎԱՐԿԵՐԻ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

RESTART ԲԻԶՆԵՍ ՎԱՐԿԵՐԻ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

Անվանական տոկոսադրույք

Տեղափոխվող վարկ -2%, սկսած՝ 11․50%-ից

Առավելագույն գումար

400,000,000 AMD / 1,000,000 USD

Առավելագույն ժամկետ

120 ամիս

Դիմիր օնլայն
RESTART ԲԻԶՆԵՍ ՎԱՐԿԵՐԻ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

RESTART ԲԻԶՆԵՍ ՎԱՐԿԵՐԻ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

Պայմաններ
սակագներ

Պայմաններ<br />սակագներ
Վարկառու

ՀՀ ռեզիդենտ Անհատ ձեռնարկատեր, Իրավաբանական անձ

Վարկի նպատակը

ՀՀ այլ բանկերում (այդ թվում՝ ֆինանսական հաստատություններում) գործող բիզնես նպատակով տրամադրված վարկերի, վարկային գծերի, օվերդրաֆտների վերաֆինանսավորում, ձեռնարկատիրական գործունեության զարգացում

Վարկի տեսակը

Վարկ, վարկային գիծ

Վարկի արժույթ

ՀՀ Դրամ

ԱՄՆ դոլար

Վարկի գումար

15,000,000-400,000,000 ՀՀ դրամ 

40,000-1,000,000 ԱՄՆ դոլար 

Լրացուցիչ վարկի գումար *

Վերաֆինանսավորվող վարկի մնացորդի մինչև 40%-ի չափով

Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք **

Առաջին 3 տարիների համար՝ այլ ֆինանսական հաստատությունից տեղափոխվող վարկերի, վարկային գծերի միջին կշռված անվանական տոկոսադրույք -2%՝ նվազագույնը 11.50%, որից հետո 13.50%` մնացորդային ողջ ժամկետի համար։ 

Առաջին 3 տարիների համար՝ այլ ֆինանսական հաստատությունից տեղափոխվող վարկերի, վարկային գծերի միջին կշռված անվանական տոկոսադրույք -2%՝ նվազագույնը 8%, որից հետո 9.50%` մնացորդային ողջ ժամկետի համար։ 

Վարկային գծի օգտագործված մասի նկատմամբ կիրառվող տարեկան անվանական տոկոսադրույք

Առաջին 3 տարիների համար՝ այլ ֆինանսական հաստատությունից տեղափոխվող վարկերի, վարկային գծերի միջին կշռված անվանական տոկոսադրույք -2%՝ նվազագույնը 12.00%, որից հետո 14.00%` մնացորդային ողջ ժամկետի համար։ 

Առաջին 3 տարիների համար՝ այլ ֆինանսական հաստատությունից տեղափոխվող վարկերի, վարկային գծերի միջին կշռված անվանական տոկոսադրույք -2%՝ նվազագույնը 8.50%, որից հետո 10%` մնացորդային ողջ ժամկետի համար։ 

Տարեկան փաստացի տոկոսադրույք

Վարկ՝ 11.91-24%

Վարկային գիծ՝ 11.91-24% 

Վարկ՝ 8.15-24%,

Վարկային գիծ՝ 8.15-24% 

Չօգտագործված մասի տոկոսադրույք (Վարկային գծի դեպքում)

0.5% 

Վարկի ժամկետ

37-120 ամիս 

Մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված

0-24 ամիս` կախված բիզնեսի առանձնահատկություններից 

Վերաֆինանսավորվող վարկի/երի նկատմամբ պահանջներ

Անկախ գումարի չափից վարկը տրամադրվում է առանց Վարկառուի ֆինանսատնտեսական վերլուծության, եթե՝ 

 

  • վերաֆինանսավորվող վարկ(եր)ը այլ ՀՀ բանկերում կամ ֆինանսական հաստատություններում սպասարկվում է նվազագույնը 12 ամիս (1-ից ավել վարկերի դեպքում՝ միջին կշռված ժամկետով 12 ամիս), իսկ վերջիններիս գծով նախորդ 12 ամիսների ընթացքում առկա ժամկետանց օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 5 օրը։ 

Անհրաժեշտության դեպքում Բանկը կարող է իրականացնել Վարկառուի գործունեության վայր այցելություն և/կամ պահանջել գործունեության վայրից լուսանկարներ։ 

