ԱնհատներԲիզնես
Մասնաճյուղեր+374 10 510 000
Fast Bank
  • Հաշիվներ
    • Բանկային հաշիվներ
    • Էսքրոու հաշիվ
  • Խնայողություններ
    • Ավանդ
    • Պարտատոմս
  • Վարկեր
    • Բիզնես վարկեր
    • Գյուղատնտեսական վարկեր
    • Այլ ֆինանսավորում
  • Քարտեր
  • Փոխանցումներ
  • Մոբայլ բանկինգ
  • Ավելին
    • POS տերմինալներ
    • Ներդրումային ծառայություններ
    • Արտարժույթի փոխանակում
    • Ապահովագրություն
    • Այլ ծառայություններ
Օնլայն բանկինգ

Բանկ

Մեր մասինԲաժնետերերՍեփականատերերՂեկավարներՎարչակազմակերպական կառուցվածքՀաշվետվություններՄասնաճյուղեր և բանկոմատներԳործարար վարվելակերպի կանոններ

ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հաճախորդի իրավունքներԻրավական ակտերՀաճախ տրվող հարցերԱշխատանքՀայտարարություններՆորություններՎաճառվող գույքՀավելվածի գաղտնիության քաղաքականությունԳաղտնիության քաղաքականությունՎարկային պատմություն/ Վարկային սքորՕգտակար հղումներՌեկվիզիտներ

Գլխամասային գրասենյակ

0047, ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռախոսահամար

(+374) 10 510 000

Էլ. հասցե

[email protected]

Հետադարձ կապ

Միացեք մեզ սոցիալական ցանցերում

ISO
37301:2021

ISO
37301:2021

ISO/IEC
27001

ISO/IEC
27001

Sustainability
Alignment
Rating

Sustainability
Alignment
Rating

Հարգելի՛ օգտատեր

Կայքի որևէ տեղեկության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

© 2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Ֆասթ Բանկի կողմից

Տեքստիլ ոլորտի զարգացման սուբսիդավորվող վարկեր

Տեքստիլ ոլորտի զարգացման սուբսիդավորվող վարկեր

Անվանական տոկոսադրույք

13.5% AMD / 11.0% USD

Առավելագույն գումար

Մեկ փոխառուի ռիսկի առավելագույն չափ

Առավելագույն ժամկետ

12 - 36 ամիս

Դիմիր օնլայն
Տեքստիլ ոլորտի զարգացման սուբսիդավորվող վարկեր

Տեքստիլ ոլորտի զարգացման սուբսիդավորվող վարկեր

Պայմաններ
սակագներ

Պայմաններ<br />սակագներ
Վարկի տեսակ

Բիզնես վարկ*

Վարկառու

ՀՀ-ում գրանցված ռեզիդենտ իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր **

Վարկի նպատակը

Հումքի ներկրում ***

Հումքը կարող է ձեռք բերվել Չինաստանից, Հնդկաստանից, Իտալիայից, Ուզբեկստանից, Հարավային Կորեայից, Բանգլադեշից, Թուրքմենստանից, Տաջիկստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից և ԵԱՏՄ անդամ պետություններից

Վարկը տրամադրվում է միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Վարկի ժամկետ

12-36 ամիս

12-36 ամիս

Մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ

0 - 12 ամիս

Վարկի գումար

ՀՀ դրամ՝

  • նվազագույնը՝ 1,000,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 10,000,000 ՀՀ դրամ

  • Նվազագույնը՝ 2,000,000 ՀՀ դրամ , Առավելագույնը՝ դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում Հաճախորդի՝ ՀՀ-ից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված «Մանածագործական արտադրատեսակների արտադրություն» (C(ՍԻ)13) և «Հագուստի արտադրություն» (C(ՍԻ)14), ինչպես նաև ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվող այլ դասակարգիչներով հաստատված ապրանքների ընդհանուր արժեքը՝ դրամային արտահայտությամբ, սակայն ոչ ավել, քան Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվով նախատեսված թույլատրելի սահմանաչափը

ԱՄՆ դոլար՝

  • Նվազագույնը՝ 2,500 ԱՄՆ դոլար, առավելագույնը՝ 25,000 ԱՄՆ դոլար

  • Նվազագույնը՝ 5,000 ԱՄՆ դոլար, առավելագույնը՝ դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում Հաճախորդի՝ ՀՀ-ից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված «Մանածագործական արտադրատեսակների արտադրություն» (C(ՍԻ)13) և «Հագուստի արտադրություն» (C(ՍԻ)14), ինչպես նաև ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվող այլ դասակարգիչներով հաստատված ապրանքների ընդհանուր արժեքը՝ դրամային արտահայտությամբ, սակայն ոչ ավել, քան Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվով նախատեսված թույլատրելի սահմանաչափը

