ԱնհատներԲիզնես
Մասնաճյուղեր+374 10 510 000
Fast Bank
  • Հաշիվներ
    • Բանկային հաշիվներ
    • Էսքրոու հաշիվ
  • Խնայողություններ
    • Ավանդ
    • Պարտատոմս
  • Վարկեր
    • Բիզնես վարկեր
    • Գյուղատնտեսական վարկեր
    • Այլ ֆինանսավորում
  • Քարտեր
  • Փոխանցումներ
  • Մոբայլ բանկինգ
  • Ավելին
    • POS տերմինալներ
    • Ներդրումային ծառայություններ
    • Արտարժույթի փոխարկում
    • Ապահովագրություն
    • Այլ ծառայություններ
Օնլայն բանկինգ

Բանկ

Մեր մասինԲաժնետերերՍեփականատերերՂեկավարներՎարչակազմակերպական կառուցվածքՀաշվետվություններՄասնաճյուղեր և բանկոմատներԳործարար վարվելակերպի կանոններ

ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հաճախորդի իրավունքներԻրավական ակտերՀաճախ տրվող հարցերԱշխատանքՀայտարարություններՆորություններՎաճառվող գույքՀավելվածի գաղտնիության քաղաքականությունԳաղտնիության քաղաքականությունՎարկային պատմություն/ Վարկային սքորՕգտակար հղումներՌեկվիզիտներ

Գլխամասային գրասենյակ

0047, ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռախոսահամար

(+374) 10 510 000

Էլ. հասցե

[email protected]

Հետադարձ կապ

Միացեք մեզ սոցիալական ցանցերում

ISO
37301:2021

ISO
37301:2021

ISO/IEC
27001

ISO/IEC
27001

Sustainability
Alignment
Rating

Sustainability
Alignment
Rating

Հարգելի՛ օգտատեր

Կայքի որևէ տեղեկության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

© 2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Ֆասթ Բանկի կողմից

Fast Tax հարկային շրջանառության հիման վրա տրամադրվող վարկ

Fast Tax հարկային շրջանառության հիման վրա տրամադրվող վարկ

ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ

13.4% / 12%

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐ՝

50․000․000 AMD / 130․000 USD

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԺԱՄԿԵՏ՝

60 ամիս

Դիմիր օնլայն

Fast Tax հարկային շրջանառության հիման վրա տրամադրվող վարկ

Պայմաններ
Սակագներ

Վարկառու

ՀՀ ռեզիդենտ հանդիսացող՝ ԱՁ, Իրավաբանական անձ  

!  Բիզնեսը պետք է գրանցված լինի և գործի առնվազն 6 ամիս

Վարկի նպատակ*

Ընթացիկ ծախսերի, կապիտալ և խառը ներդրումների ֆինանսավորում, կրեդիտորական պարտավորությունների մարում, բիզնես վարկերի վերաֆինանսավորում

Վարկի տեսակ

Հարկային շրջանառության հիման վրա տրամադրվող վարկ/վարկային գիծ

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Վարկի գումար **

2 500 000 - 50 000 000 ՀՀ դրամ

6 000 - 130 000 ԱՄՆ դոլար

Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք ***
(հաստատուն տոկոսադրույք)

13.4%
««Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրի կառավարման գրասենյակ» հիմնարկի կողմից իրականացվող և KfW բանկի կողմից ֆինանսավորվող «ՄՓՄՁ աջակցում» վարկային ծրագրի շրջանակներում
 

15%

12%

Վարկային գծի օգտագործված մասի տոկոս

Կիրառելի չէ

15․5%

12․5%

Վարկային գծի չօգտագործված մասի տոկոս

Կիրառելի չէ

1%

Տարեկան փաստացի տոկոսադրույք

Վարկ՝ 14․24 – 16․10%

Վարկային գիծ՝ 16․63 – 17․81%

Վարկ՝ 12․67 – 12․70%

Վարկային գիծ՝ 13․23 – 14․37%

Համաձայն «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի՝ տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկված է մինչև 5 000 000 ՀՀ դրամի չափով (ներառյալ՝ 5 000 000 ՀՀ դրամը) և (կամ) դրան համարժեք արտարժույթով վարկերի համար

