ԱնհատներԲիզնես
Մասնաճյուղեր+374 10 510 000
Fast Bank
  • Հաշիվներ
    • Բանկային հաշիվներ
    • Էսքրոու հաշիվ
  • Խնայողություններ
    • Ավանդ
    • Պարտատոմս
  • Վարկեր
    • Բիզնես վարկեր
    • Գյուղատնտեսական վարկեր
    • Այլ ֆինանսավորում
  • Քարտեր
  • Փոխանցումներ
  • Մոբայլ բանկինգ
  • Ավելին
    • POS տերմինալներ
    • Ներդրումային ծառայություններ
    • Արտարժույթի փոխանակում
    • Ապահովագրություն
    • Այլ ծառայություններ
Օնլայն բանկինգ

Բանկ

Մեր մասինԲաժնետերերՍեփականատերերՂեկավարներՎարչակազմակերպական կառուցվածքՀաշվետվություններՄասնաճյուղեր և բանկոմատներԳործարար վարվելակերպի կանոններ

ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հաճախորդի իրավունքներԻրավական ակտերՀաճախ տրվող հարցերԱշխատանքՀայտարարություններՆորություններՎաճառվող գույքՀավելվածի գաղտնիության քաղաքականությունԳաղտնիության քաղաքականությունՎարկային պատմություն/ Վարկային սքորՕգտակար հղումներՌեկվիզիտներ

Գլխամասային գրասենյակ

0047, ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռախոսահամար

(+374) 10 510 000

Էլ. հասցե

[email protected]

Հետադարձ կապ

Միացեք մեզ սոցիալական ցանցերում

ISO
37301:2021

ISO
37301:2021

ISO/IEC
27001

ISO/IEC
27001

Sustainability
Alignment
Rating

Sustainability
Alignment
Rating

Հարգելի՛ օգտատեր

Կայքի որևէ տեղեկության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

© 2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Ֆասթ Բանկի կողմից

«Smart» անասնաշենք (սուբսիդարվորվող)

«Smart» անասնաշենք (սուբսիդարվորվող)

Անվանական տոկոսադրույք

13%

Առավելագույն գումար

114,000,000 AMD

Առավելագույն ժամկետ

60 ամիս

Դիմիր օնլայն
«Smart» անասնաշենք (սուբսիդարվորվող)

«Smart» անասնաշենք (սուբսիդարվորվող)

Պայմաններ
սակագներ

Պայմաններ<br />սակագներ
Վարկառու

ՀՀ ռեզիդենտ  իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր

Վարկի նպատակը

Անկապ բոքսային պահվածքով «խելացի» անասնաշենքերի կառուցում կամ վերակառուցում և դրանց տեխնոլոգիական ապահովում *

 

    1-ին մոդելի անասնաշենք՝ նախատեսված 20-25 գլուխ կենդանու համար
    2-րդ մոդելի անասնաշենք՝ նախատեսված 40-45 գլուխ կենդանու համար
    3-րդ մոդելի անասնաշենք՝ նախատեսված 95-100 գլուխ կենդանու համար
 

Վարկի տեսակը

Գյուղատնտեսական վարկ**

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

Վարկի գումար

-    1-ին մոդելի անասնաշենք՝ 1,000,000 - 30,000,000 ՀՀ դրամ
-    2-րդ մոդելի անասնաշենք՝ 1,000,000 - 46,000,000 ՀՀ դրամ
-    3-րդ մոդելի անասնաշենք՝ 1,000,000 - 114,000,000 ՀՀ դրամ 
 

Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք

13%***

Տարեկան փաստացի տոկոսադրույք****

2.04 – 13.69%

Տարեկան անվանական տոկոսադրույքի վերանայման պայմաններ

Վարկառուի կողմից վարկային միջոցները ոչ նպատակային օգտագործելու, կեղծ կամ ոչ հավաստի տեղեկություններ  ի հայտ գալու, ինչպես նաև Բանկի կողմից իրականացված մոնիթորինգի բացասական արդյունքների դեպքում Բանկը միակողմանիորեն բարձրացնում է վարկի տոկոսադրույքը։ Բանկն իրավունք ունի նաև պահանջել վարկի ամբողջական կամ մասնակի վաղաժամկետ մարում։

Տոկոսադրույքի սուբսիդավորման չափ

11 տոկոսային կետ *****

 

Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումն իրականացվում է այնպիսի չափով, որպեսզի վարկառուի կողմից վճարվող տարեկան տոկոսադրույքը կազմի 2%

Վարկի ժամկետ

12 - 60 ամիս

Մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ

0 - 18 ամիս

Սուբսիդավորման պայմաններ

-   Անասնաշենքերի տեխնիկական չափանիշները ներկայացված են Հավելված 1-ում, իսկ տեխնոլոգիական ապահովման համար անհրաժեշտ սարքերի ցանկը՝ Հավելված 2-ում։

-   Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է, եթե․

  • առկա են սույն վարկատեսակով տրամադրված վարկի մասով Վարկառուի՝ նախորդ 12 ամիսների կտրվածքով հանրագումարային 60 օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ կամ ժամկետանց պարտավորությունների հետևանքով վարկը ստանդարտ դասով դասակարգված չէ