! Վարկի գումարը ներառում է հումքի (ապրանքի) ձեռքբերման գինը, ՀՀ ներմուծման հետ կապված՝ տեղափոխման, մաքսազերծման, ԱԱՀ վճարման և տեղափոխման հետ կապված այլ ծախսերը՝ դրանց առկայության պարագայում

Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք ****

ՀՀ դրամ՝

  • 17․0%

  • 13.5%

ԱՄՆ դոլար՝

  • 14․0%

  • 11.0%

Տարեկան փաստացի տոկոսադրույք

ՀՀ դրամ՝

  • 18.41 – 18.46%

  • 14.38 – 20.89%

ԱՄՆ դոլար՝

  • 14.95 – 14.99%

  • 11․58 – 17․88%

! Ծրագրային ռեսուրսներով ֆինանսավորման դեպքում վարկը տրամադրվում է տվյալ ծրագրի շրջանակներում գործող Բանկի կողմից սահմանված տարեկան տոկոսադրույքով

Տարեկան անվանական տոկոսադրույքի վերանայման պայմաններ

Վարկառուի կողմից վարկային միջոցները ոչ նպատակային օգտագործելու, Ծրագրով սահմանված պահանջները չպահպանելու, ինչպես նաև կեղծ կամ ոչ հավաստի տեղեկություններ  ի հայտ գալու դեպքում Բանկն իրավունք ունի միակողմանիորեն բարձրացնել վարկի տոկոսադրույքը կամ պահանջել վարկի ամբողջական կամ մասնակի վաղաժամկետ մարում

Տոկոսադրույքի սուբսիդավորման չափ

8 տոկոսային կետ

6 տոկոսային կետ

! Սուբսիդավորման ժամկետը՝ մինչև 12 ամիս

Սուբսիդավորման պայմաններ

  • Սուբսիդավորումն իրականացվում է առավելագույնը մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը։

  • Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է, եթե․

-   վարկային միջոցները օգտագործվել են ոչ նպատակային

- չեն պահպանվել Ծրագրով սահմանված պահանջները կամ մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել է Ծրագրի պայմանների խախտում

  • Վարկառուի կողմից ներկայացված փաստաթղթերում բացահայտվել են անճշտություններ, անհամապատասխանություններ կամ կեղծիքներ։

 

  • Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը կարող է դադարեցվել, եթե․

- առկա են Ծրագրով տրամադրված վարկի մասով Վարկառուի՝ վարկի ստացման օրվանից սկսած հանրագումարային 90 օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ

- վաղաժամկետ լուծվել է Վարկառուի և Բանկի միջև կնքված վարկային պայմանագիրը՝ Վարկառուի կողմից խախտվելու հիմքով։

 

  • Վարկառուի կողմից վարկը ոչ նպատակային օգտագործելու, ինչպես նաև ներկայացված փաստաթղթերում անճշտություններ, անհամապատասխանություններ կամ կեղծիքներ բացահայտելու դեպքերում մինչև այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը ենթակա է վերադարձման:

  • Ծրագրի շահառու դառնալու համար դիմում-հայտերը կարող են ներկայացվել մինչև 2026 թվականի նոյեմբերի 16ը։

  • Յուրաքանչյուր շահառու կարող է օգտվել Ծրագրից միայն մեկ անգամ։ Այն դեպքում, երբ պարզվում է, որ մինչ վարկի տրամադրումը շահառուն այլ բանկում կամ վարկային կազմակերպությունում ունեցել է Ծրագրի շրջանակներում ստացված վարկ, ապա վարկը շարունակում է գործել Բանկում տվյալ պահին Բանկի սեփական ռեսուրսներով «Առևտրային վարկեր» վարկատեսակի շրջանակներում վարկի պայմանագրային ժամկետին համապատասխան գործող առավելագույն տարեկան տոկոսադրույքով։

Վարկառուի նկատմամբ պահանջներ

Վարկային պատմություն․

  • Վերջին 12 ամիսների ընթացքում դասակարգման բացակայություն և/կամ ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը:

  • Գործող ժամկետանց պարտավորությունների բացակայություն: 

Անհատ ձեռնարկատեր հանդիսացող Վարկառուի տարիքը՝ 18-65 տարեկան։

Մարման եղանակ

Անուիտետային (մայր գումարի և տոկոսագումարի ամենամսյա հավասարաչափ վճարում)