Վարկի ժամկետ

12-60 ամիս

Ընդ որում, վերականգնվող վարկային գծի ժամկետը չի կարող գերազանցել 36 ամիսը, իսկ չվերականգնվող վարկային գծի դեպքում մայր գումարի մարումները առնվազն սահմանվում են 36-րդ ամսից։

Մարման եղանակ

Վարկի դեպքում․

  • Անուիտետային /մայր գումարի և տոկոսագումարի ամենամսյա հավասարաչափ վճարում/

  • Դիֆերենցված/մայր գումարի ամենամսյա հավասարաչափ և տոկոսագումարի ամենամսյա վճարում/

  • Անհատական վճարումների ժամանակացույց՝ կախված բիզնեսի առանձնահատկություններից

Վարկային գծի դեպքում․

  • Տոկոսագումարի ամսական վճարում, իսկ մայր գումարը ժամկետի վերջում,

  • Անհատական վճարումների ժամանակացույց՝ կախված բիզնեսի առանձնահատկություններից։

  • Չվերականգնվող վարկային գծի դեպքում մայր գումարի մարումները առնվազն սահմանվում են 36-րդ ամսից։

 

 Մարման եղանակը՝ ըստ  հաճախորդի ընտրության և  Բանկի հաստատման։

Վարկառուի (նաև իրավաբանական անձի մասնակիցներ/բաժնետերեր, իրական շահառու)  նկատմամբ պահանջներ

Վարկային պատմություն․

  • Վերջին 12 ամիսների ընթացքում դասակարգման բացակայություն և/կամ ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 15 օրը

  • Գործող ժամկետանց պարտավորությունների բացակայություն

  • Անհատ ձեռնարկատեր հանդիսացող Վարկառուի և/կամ Երաշխավորի տարիքը՝ 18-65 տարեկան։ Այն դեպքում, երբ իրավաբանական անձ հանդիսացող Վարկառուի բոլոր մասնակիցների/հիմնադիրների/բաժնետերերի տարիքը գերազանցում է 18-65 տարեկանը, ապա պարտադիր է առնվազն 1 երաշխավոր՝ 18-65 տարիքային խմբում։

ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐՆԵՐ, ՏՈՒՅԺԵՐ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ

Վարկի տրամադրման  և սպասարկման վճար

Չի սահմանվում

Ժամկետանց մայր գումարի տույժ

0.1% օրական

Ժամկետանց տոկոսի տույժ

0.13% օրական

Վարկի վաղաժամկետ մարման տույժ

Վաղաժամկետ մարվող գումարի 5%-ի չափով։

Կիրառելի է 5 000 000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթից ավելի պայմանագրային գումարով վարկերի դեպքում։

Վարկային գծի պայմանագրի սահմանաչափի վաղաժամկետ նվազեցման կամ պայմանագրի դադարեցման տույժ

Սահմանաչափի նվազեցման դեպքում՝ նվազեցվող գումարի մեծության 5%-ի չափով։

Պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում՝ գործող սահմանաչափի 5%-ի չափով։

Կիրառելի է 5 000 000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթից ավելի պայմանագրային գումարով վարկերի դեպքում։

ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑ

Ապահովման միջոց

  • Հաճախորդի՝ «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ում (այսուհետ նաև Բանկ) սպասարկվող բանկային հաշիվների շրջանառություն,

  • Իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների դեպքում՝ բաժնետեր(եր)ի/մասնակից(ների)/իրական շահառու(ների) երաշխավորություն

  • Անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդների դեպքում իրական շահառու(ների) երաշխավորութուն

  • Վարկային կոմիտեի որոշմամբ կարող են նախատեսվել նաև այլ ապահովման միջոցներ

Երաշխավորների նկատմամբ

պահանջներ

(առկայության դեպքում)

Ֆիզիկական անձ (18-65 տարեկան), ով․

  • չունի գործող ժամկետանց պարտավորություններ

  • վերջին մեկ տարում ունեցած ժամկետանց օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը                                                                                                                                                                                                                             

Ֆիզիկական անձ հանդիսացող երաշխավորների դեպքում երաշխավորներից առնվազն մեկը պետք է հանդիսանա անշարժ գույքի սեփականատեր կամ ապահովված լինի գրանցված աշխատավարձով։

