ԱնհատներԲիզնես
Մասնաճյուղեր+374 10 510 000
Fast Bank
  • Հաշիվներ
    • Բանկային հաշիվներ
    • Էսքրոու հաշիվ
  • Խնայողություններ
    • Ավանդ
    • Պարտատոմս
  • Վարկեր
    • Բիզնես վարկեր
    • Գյուղատնտեսական վարկեր
    • Այլ ֆինանսավորում
  • Քարտեր
  • Փոխանցումներ
  • Մոբայլ բանկինգ
  • Ավելին
    • POS տերմինալներ
    • Ներդրումային ծառայություններ
    • Արտարժույթի փոխարկում
    • Ապահովագրություն
    • Այլ ծառայություններ
Օնլայն բանկինգ

Բանկ

Մեր մասինԲաժնետերերՍեփականատերերՂեկավարներՎարչակազմակերպական կառուցվածքՀաշվետվություններՄասնաճյուղեր և բանկոմատներԳործարար վարվելակերպի կանոններ

ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հաճախորդի իրավունքներԻրավական ակտերՀաճախ տրվող հարցերԱշխատանքՀայտարարություններՆորություններՎաճառվող գույքՀավելվածի գաղտնիության քաղաքականությունԳաղտնիության քաղաքականությունՎարկային պատմություն/ Վարկային սքորՕգտակար հղումներՌեկվիզիտներ

Գլխամասային գրասենյակ

0047, ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռախոսահամար

(+374) 10 510 000

Էլ. հասցե

[email protected]

Հետադարձ կապ

Միացեք մեզ սոցիալական ցանցերում

ISO
37301:2021

ISO
37301:2021

ISO/IEC
27001

ISO/IEC
27001

Sustainability
Alignment
Rating

Sustainability
Alignment
Rating

Հարգելի՛ օգտատեր

Կայքի որևէ տեղեկության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

© 2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Ֆասթ Բանկի կողմից

RESTART AGRO ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՎԱՐԿ

RESTART AGRO ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՎԱՐԿ

Անվանական տոկոսադրույք

13,5%

Առավելագույն գումար

150,000,000 ՀՀ դրամ

Առավելագույն ժամկետ

84 ամիս

Դիմիր օնլայն
RESTART AGRO ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՎԱՐԿ

RESTART AGRO ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՎԱՐԿ

Պայմաններ
սակագներ

Վարկառու 

18-65 տարեկան ՀՀ ռեզիդենտ  ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր 

Վարկի նպատակ 

ՀՀ այլ բանկերում (այդ թվում՝ ֆինանսական հաստատություններում) գործող գյուղատնտեսական  գործունեության իրականացմանն ուղղված  /վարկառուի և/կամ համատեղ տնտեսություն վարող անձանց/վարկերի վերաֆինանսավորում, գյուղատնտեսական գործունեության զարգացում * 

Վարկի տեսակ 

Վարկ

Վարկի արժույթ

ՀՀ դրամ 

Վարկի գումար

1,000,000 - 10,000,000 ՀՀ դրամ 

Միայն երաշխավորությամբ ապահովված վարկեր 

(այդ թվում լրացուցիչ վարկի գումարը) 

10,000,001 - 150,000,000 ՀՀ դրամ  

Անշարժ գույքի գրավով ապահովված վարկեր (այդ թվում լրացուցիչ վարկի գումարը) 

Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք ** 

Այլ ֆինանսական հաստատությունից տեղափոխվող 

վարկի/երի միջին կշռված անվանական  տոկոսադրույք -2%՝ նվազագույնը 15% 

Այլ ֆինանսական հաստատությունից տեղափոխվող 

վարկ/երի միջին կշռված անվանական  տոկոսադրույք -2%՝ նվազագույնը 13,5% 

Տարեկան փաստացի տոկոսադրույք 

16․1-23․79% 

13․8-23․79% 

Վարկի ժամկետ 

24-84 ամիս 

Մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ  

0-18 ամիս` կախված բիզնեսի առանձնահատկություններից 

Լրացուցիչ վարկի գումար *** 

Վերաֆինանսավորվող վարկի մնացորդի մինչև 40%-ի չափով 

Վերաֆինանսավորվող վարկի/երի նկատմամբ պահանջներ 

Մինչև 10 մլն ՀՀ դրամ գումարի վարկերի դեպքում (այդ թվում լրացուցիչ վարկի գումարը) 

Բանկի կողմից իրականացվում է Վարկառուի գործունեության վայր այցելություն, իրականացվում են լուսանկարներ։ **** 

10 մլն ՀՀ դրամ գումարը գերազանցող վարկերի դեպքում (այդ թվում լրացուցիչ վարկի գումարը) 

Բանկի կողմից Վարկառուի գործունեության վայր այցելությունը ըստ անհրաժեշտության, Հաճախորդի կողմից ներկայացվում են գործունեության վայրից լուսանկարներ։ 

Անկախ վարկի գումարի մեծությունից՝ Բանկի կողմից վարկը տրամադրվում է առանց Վարկառուի ֆինանսատնտեսական ցուցանիշների վերլուծության, եթե պահպանվում են ստորև պայմանները միաժամանակ՝ 