  • անասնաշենքը շահագործման չի հանձնվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Վարկառուի միջև պայմանագրի կնքումից հետո առավելագույնը 1 տարվա ընթացքում

  • վարկը օգտագործվել է ոչ նպատակային

  • չեն պահպանվել Ծրագրով սահմանված պահանջները կամ մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել է Ծրագրի պայմանների խախտում

  • Վարկառուի կողմից ներկայացվել են կեղծ տեղեկություններ

  • վաղաժամկետ լուծվել է Բանկի և Վարկառուի միջև կնքված վարկային պայմանագիրը։

-   Վարկառուի կողմից վարկը ոչ նպատակային օգտագործելու և կեղծ տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաև մոնիթորինգի բացասական արդյունքների դեպքերում մինչև այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը ենթակա է վերադարձման:

 

-   Անասնաշենքի կառուցումը կամ վերակառուցումը, ինչպես նաև դրանց տեխնոլոգիական ապահովումը պետք է իրականացվի համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպությունների (կապալառուի) կողմից, որոնք բավարարում են Ծրագրով սահմանված պայմաններին և լիցենզավորված են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից։ Անասնաշենքի կառուցումից հետո կապալառուն պետք է իրականացնի երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում։

 

-   Ծրագրի շահառու դառնալու համար դիմում-հայտերը կարող են ներկայացվել մինչև 2028 թվականի նոյեմբերի 1-ը։

Վարկառուի նկատմամբ պահանջներ

Վարկային պատմություն․

  • Վերջին 12 ամիսների ընթացքում դասակարգման բացակայություն և/կամ ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը:

  • Գործող ժամկետանց պարտավորությունների բացակայություն: 

 

- Դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված հարկային պարտավորությունների բացակայություն:

- Անհատ ձեռնարկատեր հանդիսացող Վարկառուի տարիքը՝ 18-65 տարեկան։

Մարման եղանակ
  • Անուիտետային /մայր գումարի և տոկոսագումարի ամենամսյա հավասարաչափ վճարում/
  • Դիֆերենցված/ Մայր գումարի ամենամսյա հավասարաչափ և տոկոսագումարի ամենամսյա վճարում/
  • Անհատական վճարումների ժամանակացույց


Մարման եղանակը՝ ըստ  հաճախորդի ընտրության

Վարկի տրամադրման և սպասարկման վճար

Չի կիրառվում

 

Ժամկետանց մայր գումարի տույժ

0.1% օրական

Ժամկետանց տոկոսի տույժ

0.13% օրական

Վարկի վաղաժամկետ մարման տույժ

Չի կիրառվում

Ապահովման միջոց

1.    Անշարժ գույք և/կամ
2.    Երաշխավորություն/ներ.
•    Իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների դեպքում բիզնեսի հիմնադիրների և իրական շահառուների անձնական երաշխավորություններ,
•    Անհատ ձեռնարկատերերի դեպքում իրական շահառուն երրորդ անձ հանդիսանալու դեպքում՝ իրական շահառուի երաշխավորություն։
3.    Շարժական գույք․ այն դեպքում, երբ անշարժ գույքը չի ապահովում անհրաժեշտ վարկ/գրավ հարաբերակցությունը, լրացուցիչ գրավի առարկա կարող է հանդիսանալ շարժական գույքը։ Ընդ որում, անշարժ և շարժական գույքերի գրավի դեպքում, ընդհանուր վարկ/գրավ հարաբերակցության հաշվարկում շարժական գույքի մասնաբաժինը չի կարող գերազանցել 20%-ը։

Վարկային կոմիտեի որոշմամբ կարող են նախատեսվել նաև այլ ապահովման միջոցներ: 


Ավտոտրանսպորտային միջոցի գրավի դեպքում արտադրության ժամկետը չի կարող գերազանցել ՝

  • ռուսական արտադրության ավտոմեքենաների համար՝ 5 տարի,

  • այլ երկրների արտարդրության ավտոմեքենաների համար՝ 10 տարի:

Վարկ/ Գրավ առավելագույն արժեք

Համաձայն Հավելված 3-ի

Ապահովագրություն

Ավտոտրանսպորտային միջոցները ենթակա են պարտադիր «Կասկո» (ֆիզիկական վնաս և առևանգում) ապահովագրության՝ հօգուտ Բանկի, առնվազն վարկի գումարի չափով և վարկի գործողության ամբողջ ընթացքում յուրաքանչյուր տարի ապահովագրական պայմանագրի վերակնքման պայմանով:

 

Ապահովագրությունը իրականացվում է հաճախորդի կողմից։

Գրավի գնահատում

Գրավը ենթակա է գնահատման Բանկի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող անկախ գործակալության  և/կամ Բանկի աշխատակցի կողմից՝ կախված վարկի գումարի չափից։ 

Բանկի աշխատակցի կողմից գնահատումն իրականացվում է անվճար։
 

Երաշխավորների նկատմամբ

պահանջներ (առկայության դեպքում)