Վարկ/գրավ հարաբերակցություն և լրացուցիչ պայմաններ

Հաճախորդի նախորդ 12 ամիսների հարկային հաշվետվություններում արտացոլված շրջանառության առավելագույնը 10%-ի չափով։

Ընդ որում,

  • Հաճախորդի բոլոր գործող վարկերի (ներառյալ դիտարկվող վարկը) սպասարկման գծով ամսական մարման գումարը չպետք է գերազանցի հարկային հաշվետվություններով վերջին 12 ամիսներին իրականացված շրջանառության միջին ամսական գումարի մեծության 25%-ը։ Ընդ որում, հաճախորդի՝ 12 ամսից պակաս գործունեության ժամկետ ունենալու դեպքում միջին ամսական շրջանառությունը հաշվարկվում է փաստացի գործունեության ամիսների հիման վրա։

Վարկի տրամադրումից հետո Վարկառուն պարտավոր է Բանկում բացված բանկային հաշվեհամար(ներ)ին ապահովել վարկի մնացորդի չափով զուտ կրեդիտային շրջանառություն (ԶԿՇ) ****։ Ընդ որում՝

  • պայմանի կատարումը ստուգվում է առաջին անգամ՝ վարկի տրամադրումից 6 ամիս հետո, այնուհետև՝ յուրաքանչյուր եռամսյակ՝ նախորդ 6 ամիսների տվյալների հիման վրա

  • եթե վարկի տրամադրումից 6 ամիս հետո իրականացվող առաջին ստուգման արդյունքում ապահովված է համարվում սույն կետով սահմանված պայմանը, ապա վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը նվազեցվում է 0.25 տոկոսային կետով

  • պայմանի չապահովման դեպքում Բանկն իրավունք ունի բարձրացնել վարկի տոկոսադրույքը մինչև 3 տոկոսային կետով կամ պահանջել վարկի ամբողջական կամ մասնակի վաղաժամկետ մարում, իսկ վարկային գծի դեպքում նաև վարկային գծի սահմանաչափի ամբողջական կամ մասնակի նվազեցում։

*   Այլ բանկերում գործող անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի վերաֆինանսավորման դեպքում Վարկային կոմիտեի որոշմամբ կարող է պահանջվել տվյալ գրավների գրավադրում Բանկում։

** Հաճախորդի և վերջինիս հետ փոխկապակցված այն կազմակերպությունների, որոնց գործունեության ոլորտը համաձայն ՀՀ ԻԱՊՌ տվյալների համընկնում են Հաճախորդի գործունեության ոլորտի հետ, Բանկում և ՀՀ այլ ֆինանսական կազմակերպություններում գործող (ներառյալ դիտարկվող վարկը)՝ առանց գրավային ապահովման և/կամ հաշվի շրջանառությամբ ապահովված վարկերի մնացորդների հանրագումարը չի կարող գերազանցել 100 000 000 ՀՀ դրամը և/կամ համարժեք արտարժույթը, ինչպես նաև նշված անձանց՝ առանց գրավային ապահովման և/կամ հաշվի շրջանառությամբ ապահովված Բանկում գործող վարկերի մնացորդների հանրագումարը չի կարող գերազանցել նախորդ 12 ամիսների հարկային հաշվետվություններում արտացոլված հանրագումարային շրջանառության 10%-ը։

 

Ստորև ցանկի համաձայն սահմանված միջնորդական ծառայություններ մատուցող հաճախորդների դեպքում վարկավորման առավելագույն սահմանաչափը կազմում է 10,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ։

ՏԳՏ դասակարգչի կոդ

Անվանում 

45.11 

Թեթև մարդատար ավտոմեքենաների և թեթև ավտոտրանսպորտային միջոցների վաճառք /բացառությամբ ավտոսրահների/ 

66.19 

Ֆինանսական ծառայություններին օժանդակ այլ գործունեություն (բացառությամբ ապահովագրության և կենսաթոշակային ապահովության) 

66.12.2 

Արտարժույթի փոխանակման կետերի և համանման գրասենյակների գործունեություն 

66.22 

Ապահովագրական գործակալների և բրոքերների գործունեություն 

68.31 

Անշարժ գույքի գործակալությունների գործունեություն 

79.1 

Զբոսաշրջային գործակալությունների և զբոսաշրջային օպերատորների գործունեություն 

79.9 

Տեղերի ամրագրում և զբոսաշրջության ոլորտի այլ ծառայություններ 

 