Վերոնշյալ պայմաններից շեղումների առկայության, ինչպես նաև այն դեպքում, երբ առկա է հիմնավոր կասկած, որ Վարկառուի կողմից վերաֆինանսավորվող վարկի/երի սպասարկումը իրականացվել է այլ վարկային միջոցների ստացման հաշվին, վարկը ենթակա է տրամադրման ֆինանսական ցուցանիշների վերլուծության հիման վրա։ 

Վարկառուի (նաև իրավաբանական անձի մասնակիցներ/բաժնետերեր, իրական շահառու) նկատմամբ պահանջներ

Վարկառուի տարիք՝ 18-65 տարեկան։ Այն դեպքում, երբ իրավաբանական անձ հանդիսացող Վարկառուի բոլոր մասնակիցների/հիմնադիրների/բաժնետերերի տարիքը գերազանցում է 18-65 տարեկանը, ապա պարտադիր է առնվազն 1 երաշխավոր՝ 18-65 տարիքային խմբում։ 

Վարկային պատմություն. 

  • Վերջին 12 ամիսների ընթացքում դասակարգման բացակայություն և/կամ ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը: Հանրագումարային 15 օր և ավել ժամկետանցի պարագայում Բանկի կողմից կարող է պահանջվել վերլուծություն։  

  • Գործող ժամկետանց պարտավորությունների բացակայություն:  

Մարման եղանակ

Վարկի դեպքում․

  • Անուիտետային /մայր գումարի և տոկոսագումարի ամենամսյա հավասարաչափ վճարում/

  • Դիֆերենցված/ Մայր գումարի ամենամսյա հավասարաչափ և տոկոսագումարի ամենամսյա վճարում/

  • Անհատական վճարումների ժամանակացույց՝ կախված բիզնեսի առանձնահատկություններից։

Վարկային գծի դեպքում․

  • Տոկոսագումարի ամսական վճարում

  • Մայր գումարը ժամկետի վերջում կամ անհատական վճարումների ժամանակացույց՝ կախված բիզնեսի առանձնահատկություններից։

Մարման եղանակը՝ ըստ  հաճախորդի ընտրության։

Ընդ որում, նոր տրամադրվող վարկի (այդ թվում՝ լրացուցիչ վարկի գումարը) սպասարկման գծով ամսական մարման գումարը չպետք է գերազանցի վերաֆինանսավորվող վարկի գծով վերջին 12 ամիսներին իրականացված միջին ամսական մարումների գումարի մեծության 115%-ը (կիրառելի է, երբ վերաֆինանսավորման պարագայում չի իրականացվում ֆինանսատնտեսական վերլուծություն)։

ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐՆԵՐ, ՏՈՒՅԺԵՐ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ
Վարկի տրամադրման և սպասարկման վճար

Չի սահմանվում 

Ժամկետանց մայր գումարի տույժ

0.1% օրական 

Ժամկետանց տոկոսի տույժ

0.13% օրական 

Վարկի վաղաժամկետ մարման տույժ

Վաղաժամկետ մարվող գումարի 5.5%-ի չափով

Վարկային գծի պայմանագրի սահմանաչափի վաղաժամկետ նվազեցման կամ պայմանագրի դադարեցման տույժ

Սահմանաչափի նվազեցման դեպքում՝ նվազեցվող գումարի մեծության 5.5%-ի չափով։

Պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում՝ գործող սահմանաչափի 5.5%-ի չափով

ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑ
Ապահովման միջոց

1) Անշարժ գույք,

2) Շարժական գույք (սարքեր, մեքենասարքավորումներ և տրանսպորտային միջոցներ),

  • եթե անշարժ գույքը չի ապահովում անհրաժեշտ վարկ/գրավ հարաբերակցությունը, լրացուցիչ գրավի առարկա կարող է հանդիսանալ շարժական գույքը։

  • անշարժ և շարժական գույքերի գրավի դեպքում, ընդհանուր վարկ/գրավ հարաբերակցության հաշվարկում շարժական գույքի մասնաբաժինը չի կարող գերազանցել 20%-ը։

3)Երաշխավորություն/ներ.

  • Իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների դեպքում բիզնեսի հիմնադիրների և իրական շահառուների անձնական երաշխավորություններ,

  • Անհատ ձեռնարկատերերի դեպքում իրական շահառուն երրորդ անձ հանդիսանալու դեպքում՝ իրական շահառուի երաշխավորություն։

4)Տրանսպորտային միջոցի գրավի դեպքում արտադրության ժամկետը չի կարող գերազանցել՝

  • ռուսական արտադրության ավտոմեքենաների համար՝ 5 տարի,

  • այլ երկրների արտարդրության ավտոմեքենաների համար՝ 10 տարի:

5)Վարկային կոմիտեի որոշմամբ կարող են նախատեսվել նաև այլ ապահովման միջոցներ:

Վարկ/ Գրավ առավելագույն արժեք

Համաձայն հավելված 1-ի։ 

 

Լրացուցիչ վարկի գումարի համար սահմանված վարկ/գրավադրման արժեք հարաբերակցությունը չբավարարելու դեպքում լրացուցիչ վարկը կարող է ձևակերպվել որպես առանձին վարկ՝ առավելագույնը 10,000,000 ՀՀ դրամ կամ 25,000 ԱՄՆ դոլար գումարի չափով։ Տվյալ լրացուցիչ վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը սահմանվում է վերոնշյալ տրամաբանությամբ, ոչ պակաս քան ՀՀ դրամի դեպքում 14%, ԱՄՆ դոլարի դեպքում՝ 12%-ը։ Ընդ որում, այն ձևակերպվում է Գլխավոր պայմանագրի ներքո և չի ներառվում Գլխավոր պայմանագրով սահմանված վարկ/գրավադրման արժեք հարաբերակցության (LTV) հաշվարկում։ 

Ապահովագրություն

1)  Գրավադրվող անշարժ կամ շարժական գույքը ենթակա չէ ապահովագրման, բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցների (մարդատար, բեռնատար)։

2)  Ավտոտրանսպորտային միջոցները ենթակա են պարտադիր «Կասկո» (ֆիզիկական վնաս և առևանգում) ապա­հո­վագրության՝ հօգուտ Բանկի, առնվազն վարկի գումարի չափով և վարկի գործողության ամբողջ ընթացքում յուրաքանչյուր տարի ապահովագրական պայմանագրի վերակնքման պայմանով:

3)  Այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցը շահագործվելու է ՀՀ սահմաններից դուրս, անհրաժեշտ է ԱՊՀ երկրների ԿԱՍԿՈ ապահովագրություն:

Ապահովագրությունն իրականացվում է հաճախորդի կողմից։

Գրավի գնահատում
  1. Գրավը ենթակա է գնահատման Բանկի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող անկախ գործակալության կողմից ։ 

  1. Այն դեպքում, երբ գրավադրվող գույքի գծով առկա է Բանկի հետ համագործակցող գույքի գնահատումը իրականացնող անկախ գործակալության գնահատման հաշվետվություն, որի վաղեմության ժամկետը չի գերազանցում 2 տարին, գույքի նոր գնահատումը պարտադիր չէ։ Այս դեպքում Բանկի կողմից իրականացվում է այցելություն՝ գրավի առարկայի դիտարկման և լուսանկարելու նպատակով։ Բացի այդ անհրաժեշտ է ներկայացնել նաև այլ Բանկում/ֆինանսական հաստատությունում գույքի գրավադրման պայմանագիրը, որը ներառում է գույքի գրավադրման արժեքը։ Ստացված տվյալների հիման վրա գույքը գնահատվում է նաև Բանկի աշխատակցի կողմից։ 

Երաշխավորների նկատմամբ

պահանջներ (առկայության դեպքում)

Ֆիզիկական անձ (18-65 տարեկան), ով.

  • չունի գործող ժամկետանց պարտավորություններ.

  • վերջին մեկ տարում ունեցած ժամկետանց օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը:                                                                                                             

  • Երաշխավորներից առնվազն մեկը պետք է հանդիսանա անշարժ գույքի սեփականատեր կամ գրանցված աշխատակից։

ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Վարկի տրամադրման վերաբերյալ

որոշման կայացման ժամկետ

Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Որոշման մասին տեղեկացման

ժամկետ

Որոշման կայացումից հետո մինչև 1 աշխատանքային օր։

Վարկի տրամադրման ժամկետ

Պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և գրավի իրավունքի պետական գրանցումը իրականացնելուց հետո՝ մինչև 1 աշխատանքային օր:

Որոշման վավերականության

30 աշխատանքային օր

Ընդ որում, Բանկը իրավասու է մերժել վարկի տրամադրումը, եթե փոփոխվել են վարկի տրամադրման դրական որոշում կայացնելու համար էական համարվող պայմաններից որևէ մեկը։

* Լրացուցիչ վարկի գումարը կարող է տրամադրվել ինչպես վերաֆինանսավորման վարկի հետ միասին՝ մեկ վարկի միջոցով, այնպես էլ որպես առանձին վարկ՝ սույն ամփոփագրի համաձայն սահմանված պայմաններով։ Վերաֆինանսավորման նպատակով տրամադրվող վարկի և լրացուցիչ վարկի հանրագումարը չի կարող գերազանցել սույն ամփոփագրի համաձայն սահմանված վարկի առավելագույն գումարի սահմանաչափը։ Լրացուցիչ վարկի գումարի առնվազն 50%-ը պետք է օգտագործվի անկանխիկ եղանակով։ Ընդ որում, լրացուցիչ վարկի գումարի օգտագործման նկատմամբ նպատակային մոնիտորինգ չի իրականացվում՝ եթե վարկը տրամադրվում է առանց ֆինանսատնտեսական վերլուծության, իսկ ֆինանսատնտեսական վերլուծության իրականացմամբ վարկերի դեպքում՝ եթե լրացուցիչ վարկի գումարը չի գերազանցում 40,000,000 ՀՀ դրամը։ 

** Արտարժույթային, այդ թվում՝ միաժամանակ տարբեր արժույթներով (ներառյալ՝ ՀՀ դրամով) վարկերի և վարկային գծերի՝ դրամային վարկով վերաֆինանսավորելու դեպքում՝ 13.5%։

Դրամային , այդ թվում՝ միաժամանակ տարբեր արժույթներով (ներառյալ՝ արտարժույթային) վարկերի և վարկային գծերի՝ դոլարային վարկով վերաֆինանսավորելու դեպքում՝ 9.5%։

Այլ ֆինանսական հաստատությունից տեղափոխվող վարկերի, վարկային գծերի միջին կշռված անվանական տոկոսադրույք -2% տարբերությունը 21.70%-ը գերազանցելու պարագայում առաջին 3 տարիների համար տարեկան անվանական տոկոսադրույքը սահմանվում է 21.70%:

Միջին կշռված տոկոսադրույքի և ժամկետի հաշվարկման համար հիմք են հանդիսանում տեղափոխվող վարկերի մնացորդները և փաստացի սպասարկված ժամկետները:

Այն դեպքում, երբ ԱՔՌԱ վարկային բյուրոյում տեղափոխվող վարկի տոկոսադրույքը սահմանված է 0% և դրա համար առկա չէ հիմնավորում, տվյալ տեղափոխվող վարկի տոկոսադրույքը սահմանվում է 21.70%։

Վերաֆինանսավորման ենթակա են նաև հաճախորդի հետ փոխկապակցված ընկերությունների վարկերը, ինչպես նաև այն սպառողական վարկերը, որոնք տրամադրվել են բիզնես նպատակով և մնացրդը մեծ կամ հավասար է 5 մլն դրամից։ Վերաֆինանսավորվող վարկը/վարկերը մինչև << Ֆասթ Բանկ >> տեղափոխվելը կարող են սպասարկված լինել մեկից ավելի ֆինանսական հաստատություններում։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ ԵՎ ԿԲ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: 
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՏԵՂԱԴՐՎԱԾ Է ԲԱՆԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋՈՒՄ

Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ

Վարկին առնչվող այլ պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ

Վարկային հաշվիչ

Վարկային հաշվիչ

Ամսական վճարում

0 AMD

Ընդամենը վճարվող գումար

0 AMD

Ընդամենը տոկոսագումար

0 AMD

Հարգե՛լի հաճախորդ,

Հաշվարկը կրում է տեղեկատվական բնույթ և կարող է փոփոխվել։

Փաստաթղթեր

Փաստաթղթեր

Restart բիզնես վարկերի վերաֆինանսավորման տեղեկատվական ամփոփագիր

Տեսնել ավելին

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Տեսնել ավելին

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման ուղեցույց

Տեսնել ավելին

Անկախ գնահատողների ցանկ

Տեսնել ավելին
Թարմացվել է 26.05.2026 15:37