Ֆիզիկական անձ (18-65 տարեկան), ով․

  • չունի գործող ժամկետանց վարկային պարտավորություններ․

  • վերջին մեկ տարում ունեցած ժամկետանց օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը:                                                                                                                                                                                                                             

  • Երաշխավորներից առնվազն մեկը  պետք է հանդիսանա անշարժ գույքի սեփականատեր կամ ապահովված լինի գրանցված աշխատավարձով։

Վարկի տրամադրման վերաբերյալ

որոշման կայացման ժամկետ

Պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացում մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում

Որոշման մասին տեղեկացման ժամկետ

Որոշման կայացումից հետո մինչև 1 աշխատանքային օր

Վարկի տրամադրման վերաբերյալ որոշման մասին տեղեկանալուց հետո Հաճախորդը դիմում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն՝ վերջինիս հետ պայմանագիր կնքելու նպատակով

Վարկի տրամադրման ժամկետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ պայմանագիրը կնքելուց, պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և գրավի իրավունքի պետական գրանցումը իրականացնելուց հետո՝ մինչև 1 (մեկ) աշխատանքային օր ******

Որոշման վավերականության

30 աշխատանքային օր

Ընդ որում, Բանկը իրավասու է մերժել վարկի տրամադրումը, եթե փոփոխվել են վարկի տրամադրման դրական որոշում կայացնելու համար էական համարվող պայմաններից որևէ մեկը։

*  Անասնաշենքը պետք է շահագործման հանձնվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Վարկառուի միջև պայմանագրի կնքումից հետո առավելագույնը 1 տարվա ընթացքում և չի կարող օտարվել պայմանագրի գործողության ընթացքում։

Անասնաշենքում պետք է պահվեն բացառապես տոհմային կենդանիներ, ընդ որում՝ անասնաշենքը պետք է օգտագործվի նպատակային շահագործման հանձնվելուց հետո առնվազն 5 տարի։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Վարկառուի միջև կնքվող պայմանագրի գործողության ընթացքում անասնաշենքը կարող է գրավադրվել բացառապես ՀՀ Էկոնոմիկայի նախարարության թույլտվության հիման վրա, ընդ որում՝ անասնաշենքի և ներդրված հիմնական միջոցների գրավադրման դիմաց ստացված վարկային միջոցները պետք է ուղղվեն բացառապես ծրագրի իրագործմանը և ընդլայնմանը, ինչպես նաև անասնաբուծության և անասնակերի արտադրության զարգացմանը։

**  Սույն վարկատեսակով նախատեսված վարկերը տրամադրվում են ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի «ՀՀ-ում անասնաբուծության խթանման ծրագրերը հաստատելու մասին» N 1392-Լ որոշմամբ հաստատված ««Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման եվ դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թվականների ծրագրի» (Հավելված 4) շրջանակներում (այսուհետ՝ Ծրագիր)։ Ծրագրի պայմանների փոփոխության դեպքում գործում են ՀՀ կառավարության որոշման տվյալ պահին գործող պայմանները։

*** Ծրագրային ռեսուրսներով ֆինանսավորման դեպքում վարկը տրամադրվում է Ծրագրի շրջանակներում գործող Բանկի կողմից սահմանված տարեկան տոկոսադրույքով, սակայն ոչ ավել քան 13%-ը

**** Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի հիմքում ընկած է Վարկառուի կողմից վճարման ենթակա տարեկան տոկոսադրույքը՝ առանց տոկոսադրույքի սուբսիդավորման ենթակա մասի:

***** Մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում իրավաբանական անձի՝ հաշմանդամ դարձած հիմնադրին և անհատ ձեռնարկատիրոջը, ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին տրամադրվող վարկի տոկոսադրույքը սուբսիդավորվում է ամբողջությամբ։

****** Վարկառուն վարկի գումարը ստանալու համար կարող է դիմել Բանկ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ պայմանագրի կնքումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը․

·ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ կնքված պայմանագիրը

·շինարարության թույլտվությունը,

·Ծրագրով ներկայացված մոդելների չափորոշիչներին համապատասխանող ճարտարապետաշինարարական նախագիծը․

·անասնաշենքի վերակառուցման դեպքում՝ վերակառուցվող անշարժ գույքի լուսանկարները

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ ԵՎ ԿԲ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: 
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՏԵՂԱԴՐՎԱԾ Է ԲԱՆԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋՈՒՄ

Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ

Վարկին առնչվող այլ պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ

Վարկային հաշվիչ

Վարկային հաշվիչ

Ամսական վճարում

0 AMD

Ընդամենը վճարվող գումար

0 AMD

Ընդամենը տոկոսագումար

0 AMD

Հարգե՛լի հաճախորդ,

Հաշվարկը կրում է տեղեկատվական բնույթ և կարող է փոփոխվել։

Փաստաթղթեր

Փաստաթղթեր

Տեղեկատվական ամփոփագիր․ Smart անասնաշենք

Տեսնել ավելին

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Տեսնել ավելին

Անկախ գնահատողների ցանկ

Տեսնել ավելին

Հավելված 1․ Անկապ բոքսային պահվածքով անասնաշենքի չափորոշիչները

Տեսնել ավելին
Թարմացվել է 01.06.2026 17:40