 

***   ««Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրի կառավարման գրասենյակ» հիմնարկի կողմից վարկը չվերաֆինանսավորելու, ինչպես նաև ոչ նպատակային օգտագործելու դեպքում վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ սահմանվելով 24%: Վարկի տրամադրումը KfW բանկի կողմից ֆինանսավորվող «ՄՓՄՁ աջակցում» վարկային ծրագրի շրջանակներում կարող է իրականացվել բացառապես նշված ծրագրի չափանիշներին բավարարելու դեպքում։ 

            Բանկի գործող հաճախորդների դեպքում, եթե վարկային հայտի դիտարկմանը նախորդող վերջին 6 ամիսների ընթացքում Վարկառուն Բանկում բացված բանկային հաշվեհամար(ներ)ին ապահովել է առնվազն վարկի գումարի չափով զուտ կրեդիտային շրջանառություն (ԶԿՇ), ապա վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը սահմանվում է 0.25 տոկոսային կետով ցածր, բացառությամբ «Գերմանա-հայկական հիմնադրամ» ծրագրի միջոցներով ֆինանսավորվող վարկերի։ Ընդ որում, եթե վարկի տրամադրման պահին վարկի տոկոսադրույքն արդեն սահմանվել է 0.25 տոկոսային կետով ցածր, ապա տվյալ վարկի նկատմամբ հետագայում տոկոսադրույքի լրացուցիչ նվազեցում չի իրականացվում։

****     ԶԿՇ-ն հաշվարկելու համար հիմք են ընդունվում Բանկում գործող ընթացիկ հաշվ(ներ)ին ստացված մուտքերը։ Ընդ որում, ԶԿՇ հաշվարկում չեն ներառվում վարկային միջոցների մուտքերը, արտարժույթի փոխարկումից ստացված մուտքերը, Հաճախորդի՝ Բանկում գործող մի հաշվից մեկ այլ հաշվին կատարված փոխանցումները/համալրումները, այդ թվում՝ ավանդի ներդրումը/խզումը/համալրումը, ավանդի տոկոսների վճարումը:

ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Վարկառուի գործունեության վայր այցելություն, ֆինանսատնտեսական վերլուծություն

Ֆինանսատնտեսական վերլուծություն չի իրականացվում, անհրաժեշտության դեպքում կարող է իրականացվել այցելություն Վարկառուի գործունեության վայր

Վարկի տրամադրման

վերաբերյալ որոշման կայացման ժամկետ

Պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացում մինչև 2 աշխատանքային օրվա ընթացքում

Որոշման մասին հաճախորդին

տեղեկացման

ժամկետ

Որոշման կայացումից հետո մինչև 1 աշխատանքային օր

Վարկի տրամադրման ժամկետ

Պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ մինչև 3 աշխատանքային օր

Որոշման վավերականության առավելագույն ժամկետ

30 աշխատանքային օր

Ընդ որում, Բանկն իրավասու է մերժել վարկի տրամադրումը, եթե փոփոխվել են վարկի տրամադրման դրական որոշում կայացնելու համար էական համարվող պայմաններից որևէ մեկը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ ԵՎ ԿԲ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: 
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՏԵՂԱԴՐՎԱԾ Է ԲԱՆԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋՈՒՄ

Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ

Վարկին առնչվող այլ պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ

Վարկային հաշվիչ

Վարկային հաշվիչ

Ամսական վճարում

0 AMD

Ընդամենը վճարվող գումար

0 AMD

Ընդամենը տոկոսագումար

0 AMD

Հարգե՛լի հաճախորդ,

Հաշվարկը կրում է տեղեկատվական բնույթ և կարող է փոփոխվել։

Ձեր ֆինանսական տեղեկատուն

Փաստաթղթեր

Փաստաթղթեր

Fast Tax հարկային շրջանառության հիման վրա տրամադրվող վարկի տեղեկատվական ամփոփաթերթ

Տեսնել ավելին

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Տեսնել ավելին

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման ուղեցույց

Տեսնել ավելին