  1. վերաֆինանսավորվող /Լրացուցիչ վարկի գումարի մեջ չներառված/ վարկը/երը այլ ՀՀ բանկերում կամ ֆինանսական հաստատություններում սպասարկվում է/են նվազագույնը 12 ամիս (1-ից ավել վարկերի դեպքում՝ միջին կշռված ժամկետով 12 ամիս), 

  1. յուրաքանչյուր վերաֆինանսավորվող /Լրացուցիչ վարկի գումարի մեջ չներառված/ վարկի գծով մարված է առնվազն մայր գումարի 10%-ը,  

  1. վերաֆինանսավորվող վարի/երից յուրաքանչյուրի գծով ժամկետանց օրերի քանակը չի գերազանցում 5 օրը, 

  1. Վարկառուի /ներառյալ համատեղ տնտեսություն վարող անձանց/՝ վերջին մեկ տարում ստացած վարկերի քանակը չպետք է գերազանցի 5-ը։ 

 

Վերոնշյալ պայմաններից շեղումների առկայության դեպքում վարկը ենթակա է տրամադրման ֆինանսատնտեսական ցուցանիշների վերլուծության հիման վրա։ 

Լրացուցիչ վարկի գումարի միջոցով ևս վերաֆինանսավորում իրականացնելու պարագայում, սույն կետում նշված պահանջները չեն կիրառվում տվյալ վերաֆինանսավորվող վարկի նկատմամբ։  

 

Ընդ որում, նոր տրամադրվող վարկի (այդ թվում՝ լրացուցիչ վարկի գումարը) սպասարկման գծով ամսական մարման գումարը չպետք է գերազանցի վերաֆինանսավորվող վարկի գծով վերջին 12 ամիսներին իրականացված միջին ամսական մարումների գումարի մեծության 115%-ը (կիրառելի է այն պարագայում, երբ վերաֆինանսավորման պարագայում չի իրականացվում ֆինանսատնտեսական վերլուծություն)։ 

Վարկառուի (նաև իրավաբանական անձի մասնակիցներ/բաժնետերեր, իրական շահառու) նկատմամբ պահանջներ 

Վարկային պատմություն․ 

  • Վերջին 12 ամիսների ընթացքում դասակարգման բացակայություն և/կամ ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը: Հանրագումարային 15 օր և ավել ժամկետանցի պարագայում Բանկի կողմից կարող է պահանջվել ֆինանսատնտեսական ցուցանիշների վերլուծություն։ 

  • Գործող ժամկետանց պարտավորությունների բացակայություն:   

Մարման եղանակ 

  • Անուիտետային /մայր գումարի և տոկոսագումարի ամենամսյա հավասարաչափ վճարում/ 

  • Դիֆերենցված/ մայր գումարի ամենամսյա հավասարաչափ և տոկոսագումարի ամենամսյա վճարում/ 

  • Անհատական վճարումների ժամանակացույց՝ կախված բիզնեսի առանձնահատկություններից (ներկայացնելով վերաֆինանսավորվող վարկերի մարման ժամանակացույցերը)։ 

Մարման եղանակը՝ ըստ  հաճախորդի ընտրության։ 

ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐՆԵՐ, ՏՈՒՅԺԵՐ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ

Վարկի տրամադրման և սպասարկման վճար 

Չի սահմանվում 

Ժամկետանց մայր գումարի տույժ 

0.1% օրական 

Ժամկետանց տոկոսի տույժ 

0.13% օրական 

Վարկի վաղաժամկետ մարման տույժ  

Վաղաժամկետ մարվող գումարի 5%-ի չափով։ Կիրառելի է 5,000,000 ՀՀ դրամից ավելի պայմանագրային գումարով վարկերի դեպքում։ 

ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑ

Ապահովման միջոց 

Միայն երաշխավորությամբ ապահովված վարկեր (այդ թվում լրացուցիչ վարկի գումարը) 

Վարկի ապահովման միջոց է հանդիսանում․ 

  • 1,000,000-3,000,000 ՀՀ դրամ գումարի վարկի դեպքում՝ առնվազն 1 ֆիզիկական անձ (18-65 տարեկան)։ 

  • 3,000,001 - 10,000,000 ՀՀ դրամ գումարի վարկի դեպքում՝ Առնվազն 2 ֆիզիկական անձանց (18-65 տարեկան) երաշխավորություններ։ 

- Երաշխավորներից առնվազն մեկը պետք է հանդիսանա անշարժ գույքի սեփականատեր կամ ապահովված լինի գրանցված աշխատավարձով, 

- Երաշխավորներից յուրաքանչյուրի վերջին մեկ տարում ունեցած ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը: 

Անշարժ գույքի կամ այլ գրավով ապահովված վարկեր վարկեր (այդ թվում լրացուցիչ վարկի գումարը) 

Վարկի ապահովման միջոց է հանդիսանում Անշարժ գույք։ Գրավի չափանիշները սահմանված են համաձայն Հավելված 1-ի։ 

 

Երաշխավորություն/ներ. 

  • Իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների դեպքում հիմնադիրների և իրական շահառուների անձնական երաշխավորություններ, 

  • Անհատ ձեռնարկատերերի դեպքում իրական շահառուն երրորդ անձ հանդիսանալու դեպքում՝ իրական շահառուի երաշխավորություն։ 

 

Վարկային Կոմիտեի որոշմամբ կարող են նախատեսվել նաև այլ ապահովման միջոցներ:  

Վարկ/ Գրավ առավելագույն արժեք 

Համաձայն  Հավելված 1-ի

Գրավի գնահատում 

Գրավը ենթակա է գնահատման Բանկի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող անկախ կազմակերպության կողմից։ 

ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Վարկի տրամադրման վերաբերյալ  որոշման կայացման ժամկետ 

Պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացում մինչև 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում: 

Որոշման մասին տեղեկացման  ժամկետ 

Որոշման կայացումից հետո մինչև 1 (մեկ) աշխատանքային օր։

Վարկի տրամադրման ժամկետ 

Պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և գրավի իրավունքի պետական գրանցումը իրականացնելուց հետո՝ մինչև 1 (մեկ) աշխատանքային օր:

Որոշման վավերականության առավելագույն ժամկետ

30 աշխատանքային օր 

Ընդ որում, Բանկը իրավասու է մերժել վարկի տրամադրումը, եթե փոփոխվել են վարկի տրամադրման դրական որոշում կայացնելու համար էական համարվող պայմաններից որևէ մեկը։ 

* Վերաֆինանսավորման ենթակա են նաև այն սպառողական վարկերը, որոնք տրամադրվել են գյուղատնտեսական նպատակով։ Վերջիններս կարող են վերաֆինանսավորվել միայն Լրացուցիչ վարկի գումարի միջոցով։ 

** Արտարժույթային, այդ թվում՝ միաժամանակ տարբեր արժույթներով (ներառյալ՝ ՀՀ դրամով) վարկերի՝ դրամային վարկով վերաֆինանսավորելու դեպքում տարեկան անվանական տոկոսադրույքը սահմանվում է 15%, անկախ վարկի ապահովման միջոցից։ 

Այլ ֆինանսական հաստատությունից տեղափոխվող վարկերի միջին կշռված անվանական տոկոսադրույք -2% տարբերությունը 21.50%-ը գերազանցելու պարագայում տարեկան անվանական տոկոսադրույքը սահմանվում է 21.50%: 

Միջին կշռված տոկոսադրույքի և ժամկետի հաշվարկման համար հիմք են հանդիսանում տեղափոխվող վարկերի մնացորդները և փաստացի սպասարկված ժամկետները։ Միջին կշռված տոկոսադրույքի հաշվարկման պարագայում իրականացվում է տոկոսադրույքի տասնորդական կլորացում։ 

Վերաֆինանսավորվող վարկը/վարկերը մինչև «Ֆասթ Բանկ» ՓԲԸ տեղափոխվելը կարող են սպասարկված լինել 1-ից ավելի ֆինանսական հաստատություններում։ 

*** Լրացուցիչ վարկի գումարը կարող է տրամադրվել ինչպես վերաֆինանսավորման վարկի հետ միասին՝ 1 վարկի միջոցով, այնպես էլ որպես առանձին վարկ՝ սույն ամփոփագրի համաձայն սահմանված պայմաններով։ Ընդ որում, վերաֆինանսավորման նպատակով տրամադրվող վարկի և լրացուցիչ վարկի հանրագումարը չի կարող գերազանցել սույն ամփոփագրի համաձայն սահմանված վարկի առավելագույն գումարի սահմանաչափը։ 

**** Սահմանված պայմանը կարող է չպահպանվել, եթե վարկային հայտի ներկայացմանը նախորդող 6 ամիսների ընթացքում Բանկի կողմից Հաճախորդին տրամադրվել է առնվազն 1 գյուղատնտեսական վարկ՝ ֆինանսատնտեսական ցուցանիշների վերլուծության հիման վրա։ 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ ԵՎ ԿԲ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: 
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՏԵՂԱԴՐՎԱԾ Է ԲԱՆԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋՈՒՄ։

Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Վարկին առնչվող այլ պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Վարկային հաշվիչ

Վարկային հաշվիչ

Ամսական վճարում

0 AMD

Ընդամենը վճարվող գումար

0 AMD

Ընդամենը տոկոսագումար

0 AMD

Հարգե՛լի հաճախորդ,

Հաշվարկը կրում է տեղեկատվական բնույթ և կարող է փոփոխվել։

Ձեր ֆինանսական տեղեկատուն

Փաստաթղթեր

Փաստաթղթեր

Restart Agro վերաֆինանսավորում վարկի տեղեկատվական ամփոփաթերթ

Տեսնել ավելին

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Տեսնել ավելին

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման ուղեցույց

Տեսնել ավելին

Անկախ գնահատողների ցանկ

Տեսնել ավելին