Դիֆերենցված (Մայր գումարի ամենամսյա հավասարաչափ և տոկոսագումարի ամենամսյա վճարում)

Անհատական վճարումների ժամանակացույց՝ կախված բիզնեսի առանձնահատկություններից

 

Մարման եղանակը՝ ըստ  հաճախորդի ընտրության

Վարկի տրամադրման և սպասարկման վճար

Չի կիրառվում

Ժամկետանց մայր գումարի տույժ

0.1% օրական

Ժամկետանց տոկոսի տույժ

0.13% օրական

Վարկի վաղաժամկետ մարման տույժ

Չի կիրառվում

Ապահովման միջոց

 1.    Անշարժ գույք,
2.    Երաշխավորություն/ներ.
•    Իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների դեպքում բիզնեսի հիմնադիրների և իրական շահառուների անձնական երաշխավորություններ,
•    Անհատ ձեռնարկատերերի դեպքում իրական շահառուն երրորդ անձ հանդիսանալու դեպքում՝ իրական շահառուի երաշխավորություն։
3.    Շարժական գույք․ այն դեպքում, երբ անշարժ գույքը չի ապահովում անհրաժեշտ վարկ/գրավ հարաբերակցությունը, լրացուցիչ գրավի առարկա կարող է հանդիսանալ շարժական գույքը։ Ընդ որում, անշարժ և շարժական գույքերի գրավի դեպքում, ընդհանուր վարկ/գրավ հարաբերակցության հաշվարկում շարժական գույքի մասնաբաժինը չի կարող գերազանցել 20%-ը։

1.   Անշարժ գույք,

2.  Երաշխավորություն/ներ.

·   Իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների դեպքում բիզնեսի հիմնադիրների և իրական շահառուների անձնական երաշխավորություններ,

·   Անհատ ձեռնարկատերերի դեպքում իրական շահառուն երրորդ անձ հանդիսանալու դեպքում՝ իրական շահառուի երաշխավորություն։

3.  Շարժական գույք․ այն դեպքում, երբ անշարժ գույքը չի ապահովում անհրաժեշտ վարկ/գրավ հարաբերակցությունը, լրացուցիչ գրավի առարկա կարող է հանդիսանալ շարժական գույքը։ Ընդ որում, անշարժ և շարժական գույքերի գրավի դեպքում, ընդհանուր վարկ/գրավ հարաբերակցության հաշվարկում շարժական գույքի մասնաբաժինը չի կարող գերազանցել 20%-ը։

  • Վարկային Կոմիտեի որոշմամբ կարող են նախատեսվել նաև այլ ապահովման միջոցներ

  • Ավտոտրանսպորտային միջոցի գրավի դեպքում արտադրության ժամկետը չի կարող գերազանցել ՝

- ռուսական արտադրության ավտոմեքենաների համար՝ 5 տարի

- այլ երկրների արտարդրության ավտոմեքենաների համար՝ 10 տարի

Վարկ/Գրավ առավելագույն արժեք

Համաձայն Հավելված 1-ի։

Ապահովագրություն

Ավտոտրանսպորտային միջոցները ենթակա են պարտադիր «Կասկո» (ֆիզիկական վնաս և առևանգում) ապահովագրության՝ հօգուտ Բանկի, առնվազն վարկի գումարի չափով և վարկի գործողության ամբողջ ընթացքում յուրաքանչյուր տարի ապահովագրական պայմանագրի վերակնքման պայմանով:

 

Ապահովագրությունը իրականացվում է հաճախորդի կողմից։

Գրավի գնահատում

Գրավը ենթակա է գնահատման Բանկի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող անկախ գործակալության  և/կամ Բանկի աշխատակցի կողմից՝ կախված վարկի գումարի չափից։

Բանկի աշխատակցի կողմից գնահատումն իրականացվում է անվճար։

Երաշխավորների նկատմամբ

պահանջներ (առկայության դեպքում)

Ֆիզիկական անձ (18-65 տարեկան), ով․

  • չունի գործող ժամկետանց վարկային պարտավորություններ․

  • վերջին մեկ տարում ունեցած ժամկետանց օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը:                                                                                                                                                                                                                             

  • Երաշխավորներից առնվազն մեկը  պետք է հանդիսանա անշարժ գույքի սեփականատեր կամ ապահովված լինի գրանցված աշխատավարձով։

Վարկի տրամադրման վերաբերյալ

որոշման կայացման ժամկետ

Պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացում մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում

Որոշման մասին տեղեկացման

ժամկետ

Որոշման կայացումից հետո մինչև 1 աշխատանքային օր

Վարկի տրամադրման ժամկետ

Պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և գրավի իրավունքի պետական գրանցումը իրականացնելուց հետո՝ մինչև 1 աշխատանքային օր

Որոշման վավերականության

30 աշխատանքային օր

Ընդ որում, Բանկը իրավասու է մերժել վարկի տրամադրումը, եթե փոփոխվել են վարկի տրամադրման դրական որոշում կայացնելու համար էական համարվող պայմաններից որևէ մեկը։

*     Սույն վարկատեսակով նախատեսված վարկերը տրամադրվում են ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման նպատակային ծրագրերը հաստատելու մասին» N 355-Լ որոշմամբ հաստատված «Տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար մատակարարման շղթաների դիվերսիֆիկացիայի ապահովմանն ուղղված պետական աջակցության նպատակային միջոցառման» (Հավելված 4) շրջանակներում (այսուհետ՝ Ծրագիր)։ Ծրագրի պայմանների փոփոխության դեպքում գործում են ՀՀ կառավարության որոշման տվյալ պահին գործող պայմանները։

**  Դիմում-հայտի ներկայացման օրվա դրությամբ․

- նախորդ 365 օրերի ընթացքում յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկներով ներկայացված շրջանառության առնվազն 80 %-ը պետք է ձևավորած լինի ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված՝ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների տնտեսական գործունեության հետևյալ տեսակներից․

·   «Մանածագործական արտադրատեսակների արտադրություն» (C(ՍԻ)13)

·   «Հագուստի արտադրություն» (C(ՍԻ)14)

·   ինչպես նաև ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվող այլ տնտեսական գործունեության տեսակներ։

- նախորդ 365 օրերի ընթացքում ՀՀ-ից պետք է արտահանած լինի ԵԱՏՄ անդամ երկրներ կամ «Արտահանում» մաքսային ընթացակարգով ԵԱՏՄ անդամ պետություն չհանդիսացող այլ երկրներ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչներով սահմանված տնտեսական գործունեության հետևյալ տեսակներից ՀՀ ծագում ունեցող ապրանքներ․

·   «Մանածագործական արտադրատեսակների արտադրություն» (C(ՍԻ)13)

·   «Հագուստի արտադրություն» (C(ՍԻ)14)

·   ինչպես նաև ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվող այլ տնտեսական գործունեության տեսակներ։

- նախորդ 365 օրերի ընթացքում պետք է չլինի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով 1,000,000 ՀՀ դրամ և ավելի հարկային պարտավորությունների մասով գանձման որոշում, և դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չպետք է առկա լինեն հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ։

***  Որպես հումք կարող են հանդիսանալ ապրանքները, նյութերը և օժանդակ միջոցները, անավարտ արտադրությունը և պատրաստի արտադրանքը (պաշարներ)՝ համաձայն ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 235-Ն որոշման։

**** 400,000,000 ՀՀ դրամ կամ 1,000,000 ԱՄՆ դոլար գումարը գերազանցող վարկերի դեպքում Բանկն իրավունք ունի վարկային պայմանագրի կնքման օրվանից հետո յուրաքանչյուր 6 ամիսը մեկ վերանայել վարկի տարեկան տոկոսադրույքը, որն ուժի մեջ է մտնում Վարկառուին ծանուցելուց 30 օր հետո։ Այն դեպքում, երբ վարկառուն հրաժարվում է տարեկան տոկոսադրույքի վերանայումից, ապա վերջինս իրավունք ունի իրականացնել վարկի ամբողջական վաղաժամկետ մարում։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ ԵՎ ԿԲ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: 
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՏԵՂԱԴՐՎԱԾ Է ԲԱՆԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋՈՒՄ

Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ

Վարկին առնչվող այլ պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ

Վարկային հաշվիչ

Վարկային հաշվիչ

Ամսական վճարում

0 AMD

Ընդամենը վճարվող գումար

0 AMD

Ընդամենը տոկոսագումար

0 AMD

Հարգե՛լի հաճախորդ,

Հաշվարկը կրում է տեղեկատվական բնույթ և կարող է փոփոխվել։

Փաստաթղթեր

Փաստաթղթեր

Տեղեկատվական ամփոփագիր․ Տեքստիլ ոլորտի զարգացման վարկեր

Տեսնել ավելին

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Տեսնել ավելին

Անկախ գնահատողների ցանկ

Տեսնել ավելին

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման ուղեցույց

Տեսնել ավելին
Թարմացվել է 01.06.2026 17:06